ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԱՐԱՔՍ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԱՐԱՔՍ ՀԱՄԱՅՆՔԻ 2026 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 105-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (14.02.2026-06.05.2026)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2025.11.24-2025.12.07 Պաշտոնական հրապարակման օրը 25.11.2025
Ընդունող մարմին
Արաքս համայնքի ավագանի
Ընդունման ամսաթիվ
20.11.2025
Ստորագրող մարմին
Համայնքի ղեկավար
Ստորագրման ամսաթիվ
20.11.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
26.11.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ

 

ԱՐԱՔՍ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

20 ՆՈՅԵՄԲԵՐԻ 2025 թվականի N 105-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԱՐԱՔՍ ՀԱՄԱՅՆՔԻ 2026 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

  Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18–րդ հոդվածի 1–ին մասի 5–րդ կետով, 83–րդ հոդվածով, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 32–րդ և 33–րդ հոդվածներով․

 

ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է՝

 

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արաքս համայնքի 2026 թվականի բյուջեն՝ հետևյալ կերպ․

1) Համայնքի բյուջեի եկամուտները՝ համաձայն հավելված 1-ի:

2) Համայնքի բյուջեի ծախսերն ըստ բյուջետային ծախսերի գործառնական դասակարգման՝ համաձայն հավելված 2-ի։

3) Համայնքի բյուջեի ծախսերն ըստ բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման՝ համաձայն հավելված 3-ի։

4) Համայնքի բյուջեի միջոցների տարեվերջի հավելուրդը կամ դեֆիցիտը (պակասուրդը)՝ համաձայն հավելված 4-ի։

5) Համայնքի բյուջեի հավելուրդի օգտագործման ուղղությունները կամ դեֆիցիտի (պակասուրդի) ֆինանսավորման աղբյուրները՝ համաձայն հավելված 5-ի։

6) Համայնքի բյուջեի ծախսերը ըստ բյուջետային ծախսերի գործառնական և տնտեսագիտական դասակարգման՝ համաձայն հավելված 6-ի:

2. Թույլատրել համայնքի ղեկավարին համայնքի բյուջեի կատարման ընթացքում բյուջեի տնտեսագիտական և գործառնական դասակարգման հոդվածների միջև կատարել սույն որոշմամբ հաստատված չափաքանակների 40%-ը չգերազանցող վերաբաշխումներ:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

կողմ-12

դեմ-0 ձեռնպահ-0

 

ԱՆԴՐԵԱՍՅԱՆ ՀԱՅՐԱՊԵՏ

ԱՌԱՔԵԼՅԱՆ ԱՐՄԵՆ

ԿԻՐԱԿՈՍՅԱՆ ԱՐՄԻՆԵ

ՀԱՄԲԱՐՅԱՆ ՄԵԼԱՆՅԱ

ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ՎԱՀՐԱՄ

ՂԱԶԱՐՅԱՆ ԼՈՒՍԻՆԵ

ՂԱԶԱՐՅԱՆ ՂԱԶԱՐ

ՄԱԿԱՐՅԱՆ ՄԱՐՅԱՄ

ՄԱՐԿՈՍՅԱՆ ՍԵՅՐԱՆ

ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ ԳԱՅԱՆԵ

ՆԱՀԱՊԵՏՅԱՆ ՏԻԳՐԱՆ

ՇԱՀԻՆՅԱՆ ՇԱՀԵՆ

     

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ

Ղ. ՂԱԶԱՐՅԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԱՐԱՔՍ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՈՒՂԵՐՁԸ

 

ԱՐԱՔՍ ՀԱՄԱՅՆՔԻ 2026Թ. ԲՅՈՒՋԵԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Համայնքի 2026թ. բյուջեն մշակվել է` հիմք ունենալով համայնքի զարգացման ծրագիրը:

Համայնքի գործունեությունը մեծապես կախված է բյուջետային գործընթացի լավ կազմակերպումից, բյուջեի եկամուտների արդյունավետ հավաքագրումից և միջոցների խնայողական օգտագործումից:

Գալիք բյուջետային տարվա համայնքի զարգացման հիմնական ուղղություններն են՝

Բարելավել համայնքի ֆինանսական վիճակը՝ ճշտելով հողի հարկի և գույքահարկի,անշարժ գույքի հարկի բազաները և բարձրացնելով սեփական եկամուտների հավաքագրման մակարդակը:

● Բարձրացնել բնակչությանը մատուցվող համայնքային ծառայությունների մակարդակը և որակը:

● Բարձրացնել ՏԻ-ը բնակիչների ներգրավվածությունը` բնակիչների մասնակցության ձևերի ներդրման և զարգացման միջոցով,

● Բարձրացնել ՏԻՄ-երի գործունեության թափանցիկության, հրապարակայնության և հաշվետվողականության մակարդակը,

● Ապահովել համայնքի ջրային ռեսուրսների նպատակային և արդյունավետ կառավարումն ու օգտագործումը

● Իրականացնել կրթության, մշակույթի և սպորտի բնագավառների համայնքային ենթակառուցվածքների պահպանման, շահագործման, նորոգման, ջեռուցման համակարգերի վերականգնման, գույքային վերազինման և այլ աշխատանքներ:

● Կապիտալ ներդրումներ կատարել համայնքի բնակարանային-կոմունալ տնտեսության, բարեկարգման և ճանապարհային տնտեսության բնագավառներում:

● Աշխուժացնել համայնքի մշակութային, մարզական և հասարակական կյանքը:

● Իրականացնել սոցիալական տարաբնույթ ծրագրեր:

Համայնքի 2026թ. զարգացման հիմնական ուղղությունները ուղղված են բնակչության կենսական շահերի ապահովմանը, շրջակա միջավայրի պահպանմանը, համայնքի հարմարավետ ու բարեկեցիկ միջավայրի ստեղծմանը, համայնքային ենթակառուցվածքների արդիականացմանն ու զարգացմանը:

 Հարգելի ավագանու անդամներ, բյուջեի նախագիծը կազմելիս կատարվել են վերլուծություններ` 2024թվականի / փաստացի/, 2025թվականի/ հաստատված/ և 2026թվականի/ նախատեսված/ կանխատեսվող ցուցանիշների հետ:

 

 

Եկամուտներ/հազ. դրամ/

Ծախսեր/ հազ.դրամ/

2024թ.փաստացի

1803554.2

1546414.5

2025թ. հաստատված

1443000.0

1443000.0

2026թ. նախատեսվող

1644000.0

1644000.0

Բյուջեի նախագիծը կազմելիս օգտագործվել են կառավարության կողմից սահմանված խորհրդական բնույթ կրող հաշվարկային նորմատիվները: Եկամուտների և ծախսերի հաշվարկման ու ներկայացման ուղղությամբ աշխատանքներ են տարվել ենթակա հիմնարկ- ձեռնարկությունների կողմից: Բյուջեի նախատեսված եկամուտները հիմնավորված են «ՀՀ բյուջետային համակարգի մասին», «Տեղական տուրքերի և վճարների» և «Պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով:

 

Բյուջեի եկամտային մասում նախատեսվել են`

1. Անշարժ գույքի հարկ - 168271.9 հազ.դրամ

2. Հողի հարկ - 12809.4 հազ.դրամ

3. Գույքահարկ շենք և շինութ. - 1712.9 հազ.դրամ

4. Տեղական տուրքեր - 10517.1 հազ.դրամ

5. Այլ գույքի վարձակալությունից - 3540,0 հազ.դրամ

6. Դոտացիա - 1134964.5 հազ.դրամ

7. Հողի վարձակալությունից - 11067.5 հազ.դրամ

8. Գույքահարկ փոխադր. - 207268.7 հազ.դրամ

9. Տեղական վճար - 89700 հազ. դրամ

10. Սուբվենցիա - 0.0 հազ. դրամ

11. Այլ եկամուտներ - 4148.0 հազ. դրամ

Ընդամենը նախատեսվում է 2025թվականի ընթացքում եկամուտներ` 1644000.0 հազ. դրամ:

 

Ի՞ՆՉ ՆՊԱՏԱԿՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԵՆ ԾԱԽՍՎԵԼՈՒ ՀԱՄԱՅՆՔԻ ԲՅՈՒՋԵԻ ՄԻՋՈՑՆԵՐԸ ԵՎ Ի՞ՆՉ ՎԵՐՋՆԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐ ԵՆ ՁԵՌՔ ԲԵՐՎԵԼՈՒ

Նպատակ

Արդյունք

Բաժին (Ոլորտ) 1. Ընդհանուր բնույթի հանրային ծառայություններ- 552300.0հազ.դրամ

Համայնքի արդյունավետ կառավարման համակարգի ստեղծում

ՏԻՄ-երի՝ համայնքի ղեկավարի և ավագանու, կողմից ուղղորդված գործունեությունն ապահովված է

Տեղեկատվական ծրագրերի, տեղեկատվական տեխնոլոգիաների և այլ հանրային ծառայությունների ձեռք բերում

Համայնքի զարգացման համար անհրաժեշտ ծառայությունների ձեռք բերում

Տեղական ինքնակառավարմանը բնակիչների մասնակցության մակարդակի բարձրացում

Նոր տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրմամբ մասնակցային, նպատակային գործունեության ծավալում և իրականացում

Բաժին (Ոլորտ) 2. Պաշտպանություն-0 հազ.դրամ

Բաժին (Ոլորտ) 3. Հասարակական կարգ, անվտանգություն և դատական գործունեություն - 0 հազ.դրամ

Բաժին (Ոլորտ) 4. Տնտեսական հարաբերություններ – 58813,0հազ.դրամ

Համայնքում ապահովել անասնաբուժական ծառայության իրականացում:

Համայնքն ունի զարգացած գյուղատնտեսություն, իրականացվում են անասնահամաճարակային միջոցառումները, բարձրացել է ոլորտի արդյունավետությունը

   

Փողոցների պահպանում և շահագործում

Փողոցների բարեկարգում

Բաժին (Ոլորտ) 5. Շրջակա միջավայրի պաշտպանություն – 95000.0 հազ.դրամ

Ունենալ մաքուր և հրապուրիչ շրջակա միջավայրով համայնք

Համայնքում հետևողական իրականացվում են աղբահանության աշխատանքները

Բաժին (Ոլորտ) 6. Բնակարանային շինարարություն և կոմունալ ծառայություն – 108900,0հազ.դրամ

Ապահովել համայնքի անխափան ջրամատակարարումը:

Համայնքի մշտական ջրամատակարարման ապահովում:

Փողոցների լուսավորում

Լուսավորության ապահովում

   

Բաժին (Ոլորտ) 7. Առողջապահություն 0.0 հազ.դրամ

Աջակցել համայնքի առաջնային բուժօգնության ծառայությանը:

Ամբուլատորիան ապահովված է ջրամատակարարմամբ, էլեկտրա և գազամատակարարմամբ:

Բաժին (Ոլորտ) 8. Հանգիստ, մշակույթ և կրոն – 77124,0 հազ.դրամ

Համայնքի բնակիչների համար ստեղծել որակյալ մշակութային ծառայություններից օգտվելու հնարավորություններ

Համայնքի բնակիչները կարող են օգտվել մշակույթի ոլորտում մատուցվող ծառայություններից ամբողջ տարվա ընթացքում

Համայնքում ապահովել մասսայական միջոցառումների կազմակերպումը, նպաստել ավանդական մշակույթի պրոպագանդմանը

Համայնքային ակտիվ մշակութային կյանք:

Աջակցել քաղաքացիական հասարակության կառույցներին, կրոնական և երիտասարդական կազմակերպություններին:

Համայնքի մասին տեղեկատվության տարածում և զարգացման ծրագրերի առկայություն

Բաժին (Ոլորտ) 9. Կրթություն –480000,0հազ.դրամ

Ապահովել համայնքի բնակչությանը նախադպրոցական կրթության և դաստիարակաության ոլորտում որակյալ ծառայությունների մատուցումը

Համայնքի բնակչությանը նախադպրոցական կրթության և արտադպրոցական ուսուցման դաստիարակության ոլորտում որակյալ ծառայությունների մատուցում

Բաժին (Ոլորտ) 10. Սոցիալական պաշտպանություն – 10000.0 հազ.դրամ

Նպաստել համայնքի բնակչության որոշակի խավերի սոցիալական վիճակի բարելավմանը՝ ժամանակավոր անաշխատունակության դեպքում

Համայնքի բնակչությանը, սոցիալապես անապահով խավին, ժամանակավոր անաշխատունակության դեպքում մասնակի կամ ամբողջական ֆինանսական աջակցության հնարավորություն

Բաժին (Ոլորտ) 11. Հիմնական բաժիններին չդասվող պահուստային ֆոնդեր – 252763.0հազ.դրամ

Նախատեսել համայնքի բյուջեի վարչական մասի պահուստային ֆոնդ;

Օգտագործել տվյալ տարվա բյուջեով չկանխատեսված ծախսերի կամ նախատեսված ծախսերի լրացուցիչ ֆինանսավորման համար:

 

Ընդամենը ծախսային մասով` 1644000,0 հազ.դրամ:

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի պահանջներով, Առատաշեն համայնքի ավագանուն առաջարկում եմ.

1. Հաստատել Արաքս համայնքի համայնքի 2026թ. բյուջեն

ա) վարչական բյուջեի եկամտային մասով - 1644000.0 հազ. դրամ

բ) վարչական բյուջեի ծախսային մասով - 1644000.0 հազ. դրամ: 2. Համաձայնություն տալ Արաքս համայնքի 2026թ. բյուջեի պահուստային ֆոնդի միջոցներից համայնքի բյուջեի հատվածներում

չկանխատեսված ծախսերի և նախատեսված ծախսերի լրացուցիչ ֆինանսավորում իրականացնելուն: Ես դիմում եմ համայնքի բնակչությանը, ավագանուն, համայնքային կազմակերպությունների աշխատակիցներին՝ շահագրգիռ մոտեցում ցուցաբերելու համայնքի 2026 թվականի բյուջեի միջոցների գոյացման, դրանց նպատակային օգտագործման, բյուջեի կատարման և վերահսկման ուղղությամբ:

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ`

Ղ. ՂԱԶԱՐՅԱՆ

 

Հավելված 1-6

ՀՀ Արմավիրի մարզի Արաքս համայնքի ավագանու

2025 թվականի նոյեմբերի 20-ի թիվ 105-Ն որոշման

(հավելվածը փոփ., լրաց. 10.02.26 N 2-Ն)

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 25 նոյեմբերի 2025 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
24.06.2026, N 80-Ն 20.11.2025, N 105-Ն
23.04.2026, N 54-Ն 20.11.2025, N 105-Ն
10.02.2026, N 2-Ն 20.11.2025, N 105-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան