ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
Հ Ր Ա Մ Ա Ն Ա Գ Ի Ր Ը
ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՎԱՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ՂԵԿԱՎԱՐԻ ՄԱՍԻՆ
Ելնելով Հայաստանի Հանրապետության կառավարության նոր կառուցվածքից և ի փոփոխումն Հայաստանի Հանրապետության Նախագահի 1994 թվականի հունիսի 1-ի «Ռուսաստանին Դաշնության հետ բանակցություններ վարելու համար Հայաստանի Հանրապետության պետական պատվիրակության մասին» հրամանագրի, որոշում եմ.
Ռուսաստանի Դաշնության հետ բանակցություններ վարելու համար Հայաստանի Հանրապետության պետական պատվիրակության ղեկավար նշանակել ԱՊՀ, Եվրոմիության և միջազգային տնտեսական կազմակերպությունների հետ կապերի գծով նախարար Գագիկ Շահբազյանին՝ այդ պարտականություններից ազատելով Արմենակ Ղազարյանին։
|
Հայաստանի Հանրապետության Նախագահ` |
Լ. Տեր-Պետրոսյան |
|
28 օգոստոսի 1995 թվականի քաղ. Երևան |