ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՎԱՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ՂԵԿԱՎԱՐԻ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Տիպ
Հրամանագիր
Ակտի տիպ
Հիմնական ակտ (-մինչ օրս)
Սկզբնաղբյուր
ՀՀԱԺՏ 1995/1-2 (1091-1092) 21 հուլիս - 31 օգոստոս, Հոդ.16
Ընդունող մարմին
ՀՀ Նախագահ
Ընդունման ամսաթիվ
28.08.1995
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
28.08.1995

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ

 

Հ Ր Ա Մ Ա Ն Ա Գ Ի Ր Ը

 

ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՎԱՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ՂԵԿԱՎԱՐԻ ՄԱՍԻՆ

 

Ելնելով Հայաստանի Հանրապետության կառավարության նոր կառուցվածքից և ի փոփոխումն Հայաստանի Հանրապետության Նախագահի 1994 թվականի հունիսի 1-ի «Ռուսաստանին Դաշնության հետ բանակցություններ վարելու համար Հայաստանի Հանրապետության պետական պատվիրակության մասին» հրամանագրի, որոշում եմ.

Ռուսաստանի Դաշնության հետ բանակցություններ վարելու համար Հայաստանի Հանրապետության պետական պատվիրակության ղեկավար նշանակել ԱՊՀ, Եվրոմիության և միջազգային տնտեսական կազմակերպությունների հետ կապերի գծով նախարար Գագիկ Շահբազյանին՝ այդ պարտականություններից ազատելով Արմենակ Ղազարյանին։

 

Հայաստանի Հանրապետության

Նախագահ`

Լ. Տեր-Պետրոսյան

 

28 օգոստոսի 1995 թվականի

քաղ. Երևան