ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 88-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2026 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 3-Ի N 83-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2026 թվականի փետրվարի 3-ի «Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակություն Արաբական Միացյալ Էմիրություններ գործուղելու մասին» N 83-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝
1) որոշման 1-ին կետում «փետրվարի 3-4-ը» բառերը փոխարինել «փետրվարի 3-5-ը» բառերով.
2) որոշման 4-րդ կետի 1-ին ենթակետում «Արայիկ Հարությունյանի» և «Ալիսա Հայրապետյանի» բառերից հետո նշված «(նաև ճանապարհածախսը)» բառերը հանել.
3) որոշման 4-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ 5-րդ ենթակետով՝
«5) Գևորգ Պապոյանինը (նաև ճանապարհածախսը)՝ Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության միջոցների հաշվին:».
4) որոշման 6-րդ կետում «փետրվարի 4-ին» բառերը փոխարինել «փետրվարի 5-ին» բառերով.
5) հավելվածում «Ա. Հարությունյան - ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար» և «Ա. Հայրապետյան - ՀՀ վարչապետի աշխատակազմի արտաքին կապերի վարչության գլխավոր մասնագետ» բառերից հետո «(03.02.2026թ.-05.02.2026թ.)» բառերը հանել.
6) հավելվածը «Ռ. Ռուբինյան - ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ (համաձայնությամբ)» բառերից հետո լրացնել «Գ. Պապոյան - ՀՀ էկոնոմիկայի նախարար (04.02.2026թ.-05.02.2026թ.)» բառերով:
|
Հայաստանի Հանրապետության |
Տ. Խաչատրյան |
|
Երևան |
|
04.02.2026 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |