Մաքսային միության անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիա
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
5 սեպտեմբերի 2012 թվականի |
թիվ 5/9 |
քաղ. Պետրոպավլովսկ-Կամչատսկի
Ռիսկերի պրոֆիլների կիրառման վերաբերյալ ընդհանուր վիճակագրական հաշվետվությունների եվ ռիսկերի միասնականացված պրոֆիլների կիրառման վերաբերյալ հաշվետվությունների տիպային ձեվերը հաստատելու մասին
Մաքսային միության անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիան
ՈՐՈՇԵՑ՝
1. Հաստատել ռիսկերի պրոֆիլների կիրառման վերաբերյալ հաշվետվությունների հետևյալ ձևերը՝
1.1. ռիսկերի պրոֆիլների կիրառման վերաբերյալ ընդհանուր վիճակագրական հաշվետվությունների ձևը (հավելված թիվ 1).
1.2. ռիսկերի միասնականացված պրոֆիլների կիրառման վերաբերյալ հաշվետվությունների ձևը (հավելված թիվ 2):
2. Ռիսկերի պրոֆիլների կիրառման վերաբերյալ հաշվետվությունների կցվող ձևերը 2012 թվականի հոկտեմբերի 1-ից համարել գործողության մեջ դրված ։
3. Ռուսաստանի ԴՄԾ-ին (ՄՁևՄՀԿԳՎ, Վ.Վ Իվին, ԴՄԵևՍԿԳՎ, Օ.Ն. Կոմարովա), Բելառուսի Հանրապետության ՊՄԿ-ին (ՄՀԿՎ, Վ.Ն.Օրլովսկի) և Ղազախստանի Հանրապետության ՖՆ ՄՀԿ-ին (ՌՎՎՎ, Ա.Մ. Կոլբայ)՝
3.1. Ապահովել 2012 թվականի հունվարի 1-ից ընկած ժամանակահատվածին առնչվող տեղեկատվության փոխանակումը՝ հաշվետվությունների հաստատված ձևերին համապատասխան։
3.2. Ապահովել ռիսկերի պրոֆիլների կիրառման վերաբերյալ հաշվետվությունների հաստատված ձևերին համապատասխան տեղեկատվության տրամադրումը եռամսյակը մեկ՝ մինչև հաշվետու եռամսյակին հաջորդող ամսվա 20-ն ընկած ժամանակահատվածում։
|
Նախագահ՝ |
Ա. Յու. Բելյանինով | |
|
Նախագահի տեղակալ՝ |
Ա. Ֆ. Շպիլևսկի | |
|
Նախագահի տեղակալ՝ |
Մ.Տ. Յեսենբաև |
|
Հավելված թիվ 1 Մաքսային միության անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի թիվ 5/9 որոշման |
Ռուսաստանի Դաշնության, Բելառուսի Հանրապետության և Ղազախստանի Հանրապետության մաքսային մարմինների կողմից ռիսկերի կառավարման համակարգի կիրառման արդյունքների վերաբերյալ հաշվետվության ձևը
|
Տեղեկություններ ՌԿՀ-ի կիրառման մասին ________________ մաքսային մարմիններում (ՌԴ, ՂՀ, ԲՀ) 201__ թվականի ___ եռամսյակի ընթացքում | |||||||||
|
Ռիսկերի նվազեցմանն ուղղված միջոցների կիրառման փուլերը |
Տեղափոխ-ման ուղղու-թյունը |
Տեղա-փոխված ընդհա-նուր խմբաքա-նակը՝* |
Հայտնա-բերված ռիսկերով խմբաքա-նակների թիվը |
Հայտնա-բերված ռիսկերով խմբաքա-նակների չափա-բաժինը.% |
Մաքսային զննում անցած խմբաքա-նակների թիվը |
Մաքսային զննում անցած խմբաքա-նակների չափաբա-ժինը, % |
Հայտնաբերված իրավա-խախտումների թիվը |
Հավելագրված մաքսային վճարների գումարը** | |
|
Վարչա-կան |
Քրեա-կան | ||||||||
|
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
1 |
8 |
9 |
10 |
|
Ապրանքների մաքսային հայտարարա-գրումը՝ ԱՀ-ի ներկայացմամբ |
Ներմուծում |
||||||||
|
Արտահա-նում |
|||||||||
|
Մաքսային գործառնու-թյուններն անցակետերում (բացառությամբ ապրանքների հայտարարա-գրումը՝ ԱՀ-ի ներկայացմամբ) |
Ներմուծում |
||||||||
|
Արտահա-նում |
|||||||||
* ապրանքների խմբաքանակի տակ հասկացվում է այն ապրանքների ամբողջությունը, որոնց նկատմամբ ձևակերպված է մեկ մաքսային փաստաթուղթ (օրինակ՝ ապրանքներ մասին հայտարարագիր, տարանցիկ փոխադրման հայտարարագիր).
** ԱՄՆ դոլարով՝ հաշվետու ժամանակահատվածի համար միջին կշռված փոխարժեքով
(հավելվածը խմբ. 12.02.14 թիվ 10/13)
|
Հավելված թիվ 2 Մաքսային միության անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի թիվ 5/9 որոշման |
Ռիսկերի միասնականացված պրոֆիլների կիրառման վերաբերյալ հաշվետվությունների ձեՎը
(հավելվածն անվավեր է ճանաչվել 12.02.14 թիվ 10/13)
Հրապարակվել է կայքում 17 սեպտեմբերի 2015 թվական: