ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
|
N 469-Ա |
«29» հունվարի 2026 թ. |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԵՐԵՎԱՆ, ՄԱԼԱԹԻԱ-ՍԵԲԱՍՏԻԱ, Յ.ԳԱԳԱՐԻՆԻ ՓՈՂՈՑ Հ.135/5 ՀԱՍՑԵՈՒՄ՝ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՔԱՂԱՔԱՑԻ ԱՐԿԱԴԻ ՍՏԱՆԻՍԼԱՎԻ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԻՆ ՊԱՏԿԱՆՈՂ ՀՈՂԱՄԱՍՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԻՆՔՆԱԿԱՄ ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ԿԱՌՈՒՅՑՆ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» օրենքով, հիմք ընդունելով ՀՀ վարչական դատարանի 08.02.2023թ. հ.ՎԴ/0575/05/21 վարչական գործով վճիռը, հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության կողմից 22.01.2026թ. տրված մասնագիտական եզրակացությունը, հաշվի առնելով ինքնակամ կառույցների արտաքին չափերի վերաբերյալ «Անշարժ Գույք» ՍՊԸ-ի կողմից 21.05.2019թ. տրված եզրակացությունը, ինչպես նաև կառույցն իրականացրած անձ Արկադի Համբարձումյանի՝ ի դեմս ներկայացուցչի դիմումը (12.01.2026թ. հ.Դ-2192-26).
1. Երևան, Մալաթիա-Սեբաստիա, Յ.Գագարինի փողոց հ.135/5 հասցեում՝ սեփականության իրավունքով (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման 22.03.2018թ. տրված հ.22032018-01-0020 վկայական) Արկադի Ստանիսլավի Համբարձումյանին պատկանող հողամասում ինքնակամ իրականացրած 54.0 քառ.մետր (բնակելի (այգետնակ, աստիճանահարթակ)) ընդհանուր մակերեսով կառույցը ճանաչել օրինական։
2. Սահմանել, որ հողամասի սեփականատերը.
1) սույն որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում, Երևան քաղաքի բյուջեի N900015211247 հաշվին պետք է վճարի Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18–ի հ.912-Ն որոշմամբ հաշվարկված 281880 (երկու հարյուր ութսունմեկ հազար ութ հարյուր ութսուն) Հայաստանի Հանրապետության դրամ օրինականացման վճարը.
2) իր միջոցների հաշվին պետք է վճարի կառույցի գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը։
3) սույն որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում օրինականացման համար սահմանված վճարումը չկատարելու դեպքում սույն որոշումը համարվում է ուժը կորցրած։
3. Սույն որոշումը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ենթակա է պետական գրանցման։
4. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան` դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում:
5. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի վրա։
6. Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի վրա:
| Տ. Ավինյան |