ԱՐՄԱՎԻՐ ՄԱՐԶԻ
ԱՐՄԱՎԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
22 հունվարի 2026 թվականի N 002-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԱՐՄԱՎԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2025 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 26-Ի ԹԻՎ 160-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 13-րդ հոդվածի 5-րդ մասով`
ԱՐՄԱՎԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է
1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի ավագանու 2025 թվականի դեկտեմբերի 26-ի «Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի 2026 թվականի բյուջեն հաստատելու մասին» թիվ 160-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.
1) Հաստատել համայնքի բյուջեի տարեսկզբի ազատ մնացորդը 909 523,1 հազար դրամ, որից վարչական մասի ազատ մնացորդը` 672 849,1 հազար դրամ և ֆոնդային մասի ազատ մնացորդը` 236 674,0 հազար դրամ,
2) Համայնքի բյուջեի վարչական մասի տարեսկզբի ազատ մնացորդի 4500,0 հազար դրամն ուղղել նախորդ տարում ֆինանսավորման ենթակա, սակայն չֆինանսավորված պարտավորությունների կատարմանը, իսկ 668349,1 հազար դրամն ուղղել բյուջեի ֆոնդային մաս,
3) Բյուջեի եկամտային մասում կատարել հետևյալ փոփոխությունները.
ա. բյուջետային տող 1251` պետական բյուջեից ֆինանսական համահարթեցման սկզբունքով տրամադրվող դոտացիաներ, եկամտատեսակը պակասեցնել 12922,1 հազար դրամով, սահմանել 2 115 755,7 դրամ,
բ. բյուջետային տող 1141` պետական տուրք ՔԿԱԳ, եկամտատեսակը պակասեցնել 9000,0 հազար դրամով,
գ. բյուջետային տող 1352` համայնքի վարչական տարածքում ինքնակամ կառուցված շենքերի, շինությունների օրինականացման համար վճարներ, եկամտատեսակն ավելացնել 12000,0 հազար դրամով:
4) Բյուջեի ծախսային մասում կատարել հետևյալ փոփոխությունները.
ա. 01 բաժին 1 խումբ 1 դաս` «Օրենսդիր և գործադիր մարմիններ,պետական կառավարում» ծրագրի ծախսերի «Աշխատողների աշխատավարձեր և հավելավճարներ» 4111 հոդվածը պակասեցնել 10922,1 հազար դրամով, «Համակարգչային ծառայություններ» 4232 հոդվածն ավելացնել 1000,0 հազար դրամով, «Վարչական սարքավորումներ» 5122 հոդվածն ավելացնել 3000,0 հազար դրամով,
բ. 01 բաժին 6 խումբ 1 դաս` «Ընդհանուր բնույթի հանրային ծառայություններ (այլ դասերին չպատկանող)» ծրագրի ծախսերի «Էներգետիկ ծառայություններ» 4212 հոդվածն ավելացնել 4063,2 հազար դրամով, «Շենքերի և շինությունների կառուցում» 5112 հոդվածն ավելացնել 53 000,0 հազար դրամով,«Նախագծահետազոտական ծախսեր» 5134 հոդվածն ավելացնել 15000,0 հազար դրամով,
գ. 04 բաժին 5 խումբ 1 դաս` «Ճանապարհային տրանսպորտ» ծրագրի ծախսերի «Շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում» 5113 հոդվածն ավելացնել 410023,1 հազար դրամով,
դ. 06 բաժին 3 խումբ 1 դաս` «Ջրամատակարարում» ծրագրի ծախսերի «Շենքերի և շինությունների կառուցում» 5112 հոդվածն ավելացնել 86000,0 հազար դրամով,
ե. 09 բաժին 1 խումբ 1 դաս` «Նախադպրոցական կրթություն» ծրագրի ծախսերի «Սուբսիդիաներ ոչ ֆինանսական պետական /համայնքային/ կազմակերպություններին» 4511 հոդվածն ավելացնել 436,8 հազար դրամով, «Շենքերի և շինությունների կառուցում» 5112 հոդվածն ավելացնել 233600,0 հազար դրամով, «Շենքերի և շինությունների կառուցում» 5113 հոդվածն ավելացնել 104400,0 հազար դրամով:
2. Փոփոխությունները կատարել համաձայն 1,2,3,4,5,6 հավելվածների:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանն հաջորդող օրվանից:
|
Կողմ -16
ՍԱՐԳՍՅԱՆ ՎԱՐՇԱՄ ԱԲԳԱՐՅԱՆ ՀԱՅԿ ԲԱՐՍԵՂՅԱՆ ՀԱՅԿ ԳՐԻԳՈՐՅԱՆ ԼՈՒՍԻՆԵ ԴՈԼԻՆՅԱՆ ՀԱՅԿ ԻՍԿԱՆԴԱՐՅԱՆ ՆԱՐԻՆԵ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ ԿԱՐԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ ԱՐՄԵՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ԽԱՉԻԿ ՄԱՐԳԱՐՅԱՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ՄԱՐԳԱՐՅԱՆ ՌՈՄԱՆ ՄԵԼԵՔՅԱՆ ՀԱՅԿ ՄԿՐՏՉՅԱՆ ՀԵՐԻՔՆԱԶ ՆԱԶԱՐՅԱՆ ՍՏԵՓԱՆ ՇԱՀԻՆՅԱՆ ՄԱՄԻԿՈՆ ՇԻՐՎԱՆՅԱՆ ԱՐՄԵՆ |
Դեմ -0 |
Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ |
Վ. ՍԱՐԳՍՅԱՆ |
|
2026 թ. հունվարի 22 ք. Արմավիր |
|
|
ՀավելվածՆԵՐ N 1-6 աՐՄԱՎԻՐ համայնքի ավագանու |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 3 փետրվարի 2026 թվական: