ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ
ԳՈՐԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
23 դեկտեմբերի 2025 թվականի N 160-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԳՈՐԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ 2026 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով, 83-րդ հոդվածով, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 32-րդ հոդվածի 5-րդ մասով և 33-րդ հոդվածի 3-րդ մասով
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է`
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիս համայնքի 2026թ. բյուջեն`
1) եկամուտների գծով` 1950152.9 հազար դրամ.
2) ծախսերի գծով` 1955597․3 հազար դրամ.
3) դեֆիցիտը (պակասուրդը) և հավելուրդը` 0 դրամ:
(1-ին կետը փոփ. 22.01.26 N 03-Ն)
1.1. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիս համայնքի 2026 թվականի բյուջեի տարեսկզբի ազատ մնացորդը՝ 37447․5 հազար ՀՀ դրամ է, որից վարչական մասի մնացորդը՝ 36618․8 հազար ՀՀ դրամ, ֆոնդային մասի մնացորդը՝ 828․7 հազար ՀՀ դրամ.
ա) Բյուջեի վարչական մասի տարեսկզբի ազատ մնացորդից 5444․4 հազար ՀՀ դրամն ուղղել Գորիս համայնքի բյուջեի վարչական մաս՝ 2025 թվականի բյուջեով ֆինանսավորման ենթակա, սակայն չֆինանսավորված ելքերին՝ առկա պարտավորությունների կատարմանը.
բ) Բյուջեի վարչական մասի տարեսկզբի ազատ մնացորդից 32003․1 հազար ՀՀ դրամն ուղղել բյուջեի ֆոնդային մաս:
(1.1-ին կետը լրաց. 22.01.26 N 03-Ն)
2. Հաստատել համայնքի բյուջեի եկամուտներն՝ ըստ առանձին եկամտատեսակների` համաձայն հավելված 1-ի:
3. Հաստատել համայնքի բյուջեի ծախսերն՝ բյուջետային ծախսերի` համաձայն հավելված 2-ի:
4. Հաստատել համայնքի բյուջեի ծախսերն՝ ըստ բյուջետային ծախսեր` համաձայն հավելված 3-ի:
4.1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիս համայնքի ավագանու 2026 թվականի բյուջեի տարեվերջի միջոցների հավելուրդը կամ դիֆիցիտը (պակասուրդը) համաձայն սույն որոշման հավելված 4-ի և համայնքի բյուջեի հավելուրդի օգտագործման ուղղությունները կամ դեֆիցիտի (պակասուրդի) ֆինանսավորման աղբյուրները՝ համաձայն սույն որոշման հավելված 5-ի.
(4.1-ին կետը լրաց. 22.01.26 N 03-Ն)
4.2. Հաստատել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիս համայնքի ավագանու 2026 թվականի բյուջեի ծախսերը ըստ բյուջետային ծախսերի գործառական և տնտեսագիտական դասակարգման համաձայն սույն որոշման հավելված 6-ի:
(4.2-րդ կետը լրաց. 22.01.26 N 03-Ն)
5. Տալ համաձայնություն օրենքով սահմանված կարգով համայնքի բյուջեի կատարման ընթացքում համայնքի ղեկավարին կատարել ընդհանուր բյուջեի 15% չափաքանակը չգերազանցող ներքին վերաբաշխումներ` գործառնական և տնտեսագիտական դասակարգման հոդվածների միջև:
6. Սույն որոշումը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
|
Կողմ -13 ԱՌՈՒՇԱՆՅԱՆ ԱՌՈՒՇ ԱՂԱՋԱՆՅԱՆ ԱՐՏՅՈՄ ԱԲՈՒՆՑ ՎԼԱԴԻՄԻՐ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ ՄՀԵՐ ԳԱԼՍՏՅԱՆ ԱՆԻ ԼԱԶԱՐՅԱՆ ԿԱՐԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ ՄԱՐԻՆԵ ՄԿՐՏՉՅԱՆ ՍՈՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ ՎԱՀՐԱՄ ՍՈՆՅԱՆ ԱՐՄԵՆՈՒՀԻ ՏՈՌՈԶՅԱՆ ԱՐՏԱԿ ՏՈՌՈԶՅԱՆ ՌՈՒԶԱՆՆԱ ՕՐԴՅԱՆ ՆԱՐԵԿ |
Դեմ -0 |
Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
2025թ. դեկտեմբերի 23 ք. Գորիս |
Ա. ԱՌՈՒՇԱՆՅԱՆ |
(հավելվածը խմբ. 22.01.26 N 03-Ն)
(հավելվածը խմբ. 22.01.26 N 03-Ն)
(հավելվածը խմբ. 22.01.26 N 03-Ն)
| ՀՀ Սյունիքի մարզի |
(հավելվածը լրաց. 22.01.26 N 03-Ն)
| ՀՀ Սյունիքի մարզի |
(հավելվածը լրաց. 22.01.26 N 03-Ն)
| ՀՀ Սյունիքի մարզի |
(հավելվածը լրաց. 22.01.26 N 03-Ն)
Պաշտոնական հրապարակման օրը՝ 13 հունվարի 2026 թվական: