ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
22 հունվարի 2026 թվականի N 96-Լ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 12-Ի N 1990-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի դեկտեմբերի 12-ի «Անհուսալի վարկեր ունեցող անձանց տնտեսական ակտիվության խթանման միջոցառումը և կարգը հաստատելու մասին» N 1990-Լ որոշման (այսուհետ՝ որոշում) 5-րդ կետում «հունվարի» բառը փոխարինել «դեկտեմբերի» բառով։
2. Որոշման N 1 հավելվածի՝
1) 2-րդ կետի 3-րդ ենթակետի՝
ա․ «բ» պարբերությունում «սահմանված» բառը փոխարինել «հրապարակած» բառով,
բ․ «գ» պարբերությունը «անվտանգության ծառայությունից,» բառերից հետո լրացնել «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունից,» բառերով.
2) 6-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
«6. Դիմումի հիման վրա սույն միջոցառման շրջանակում անձը կարող է ճանաչվել շահառու միայն մեկ անգամ, բացառությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի դեկտեմբերի 12-ի N 1990-Լ որոշման N 2 հավելվածի 22-րդ կետի 3-րդ ենթակետով նախատեսված դեպքի, երբ անձը կարող է շահառու ճանաչվել երկու անգամ։»:
3. Որոշման N 2 հավելվածի՝
1) 3-րդ կետի 1-ին ենթակետը «անվտանգության ծառայության» բառերից հետո լրացնել «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության,» բառերով.
2) 5-րդ կետում՝
ա․ «համակարգն ինքնաշխատ եղանակով» բառերից հետո լրացնել «ստուգում է սույն միջոցառման շրջանակում հաստատված կամ ավարտված կամ կասեցված կարգավիճակով այլ դիմում ներկայացրած լինելու հանգամանքը և եթե առկա չէ այդպիսի դիմում, ապա» բառերով,
բ․ 5-րդ ենթակետի «գ» և «դ» պարբերություններում «սահմանված» բառը փոխարինել «հրապարակած» բառով.
3) 6-րդ կետը «դիմելու» բառից հետո լրացնել «, իսկ սույն կարգի 16-րդ կետում նշված դեպքում՝ տվյալները թարմացնելու» բառերով, «հաշվարկված» բառից հետո լրացնել «այդ» բառով, իսկ «սահմանված» բառը փոխարինել «հրապարակած» բառով.
4) 7-րդ կետում՝
ա․ 5-րդ ենթակետի «գ» պարբերությունում «սահմանած» բառը փոխարինել «հրապարակած» բառով,
բ․ 6-րդ ենթակետը «դիմում» բառից հետո լրացնել «, բացառությամբ այն դեպքի, երբ դիմումը «ավարտված» կարգավիճակ է ստացել սույն կարգի 22-րդ կետի 3-րդ ենթակետով սահմանված հիմքով» բառերով,
գ․ 7-րդ ենթակետում «:» կետադրական նշանը փոխարինել «.» կետադրական նշանով և լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 8-րդ և 9-րդ ենթակետերով.
«8) դիմողի համար սույն միջոցառման շրջանակում 24 ամիս վարկավորողին փոխանցվել է աջակցություն.
9) դիմումը ներկայացվել է 2026 թվականի դեկտեմբերի 31-ից հետո:».
5) 10-րդ կետը 10-րդ ենթակետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 10.1-ին ենթակետով.
«10.1) սույն կարգի 24.1-ին կետով սահմանված դեպքում աջակցությունը կրկին տրամադրելու (դիմումին կրկին «Հաստատված» կարգավիճակ տալու) հիմքը (տեխնիկական վրիպակի նկարագրությունը), տեխնիկական վրիպակը հայտնաբերելու օրը, ամիսը, տարեթիվը, աջակցությունը կրկին տրամադրելու օրը, ամիսը, տարեթիվը.».
6) 12-րդ կետի 4-րդ ենթակետը «յուրաքանչյուր» բառից առաջ լրացնել «վարկատուի կոդը, վարկատուի անվանումը,» բառերով.
7) 16-րդ կետից հանել «ՄՍ ծառայությունը» բառերը, իսկ «կատարում է» բառերը փոխարինել «կատարվում է» բառերով.
8) 22-րդ կետի՝
ա. 3-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3) շահառու դառնալու (դիմումին «Ավարտված» կարգավիճակ տրվելու) ամսվան հաջորդող ամսվանից սկսած շահառուն (շահառուի համար) 3 ամիս անընդմեջ չի հաշվարկ(վ)ել եկամտային հարկ կամ այդ եռամսյա ժամանակահատվածում յուրաքանչյուր ամիս հաշվարկ(վ)ել է 18750 դրամից պակաս եկամտային հարկ.»,
բ. 7-րդ ենթակետում «հունվարի» բառը փոխարինել «դեկտեմբերի» բառով․
9) 24-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 24.1-ին կետով.
«24.1. Եթե աջակցության տրամադրումը դադարեցնելու հիմք հանդիսացած հանգամանքն ի հայտ է եկել սույն կարգի 5-րդ կետում նշված տեղեկատվական բազաներում, համակարգում, դրանց միջև տվյալների փոխանակման ընթացքում առաջացած տեխնիկական վրիպակների արդյունքով, ապա աջակցությունը կրկին տրամադրվում է (դիմումի «Ավարտված» կարգավիճակը փոխվում է «Հաստատված» կարգավիճակի՝ անկախ նոր դիմում ներկայացնելու հանգամանքից), եթե առկա չէ աջակցության տրամադրումը դադարեցնելու սույն կարգի 22-րդ կետով սահմանված այլ հիմք։ Սույն կետում նշված դեպքում աջակցությունը կրկին սկսվում է տրամադրվել տեխնիկական վրիպակը հայտնաբերելու օրվանից հետո՝ առաջիկա վճարման ցուցակի ձևավորման օրը՝ դրա մասին դիմումատուի էլեկտրոնային փոստին ինքնաշխատ եղանակով ուղարկելով ծանուցում:»:
4. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 20 աշխատանքային օրվա ընթացքում, իսկ սույն որոշման 5-րդ կետում նշված դեպքում՝ համապատասխան թվային տվյալները փոխանակելու ծրագրային ապահովումը ներդնելուց հետո 2 շաբաթվա ընթացքում, ապահովել սույն որոշմամբ նախատեսված դեպքերում ինքնաշխատ եղանակով իրականացվող գործընթացների ծրագրային ապահովման մշակումն ու ներդրումը:
5. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության պետին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո՝ 6 ամսվա ընթացքում ապահովել սույն որոշման շրջանակներում համապատասխան թվային տվյալները փոխանակելու ծրագրային ապահովման մշակումն ու ներդրումը։ Մինչև կետով սահմանված՝ համապատասխան թվային տվյալները փոխանակելու ծրագրային ապահովման մշակումն ու ներդրումը Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության աշխատակիցը, ում վերաբերող տեղեկատվությունն օրենսդրությամբ սահմանված է որպես սահմանափակ օգտագործման ենթակա տեղեկատվություն, միջոցառման շահառու է ճանաչվում, և նրան միջոցառման շրջանակում աջակցություն է տրամադրվում քրեակատարողական ծառայության ու Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության տրամադրած էլեկտրոնային փոստի հասցեներով փոխանակված՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի դեկտեմբերի 12-ի N 1990-Լ որոշման N 2 հավելվածով սահմանված տվյալների հիման վրա։
6. Սահմանել, որ մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը տեղեկատվական բազաների միջև ինքնաշխատ եղանակով տվյալների փոխանակման ընթացքում ի հայտ եկած տեխնիկական վրիպակների արդյունքում շահառուի վարկային պարտավորության (պարտավորությունների) մարմանն ուղղված՝ վարկավորողին ավելի փոխանցված գումարների վրա չի տարածվում Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի դեկտեմբերի 12-ի N 1990-Լ որոշման N 2 հավելվածի 21-րդ կետի գործողությունը:
7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:
|
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
|
Երևան |
|
23.01.2026 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |