ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
|
N 214-Ա |
«15» հունվարի 2026 թ. |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԵՐԵՎԱՆ, ՆՈՒԲԱՐԱՇԵՆ, ՆՈՒԲԱՐԱՇԵՆ Գ-7 ԹԱՂԱՄԱՍ 16/1 ՀԱՍՑԵՈՒՄ` ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՔԱՂԱՔԱՑԻ ԶՈՀՐԱԲ ՌՈՒՍՏԱՄԻ ՎԱՐԴԱՆՅԱՆԻՆ ՊԱՏԿԱՆՈՂ ՀՈՂԱՄԱՍՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԻՆՔՆԱԿԱՄ ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ԿԱՌՈՒՅՑՆ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԵՎ ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 18-Ի Հ.3852-Ա ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Երևանի քաղաքապետի 18.09.2025թ. հ.3852-Ա որոշմամբ Նուբարաշեն Գ-7 թաղամաս հ.16/1 հասցեում, սեփականության իրավունքով քաղաքացի Վարդան Լեռնիկի Հովակիմյանին պատկանող հողամասում գտնվող ինքնակամ կառույցը ճանաչվել է օրինական։ Վերոհիշյալ որոշման հիման վրա Երևան քաղաքի բյուջեի հ.900015211247 հաշվին 26.09.2025թ. վճարվել է 242522 (երկու հարյուր քառասուներկու հազար հինգ հարյուր քսաներկու) դրամ ինքնակամ կառույցի օրինականացման վճարը: Անշարժ գույքի առուվաճառքի 26.12.2023թ. գ/մ 11454 պայմանագրի հիման վրա Նուբարաշեն Գ-7 թաղամաս հ.16/1 հասցեում գտնվող գույքը պետական գրանցում է ստացել Զոհրաբ Ռուստամի Վարդանյանի անվամբ:
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածով, «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» օրենքով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18–ի հ.912-Ն որոշմամբ հաստատված կարգի 10-րդ և 11-րդ կետերով, հիմք ընդունելով Երևանի քաղաքապետի 2010 թվականի նոյեմբերի 12-ի հ.5299-Ա որոշումը, կառույցը քաղաքացիական օրենսգրքի 188–րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված օրինականացման պայմաններին համապատասխանելու վերաբերյալ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության կողմից 13.01.2026թ. տրված մասնագիտական եզրակացությունը, «Ա.Ռ.Մ. ՇԻՆ» ՍՊԸ-ի կողմից 16.01.2025թ. տրված տեխնիկական դրական եզրակացությունը, հաշվի առնելով ինքնակամ կառույցների արտաքին չափերի վերաբերյալ «ՀԱՅԿ ԱՎԱԳՅԱՆ ԱԼԵՔՍԱՆԻ» Ա/Ձ-ի կողմից 12.05.2023թ. տրված եզրակացությունը, ՀՀ կադաստրի կոմիտեի կողմից տրված 23.11.2023թ. հ.ԱՏ-23112023-01-0557 տեղեկանքը, ինչպես նաև կառույցն իրականացրած անձի՝ ի դեմս ներկայացուցչի դիմումը (11.10.2025թ. Դ-112745-25).
1. Ուժը կորցրած ճանաչել Երևանի քաղաքապետի 2025 թվականի սեպտեմբերի 18-ի «Երևան, Նուբարաշեն, Նուբարաշեն Գ-7 թաղամաս հ.16/1 հասցեում սեփականության իրավունքով քաղաքացի Վարդան Լեռնիկի Հովակիմյանին պատկանող հողամասում գտնվող ինքնակամ կառույցն օրինականացնելու մասին» հ.3852-Ա որոշումը:
2. Երևան, Նուբարաշեն, Նուբարաշեն Գ-7 թաղամաս 16/1 հասցեում՝ սեփականության իրավունքով (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման 03.01.2024թ. հ.03012024-01-0006 վկայական) քաղաքացի Զոհրաբ Ռուստամի Վարդանյանին պատկանող հողամասում գտնվող ինքնակամ իրականացրած 123.17 քառ.մետր ընդհանուր մակերեսով կառույցը (բնակելի տուն) ճանաչել օրինական։
3. Ընդունել ի գիտություն, որ.
1) կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը կամ վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը.
2) շինությունը կառուցված չէ ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, կամ կառուցված չէ քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք։
4. Սահմանել, որ հողամասի սեփականատերը, հաշվի առնելով 26.09.2025թ. վճարված 242522 (երկու հարյուր քառասուներկու հազար հինգ հարյուր քսաներկու) դրամ ինքնակամ կառույցի օրինականացման վճարը, իր միջոցների հաշվին պետք է վճարի կառույցի գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը։
5. Սույն որոշումը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ենթակա է պետական գրանցման։
6. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան` դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում:
7. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի վրա։
8. Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի վրա։
| Տ. Ավինյան |