ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
|
N 201-Ա |
«15» հունվարի 2026 թ. |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՂԹԱՆԱԿ ԹԱՂԱՄԱՍԻ Հ.52 ՏԵՂԱՄԱՍԻ Հ.16/1 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ՍԱՀՄԱՆՆԵՐԸ ՃՇՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՏԱԿԱԳԻԾ ԹՈՂԱՐԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել Սամվել Հարությունյանի դիմումը՝ Հաղթանակ թաղամասի հ.52 տեղամասի հ.16/1 հողամասի սահմանները ճշտելու և հատակագիծ թողարկելու մասին։
Հարցի քննարկման համար հիմք են հանդիսացել հողի սեփականության իրավունքի 16.10.1996թ. հ.Ա061807 պետական ակտը, Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի գույքի առանձին որակական քանակական բնութագրերի և դրա նկատմամբ առանձին իրավունքների /սահմանափակումների/ վերաբերյալ հ.հ.ԱՏ-07112025-01-1054, ԱՏ-12092025-01-1000 տեղեկանքները:
Հարցի ուսումնասիրությունից և տեղագրական հանույթի ճշգրտումից պարզվել է, որ քննարկվող հողամասի մակերեսը փաստացի չափագրությամբ կազմում է 2000.0քմ, որքան որ ամրագրված է հողի սեփականության հ.Ա061807 պետական ակտում:
Քննարկվող հողամասը` Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հունիսի 4-ի հ.1023-Ն որոշմամբ հաստատված հավելվածների համաձայն՝ ըստ Երևան քաղաքի հողերի տարածագնահատման համաձայնեցված սխեմայի գտնվում է 9-րդ գոտում:
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 49-րդ հոդվածով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, հողային օրենսգրքի 4-րդ, 52-րդ և 59-րդ հոդվածներով, հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 2005 թվականի հոկտեմբերի 15-ի հ.Ն/61070-25 եզրակացությունը.
1. Սահմանել, որ Հաղթանակ թաղամասի հ.52 տեղամասի հ.16/1 հասցեում գտնվող հողամասի (անօգտագործելի հող իրացման ենթակա) սահմանները որոշվում են 2000.0քմ մակերեսի համար սահմանված կարգով հաստատված հատակագծով:
2. Սույն որոշումը ենթակա է պետական գրանցման Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեում:
3. Որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։
4. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության, անշարժ գույքի կառավարման վարչությունների պետերի վրա:
5. Որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը:
| Տ. Ավինյան |