ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
|
N 152-Ա |
«14» հունվարի 2026 թ. |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 25-Ի Հ.4762-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով.
1. Երևանի քաղաքապետի 2025 թվականի նոյեմբերի 25-ի «Հողամասի վարձակալության պայմանագրի գործողության ժամկետը երկարացնելու, պայմանագրում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին» հ.4762-Ա որոշման 1-ին կետում՝ «2004 թվականի սեպտեմբերի 17-ին կնքված վարձակալության հ.5224 պայմանագրի» բառերը փոխարինել «2004 թվականի նոյեմբերի 12-ին կնքված վարձակալության հ.5224 պայմանագրի» բառերով:
2. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով` Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում:
3. Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի Ավան վարչական շրջանի ղեկավարի վրա:
4. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Ա.Փամբուխչյանը:
| Տ. Ավինյան |