ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
|
N 105-Ա |
«12» հունվարի 2026 թ. |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 25-Ի Հ.4767-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Վարչական ակտի ընդունման համար հիմք են հանդիսացել Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի 2025 թվականի դեկտեմբերի 18-ի հ.ՎԴ/21532/05/25 և 2025 թվականի դեկտեմբերի 17-ի հ.ՎԴ/21530/05/25 կատարողական թերթերի պահանջները.
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով և 37-րդ հոդվածով և հիմք ընդունելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի իրավաբանական վարչության հ.հ.Ն/76959-25 և Ն/77176-25 գրությունները.
1. Ուժը կորցրած ճանաչել Երևանի քաղաքապետի 2025 թվականի նոյեմբերի 25-ի «Համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերն աճուրդով օտարելու մասին» հ.4767-Ա որոշման հավելվածի 15-րդ, 16-րդ և 17-րդ տողերը:
2. Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետի վրա:
3. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Ա.Փամբուխչյանը:
| Տ. Ավինյան |