ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
|
N 108-Ա |
«12» հունվարի 2026 թ. |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 2-Ի Հ.2201-Ա ԵՎ Հ.2203-Ա ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել Օքսանա Շարոյանցի լ/ա Մերի Հմայակյանի դիմումը՝ Երևանի քաղաքապետի 2025 թվականի հունիսի 2-ի հ.հ.2201-Ա և 2203-Ա որոշումների մեջ փոփոխություններ կատարելու մասին։
Հարցի քննարկման համար հիմք են հանդիսացել Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի գույքի առանձին որակական քանակական բնութագրերի և դրա նկատմամբ առանձին իրավունքների /սահմանափակումների/ վերաբերյալ հ.հ.ԱՏ-28112025-01-1044 և ԱՏ-28112025-01-1148 տեղեկանքները, Երևանի քաղաքապետի 2025 թվականի հունիսի 2-ի հ.հ.2201-Ա և 2203-Ա որոշումները, համաձայն որոնց ճշտվել է Արարատյան փողոցի հ.60/12 հասցեում գտնվող շինության զբաղեցրած 1790.0քմ մակերեսով և Ն.Շենգավիթ 11-րդ փողոցի հ.60/11 հասցեում գտնվող 1850.0քմ մակերեսով հողամասերի սահմանները, «Նեֆրիտ Մայնինգ» ՍՊԸ-ի 30.10.2025թ. եզրակացությունները, տեղագրական հանույթները, «Երևաննախագիծ» ՓԲԸ-ի հ.հ.40/84592-25 և 40/154366-25 գրությունները.
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով, հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 2025 թվականի դեկտեմբերի 17-ի հ.հ.Ն/75573-25 և Ն/75572-25 եզրակացությունները.
1. Երևանի քաղաքապետի 2025 թվականի հունիսի 2-ի «Շենգավիթ վարչական շրջանի, Արարատյան փողոցի հ.60/12 հասցեում գտնվող շինության զբաղեցրած հողամասի սահմանները ճշտելու, հատակագիծ թողարկելու մասին» հ.2201-Ա որոշման մեջ «1790.0քմ» բառերը փոխարինել «1777.10քմ» բառերով:
2. Երևանի քաղաքապետի 2025 թվականի հունիսի 2-ի «Ն.Շենգավիթ 11-րդ փողոցի հ.60/11 հասցեում գտնվող հողամասի սահմանները ճշտելու և հատակագիծ թողարկելու մասին» հ.2203-Ա որոշման մեջ «1850.0քմ» բառերը փոխարինել «1777.30քմ» բառերով:
3. Սույն որոշումից ծագող իրավունքը ենթակա է պետական գրանցման Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի համապատասխան ստորաբաժանումում։
4. Որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։
5. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության, անշարժ գույքի կառավարման վարչությունների պետերի վրա։
6. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը:
| Տ. Ավինյան |