ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
|
N 115-Ա |
«13» հունվարի 2026 թ. |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԵՐԻՆ ՀԱՍՑԵՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի հ.2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ և 53-րդ կետերի պահանջներով.
1. Երևան քաղաքի վարչական սահմաններում գտնվող անշարժ գույքերին տրամադրել հասցեներ` համաձայն հավելվածի:
2. Հանձնարարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետին սույն որոշման օրինակները 3 աշխատանքային օրվա ընթացքում առաքել վարչական շրջանների ղեկավարներին, Հայաստանի Հանրապետության ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության բաժինների պետերին և դիմողներին:
3. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետի վրա:
4. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը:
| Տ. Ավինյան |
|
Հավելված Երևանի քաղաքապետի13.01.2026 թ. հ. 115-Ա որոշման |
|
Հ.Հ. |
Դիմողը |
Անշարժ գույքի գտնվելու վայրը |
Անշարժ գույքի տեսակը |
Տրամադրվող հասցեն |
Հաստատված հայտի քաղվածքի ծածկագիրը |
Փոստային դասիչը |
|
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
|
1 |
Աիդա Մելոյան /լիազորված անձ/ Ռոզա Խաչատուրյան |
«Նուբարաշեն-Բ» այգետարածք, 7-րդ թաղամաս, հ.25 |
հողամաս |
Ռոզա Խաչատուրյանին հատկացված, «Նուբարաշեն-Բ» այգետարածքի 7-րդ թաղամասի 500.0քմ մակերեսով հ.25 հողամասին /հիմք՝ «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի 03.09.2025թ. հ.Հ-8106 տեղեկանք և սեփականության իրավունք սահմանող փաստաթղթերի պատկանելության փաստը հաստատելու մասին 17.12.2025թ. որոշում/ տրամադրել հասցե՝ Նուբարաշեն «Բ-7» թաղամաս, հ.25 |
01103TAFRAKG |
|
|
2 |
Վահագն Նահապետյան /լիազորված անձ/ Կարեն Թովմասյան |
Մ. Գալշոյան փողոց, հ.24 շենք, հ.76 |
բնակարան |
Կարեն Թովմասյանին սեփականության իրավունքով պատկանող՝ Մ. Գալշոյան փողոցի հ.24 շենքի հ.76 հասցեում գտնվող բնակարանի բաժանման հատակագծով առանձնացվող 34.81քմ մակերեսով մասին /վկ. հ.11112025-01-0398, ընդ. բաժ. 1.07քմ/ տրամադրել հասցե՝ Մ. Գալշոյան փողոց, հ.24 շենք, բն.76/1 |
01083RH2HYTJ |
|
|
3 |
Պարույր Սահակյան |
Կորյունի փողոց, հ.8 |
տարածք |
Ըստ օրենքի ժառանգության իրավունքի 19.12.2025թ. հ.5626 վկայագրով, Պարույր Սահակյանին փոխանցված ժառանգական գույքին՝ Կորյունի փողոցի հ.8 հասցեում գտնվող տարածքին տրամադրել հասցե՝ Կորյունի փողոց, հ.8 շենք, շինություն հ.20/1 |
0106369ALJYX |
|
|
4 |
Լևոն Առաքելյան |
16-րդ թաղամաս, հ.17 շենքի 1-ին հարկ |
տարածք |
Լևոն Առաքելյանին սեփականության իրավունքով պատկանող, 16-րդ թաղամասի հ.17 շենքի 1-ին հարկում գտնվող տարածքին /սեփ. վկ. հ.0288793/ տրամադրել հասցե՝ Նորաշեն թաղամաս, հ.17 շենք, հ.136/1 |
01013SP4DJMA |
|
|
5 |
Աննա Մարտիրոսյան /լիազորված անձ/ Սվետլանա Ջանյան |
Դոդոխյան փողոց, հ.8 |
բնակելի տուն |
Սվետլանա Ջանյանին /Գադժիյանց/ պատկանող, Դոդոխյան փողոցի հ.8 հասցեում գտնվող բնակելի տանը /ինվ. հ.189 հատակագիծ/ տրամադրել հասցե՝ Գ. Դոդոխյան փողոց, հ.8/1 |
011139DHJZGC |
|
|
6 |
Արթուր Ղազարյան |
Աշոտ Ղուլյան /Շահումյան 6-րդ/ փողոց, հ.33 |
բնակելի տուն |
Ըստ կտակի ժառանգության իրավունքի 25.07.2024թ. հ.4226 վկայագրով, Արթուր Ղազարյանին փոխանցված ժառանգական գույքին՝ Աշոտ Ղուլյան /Շահումյան 6-րդ/ փողոցի հ.33 հասցեում գտնվող բնակելի տանը տրամադրել հասցե՝ Աշոտ Ղուլյան փողոց, հ.33/1 |
01073XZZGFT4 |
|
|
7 |
Բաբկեն Բաղդասարյան |
Դավիթ Բեկի փողոց, հ.1/27, հ.1/30, հ.1/31 և Դավիթ Բեկի 2-րդ թաղամաս, հ.41/1 |
հողամաս |
Բաբկեն Բաղդասարյանին սեփականության իրավունքով պատկանող, Դավիթ Բեկի փողոցի հ.1/27, հ.1/30, հ.1/31 և Դավիթ Բեկի 2-րդ թաղամասի հ.41/1 հասցեներում գտնվող շինությունների զբաղեցրած հողամասերին /վկ. հ.12072021-01-0255, հ.23122025-01-0457, հ.28042022-01-0227 և հ.30062021-01-0307/ ըստ միավորման հատակագծի տրամադրել մեկ միասնական հասցե՝ Դավիթ Բեկի փողոց, հ.1/27 |
01053N9DWNDR |
|
|
8 |
Վահագն Նահապետյան /լիազորված անձ/ Արամ Պետրոսյան /սեփականատեր/ |
Ս. Օհանովի փողոց, հ.5 շենք, հ.30 |
բնակարան |
Արամ Պետրոսյանին սեփականության իրավունքով պատկանող, Ս. Օհանովի փողոցի հ.5 շենքի հ.30 հասցեում գտնվող բնակարանի /վկ. հ.21112025-01-0427, ընդհ. բաժ. 1.1քմ/ բաժանման հատակագծով առանձնացվող 34.14քմ մակերեսով մասին տրամադրել հասցե՝ Ս. Օհանովի փողոց, հ.5 շենք, բն.30/1 |
01073SJMTL6Z |
|
|
9 |
Լիլիթ Այվազյան /լիազորված անձ/ Գուրգեն Պողոսյան |
Ուսուբ Բեկ Թեմուրյան /Լեփսիուսի 2-րդ/ փողոց, հ.21 |
բնակելի տուն |
Ըստ օրենքի ժառանգության իրավունքի 10.01.2022թ. հ.48 վկայագրով, Գուրգեն Պողոսյանին փոխանցված ժառանգական գույքին՝ Ուսուբ Բեկ Թեմուրյան /Լեփսիուսի 2-րդ/ փողոցի հ.21 հասցեում գտնվող բնակելի տանը տրամադրել հասցե՝ Ուսուբ Բեկ Թեմուրյան փողոց, հ.21/2 |
01123NDYDHTK |
|
Երևանի քաղաքապետ` |
Տ. Ավինյան |