ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԵՐԻՆ ՀԱՍՑԵՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 115-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (15.01.2026-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է 14.01.2026
Ընդունող մարմին
Երևանի քաղաքապետ
Ընդունման ամսաթիվ
13.01.2026
Ստորագրող մարմին
Երևանի քաղաքապետ
Ստորագրման ամսաթիվ
13.01.2026
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
15.01.2026

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

 

N 115-Ա

«13» հունվարի 2026 թ.

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԵՐԻՆ ՀԱՍՑԵՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի հ.2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ և 53-րդ կետերի պահանջներով.

1. Երևան քաղաքի վարչական սահմաններում գտնվող անշարժ գույքերին տրամադրել հասցեներ` համաձայն հավելվածի:

2. Հանձնարարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետին սույն որոշման օրինակները 3 աշխատանքային օրվա ընթացքում առաքել վարչական շրջանների ղեկավարներին, Հայաստանի Հանրապետության ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության բաժինների պետերին և դիմողներին:

3. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետի վրա:

4. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը:

 

Տ. Ավինյան

 

Հավելված

Երևանի քաղաքապետի

13.01.2026 թ.

հ. 115-Ա որոշման

 

ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԵՐԻՆ ՀԱՍՑԵՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
 

Հ.Հ.

Դիմողը

Անշարժ գույքի գտնվելու վայրը

Անշարժ գույքի տեսակը

Տրամադրվող հասցեն

Հաստատված հայտի քաղվածքի ծածկագիրը

Փոստային դասիչը

1

2

3

4

5

6

7

1

Աիդա Մելոյան

/լիազորված անձ/

Ռոզա Խաչատուրյան

«Նուբարաշեն-Բ» այգետարածք, 7-րդ թաղամաս, հ.25

հողամաս

Ռոզա Խաչատուրյանին հատկացված, «Նուբարաշեն-Բ» այգետարածքի 7-րդ թաղամասի 500.0քմ մակերեսով հ.25 հողամասին /հիմք՝ «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի 03.09.2025թ. հ.Հ-8106 տեղեկանք և սեփականության իրավունք սահմանող փաստաթղթերի պատկանելության փաստը հաստատելու մասին 17.12.2025թ. որոշում/ տրամադրել հասցե՝ Նուբարաշեն «Բ-7» թաղամաս, հ.25

01103TAFRAKG

 

2

Վահագն Նահապետյան

/լիազորված անձ/

Կարեն Թովմասյան

Մ. Գալշոյան փողոց, հ.24 շենք, հ.76

բնակարան

Կարեն Թովմասյանին սեփականության իրավունքով պատկանող՝ Մ. Գալշոյան փողոցի հ.24 շենքի հ.76 հասցեում գտնվող բնակարանի բաժանման հատակագծով առանձնացվող 34.81քմ մակերեսով մասին /վկ. հ.11112025-01-0398, ընդ. բաժ. 1.07քմ/ տրամադրել հասցե՝ Մ. Գալշոյան փողոց, հ.24 շենք, բն.76/1

01083RH2HYTJ

 

3

Պարույր Սահակյան

Կորյունի փողոց, հ.8

տարածք

Ըստ օրենքի ժառանգության իրավունքի 19.12.2025թ. հ.5626 վկայագրով, Պարույր Սահակյանին փոխանցված ժառանգական գույքին՝ Կորյունի փողոցի հ.8 հասցեում գտնվող տարածքին տրամադրել հասցե՝ Կորյունի փողոց, հ.8 շենք, շինություն հ.20/1

0106369ALJYX

 

4

Լևոն Առաքելյան

16-րդ թաղամաս, հ.17 շենքի 1-ին հարկ

տարածք

Լևոն Առաքելյանին սեփականության իրավունքով պատկանող, 16-րդ թաղամասի հ.17 շենքի 1-ին հարկում գտնվող տարածքին /սեփ. վկ. հ.0288793/ տրամադրել հասցե՝ Նորաշեն թաղամաս, հ.17 շենք, հ.136/1

01013SP4DJMA

 

5

Աննա Մարտիրոսյան

/լիազորված անձ/

Սվետլանա Ջանյան

Դոդոխյան փողոց, հ.8

բնակելի տուն

Սվետլանա Ջանյանին /Գադժիյանց/ պատկանող, Դոդոխյան փողոցի հ.8 հասցեում գտնվող բնակելի տանը /ինվ. հ.189 հատակագիծ/ տրամադրել հասցե՝ Գ. Դոդոխյան փողոց, հ.8/1

011139DHJZGC

 

6

Արթուր Ղազարյան

Աշոտ Ղուլյան /Շահումյան 6-րդ/ փողոց, հ.33

բնակելի տուն

Ըստ կտակի ժառանգության իրավունքի 25.07.2024թ. հ.4226 վկայագրով, Արթուր Ղազարյանին փոխանցված ժառանգական գույքին՝ Աշոտ Ղուլյան /Շահումյան 6-րդ/ փողոցի հ.33 հասցեում գտնվող բնակելի տանը տրամադրել հասցե՝ Աշոտ Ղուլյան փողոց, հ.33/1

01073XZZGFT4

 

7

Բաբկեն Բաղդասարյան

Դավիթ Բեկի փողոց, հ.1/27, հ.1/30, հ.1/31 և Դավիթ Բեկի 2-րդ թաղամաս, հ.41/1

հողամաս

Բաբկեն Բաղդասարյանին սեփականության իրավունքով պատկանող, Դավիթ Բեկի փողոցի հ.1/27, հ.1/30, հ.1/31 և Դավիթ Բեկի 2-րդ թաղամասի հ.41/1 հասցեներում գտնվող շինությունների զբաղեցրած հողամասերին /վկ. հ.12072021-01-0255, հ.23122025-01-0457, հ.28042022-01-0227 և հ.30062021-01-0307/ ըստ միավորման հատակագծի տրամադրել մեկ միասնական հասցե՝ Դավիթ Բեկի փողոց, հ.1/27

01053N9DWNDR

 

8

Վահագն Նահապետյան

/լիազորված անձ/

Արամ Պետրոսյան

/սեփականատեր/

Ս. Օհանովի փողոց, հ.5 շենք, հ.30

բնակարան

Արամ Պետրոսյանին սեփականության իրավունքով պատկանող, Ս. Օհանովի փողոցի հ.5 շենքի հ.30 հասցեում գտնվող բնակարանի /վկ. հ.21112025-01-0427, ընդհ. բաժ. 1.1քմ/ բաժանման հատակագծով առանձնացվող 34.14քմ մակերեսով մասին տրամադրել հասցե՝ Ս. Օհանովի փողոց, հ.5 շենք, բն.30/1

01073SJMTL6Z

 

9

Լիլիթ Այվազյան

/լիազորված անձ/

Գուրգեն Պողոսյան

Ուսուբ Բեկ Թեմուրյան /Լեփսիուսի 2-րդ/ փողոց, հ.21

բնակելի տուն

Ըստ օրենքի ժառանգության իրավունքի 10.01.2022թ. հ.48 վկայագրով, Գուրգեն Պողոսյանին փոխանցված ժառանգական գույքին՝ Ուսուբ Բեկ Թեմուրյան /Լեփսիուսի 2-րդ/ փողոցի հ.21 հասցեում գտնվող բնակելի տանը տրամադրել հասցե՝ Ուսուբ Բեկ Թեմուրյան փողոց, հ.21/2

01123NDYDHTK

 

 

Երևանի քաղաքապետ`

Տ. Ավինյան