ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ
ԱԼԱՎԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
24 դեկտեմբերի 2025 թվականի N 223-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱԼԱՎԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ «ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ ԵՎ ՎՃԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 41․4-րդ կետի՝ համայնքի ավագանին որոշում է․
1. Սահմանել Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ալավերդի համայնքում «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքով նախատեսված թույլտվությունների տրամադրման կարգը՝ համաձայն հավելվածի։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Որոշումն ընդունվեց.
|
ԿՈՂՄ |
ԴԵՄ |
ՁԵՌՆՊԱՀ |
|
1. |
ԴԱՎԻԹ ՂՈՒՄԱՇՅԱՆ |
|||
|
2. |
ԼՈՐԱ ՍԱՐԳՍՅԱՆ |
|||
|
3. |
ՀԱՄԼԵՏ ՂՈՒԼՅԱՆ |
|||
|
4. |
ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ՁԱՎԱՐՅԱՆ |
|||
|
5. |
ՖԼՈՐԱ ԹԱԹՈՒԽԱՇՎԻԼԻ |
|||
|
6. |
ԴԱՎԻԹ ՍԱՐԳՍՅԱՆ |
|||
|
7. |
ՀՐԱՆՏ ՀԱԽՎԵՐԴՅԱՆ |
|||
|
8. |
ԱՆԱՀԻՏ ՍՄԲԱՏՅԱՆ |
|||
|
9. |
ԱՐՏԱԿ ԳԵՎՈՐԳՅԱՆ |
|||
|
10. |
ԱՐԵՆ ԴԱԼԼԱՔՅԱՆ |
|||
|
11. |
ՀԱՅԿ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ |
|||
|
12. |
ՆԱՐԻՆԵ ԹՈՐՈՍՅԱՆ |
|||
|
13. |
ՍԱՄՎԵԼ ԷԼԲԱԿՅԱՆ |
|||
|
14. |
ԱՐԱՄԱՅԻՍ ԽԱՆԴԱՄԻՐՅԱՆ |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
2025 թ., դեկտեմբերի 24, Լոռու մարզ, ք. Ալավերդի |
ԴԱՎԻԹ ՂՈՒՄԱՇՅԱՆ
|
|
Հավելված Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ալավերդի համայնքի ավագանու 2025 թ.-ի դեկտեմբերի 24-ի N: 223-Ն որոշման |
ԿԱՐԳ
ԱԼԱՎԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ «ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ ԵՎ ՎՃԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ
1. Սույն կարգով կարգավորվում են Ալավերդի համայնքի վարչական տարածքում «Տեղական տուրքերի և վճարների մասին» ՀՀ օրենքով նախատեսված հեղուկ վառելիքի վաճառքի, սեղմված բնական գազի վաճառքի, հեղուկացված նավթային կամ ածխաջրածնային գազերի վաճառքի, խանութներում, կրպակներում, հեղուկ վառելիքի կամ սեղմված բնական կամ հեղուկացված նավթային կամ ածխաջրածնային գազերի մանրածախ առեվտրի կետերում, ավտոլվացման կետերում, ավտոմեքենաների տեխնիկական սպասարկման և նորոգման ծառայության օբյեկտներում տնտեսավարողի գործունեության յուրաքանչյուր վայրում տեխնիկական հեղուկների վաճառքի, թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի որոշակի վայրում մանրածախ առք ու վաճառք իրականացնելու, ոգելից և ալկոհոլային խմիչքների կամ ծխախոտային արտադրատեսակների կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների (բացառությամբ բժշկական նշանակության ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների) կամ ծխախոտային արտադրատեսակների նմանակների վաճառքի, «Առևտրի և ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված՝ բացօթյա առևտրի կազմակերպման, առևտրի, հանրային սննդի, զվարճանքի, շահումով խաղերի և վիճակախաղերի կազմակերպման օբյեկտներին, խաղատներին և բաղնիքներին (սաունաներին) ժամը 24.00-ից հետո աշխատելու, հանրային սննդի կազմակերպման և իրականացման (համայնքի ավագանու որոշմամբ սահմանված կանոններին համապատասխան)՝ տնտեսավարողի գործունեության համար առանձնացված յուրաքանչյուր վայրում հանրային սննդի կազմակերպման և իրականացման, արտաքին գովազդ տեղադրելու, բացառությամբ բնակավայրերի սահմաններից դուրս գտնվող պետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների օտարման շերտերում և պաշտպանական գոտիներում տեղադրվող գովազդների թույլտվությունների, համայնքների կամ համյնքների կազմում ընդգրկված բնակավայրերի խորհրդանիշները (զինանշանը, անվանումը) որպես օրենքով գրանցված ապրանքային նշան կամ ապրանքների արտադրության կամ աշխատանքների կատարման կամ ծառայությունների մատուցման գործընթացներում օգտագործելու, քաղաքացիական հոգեհանգստի (հրաժեշտի) ծիսակատարության ծառայությունների իրականացման և (կամ) մատուցման, մարդատար-տաքսու (բացառությամբ երթուղային տաքսիների՝ միկրոավտոբուսների) ծառայություն իրականացնելու, «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքի 15,2-րդ հոդվածով սահմանված սահմանափակման ենթակա ծառայության օբյեկտի գործունեության, հանրային սննդի ծառայություն մատուցող անձանց՝ տվյալ օբյեկտին հարակից ընդհանուր օգտագործման տարածքներում ամառային (մայիսի 01-ից հոկտեմբերի 31-ը ներառյալ) և ձմեռային (նոյեմբերի 01-ից ապրիլի 30-ը ներառյալ) սեզոններին հանրային սննդի ծառայության կազմակերպման թույլտվությունների (այսուհետ՝ թույլտվություն) տրամադրման կարգի հետ կապված հարաբերությունները:
2. Թույլտվությունը տրամադրվում է իրավաբանական անձանց կամ անհատ ձեռնարկատերերին (ֆիզիկական անձանց) (այսուհետ՝ հայտատու) Ալավերդի համայնքի ղեկավարի կողմից` սույն կարգի N 1 ձևին համապատասխան:
3. Թույլտվություն ստանալու համար հայտատուն Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ալավերդի համայնքի ղեկավարին ներկայացնում է ձև N 2-ին համապատասխան հայտ՝ էլեկտրոնային (Ալավերդու համայնքապետարանի պաշտոնական կայքի միջոցով) կամ թղթային եղանակով, որին կից ներկայացվում են.
1) Անձը հաստատող փաստաթղթի՝ անձնագրի կամ նույնականացման քարտի պատճեն,
2) Անհատ ձեռնարկատիրոջ դեպքում՝ պետական հաշվառման, իսկ իրավաբանական անձի դեպքում՝ պետական ռեգիստրի գրանցման քաղվածք.
3) Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ալավերդի համայնքի ավագանու որոշմամբ սահմանված դրույքաչափերին համապատասխան՝ տեղական տուրքի վճարման անդորրագրի պատճեն.
4) Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ալավերդի համայնքի բյուջեի նկատմամբ հայտատուի պարտավորությունների բացակայության վերաբերյալ տեղեկանք,
5) Հասարակական նշանակության շենքի կամ շինության նկատմամբ սեփականության կամ օգտագործման իրավունքի պետական գրանցման վկայականի պատճենը,
6) Առևտրի կենտրոնում գործունեություն իրականացնող հայտատուի դեպքում՝ առևտրի կենտրոնի անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայականի պատճեն և Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ հաստատված առևտրի իրականացման վայրի վաճառատեղի տրամադրման տիպային պայմանագրի ձևով կողմերի միջև կնքված պայմանագրի պատճենը։
4. Հայտը էլեկտրոնային եղանակով ներկայացնելու դեպքում կից փաստաթղթերը ներկայացվում են սկանավորված տարբերակով։
5. Հեղուկ վառելիքի, սեղմված բնական գազի, հեղուկացված նավթային կամ ածխաջրածնային գազերի վաճառքի թույլտվություն ստանալու համար սույն կարգի 3-րդ կետով նախատեսված փաստաթղթերին կից ներկայացվում է նաև․
1) Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնի կամ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանված կարգով հավատարմագրված և լիազոր մարմնի կողմից հաշվառված կազմակերպության կողմից տրամադրված արտադրական վտանգավոր օբյեկտի տեխնիկական անվտանգության փորձաքննության եզրակացության պատճեն։
6. «Առևտրի և ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված՝ բացօթյա առևտրի կազմակերպման թույլտվություն ստանալու համար, սույն կարգի 3-րդ կետով նախատեսված փաստաթղթերին կից (բացառությամբ 5-րդ ենթակետի), ներկայացվում է նաև․
1) Քննարկվող տարածքի լուսանկար,
2) Էսքիզային առաջարկ (ծաղիկների, տնկիների, ամանօրյա տոնակատարությունների համար նախատեսված եղևնիների և սոճիների, պաղպաղակի, ջրի, այդ թվում՝ հանքային, հյութերի և զովացուցիչ ըմպելիքների բացօթյա վաճառք իրականացնելու համար նախատեսված տակդիր տեղադրելու դեպքում)։
7. Արտաքին գովազդ տեղադրելու թույլտվություն ստանալու համար, բացառությամբ բնակավայրերի սահմաններից դուրս գտնվող պետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների օտարման շերտերում և պաշտպանական գոտիներում տեղադրվող գովազդների թույլտվությունների, սույն կարգի 3-րդ կետով նախատեսված փաստաթղթերին կից ներկայացվում է նաև.
1) Համապատասխան պատկերով և գրառումներով գովազդի միջոցի էսքիզը, որտեղ նշվում են գովազդի արտաքին չափերը, գովազդի տեղադրման ձևը (վահանակ, լուսատախտակ, գրաժապավեն, պլակատներ և այլն) և տեխնիկական լուծումները, իսկ դեղերի, բուժտեխնիկայի և բուժական մեթոդների գովազդի դեպքում՝ նաև Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության համաձայնությունը։
8. Քաղաքացիական հոգեհանգստի (հրաժեշտի) ծիսակատարության ծառայությունների իրականացման և (կամ) մատուցման թույլտվություն ստանալու համար սույն կարգի 3-րդ կետով նախատեսված փաստաթղթերին կից ներկայացվում է նաև.
1) բժշկի որակավորում ունեցող աշխատակցի աշխատանքային պայմանագրի կամ Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ալավերդի համայնքում գործող բժշկական հաստատության հետ կնքված համապատասխան պայմանագրի պատճեն։
9. Համայնքի տարածքում մարդատար-տաքսու (բացառությամբ երթուղային տաքսիների՝ միկրոավտոբուսների) ծառայություն իրականացնելու թույլտվություն ստանալու համար սույն կարգի 3-րդ կետով նախատեսված փաստաթղթերին կից (բացառությամբ 5-րդ և 6-րդ ենթակետերի) ներակայացվում է նաև.
1) Մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումների կազմակերպման լիցենզիայի և ներդիրի պատճեն,
2) Ավտոմոբիլի տեխնիկական անձնագրի (հաշվառման վկայագրի) պատճեն,
3) Հայտատուին պատկանող մարդատար-տաքսու ծառայություն իրականացնող ավտոմեքենաների ցանկ։
10․ Համայնքի կամ համայնքի կազմում ընդգրկված բնակավայրերի խորհրդանիշները (զինանշանը, անվանումը) որպես օրենքով գրանցված ապրանքային նշան կամ ապրանքների արտադրության կամ աշխատանքների կատարման կամ ծառայությունների մատուցման գործընթացներում օգտագործելու թույլտվություն ստանալու համար սույն կարգի 3-րդ կետով նախատեսված փաստաթղթերին կից (բացառությամբ 5-րդ և 6-րդ ենթակետերի) ներկայացվում է նաև.
1) Ապրանքային նշանի վկայագրի պատճեն՝ hամայնքի կամ համայնքի կազմում ընդգրկված բնակավայրերի խորհրդանիշները (զինանշանը, անվանումը) որպես օրենքով գրանցված ապրանքային նշանում օգտագործելու դեպքում։
11․ Հանրային սննդի ծառայություն մատուցող անձանց՝ տվյալ օբյեկտին հարակից ընդհանուր օգտագործման տարածքներում ամառային (մայիսի 01-ից հոկտեմբերի 31-ը ներառյալ) և ձմեռային (նոյեմբերի 01-ից ապրիլի 30-ը ներառյալ) սեզոններին հանրային սննդի ծառայության կազմակերպման թույլտվություն ստանալու համար սույն կարգի 3-րդ կետով նախատեսված փաստաթղթերին կից (բացառությամբ 5-րդ և 6-րդ ենթակետերի) ներկայացվում է նաև.
1) Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ալավերդի համայնքին պատկանող ընդհանուր օգտագործման տարածքներում ամառային (մայիսի 01-ից հոկտեմբերի 31-ը ներառյալ) և ձմեռային (նոյեմբերի 01-ից ապրիլի 30-ը ներառյալ) սեզոններին հանրային սննդի ծառայության կազմակերպման համար Ալավերդի համայնքի ղեկավարի և հայտատուի միջև կնքված համապատասխան քաղաքացիաիրավական պայմանագրի պատճեն։
12. Հայտը ստանալուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում հայտատուին է հանձնվում հաստատված թույլտվությունը (ձև N 1), որը տրվում է հայտատուի կողմից ընթացիկ տարվա՝ հայտում նշված ժամանակահատվածին և վճարված տեղական տուրքին համապատասխան:
13. Թույլտվությունը չի կարող հայտատուի կողմից փոխանցվել այլ անհատ ձեռնարկատիրոջ կամ իրավաբանական անձի կամ օգտվել այլ անհատ ձեռնարկատիրոջ կամ իրավաբանական անձի կողմից։
14․ Թույլտվությունը ստանալու մասին հայտը մերժվում է հայտի մուտքագրման օրվանից հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում, եթե
1) Հայտատուի կողմից սույն կարգի համաձայն ներկայացված փաստաթղթերը թերի են, ակնհայտ կեղծ կամ խեղաթյուրված (այդ թվում՝ տեղական տուրքի գումարը վճարվել է Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ալավերդի համայնքի ավագանու որոշմամբ սահմանված դրույքաչափից պակաս) և դրա մասին հայտատուին տեղեկացնելու օրվանից հաշված 2 աշխատանքային օրվա ընթացքում վերջինիս կողմից դրանք չեն համալրվել:
15. Հայտը մերժելու դեպքում տեղական տուրքի վճարված գումարը վերադարձվում է օրենքով սահմանված կարգով։
16․ Թույլտվությունն ստանալուց հետո թույլտվություն ստացած անձը պարտավոր է իր գործունեությունը կազմակերպել և իրականացնել Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին համապատասխան:
Ձև N 1
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ
ԱԼԱՎԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Թ ՈՒ Յ Լ Տ Վ ՈՒ Թ Յ ՈՒ Ն N ____
ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ
________________________________________________________________________________
________________________________________________________________________________
Տրված «____» _____________202__ թ.
Թույլատրված գործունեության անվանումը
________________________________________________________________________________
Հայտատու իրավաբանական անձի լրիվ անվանումը և գտնվելու վայրը կամ անհատ ձեռնարկատիրոջ անունը, հայրանունը, ազգանունը և բնակության վայրը
________________________________________________________________________________
Կազմակերպական-իրավական ձևը, հարկ վճարողի հաշվառման համարը՝
________________________________________________________________________________
Գործունեության տեսակի իրականացման վայրը՝
________________________________________________________________________________
Թույլտվության գործողության
ժամկետը «____» _____________20__ թ-ից մինչև «____» _____________ 20__ թ-ը:
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ _____________________ /_____________________/
(ստորագրություն)
Կ. Տ.
Ձև N 2
Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի
Ալավերդի համայնքի ղեկավար
______________________________________________ -ին
Հ Ա Յ Տ
ԱԼԱՎԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ_____________________________________
________________________________________________________________________________________
ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Իրավաբանական անձի (կազմակերպության) անվանումը և կազմակերպական-իրավական ձևը կամ անհատ ձեռնարկատիրոջ (ֆիզիկական անձի) անունը, հայրանունը, ազգանունը, հարկ վճարողի հաշվառման համարը
________________________________________________________________________________
2. Կազմակերպության գտնվելու վայրը կամ անհատ ձեռնարկատիրոջ բնակության վայրը
________________________________________________________________________________
3. Գործունեության իրականացման վայրը, շինության տեսակը
________________________________________________________________________________
4. Հեռախոսահամարը, Էլեկտրոնային հասցե, կապի այլ միջոցներ
________________________________________________________________________________
5․ Ապրանքի կամ ծառայության անվանումը, որի վաճառքի, իրականացման կամ մատուցման թույլտվություն ստանալու մասին հայտ է ներկայացվում
________________________________________________________________________________
________________________________________________________________________________
6. Թույլտվության ժամկետը
________________________________________________________________________________
/նշել թույլտվություն ստանալու ժամկետը/
Ներկայացված տեղեկությունների իսկությունը հաստատում եմ՝ _______________________
________________________________________________________________________________
/կազմակերպության պատասխանատու անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ անունը, հայրանունը, ազգանունը, ստորագրությունը/
«____» _____________ 202__ թ․
Կ. Տ․
Ներկայացվող փաստաթղթերի ցանկը
|
N |
Փաստաթղթի անվանումը |
Կցված է |
|
1. |
Հայտ՝ լրացված սահմանված ձևով |
□ |
|
2. |
Հայտատու իրավաբանական անձի պետական գրանցման վկայականի պատճենը, ՀՎՀՀ, բանկային վավերապայմաններ |
□ |
|
3. |
Հայտատու անհատ ձեռնարկատիրոջ (ԱՁ) պետական հաշվառման քաղվածքի և անձը հաստատող փաստաթղթի պատճենը |
□ |
|
4. |
Գործունեության իրականացման վայրի՝ առևտրի օբյեկտի սեփականության կամ վարձակալության կամ անհատույց օգտագործման իրավունքը հաստատող փաստաթղթի պատճենը |
□ |
|
5. |
Տեղական տուրքի վճարումը հաստատող անդորրագրի պատճենը |
□ |
|
6. |
Տեղեկանք՝ համայնքի բյուջեի նկատմամբ պարտավորությունների մասին |
□ |
|
7. |
Այլ |
□ |
Ստորագրելով այս հայտը՝ չեմ առարկում և տալիս եմ համաձայնություն իմ կողմից հայցվող ծառայությունը ստանալու նպատակով համայնքապետարանի աշխատակազմում իմ անձնական տվյալների մշակման և օգտագործման համար։
Ես տեղյակ եմ «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքով սահմանված իրավունքների մասին։
Ցանկանում եմ խառայության տրամադրման հետ կապված փաստաթղթերը և/կամ ծանուցումները ստանալ
□ էլեկտրոնային փոստի միջոցով
□ ստորագրությամբ առձեռն հանձնելու միջոցով
□ պատվիրված նամակով ուղարկելու միջոցով
|
Հայտատու՝ _____________________ (ստորագրություն) |
|
______________________________ (հայտատուի անուն, ազգանուն) |
|
«_____»__________________ 20__ թ․ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 19 հունվարի 2026 թվական: