ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
|
N 98-Ա |
«12» հունվարի 2026 թ. |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԱՎՏՈԿԱՅԱՆԱՏԵՂԻ ՎՃԱՐԻ ՎՃԱՐՄԱՆ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Երևան քաղաքի ավագանու 2025 թվականի դեկտեմբերի 23-ի N 482-Ն որոշման 1-ին կետի 7-րդ ենթակետին, 2-րդ կետի 3-րդ ենթակետին համապատասխան, հիմք ընդունելով ավտոտրանսպորտային միջոցի սեփականատեր կամ այլ օրինական տիրապետող հանդիսացող և այն ղեկավարող տեղաշարժման դժվարություն ունեցող, հաշմանդամություն ունեցող (կամ նրանց փոխադրող) անձանց դիմումները.
1. Սույն որոշման հավելվածի ցուցակում ընդգրկված անձանց 2026թ. համար տրամադրել արտոնություն՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից մինչև յուրաքանչյուր անձին վերաբերող տողում նշված օրը ներառյալ՝ ազատելով հաշվարկված ավտոկայանատեղի տեղական վճարի վճարումից:
2. Տեղեկացնել սույն որոշման հավելվածում նշված անձանց, որ 2027 թվականի համար ավտոկայանատեղի վճարի վճարման արտոնություն ստանալու դիմումները կարող են ներկայացվել սկսած 2026թ. դեկտեմբերի 15-ից:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման հավելվածի ցուցակում ընդգրկված անձանց կողմից այն ստանալու հաջորդ օրը:
4. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան` դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում:
5. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչության և քարտուղարության պետերի վրա:
6. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետի տեղակալ Սուրեն Գրիգորյանը:
| Տ. Ավինյան |
|
Հավելված Երևանի քաղաքապետի 12.01.2026 թ. հ. 98-Ա որոշման |
ՑՈՒՑԱԿ
ՏԵՂԱՇԱՐԺՎԵԼՈՒ ԴԺՎԱՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ (ԿԱՄ ՆՐԱՆՑ ՓՈԽԱԴՐՈՂ) ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑ ՂԵԿԱՎԱՐՈՂ ԱՆՁԱՆՑ
|
N |
Հաշմանդամի անունը և ազգանունը |
Փոխադրող մեքենայի համարանիշը |
Փոխադրող անձը |
Արտոնության տրամադրման ժամկետը |
|
1 |
Վլադիմիր Ռազմիկի Ավագյան |
41 XX 444 |
Էդգար Ավագյան |
31.12.2026թ. |
|
2 |
Յուրա Ֆոլիկի Շաբոյան |
35 ZS 877 |
փոխադրվում է ինքնուրույն |
31.12.2026թ. |
|
3 |
Նարեկ Արմենի Թաթոյան |
37 VH 472 |
Արմեն Թաթոյան |
31.12.2026թ. |
|
4 |
Նիկիտա Գրիգորի Բադալյան |
34 FU 996 |
փոխադրվում է ինքնուրույն |
31.12.2026թ. |
|
5 |
Արթուր Գևորգի Բակունց |
34 NU 929 |
փոխադրվում է ինքնուրույն |
31.12.2026թ. |
|
6 |
Ռաֆայել Վաղարշակի Ազիզյան |
23 MM 233 |
փոխադրվում է ինքնուրույն |
31.12.2026թ. |
|
7 |
Արև Վոլոդյայի Հովհաննիսյան |
37 LN 741 |
Արթուր Սինանյան |
31.12.2026թ. |
|
8 |
Վալերի Սիրականի Յորդանյան |
05 QQ 355 |
Սուսան Յորդանյան |
31.12.2026թ. |
|
9 |
Ռուբեն Ալբերտի Հովհաննիսյան |
01 GR 077 |
փոխադրվում է ինքնուրույն |
31.12.2026թ. |
|
10 |
Տիգրան Վահեի Աթաբեկյան |
37 BI 295 |
Վահե Աթաբեկյան |
01.02.2026թ. |
|
Երևանի քաղաքապետ` |
Տ. Ավինյան |