ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
8 հոկտեմբերի 1993 թ. N 515
Քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ՊԱՀԵՍՏԱԶՈՐԻ ՍՊԱՆԵՐԻ ԶՈՐԱԿՈՉ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ի կատարումն Հայաստանի Հանրապետության նախագահի 1993 թվականի հոկտեմբերի 4-ի «Հայաստանի Հանրապետության զինված ուժերի պահեստազորի սպաների զորակոչ անցկացնելու մասին» հրամանագրի, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը` ապահովել 1993 թվականի հոկտեմբեր ամսին պահեստազորի առաջին խմբի սպաների զորակոչի անցկացումը:
2. Հաստատել զորակոչի ենթակա պահեստազորի սպաների զինվորական մասնագիտությունների ցանկը և թվաքանակը (կցվում է):
3. Հաստատել զորակոչի տարկետման իրավունքից օգտվող` առանձին կատեգորիաների պահեստազորի սպաների ցանկը (կցվում է):
4. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1992 թվականի նոյեմբերի 5-ի «Զորակոչի տարկետման իրավունքից օգտվող առանձին կատեգորիայի պահեստազորի սպաների ցանկը հաստատելու մասին» N 549 որոշումը:
5. Սույն որոշման կատարման վերահսկողությունը դնել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության վրա:
|
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության վարչապետ |
Հ. ԲԱԳՐԱՏյան |
|
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության կԱՌԱՎԱՐՈՒԹյԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐիչ |
Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ |
|
ՀաՍՏԱՏված Է ՀՀ կառավարության 1993 թ. հոկտեմբերի 8-ի N 515 որոշմամբ |
Ց Ա Ն Կ
զորակոչի ենթակա պահեստազորի սպաների զինվորական մասնագիտությունների եվ թվաքանակի
|
Զինվորական մասնագիտությունը |
Թվաքանակը |
|
Մոտոհրաձիգ Տանկիստ Հետախույզ Կապավոր Սակրավոր Հակաօդային պաշտպանության մասնագետ Քիմպաշտպանության մասնագետ Հրետանավոր Ավտոմոբիլիստ |
430 45 170 90 70 65 55 360 35 |
|
Ընդամենը |
1320 |
|
Հաստատված է |
Ց Ա Ն Կ
զորակոչի տարկետման իրավունքից օգտվող առանձին կատեգորիաՅի պահեստազորի սպաների
Նախկինում զինվորական ծառայություն անցած պահեստազորի սպաներ.
գիտական աստիճան ունեցող պահեստազորի սպաներ.
ասպիրանտուրայում, օրդինատուրայում, ինտերնատուրայում, մագիստրատուրայում սովորողներ, բացի հեռակա սովորողներից.
ծայրամասային, լեռնային գյուղական բնակավայրերի հանրակրթական դպրոցների բարձրագույն կրթություն ունեցող ուսուցիչներ և զինղեկներ.
չորս և ավելի երեխա ունեցողներ.
առաջին խմբի հաշմանդամ կին ունեցողներ.
պահեստազորի սպաներ, որոնց հայրը, որդին կամ եղբայրը զոհվել են Հայաստանի Հանրապետության ինքնապաշտպանության ջոկատների, զինված ուժերի, ներքին գործերի նախարարության և ազգային անվտանգության պետական վարչության մարմիններում զինվորական պարտականությունները կատարելիս, ինչպես նաև նախկին ԽՍՀՄ-ի զինված ուժերում ծառայելիս.
հատուկ հաշվառման մեջ գտնվող (ամրագրված) պահեստազորի սպաներ.
Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի պատգամավորներ.
Հայաստանի Հանրապետության կառավարության անդամներ, Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի ապարատի աշխատողներ, Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի, Հայաստանի Հանրապետության կառավարության ապարատի աշխատողներ.
պատգամավորների շրջանային, քաղաքային, քաղաքի շրջանային խորհուրդների գործկոմների նախագահներ, նրանց տեղակալներ, գործկոմների քարտուղարներ, վարչությունների ու բաժինների պետեր, շրջանային ենթակայության քաղաքային, ավանային և գյուղական խորհուրդների նախագահներ.
նախարարների տեղակալներ, պետական վարչությունների պետերի տեղակալներ, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր մարմինների պետեր, նրանց տեղակալներ, նախարարությունների, պետական վարչությունների և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր մարմինների կառուցվածքային ստորաբաժանումների պետեր, նրանց տեղակալներ, գլխավոր մասնագետներ.
պետական բուհերի ռեկտորներ, պրոռեկտորներ, ամբիոնների վարիչներ, դեկաններ.
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահ, նրա տեղակալներ, կառուցվածքային ստորաբաժանումների պետեր, նրանց տեղակալներ, գլխավոր մասնագետներ.
պետական առևտրային բանկերի կառավարիչներ.
պետական ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների ղեկավարներ, նրանց տեղակալներ, գլխավոր ինժեներներ, բացի պահեստազորի այն սպաներից, որոնք ունեն մոտոհրաձգի, հրետանավորի, տանկիստի և ավտոմոբիլիստի զինվորական մասնագիտություն, պետական արդյունաբերական ձեռնարկությունների տնօրեններ.
Հայաստանի Հանրապետության հարկային տեսչության պետ, նրա տեղակալներ, կառուցվածքային ստորաբաժանումների պետեր, նրանց տեղակալներ, գլխավոր մասնագետներ.
Հայաստանի Հանրապետության Գերագույն դատարանի նախագահ, նրա տեղակալներ, Հայաստանի Հանրապետության գլխավոր պետական արբիտր, նրա տեղակալներ, Գերագույն դատարանի անդամներ, պետական արբիտրներ, Գերագույն դատարանի և պետական արբիտրաժի վարչությունների և բաժինների պետեր, նրանց տեղակալներ, գլխավոր մասնագետներ, ժողովրդական դատավորներ և պետական նոտարներ:
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ, նրա տեղակալներ, դատախազության վարչությունների և բաժինների պետեր, ավագ մասնագետներ, կարևորագույն գործերով քննիչներ, շրջանների (քաղաքների) դատախազներ, նրանց տեղակալներ.
դիվանագիտական աստիճաններ ունեցող անձինք.
պետական ձեռնարկություններում, հիմնարկներում, կազմակերպություններում մոբիլիզացիոն հարցերով զբաղվող աշխատողներ.
մինչև 1993 թվականի հոկտեմբերի 1-ը սահմանված կարգով գրանցված կրոնական կազմակերպությունների կենտրոնական մարմինների ղեկավարներ.
ռազմաարդյունաբերական հանձնաժողովի կողմից հաստատված անվանական ցուցակներում նշված անձինք.
Հայաստանի Հանրապետության կառավարության օպերատիվ կառավարման հանրապետական շտաբի կողմից հաստատված ցուցակում նշված անձինք.
կապի գծային ինժեներներ, տեխնիկներ, վարպետներ, ավտոմատ հեռախոսային և միջքաղաքային հեռախոսային ցանցերի ինժեներներ ու տեխնիկներ, ռադիոհեռուստակայանի և ռադիոռելեային կապի սպասարկող ինժեներներ ու տեխնիկներ, բացի պահեստազորի այն սպաներից, որոնք ունեն մոտոհրաձգի, հրետանավորի, տանկիստի և ավտոմոբիլիստի զինվորական մասնագիտություն.
Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և հաղորդակցության նախարարության համակարգի աշխատողներից` մետրոպոլիտենի գլխավոր ինժեներներ, ծառայությունների, ուղեմասերի պետեր.
ավիացիայի ոլորտում` Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության փոխհամաձայնեցված ցուցակում նշված անձինք.
երկաթգծի ոլորտում` լոկոմոտիվի մեքենավարներ, նրանց օգնականներ, կայարանների պետեր և հերթապահներ, գնացքներ կազմողներ, գնացքների արագությունը կարգավորողներ, ազդանշանային, կենտրոնացման, բլոկավորման և կապի համակարգերի սպասարկման էլեկտրամեխանիկներ, կոնտակտային ցանցի մոնտյորներ, ճանապարհային վարպետներ, երկաթուղիների նորոգման մոնտյորներ: