ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
|
N 5317-Ա |
«26» դեկտեմբերի 2025 թ. |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՂԹԱՆԱԿ 5-ՐԴ ՓՈՂՈՑ 2-ՐԴ ՆՐԲԱՆՑՔ Հ.3 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ՍԱՀՄԱՆՆԵՐԸ ՃՇՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՏԱԿԱԳԻԾ ԹՈՂԱՐԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել լ/ա Աշխեն Պետրոսյանի դիմումը՝ Հաղթանակ 5-րդ փողոց 2-րդ նրբանցք հ.3 հասցեում գտնվող, ըստ օրենքի ժառանգության իրավունքի հ.3728, հ.3727 և հ.3741 վկայագրերով իրեն, Գևորգ և Վահրամ Արշակյաններին պատկանող հողամասի սահմանները ճշտելու և հատակագիծ թողարկելու մասին:
Հարցի քննարկման համար հիմք են հանդիսացել ըստ օրենքի ժառանգության իրավունքի հ.3728, հ.3727 և հ.3741 վկայագրերը:
Հարցի ուսումնասիրությունից և տեղագրական հանույթի ճշգրտումից պարզվել է, որ Հաղթանակ 5-րդ փողոց 2-րդ նրբանցք հ.3 հասցեում գտնվող հողամասի փաստացի մակերեսը կազմում է 487.12քմ՝ ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրերում ամրագրված 500.0քմ-ի փոխարեն:
ՀՀ կառավարության 2020թ. հունիսի 4-ի հ.1023-Ն որոշմամբ հաստատված հավելվածների՝ ըստ տարածագնահատման համաձայնեցված սխեմայի հողամասը գտնվում է 9-րդ գոտում: ՀՀ կառավարության 24.12.2009թ. հ. 1517-Ն որոշման համաձայն Հաղթանակ 5-րդ փողոց 2-րդ նրբանցք հ.3 հասցեի հողամասի ծակագիրն է՝ 01-007-0024-0006:
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 49-րդ հոդվածով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, հողային օրենսգրքի 52-րդ և 59-րդ հոդվածներով, ՀՀ կառավարության 2020թ. հունիսի 4-ի հ.1023-Ն որոշմամբ, հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության Դ-154996-24 եզրակացությունը.
1. Սահմանել, որ Հաղթանակ 5-րդ փողոց 2-րդ նրբանցք հ.3 հասցեում գտնվող 487.12քմ մակերեսով հողամասի սահմանները որոշվում են սահմանված կարգով հաստատված հատակագծով:
2. Ընդունել ի գիտություն, որ սույն որոշումը ենթակա է պետական գրանցման՝ ՀՀ կադաստրի կոմիտեի համապատասխան ստորաբաժանումում:
3. Որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։
4. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության, անշարժ գույքի կառավարման վարչությունների պետերի վրա։
5. Որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը:
| Տ. Ավինյան |