ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
«30» դեկտեմբեր 2025 թ. N 160-Ն
Հ Ր Ա Մ Ա Ն
ԱՊԱՀՈՎԱԳՐՎԱԾ ԱՆՁԻՆ ԻՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԵՎ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ ԻՐԱԶԵԿԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Առողջության համընդհանուր ապահովագրության մասին» օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասը.
Հրամայում եմ`
1. Սահմանել ապահովագրված անձին իր իրավունքների և պարտականությունների մասին իրազեկելու կարգը՝ համաձայն հավելվածի:
2. Սույն հրամանի կատարման պատասխանատու ճանաչել Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամին։
3. Սույն հրամանն ուժի մեջ է պաշտոնական հրապարակմանն հաջորդող օրվանից:
|
30.12.2025 |
Ա. ԱվանեսՅԱՆ |
|
|
Հավելված Առողջապահության նախարարի2025 թվականի դեկտեմբեր «30»-ի թիվ 160-Ն հրամանի |
ԿԱՐԳ
ԱՊԱՀՈՎԱԳՐՎԱԾ ԱՆՁԻՆ ԻՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԵՎ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ ԻՐԱԶԵԿԵԼՈՒ
1. Սույն կարգով կարգավորվում են Առողջության համընդհանուր ապահովագրության շրջանակում ապահովագրված անձի՝ իր իրավունքների և պարտականությունների մասին իրազեկելու հետ կապված հարաբերությունները։
2. Առողջության համընդհանուր ապահովագրության շրջանակում ապահովագրված անձը՝ սույն հրամանի Ձևին համապատասխան սահմանված տեղեկատվության շրջանակում, իրազեկվում է իր իրավունքների և պարտականությունների վերաբերյալ։
3. Ապահովագրված անձն իր իրավունքների և պարտականությունների մասին իրազեկվում է հետևյալ դեպքերից մեկի միջոցով․
1) արագ արձագանքի (QR) կոդի միջոցով, որը հասանելի է Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի հետ «Առողջության համընդհանուր ապահովագրության մասին» օրենքի համաձայն պայմանագիր կնքած բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների և դեղատների պացիենտների համար հատվածներում, Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի՝ www.unif.am, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության՝ www.moh.am պաշտոնական կայքէջերում կամ՝
2) առողջության համընդհանուր ապահովագրության ռեգիստրում ապահովագրված անձի կարգավիճակի գրանցումից հետո՝ էլեկտրոնային առողջապահության Արմեդ համակարգի սեփական օգտահաշիվ մուտք գործելու և դրանում տեղադրված ապահովագրված անձի իրավունքների և պարտականությունների սահմանված շրջանակին ծանոթանալու միջոցով կամ՝
3) առողջության համընդհանուր ապահովագրության ռեգիստրում ապահովագրված անձի կարգավիճակի գրանցումից հետո` սեփական օգտահաշիվ մուտք գործելու և դրանում տեղադրված ապահովագրված անձի իրավունքների և պարտականությունների` սույն հրամանով սահմանված շրջանակին ծանոթանալու միջոցով կամ՝
4) ապահովագրված անձի կարգավիճակի՝ օրենքով սահմանված կարգով ձեռք բերելուց հետո, առողջության առաջնային պահպանման ծառայություն մատուցող բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողին առաջին այցի ժամանակ՝ առողջության առաջնային պահպանման այն բժշկի կողմից, ում մոտ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովագրված անձը գրանցված է։ Այս դեպքում առողջության առաջնային պահպանման բժիշկը ապահովագրված անձին տեղեկացնում է իր իրավունքների և պարտականությունների շրջանակին ծանոթանալու եղանակներին՝ համաձայն սույն կետի, իսկ ապահովագրված անձի պահանջի դեպքում, նրան տրամադրում է իր իրավունքների և պարտականությունների շրջանակի մասին տեղեկատվություն՝ թղթային եղանակով։ Առողջության առաջնային պահպանման բժիշկը ապահովագրված անձին իրազեկելու փաստի, իսկ թղթային եղանակով իրավունքների և պարտականությունների շրջանակի մասին տեղեկատվություն տրամադրելու դեպքում, այդ մասին գրառում է կատարում ապահովագրված անձի ամբուլատոր քարտում կամ՝
5) ապահովագրված անձի կարգավիճակի՝ օրենքով սահմանված կարգով ձեռք բերելուց հետո, հիվանդանոցային բժշկական օգնության և սպասարկման ծառայություններ մատուցող բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողին դիմելիս՝ ընդունարանում։ Այս դեպքում ընդունարանի բժիշկն ապահովագրված անձին տեղեկացնում է իր իրավունքների և պարտականությունների շրջանակին ծանոթանալու եղանակներին՝ համաձայն սույն կետի, իսկ ապահովագրված անձի պահանջի դեպքում, նրան տրամադրում է իր իրավունքների և պարտականությունների շրջանակի մասին տեղեկատվություն՝ թղթային եղանակով։ Ընդունարանի բժիշկն ապահովագրված անձին իրազեկելու փաստի, իսկ թղթային եղանակով իրավունքների և պարտականությունների շրջանակի մասին տեղեկատվություն տրամադրելու դեպքում, այդ մասին գրառում է կատարում ՀՀ առողջապահության նախարարի 2019 թվականի հոկտեմբերի 18-ի N 44-Ն հրամանի համաձայն վարվող փաստաթղթերում։
Ձև
ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՀԱՄԸՆԴՀԱՆՈՒՐ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ ԱՊԱՀՈՎԱԳՐՎԱԾ ԱՆՁԻՆ ԻՐԱԶԵԿՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐ ԵՎ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Որպես «Առողջության համընդհանուր ապահովագրության մասին» օրենքի համաձայն, ապահովագրված անձ, Դուք սույնով իրազեկվում եք, որ՝
1) իրավունք ունեք՝
ա․ Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան՝ օգտվելու ապահովագրական փաթեթից։ Ապահովագրական փաթեթի շրջանակում օգտվում եք բժշկական օգնության և սպասարկման ծառայություններ ստանալու, ինչպես նաև քրոնիկ հիվանդությունների և վիճակների արտահիվանդանոցային շարունակական (դիսպանսեր) հսկողության նպատակով դեղեր ձեռք բերելու իրավունքից։ (Ապահովագրական փաթեթում ներառված բժշկական ծառայությունների, ինչպես նաև դեղերի ցանկին ծանոթանալու համար սկանավորեք հետևյալ արագ արձագանքի (QR) կոդը կամ այցելեք www.unif.am կամ www.moh.am կայք կամ դիմեք առողջության համընդհանուր ապահովագրության ծառայություն մատուցող բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողի).
բ․ ապահովագրական փաթեթի մեջ ներառված բժշկական օգնության և սպասարկման ծառայություններ ստանալու, ինչպես նաև քրոնիկ հիվանդությունների և վիճակների արտահիվանդանոցային շարունակական (դիսպանսեր) հսկողության նպատակով դեղեր ձեռք բերելու՝ Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի հետ համապատասխան պայմանագիր կնքած ցանկացած բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողից կամ դեղատնից: (Կնքված պայմանագրի առկայությունը պարտադիր չէ շտապ և անհետաձգելի բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների տրամադրման դեպքերում, իսկ առողջության առաջնային պահպանման ծառայությունները ապահովագրված անձին, բացառությամբ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի սահմանած դեպքերի, տրամադրվում են միայն առողջության առաջնային պահպանման ծառայություններ մատուցող այն բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողի կողմից, որի առողջության առաջնային պահպանման բժշկի մոտ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանած կարգով գրանցված է ապահովագրված անձը)․
գ․ Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամին տեղեկացնելու Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողի կամ դեղատան կողմից համապատասխան ապահովագրական փաթեթ տրամադրելը մերժելու կամ ոչ պատշաճ տրամադրելու դեպքում.
դ․ «Առողջության համընդհանուր ապահովագրության մասին» օրենքի համաձայն բողոք ներկայացնելու Առողջության համընդհանուր ապահովագրության Հիմնադրամի դեմ.
ե․ ստանալու սպառիչ տեղեկություններ ապահովագրական փաթեթի ստացման կարգի և պայմանների վերաբերյալ՝ ինչպես Առողջության համընդհանուր ապահովագրության հ Հիմնադրամից՝ զանգահարելով 8866 հեռախոսահամարով, այնպես էլ վերջինիս հետ համապատասխան պայմանագիր կնքած բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողից կամ դեղատնից․
զ․ 2029 թվականի հունվարի 1-ից Կառավարության հաստատած առողջության համընդհանուր ապահովագրության ոլորտում բոնուսների միավորների հաշվարկման, գործակիցների կիրառման, դրանց միջոցով վճարումներ կատարելու կարգին համապատասխան ստանալու ապահովագրավճարի բոնուսներ.
2) պարտավոր եք՝
ա․ օրենսդրությամբ սահմանված դեպքերում, կարգով ու չափով վճարել ապահովագրավճար, ինչպես նաև համավճար։ Ապահովագրավճար վճարելու պարտականություն ունեցող բնակչության խմբերին, ապահովագրավճար վճարելու կարգին, չափերին, համավճար վճարելու դեպքերին և չափին, ինչպես նաև բնակչության խմբերին, որոնց համար ապահովագրավճար վճարում է պետությունը, ծանոթանալու համար սկանավորեք արագ արձագանքի (QR) հետևյալ կոդը կամ այցելեք www.unif.am կայք կամ www.moh.am կայք կամ զանգահարեք Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի զանգերի կենտրոն հետևյալ հեռախոսահամարով՝ 8866.
բ․ 2029 թվականի հունվարի 1-ից ապահովագրական փաթեթից օգտվելու համար անցնել պարտադիր բժշկական կանխարգելիչ զննություն կամ զննություն անցնելու համար օրենսդրությամբ սահմանված կարգով հերթագրված լինել: Պարտադիր բժշկական կանխարգելիչ զննություն անցնելը նախապայման չէ առողջության համընդհանուր ապահովագրության շրջանակում շտապ և անհետաձգելի բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների տրամադրման համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ստանալ կանխարգելիչ ծառայություն.
գ․ որպես պացիենտ՝ ապահովել «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 26-րդ հոդվածով սահմանված պարտականությունները․
դ․ օրենքով սահմանված դեպքերում և կարգով վճարել տույժեր՝ ապահոգրավճարը սահմանված կարգով չվճարելու համար․
3) Դուք ունեք այլ իրավունքներ և պարտականություններ՝ համաձայն Կառավարության 2025 թվականի դեկտեմբերի 25-ի թիվ 1953-Ա որոշման։
Պաշտոնական հրապարակման օրը՝ 7 հունվարի 2026 թվական: