ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ
ԼՈՌԻ ԲԵՐԴ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«24» դեկտեմբերի 2025 թ. N 76-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԼՈՌԻ ԲԵՐԴ ՀԱՄԱՅՆՔԻ 2026 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով և «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 31-րդ հոդվածի և 33-րդ հոդվածի 3-րդ մասի դրույթներով, ինչպես նաև հիմք ընդունելով` Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Լոռի Բերդի համայնքի 2026 թվականի բյուջեի նախագծի վերաբերյալ` ՀՀ ԱՆ (գլխավոր քարտուղարի 06.12.2024թ. թիվ /06/27.2/49756-2024 գրություն) իրավական ակտերի փորձաքննության գործակալության կողմից տրված պետական փորձագիտական եզրակացությունը`
Համայնքի ավագանին որոշում է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Լոռի Բերդ համայնքի բյուջեն՝ համաձայն 1-5-րդ հավելվածների:
2. Սահմանել, որ.
1) ծախսերի ֆինանսավորումը կատարվում է փաստացի մուտքերի սահմաններում` պահպանելով ծախսերի համամասնությունը,
2) բյուջեի կատարման ընթացքում համայնքի ղեկավարը կարող է կատարել վերաբաշխումներ, որոնց հանրագումարը բյուջետային տարվա ընթացքում չի կարող գերազանցել տվյալ տարվա բյուջեի 15 տոկոսը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում է 2026 թվականի հունվարի 1-ից ծագած հարաբերությունների վրա:
|
Համայնքի ավագանու անդամներ |
Կողմ |
Դեմ |
Ձեռնպահ |
|
Ներսիսյան Արայիկ Մենժիկի |
|||
|
Վարդումյան Հայկ Վազգենի |
|||
|
Շահնազարյան Թամարա Էդիկի |
|||
|
Պապյան Հարություն Միշիկի |
|||
|
Ներսեսյան Իրինա Վազգենի |
|||
|
Չիբուխչյան Արման Հրաչիկի |
|||
|
Սիմոնյան Անահիտ Բաբկենի |
|||
|
Պապիկյան Վահրամ Ռոմիկի |
|||
|
Մարգարյան Սիլվա Ստեփանի |
|||
| Գրիգորյան Աննա Հրայրի | |||
| Սերոբյան Անի Սամվելի | |||
| Գևորգյան Միշիկ Մարտիկի | |||
| Ասրյան Աննա Տիգրանի |
|
ԼՈՌԻ ԲԵՐԴ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝
2025 թ. դեկտեմբերի 24 գ. Լոռի Բերդ |
Ա. ՆԵՐՍԻՍՅԱՆ
|
| Հայաստանի Հանրապետոթյան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 30 դեկտեմբերի 2025 թվական: