ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
23 դեկտեմբերի 2025 թ. |
N 475-Ա |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«1944 ԹՎԱԿԱՆԻ ՎԱՐՇԱՎԱՅԻ ԱՊՍՏԱՄԲՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿ ԼԵՀԵՐԻ ԿՈՂՔԻՆ ՊԱՅՔԱՐՈՂ ՀԱՅԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ» ՀՈՒՇԱՔԱՐԻ ՏԵՂԱԴՐՄԱՆԸ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի օգոստոսի 31-ի «Հայաստանի Հանրապետությունում պետական և հասարակական նշանավոր գործիչներին նվիրված հուշարձանների իրականացման կարգը հաստատելու մասին» h. 551 որոշմամբ հաստատված կարգի 2-րդ կետով,
Երևան քաղաքի ավագանին որոշում է.
1. Տալ համաձայնություն 1944 թվականի Վարշավայի ապստամբության ժամանակ լեհերի կողքին պայքարող հայերի հիշատակին նվիրված հուշաքարը «Մայր Հայաստան» հուշահամալիրի տարածքում գտնվող ցայտաղբյուրին կից տեղադրելու համար՝ համաձայն հավելվածի:
|
Երևանի քաղաքապետ` |
Տ. Ավինյան |
|
2025 թ. դեկտեմբերի 23 Երևան |