ՀՀ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՈՐՈՇՈՒՄԸ «1944 ԹՎԱԿԱՆԻ ՎԱՐՇԱՎԱՅԻ ԱՊՍՏԱՄԲՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿ ԼԵՀԵՐԻ ԿՈՂՔԻՆ ՊԱՅՔԱՐՈՂ ՀԱՅԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ» ՀՈՒՇԱՔԱՐԻ ՏԵՂԱԴՐՄԱՆԸ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 475-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (31.12.2025-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է 30.12.2025
Ընդունող մարմին
Երևան քաղաքի ավագանի
Ընդունման ամսաթիվ
23.12.2025
Ստորագրող մարմին
Երևանի քաղաքապետ
Ստորագրման ամսաթիվ
23.12.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
31.12.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ

 

23 դեկտեմբերի 2025 թ.

N 475-Ա

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«1944 ԹՎԱԿԱՆԻ ՎԱՐՇԱՎԱՅԻ ԱՊՍՏԱՄԲՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿ ԼԵՀԵՐԻ ԿՈՂՔԻՆ ՊԱՅՔԱՐՈՂ ՀԱՅԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ» ՀՈՒՇԱՔԱՐԻ ՏԵՂԱԴՐՄԱՆԸ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի օգոստոսի 31-ի «Հայաստանի Հանրապետությունում պետական և հասարակական նշանավոր գործիչներին նվիրված հուշարձանների իրականացման կարգը հաստատելու մասին» h. 551 որոշմամբ հաստատված կարգի 2-րդ կետով,

Երևան քաղաքի ավագանին որոշում է.

1. Տալ համաձայնություն 1944 թվականի Վարշավայի ապստամբության ժամանակ լեհերի կողքին պայքարող հայերի հիշատակին նվիրված հուշաքարը «Մայր Հայաստան» հուշահամալիրի տարածքում գտնվող ցայտաղբյուրին կից տեղադրելու համար՝ համաձայն հավելվածի:

 

Երևանի քաղաքապետ`

Տ. Ավինյան

 

2025 թ. դեկտեմբերի 23

Երևան

 

Հավելված

 Երևան քաղաքի ավագանու

2025 թվականի դեկտեմբերի 23-ի

N 475-Ա որոշման

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան