ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
23 դեկտեմբերի 2025 թ. |
N 465-Ա |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԳԱՅԻ ՊՈՂՈՏԱՅԻ Հ.45/7 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ՝ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԱՐՄԵՆ ԱՐՍԵՆՅԱՆԻՆ ՊԱՏԿԱՆՈՂ ՀՈՂԱՄԱՍԸ ԴԱՎԻԹ-ԲԵԿԻ ՓՈՂՈՑԻ Հ.95/2 ՀԱՍՑԵԻՆ ՀԱՐՈՂ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՏՆՎՈՂ՝ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ՀԵՏ ՓՈԽԱՆԱԿՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով հողային օրենսգրքի 71-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի N 286 որոշմամբ հաստատված կարգի 32-րդ կետով.
Երևան քաղաքի ավագանին որոշում է.
1. Համաձայնություն տալ՝ Արմեն Արսենյանին սեփականության իրավունքով պատկանող Գայի պողոտայի հ.45/7 հասցեում, տարածագնահատման 6-րդ գոտում գտնվող 404.77քմ /70.0քմ+334.77քմ/ մակերեսով հողամասը /անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման հ.290820218-01-0114 վկայական/ Երևան համայնքի սեփականությունը հանդիսացող Դավիթ-Բեկի փողոցի հ.95/2 հասցեին հարող տարածքում տարածագնահատման 6-րդ գոտում գտնվող 3247.429քմ մակերեսով համարժեք հողամասի հետ փոխանակելուն:
|
Երևանի քաղաքապետ` |
Տ. Ավինյան |
|
2025 թ. դեկտեմբերի 23 Երևան |