ՀՀ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՈՐՈՇՈՒՄԸ ԳԱՅԻ ՊՈՂՈՏԱՅԻ Հ.45/7 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ՝ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԱՐՄԵՆ ԱՐՍԵՆՅԱՆԻՆ ՊԱՏԿԱՆՈՂ ՀՈՂԱՄԱՍԸ ԴԱՎԻԹ-ԲԵԿԻ ՓՈՂՈՑԻ Հ.95/2 ՀԱՍՑԵԻՆ ՀԱՐՈՂ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՏՆՎՈՂ՝ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ՀԵՏ ՓՈԽԱՆԱԿՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 465-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (31.12.2025-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է 30.12.2025
Ընդունող մարմին
Երևան քաղաքի ավագանի
Ընդունման ամսաթիվ
23.12.2025
Ստորագրող մարմին
Երևանի քաղաքապետ
Ստորագրման ամսաթիվ
23.12.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
31.12.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ

 

23 դեկտեմբերի 2025 թ.

N 465-Ա

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԳԱՅԻ ՊՈՂՈՏԱՅԻ Հ.45/7 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ՝ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԱՐՄԵՆ ԱՐՍԵՆՅԱՆԻՆ ՊԱՏԿԱՆՈՂ ՀՈՂԱՄԱՍԸ ԴԱՎԻԹ-ԲԵԿԻ ՓՈՂՈՑԻ Հ.95/2 ՀԱՍՑԵԻՆ ՀԱՐՈՂ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՏՆՎՈՂ՝ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ՀԵՏ ՓՈԽԱՆԱԿՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով հողային օրենսգրքի 71-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի N 286 որոշմամբ հաստատված կարգի 32-րդ կետով.

 Երևան քաղաքի ավագանին որոշում է.

 1. Համաձայնություն տալ՝ Արմեն Արսենյանին սեփականության իրավունքով պատկանող Գայի պողոտայի հ.45/7 հասցեում, տարածագնահատման 6-րդ գոտում գտնվող 404.77քմ /70.0քմ+334.77քմ/ մակերեսով հողամասը /անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման հ.290820218-01-0114 վկայական/ Երևան համայնքի սեփականությունը հանդիսացող Դավիթ-Բեկի փողոցի հ.95/2 հասցեին հարող տարածքում տարածագնահատման 6-րդ գոտում գտնվող 3247.429քմ մակերեսով համարժեք հողամասի հետ փոխանակելուն:

 

Երևանի քաղաքապետ`

Տ. Ավինյան

 

2025 թ. դեկտեմբերի 23

Երևան