ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ
ՄԵԾԱՄՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
19 դեկտեմբերի 2025 թվականի N 216-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՄԵԾԱՄՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2024 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 13-Ի N 195-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով և հիմք ընդունելով Մեծամոր համայնքի ղեկավարի առաջարկությունը․
ՄԵԾԱՄՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է
1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 13-ի «Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի 2025 թվականի բյուջեն հաստատելու մասին» N 195-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը.
1․1 Եկամտային մասով․
Կապիտալ ծախսերի ֆինանսավորման նպատակային հատկացումներին /սուբվենցիաներ/ ավելացնել 272888․2 հազար ՀՀ դրամով։
1.2․ Ծախսային մասով․
01-1-1 (Oրենսդիր և գործադիր մարմիններ) նախահաշվի
5113 (Շենքների և շինությունների կապիտալ վերանորոգում) հոդվածին ավելացնել 30454.0 հազար ՀՀ դրամ։
04-3-2 (Նավթամթերք և բնական գազ) նախահաշվի
5112 (Շենքների և շինությունների կառուցում) հոդվածին ավելացնել 104409․1 հազար ՀՀ դրամ։
05-1-1 (Աղբահանում) նախահաշվի
4511 (Սուբսիդիաներ ոչ ֆինանսական պետական /համայնքային/ կազմակերպություններին) հոդվածին ավելացնել 15000․0 հազար ՀՀ դրամ։
06-1-1 (Բնակարանային շինարարություն) նախահաշվի
4511 (Սուբսիդիաներ ոչ ֆինանսական պետական /համայնքային/ կազմակերպություններին) հոդվածին ավելացնել 6000․0 հազար ՀՀ դրամ,
5113 (Շենքների և շինությունների կապիտալ վերանորոգում) հոդվածին ավելացնել 12319.1 հազար ՀՀ դրամ։
06-3-1 (Ջրամատակարարում) նախահաշվի
5112 (Շենքների և շինությունների կառուցում) հոդվածին ավելացնել 45990․5 հազար ՀՀ դրամ,
5113 (Շենքների և շինությունների կապիտալ վերանորոգում) հոդվածին ավելացնել 33049.3 հազար ՀՀ դրամ։
09-1-1 (նախադպրոցական կրթություն) նախահաշվի
5113 (Շենքների և շինությունների կապիտալ վերանորոգում) հոդվածին ավելացնել 46666.2 հազար ՀՀ դրամ։
09-2-2 (Միջնակարգ (լրիվ) ընդհանուր կրթություն) նախահաշվի
4637 (ընթացիկ դրամաշնորհներ պետական և համայնքների ոչ առևտրային կազմակերպություններին) հոդվածին ավելացնել 2700․0 հազար ՀՀ դրամ,
10-7-1 (Սոցիալական հատուկ արտոնություններ) նախահաշվի
4729 (Այլ նպաստներ բյուջեից) հոդվածից պակասեցնել 23700,0 հազար ՀՀ դրամ։
2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդող օրվանից։
|
Կողմ -15
ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ԷԴԳԱՐ ԱՀԱՐՈՆՅԱՆ ՍԵՐԳԵՅ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ՆԱՀԱՊԵՏ ԵՐՎԱՆԴՅԱՆ ԱՆԴՐԱՆԻԿ ԴՈԲՈՅԱՆ ՏԱՏՅԱՆԱ ՂԱԶԱՐՅԱՆ ՀՈՎՀԱՆՆԵՍ ԾԱՏՈՒՐՅԱՆ ՅՈՒՐԻԿ ԱՍԱՏՐՅԱՆ ԷԴԳԱՐ ԳՐԻԳՈՐՅԱՆ ԳԱՅԱՆԵ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ԳԱՅԱՆԵ ՄԽԻԹԱՐՅԱՆ ԱՐԱՄԱՅԻՍ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ ՌԱԶՄԻԿ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ ՏԻԳՐԱՆ ՇՄԱՎՈՆՅԱՆ ԱՐՄԵՆ ՍԱՐԳՍՅԱՆ ԿԱՐԱՊԵՏ |
Դեմ -0 |
Ձեռնպահ -0 |
|
Համայնքի ղեկավար՝
2025 թվականի դեկտեմբերի 19 |
Է. ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 30 դեկտեմբերի 2025 թվական: