ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
25 դեկտեմբերի 2025 թվականի N 1985-Ն
ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՀԱՄԸՆԴՀԱՆՈՒՐ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ «ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՀԱՄԸՆԴՀԱՆՈՒՐ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԵՎ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂՆԵՐԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ «ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՀԱՄԸՆԴՀԱՆՈՒՐ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԵՎ ԴԵՂԱՏՆԵՐԻ ՄԻՋԵՎ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ԿՆՔԵԼՈՒ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ, ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ԿՆՔԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Առողջության համընդհանուր ապահովագրության մասին» օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել՝
1) առողջության համընդհանուր ապահովագրության շրջանակներում «Առողջության համընդհանուր ապահովագրության» հիմնադրամի (այսուհետ՝ հիմնադրամ) և բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների, ինչպես նաև հիմնադրամի և դեղատների միջև պայմանագիր կնքելու ընթացակարգը՝ համաձայն N 1 հավելվածի.
2) առողջության համընդհանուր ապահովագրության շրջանակներում հիմնադրամի և բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների միջև պայմանագիր կնքելու համար նախատեսված նվազագույն պահանջները (այդ թվում՝ որակի) համաձայն N 2 հավելվածի.
3) առողջության համընդհանուր ապահովագրության շրջանակներում հիմնադրամի և դեղատների միջև պայմանագիր կնքելու համար նախատեսված նվազագույն պահանջները՝ համաձայն N 3 հավելվածի։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։
|
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
|
Երևան |
|
29.12.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 30 դեկտեմբերի 2025 թվական: