ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
29 դեկտեմբերի 2025 թվականի N 1983-Ն
ՓՈԽԱԴԱՐՁՈՒԹՅԱՆ ՀԻՄԱՆ ՎՐԱ ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ԱՅԼ (ԶՐՈՅԱԿԱՆ) ԴՐՈՒՅՔԱՉԱՓ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14.3-րդ հոդվածի՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Փոխադարձության հիման վրա սահմանել, որ Թուրքիայի Հանրապետության դիվանագիտական, հատուկ և ծառայողական անձնագիր կրող քաղաքացիներին «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 9-րդ կետի «ա» ենթակետի 2-րդ պարբերությամբ և 15-րդ հոդվածի 3-րդ կետի «ա» ենթակետով սահմանված՝ մինչև 21 օր ժամկետով գտնվելու իրավունքով E-VISA էլեկտրոնային համակարգի միջոցով Հայաստանի Հանրապետություն այցելության մուտքի արտոնագիր տալու համար պետական տուրքի դրույքաչափը զրո է:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2026 թվականի հունվարի 1-ից:
|
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
|
Երևան |
|
29.12.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 29 դեկտեմբերի 2025 թվական: