ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 834-Ա
«ՕՐՐԱՆ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՕՐՐԱՆ-ՎԱՆԱՁՈՐ» ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿԱՐԻՔԱՎՈՐ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻՆ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել «Օրրան» բարեգործական հասարակական կազմակերպության կողմից իրականացվող` 82,904,739 դրամ արժողությամբ «Օրրան-Վանաձոր» օգնություն Հայաստանի կարիքավոր ընտանիքներին» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ «Օրրան» բարեգործական հասարակական կազմակերպության (ՀՎՀՀ` 02552842) կողմից կնքված՝ ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքներն անմիջականորեն կապված են սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն`
1) «Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերության (ՀՎՀՀ` 02655115) հետ 2017 թվականի օգոստոսի 22-ին կնքված՝ N 218150806 պայմանագրի շրջանակներում 2026 թվականի հունվարի 1-ից մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման ծառայությունների մատուցման գործարքը՝ 200,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
2) «Տելեկոմ Արմենիա» բաց բաժնետիրական ընկերության («ԱրմենՏել» փակ բաժնետիրական ընկերություն) (ՀՎՀՀ` 02500052) հետ 2013 թվականի փետրվարի 6-ին կնքված` N 117345015 պայմանագրի շրջանակներում 2026 թվականի հունվարի 1-ից մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում հեռախոսակապի ծառայությունների մատուցման գործարքը՝ 600,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
3) «Գայանե Հարությունյան» անհատ ձեռնարկատերի (ՀՎՀՀ` 67177445) հետ 2025 թվականի մարտի 1-ին կնքված՝ N 1/9-2025 պայմանագրի շրջանակներում 2026 թվականի հունվարի 1-ից մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում հացի ձեռքբերման գործարքը՝ 2,000,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
4) «Գազպրոմ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության (ՀՎՀՀ` 00046317) հետ 2014 թվականի ապրիլի 1-ին կնքված` N 03108134796 պայմանագրի շրջանակներում 2026 թվականի հունվարի 1-ից մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում գազամատակարարման ծառայությունների մատուցման գործարքը՝ 4,000,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
5) «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության (ՀՎՀՀ` 01520882) հետ 2012 թվականի հունվարի 17-ին կնքված` N 000502 պայմանագրի շրջանակներում 2026 թվականի հունվարի 1-ից մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում էլեկտրաէներգիայի մատակարարման ծառայությունների մատուցման գործարքը` 1,800,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
6) «Սիթի» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության (ՀՎՀՀ` 01282006) հետ 2024 թվականի հունիսի 19-ին կնքված պայմանագրի շրջանակներում 2026 թվականի հունվարի 1-ից մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում սննդամթերքի ձեռքբերման գործարքը՝ 34,000,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
7) «Գազպրոմ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության «Էյ-Ի-Ջի-Սերվիս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության (ՀՎՀՀ` 00930884) հետ 2025 թվականի նոյեմբերի 28-ին կնքված` N 4-293 պայմանագրի շրջանակներում 2026 թվականի հունվարի 5-ից մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում գազատար խողովակների և գազօգտագործվող սարքավորումների տեխնիկական սպասարկման և կարգաբերման ծառայությունների մատուցման գործարքը` 106,555 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի:
3. «Օրրան» բարեգործական հասարակական կազմակերպությանը` մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարված աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների մասին, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:
|
Հայաստանի Հանրապետության |
Տ. Խաչատրյան |
|
Երևան |
|
25.12.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
|
Հավելված ՀՀ փոխվարչապետի N 834-Ա որոշման |
«ՕՐՐԱՆ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՕՐՐԱՆ- ՎԱՆԱՁՈՐ» ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿԱՐԻՔԱՎՈՐ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻՆ» ԾՐԱԳԻՐ
|
1. |
Ծրագրի նպատակները |
Օգնել ֆինանսական դժվար կացության մեջ հայտնված ընտանիքների երեխաներին և ծերերին, նրանց շրջանում վերացնել մուրացկանությունը, աջակցել աղքատ ընտանիքներին: |
|
2. |
Ծրագրի բարեգործական որակման նպատակը |
Ծրագրի շրջանակներում նախատեսվում է օգտվել Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով հարկերի, տուրքերի և պարտադիր վճարների գծով արտոնություններից: |
|
3. |
Բարեգործը (բարեգործները) |
Միավորված Ազգերի Կազմակերպության հայաստանյան գրասենյակ (ՄԱԿ), ԱՄՆ-ում «Օրրան» բարեգործական հասարակական կազմակերպություն, «Գրիգորյան» բարեգործական հիմնադրամ (Մեծ Բրիտանիա), անհատ բարերարներ՝ Հովհաննիսյան ընտանիք (Հայաստանի Հանրապետություն), Զավեն Ակյանի ընտանիք (ԱՄՆ): |
|
4 |
Ծրագրի կատարողը |
«Օրրան» բարեգործական հասարակական կազմակերպություն (ՀՎՀՀ՝ 02552842, հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, քաղաք Երևան, Առաջին Եկմալյան 6, հեռախոս՝ 010 53-51-67) |
|
5. |
Ծրագրի իրականացման վայրը (վայրերը), բնագավառը |
Հայաստանի Հանրապետություն՝ քաղաք Վանաձոր, բնագավառը՝ սոցիալական |
|
6. |
Ծրագրի բյուջեն |
82,904,739 դրամ |
|
7. |
Բարեգործություն ստացողը |
1) 6-16 տարեկան 130 երեխա (երեխաների մեծ մասը երկկողմանի կամ միակողմանի ծնողազուրկ են, հաշմանդամություն ունեցող, ամուսնալուծված կամ ազատազրկված ծնողներ ունեն), որոնք ապրում են սոցիալական ծայրահեղ դժվարություններ ունեցող, մուրացկանության շեմին գտնվող ընտանիքներում. 2) 30 կենսաթոշակառուներ, որոնց մեջ մտնում են նաև 60 և ավելի բարձր տարիքի կանայք ու տղամարդիկ, որոնք անտուն են, կամ մուրում են փողոցում, կամ միայնակ են, կամ ամուսնացած են և անժառանգ, կամ ֆունկցիոնալության թեթև, միջին, ծանր և խորը աստիճանի սահմանափակում ունեցող անձինք են, կամ ունեն ժառանգներ, սակայն լրացուցիչ աջակցության խիստ կարիք ունեն. 3) Լեռնային Ղարաբաղից տեղահանված ընտանիքների երեխաներ: |
|
8. |
Ծրագրի իրականացման տևողությունը |
2026 թվականի հունվարի 1-ից մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ը |
|
9. |
Միջոցառումների (ըստ փուլերի, եթե այդպիսիք հնարավոր է առանձնացնել) նկարագրությունը և ժամկետները անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը |
1) Քաղաք Վանաձորի Տիգրան Մեծ 4ա հասցեում գտնվող կենտրոնում շահառուներին սննդով ապահովում - 48,724,739 դրամ` ա. երեխաներին շաբաթական 5 օր տաք ճաշով ապահովում և կարիքավոր ծերերին շաբաթվա սննդա- մթերքով փաթեթների տրամադրում - 39,500,000 դրամ: Նախատեսվում է իրականացնել 2026 թվականի հունվարի 1-ից մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում. բ. շահառուներին սննդով ապահովելու նպատակով՝ խոհանոցային սարքավորումների և պարագաների ձեռքբերում ու խոհանոցային աշխատողների վարձատրություն (համաձայն քաղաքացիաիրավական պայմանագրի) – 6,224,739 դրամ: Նախատեսվում է իրականացնել 2026 թվականի հունվարի 1-ից մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում. գ. Լեռնային Ղարաբաղից տեղահանված ընտանիքների երեխաներին սննդամթերքով փաթեթների պարբերաբար տրամադրում - 3,000,000 դրամ: Նախատեսվում է իրականացնել 2026 թվականի հունվարի 1-ից մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում. 2) շահառուներին առաջնային բժշկական և հոգեբանական աջակցություն տրամադրելու նպատակով՝ բժշկա-սանիտարական առաջին անհրաժեշտության պարագաների ձեռքբերում և բուժքրոջ ու հոգեբանի վարձատրություն (համաձայն քաղաքացիաիրավական պայմանագրի) – 1,000,000 դրամ: Նախատեսվում է իրականացնել 2026 թվականի հունվարի 1-ից մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում. 3) շահառուներին սոցիալական աջակցության տրամադրում – 20,780,000 դրամ՝ ա. շահառուների համար ձմեռային կոշիկի և հագուստի ու սոցիալական աշխատողի ծառայությունների (համաձայն քաղաքացիաիրավական պայմանագրի) ձեռքբերում – 6,200,000 դրամ: Նախատեսվում է իրականացնել 2026 թվականի հունվարի 1-ից մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում, բ. օտարերկրյա պետություններից բեռների (բարերարների ցանկությամբ ուղարկված նվերներ, գրենական պիտույքներ, խաղալիքներ) ներմուծում և շահառուներին տրամադրում – 3,000,000 դրամ: Նախատեսվում է իրականացնել 2026 թվականի հունվարի 1-ից մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում, գ. ծայրահեղ կարիքավոր 11 ընտանիքների էլեկտրաէներգիայի, գազի, բնակարանի վարձի վճարում՝ 6,300,000 դրամ, դ. 100 երեխայի տրանսպորտով ամենօրյա երթևեկության ապահովում՝ 5,280,000 դրամ: Նախատեսվում է իրականացնել 2026 թվականի հունվարի 1-ից մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում. 4) շահառուների հանգիստը և ժամանցը ապահովելու նպատակով՝ թատրոնի, համերգների, պատկերասրահների տոմսերի ձեռքբերում, մշակութային փառատոններին ու ցուցահանդես-տոնավաճառներին մասնակցության ապահովում և մշակութային աշխատողների վարձատրություն (համաձայն քաղաքացիաիրավական պայմանագրի) – 3,000,000 դրամ: Նախատեսվում է իրականացնել 2026 թվականի հունվարի 1-ից մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում. 5) 130 դպրոցահասակ երեխաների համար կրթական աջակցության ապահովում (դպրոցից հետո, շաբաթական 5 օր) – 9,400,000 դրամ՝ ա. դասապատրաստման կազմակերպումը ապահովելու նպատակով՝ գրենական պիտույքների, ուսումնական նյութերի և պայուսակների ձեռքբերում ու ուսուցիչների վարձատրություն (համաձայն քաղաքացիաիրավական պայմանագրի) – 6,000,000 դրամ: Նախատեսվում է իրականացնել 2026 թվականի հունվարի 1-ից մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում, բ. ձեռարվեստի խմբակները (կարուձև, փայտամշակում, կավագործություն) կազմակերպելու նպատակով՝ անհրաժեշտ նյութերի ձեռքբերում և ուսուցիչների վարձատրություն (համաձայն քաղաքացիաիրավական պայմանագրի) – 3,400,000 դրամ: Նախատեսվում է իրականացնել 2026 թվականի հունվարի 1-ից մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում: |
|
10. |
Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը |
1) Գազի մատակարարման ծառայությունների ձեռքբերում - 4,000,000 դրամ. 2) Խմելու ջրի մատակարարման ծառայությունների ձեռքբերում (շենքի համար) - 200,000 դրամ. 3) Խմելու ջրի մատակարարման ծառայությունների ձեռքբերում (այգու հողամասի համար) - 50,000 դրամ. 4) Էլեկտրաէներգիայի մատակարարման ծառայությունների ձեռքբերում - 1,800,000 դրամ. 5) Հեռախոսակապի ծառայությունների ձեռքբերում - 600,000 դրամ. 6) Սննդամթերքի ձեռքբերում - 34,000,000 դրամ. 7) Հացի ձեռքբերում - 2,000,000 դրամ. 8) Գազի սարքավորումների տեխնիկական սպասարկման ծառայության ձեռքբերում - 106,555 դրամ. 9) Գազի կաթսային տեխնիկական զննման ծառայության ձեռքբերում - 68,184 դրամ. 10) Ձմեռային կոշիկի և հագուստի ձեռքբերում - 5,000,000 դրամ. 11) Գրենական պիտույքների, ուսումնական նյութերի, դպրոցական պայուսակների ձեռքբերում - 1,200,000 դրամ. 12) Ձեռարվեստի խմբակների համար նյութերի ձեռքբերում - 800,000 դրամ. 13) Գրասենյակային ապրանքների ձեռքբերում - 400,000 դրամ. 14) Խոհանոցային սարքավորումների, պարագաների և նյութերի ձեռքբերում - 2,000,000 դրամ. 15) Բժշկա-սանիտարական առաջին անհրաժեշտության պարագաների ձեռքբերում - 300,000 դրամ. 16) Երեխաների հանգստի և ժամանցի միջոցառումների հետ կապված ծառայությունների ձեռքբերում - 2,000,000 դրամ. 17) Օտարերկրյա պետություններից բեռների ներմուծում (բարերարների կողմից ուղարկվող նվերներ, գրենական պիտույքներ, խաղալիքներ) - 3,000,000 դրամ. 18. Անվտանգության համակարգի ձեռքբերում (տեսախցիկներ և շարժման տվիչ) - 400,000 դրամ: |
|
11. |
Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպչական ծախսեր |
1) Խմելու ջրի մատակարարման ծառայությունների ձեռքբերում - 250,000 դրամ. 2) Էլեկտրաէներգիայի մատակարարման ծառայությունների ձեռքբերում - 1,800,000 դրամ. 3) Հեռախոսակապի ծառայությունների ձեռքբերում - 600,000 դրամ. 4) Գազի մատակարարման ծառայությունների ձեռքբերում - 4,000,000 դրամ. 5) Գրասենյակային ապրանքների ձեռքբերում - 400,000 դրամ. 6) Գազի սարքավորումների տեխնիկական սպասարկման ծառայության ձեռքբերում - 106,555 դրամ. 7) Գազի կաթսային տեխնիկական զննման ծառայության ձեռքբերում - 68,184 դրամ. 8) Աշխատավարձ վարչական աշխատողներին (ադմինիստրատոր) - 2,500,000 դրամ. 9) Անվտանգության համակարգի ձեռքբերում (տեսախցիկներ և շարժման տվիչ) - 400,000 դրամ: |
|
12. |
Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների այլ կազմակերպությունների հետ |
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն, Առողջապահության նախարարություն, Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Վանաձորի համայնքապետարան, Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության մասնագիտական մեթոդական աջակցման վարչություն, Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոններ, տեղական ու միջազգային հասարակական կազմակերպություններ, որոնք աշխատում են ռիսկի խմբի երեխաների հետ, Սոցիալական ոլորտում գործող հասարակական կազմակերպություններ, ԶԼՄ-ներ: |
|
13. |
Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը |
1) Հայաստանի Հանրապետության կառավարություն 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով տեղեկությունների ներկայացում լիազորված մարմնին. 2) Ամսական և եռամսյակային աշխատանքային ու ֆինանսական հաշվետվություններ են ներկայացվում «Օրրան» բարեգործական հասարակական կազմակերպության տնօրենների խորհրդին. 3) Գույքագրումն ու բաշխումն իրականացվում է «Օրրան» բարեգործական հասարակական կազմակերպության գործադիր տնօրենի, հաշվապահի և սոցիալական աշխատողի, ինչպես նաև շահառուների ստորագրություններով ու անձնագրային տվյալներով. 4) Ամսական հաշվետվությունների հանձնում Պետական եկամուտների կոմիտե. 5) «Գրանթ Թորնթոն» փակ բաժնետիրական ընկերության կողմից ֆինանսական աուդիտի իրականացում: |
|
Հայաստանի Հանրապետության |
Տ. Խաչատրյան |
|
25.12.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |