ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
25 դեկտեմբերի 2025 թվականի N 1948-Ն
ԼԻՑԵՆԶԱՎՈՐՎԱԾ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՍՈՒԲՅԵԿՏՆԵՐԻ ՎԱՐԿԱՆԻՇԱՎՈՐՄԱՆ ԵՎ ՄՈՆԻԹՈՐԻՆԳԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Քաղաքաշինության մասին» օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել՝
1) լիցենզավորված քաղաքաշինության գործունեության սուբյեկտների վարկանիշավորման կարգը՝ համաձայն N 1 հավելվածի.
2) լիցենզավորման ենթակա քաղաքաշինության գործունեության սուբյեկտների մոնիթորինգի իրականացման կարգը՝ համաձայն N 2 հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
|
Երևան |
|
25.12.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
|
Հավելված N 1 ՀՀ կառավարության 2025 թվականի դեկտեմբերի 25-ի N 1948-Ն որոշման |
Կ Ա Ր Գ
ԼԻՑԵՆԶԱՎՈՐՎԱԾ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՍՈՒԲՅԵԿՏՆԵՐԻ ՎԱՐԿԱՆԻՇԱՎՈՐՄԱՆ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով սահմանվում է լիցենզավորված քաղաքաշինության գործունեության սուբյեկտների (այսուհետ՝ լիցենզավորված անձ) վարկանիշավորման կարգը` համաձայն «Քաղաքաշինության մասին» օրենքի 20-րդ հոդվածով սահմանված պահանջների ու պայմանների։
2. Լիցենզավորված անձանց վարկանիշավորումը քաղաքաշինության գործունեության վերահսկմանն ու բարելավմանն ուղղված տվյալների հավաքագրման, որակի գնահատման, վերլուծության և արդյունքների գրանցման միջոցառումների համախումբ է, որի հիմնական նպատակներն են՝
1) լիցենզավորված անձանց կողմից մատուցվող աշխատանքների կամ ծառայությունների կայուն որակի ապահովման մեխանիզմների ձևավորում.
2) պատվիրատուի կողմից լիցենզավորված անձանց ճիշտ ընտրության ապահովման նպատակով օբյեկտիվ տեղեկատվության տրամադրում.
3) լիցենզավորված անձանց գործունեության մրցունակության բարձրացման համար պայմանների ստեղծում.
4) խրախուսման մեխանիզմների կիրառում (գնումների գործընթացներում նախաորակավորման ցանկերում ընդգրկում, արտոնությունների տրամադրում).
5) ցածր վարկանիշ ունեցող կազմակերպությունների նկատմամբ քաղաքաշինության բնագավառում լիցենզավորման ենթակա աշխատանքների կատարման կամ ծառայությունների մատուցման սահմանափակում՝ գնումների մասին օրենսդրությամբ.
6) քաղաքաշինական օրենսդրական խնդիրների վերհանում և դրանց վերացմանն ուղղված միջոցառումների իրականացում.
7) հավաստագրված մասնագետների կարողությունների, ուժեղ և թույլ կողմերի բացահայտում և շարունակական մասնագիտական զարգացում:
3. Քաղաքաշինության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմինը (այսուհետ՝ լիազոր մարմին) բարձր, միջին և ցածր աստիճանների վարկանիշավորման նպատակով լիցենզավորված անձի լիցենզավորված գործունեության որակի գնահատումն իրականացնում է ինքնաշխատ եղանակով, ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2024 թվականի դեկտեմբերի 12-ի N 26-Ն հրամանի N 1 հավելվածով սահմանված տեղեկությունների հիման վրա, ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2025 թվականի հոկտեմբերի 22-ի N 24-Ն հրամանով սահմանված որակի գնահատման չափորոշիչների (այսուհետ՝ որակի գնահատման չափորոշիչներ) կիրառմամբ, որոնք ստուգվում են urban.e-gov.am հարթակում՝ պետական, տեղական ինքնակառավարման մարմիններում և ՀՀ կենտրոնական բանկում գործող էլեկտրոնային գրանցամատյաններում առկա տվյալների հետ համադրմամբ՝ առանց որակի գնահատման հանձնաժողովի եզրակացության, ընդ որում յուրաքանչյուր միավոր կատարված աշխատանքի կամ ծառայության համար իրականացվում է մեկ հաշվարկ (սույն հավելվածի 10-րդ կետով սահմանված բանաձև):
4. Լիազոր մարմինը բարձրագույն աստիճանի վարկանիշավորման մասին եզրակացություններ տալու նպատակով ստեղծում է որակի գնահատման հանձնաժողով, որի անհատական կազմը, աշխատակարգը, անդամների ընտրության և գործերի քննության կարգը, հաստատում է լիազոր մարմինը։
5. Լիազոր մարմինը, որակի գնահատման չափորոշիչներին համապատասխան, բարձր աստիճանի վարկանիշավորում ունեցող քաղաքաշինության գործունեության սուբյեկտների բարձրագույն աստիճանի վարկանիշավորման նպատակով լիցենզավորված գործունեության որակի գնահատումն իրականացնում է լիցենզավորված անձի կողմից կամավորության սկզբունքով ներկայացված հայտի հիման վրա:
6. Բարձրագույն աստիճանի վարկանիշավորումն իրականացվում է որակի գնահատման հանձնաժողովի միջոցով։
7. Վարկանիշավորումն ըստ նվազման դասակարգվում է չորս աստիճանի՝ բարձրագույն, բարձր, միջին, ցածր:
8. Լիազոր մարմինը լիցենզավորված անձանց բարձր, միջին և ցածր աստիճանի վարկանիշավորումն իրականացնում է «Քաղաքաշինության մասին» օրենքի 20-րդ հոդվածի 10-րդ մասով սահմանված փուլերով:
9. ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2023 թվականի դեկտեմբերի 6-ի N 15-Ն հրամանով սահմանված կարգով դասակարգված լիցենզավորված անձի քաղաքաշինության բնագավառում վարկանիշավորման աստիճանը ձևավորվում է 2024 թվականից հետո վերջին 3 տարվա ընթացքում աշխատանքների կատարման կամ ծառայությունների մատուցման պայմանագրերի (ներառյալ համաձայնագրերը) արժեքների, քանակի և որակի գնահատման չափորոշիչների կիրառման արդյունքում։
10. Լիցենզավորված անձի կողմից իրականացված ցանկացած միավոր աշխատանքի ավարտի փաստագրման և որակի գնահատման չափորոշիչների գործակիցների կիրառման արդյունքում իր անվամբ կուտակված միավորները կիրառելի են հաջորդող 3 տարիների ժամանակահատվածում, որը հաշվարկվում է հետևյալ բանաձևով.
որտեղ՝
1) X – մեկ միավոր կատարված աշխատանքի կամ մատուցված ծառայության արդյունքում ձեռք բերած վարկանիշավորման միավորների քանակը.
2) A – սույն հավելվածի 14-րդ կետի աղյուսակով սահմանված վերջին 3 տարիների ընթացքում առնվազն երեք քաղաքաշինական գործունեության օբյեկտում կատարված աշխատանքների կամ մատուցված ծառայության պայմանագրերի հանրագումարի նվազագույն շեմը՝ արտահայտված դրամով.
3) A1 – քաղաքաշինական գործունեության օբյեկտում կատարված աշխատանքների կամ մատուցված ծառայության մեկ միավոր արժեքը՝ արտահայտված դրամով.
4) T – սույն հավելվածի 14-րդ կետի աղյուսակով սահմանված վերջին 3 տարիների ընթացքում կատարված աշխատանքների կամ մատուցված ծառայությունների նվազագույն քանակն է, որը ընդունվում է T=3.
5) T1 – մեկ միավոր կատարված աշխատանքի կամ մատուցված ծառայության ավարտվածության աստիճանը՝ արտահայտված տոկոսով.
6) K –որակի գնահատման չափորոշիչների հիման վրա լիցենզավորված անձին տրված դրական միավորները՝ վերջին 3 տարիների ընթացքում.
7) S – որակի գնահատման չափորոշիչների հիման վրա լիցենզավորված անձին տրված բացասական միավորները՝ վերջին 3 տարիների ընթացքում:
11. Սույն հավելվածի 10-րդ կետի համաձայն վերջին 3 տարիների ընթացքում կատարված աշխատանքների կամ մատուցված ծառայությունների արժեքների և քանակի հիման վրա շնորհվող միավորների առավելագույն շեմ է սահմանված, յուրաքանչյուրի մասով 50 միավոր, իսկ շնորհվող վարկանիշավորման միավորների հանրագումարի (X1 + X2 +… +Xn) առավելագույն շեմը կազմում է 100 միավոր։
12. Այն դեպքում, եթե որակի գնահատման չափորոշիչների կիրառման արդյունքում հանվող միավորները գերազանցում են անձին շնորհվող աշխատանքների կամ մատուցված ծառայության պայմանագրի արժեքից, քանակից և գնահատման չափորոշիչների հիման վրա տրված դրական միավորների մնացորդից, ապա միավորները հանվում են այդ մնացորդի չափով` անկախ տվյալ որակի գնահատման չափորոշիչով սահմանված նվազման ենթակա միավորի չափից: Այս դեպքում լիազոր մարմինը հարցը ներկայացնում է լիցենզավորող հանձնաժողովի քննարկմանը՝ «Լիցենզավորման մասին» օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված իրավախախտման վերաբերյալ եզրակացություն տալու համար։
13. Սույն հավելվածի 10-րդ կետով որոշված վարկանիշավորման միավորների հանրագումարի՝
1) 76-100 միջակայքի դեպքում լիցենզավորված անձին շնորհվում է բարձր վարկանիշավորման աստիճան.
2) 51-75 միջակայքի դեպքում լիցենզավորված անձին շնորհվում է միջին վարկանիշավորման աստիճան.
3) 0-50 միջակայքի դեպքում լիցենզավորված անձին շնորհվում է ցածր վարկանիշավորման աստիճան։
14. Ըստ քաղաքաշինության գործունեության տեսակների և ենթատեսակների վերջին 3 տարիների ընթացքում վարկանիշավորման համար անհրաժեշտ առնվազն երեք քաղաքաշինական գործունեության օբյեկտներում կատարված աշխատանքների կամ ծառայությունների պայմանագրերի հանրագումարի նվազագույն շեմի աղյուսակ.
|
ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՏԵՍԱԿՆԵՐԸ |
ներդիրների ծածկագրերը |
ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿՆԵՐԸ | |||||||||||
|
քաղաքա-շինական փաստա-թղթերի կազմում՝ բացա-ռությամբ կոնստրուկ-տորական և ճարտարա-պետական մասերի |
քաղաքա-շինական փաստա-թղթերի փորձա-քննու-թյուն |
շինարա-րության իրակա-նացում |
շինարա-րության որակի տեխնի-կական հսկո-ղություն |
քաղաքա-շինական գործունեության օբյեկտների հետախուզման և հետազննման ծառայու-թյունների մատուցում | |||||||||
|
ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐԻ ԾԱԾԿԱԳՐԵՐԸ | |||||||||||||
|
01 |
02 |
03 |
04 |
05 | |||||||||
|
ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԴԱՍԵՐԸ ԵՎ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻ ԿԱՐԳԵՐԸ | |||||||||||||
|
1 |
2 |
3 |
1 |
2 |
1 |
2 |
3 |
1 |
2 |
1 |
2 | ||
|
ԵՐԵՔ ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏՈՒՄ ԿԱՏԱՐՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱՄ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ՀԱՆՐԱԳՈՒՄԱՐԸ (արտահայտված է մլն. ՀՀ դրամ) | |||||||||||||
|
ճարտարապետական մաս (բացառությամբ պատմամշակութային արժեք ներկայացնող օբյեկտների վերակառուցման և վերականգնման) |
01 |
- |
- |
- |
2.5 |
1.5 |
- |
- |
- |
- |
- |
- |
- |
|
քաղաքաշինության և տարածական պլանավորման մաս |
02 |
- |
- |
- |
1.5 |
0.75 |
- |
- |
- |
- |
- |
- |
- |
|
պատմամշակութային արժեք ներկայացնող օբյեկտների վերակառուցում, վերականգնում |
03 |
- |
- |
- |
1.5 |
0.75 |
- |
- |
- |
- |
- |
- |
- |
|
բնակելի, հասարակական և արտադրական կառույցներ |
04 |
50 |
10 |
5 |
2.5 |
0.5 |
1500 |
200 |
100 |
25 |
5 |
- |
- |
|
էլեկտրամատակարարում (էլեկտրամատակարարման, էլեկտրալուսավորման ներքին և արտաքին ցանցեր, էլեկտրամատակարարման համակարգեր, ֆոտովոլտային և հողմաէներգետիկ կայաններ) |
05 |
15 |
3 |
1.5 |
0.75 |
0.15 |
150 |
50 |
25 |
7.5 |
1.5 |
- |
- |
|
ջերմագազամատակարարում և օդափոխություն (օդափոխության, ջեռուցման և օդի լավորակման համակարգեր, ջերմամատակարարման և գազամատակարարման համակարգեր) |
06 |
15 |
3 |
1.5 |
0.75 |
0.15 |
210 |
50 |
25 |
7.5 |
1.5 |
- |
- |
|
հիդրոտեխնիկական (հիդրոտեխնիկական կառուցվածքներ և համակարգեր, հիդրոէներգետիկ կառույցներ) |
07 |
15 |
3 |
1.5 |
0.75 |
0.15 |
150 |
50 |
25 |
7.5 |
1.5 |
- |
- |
|
ջրամատակարարում և ջրահեռացում (ջրամատակարարման և ջրահեռացման ներքին և արտաքին ցանցեր, հիդրոմելորացիա) |
08 |
15 |
3 |
1.5 |
0.75 |
0.15 |
150 |
50 |
25 |
7.5 |
1.5 |
- |
- |
|
տրանսպորտային (տրանսպորտային ուղիներ, ավտոմոբիլային ճանապարհներ, երկաթուղային գծեր և օդանավակայաններ, արհեստական կառուցվածքներ՝ կամուրջներ, ուղեանցներ, թունելներ, էստակադաներ, հենապատեր և այլն) |
09 |
100 |
20 |
10 |
5 |
0.5 |
3000 |
600 |
200 |
50 |
2 |
- |
- |
|
կապ (հեռահաղորդակցության և ազդանշանային համակարգեր, հաղորդակներ, ընդունիչներ, անտենաներ, ուժեղարարներ) |
10 |
15 |
3 |
1.5 |
0.75 |
0.15 |
150 |
50 |
50 |
7.5 |
1.5 |
- |
- |
|
ինժեներաերկրաբանական հետախուզում |
11 |
- |
- |
- |
0.5 |
0.2 |
- |
- |
- |
- |
- |
15 |
5 |
|
շենքերի և շինությունների տեխնիկական վիճակի հետազննություն և անձնագրավորում |
13 |
- |
- |
- |
- |
- |
- |
- |
- |
- |
- |
2.5 |
1.0 |
15. Լիցենզավորված անձանց վարկանիշավորման հարաբերությունները կանոնակարգվում են «Քաղաքաշինության մասին» օրենքով, սույն կարգով և այլ իրավական ակտերով:
2. ԲԱՐՁՐ, ՄԻՋԻՆ ԵՎ ՑԱԾՐ ԱՍՏԻՃԱՆԻ ՎԱՐԿԱՆԻՇԱՎՈՐՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ
16. Վարկանիշավորման համար ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2024 թվականի դեկտեմբերի 12-ի N 26-Ն հրամանի N 1 հավելվածով սահմանված տեղեկությունները հայտատուն ներկայացնում է բացառապես էլեկտրոնային եղանակով, յուրաքանչյուր կատարված աշխատանքների կամ մատուցված ծառայությունների հարկային հաշիվը ձևավորվելուց հետո՝ քաղաքաշինության բնագավառի պետական ծառայությունների միասնական հարթակի միջոցով (պաշտոնական կայքէջ՝ urban.e-gov.am) հաշվետվությունների ներկայացման ժամանակ, ընդ որում, համակարգը հնարավորություն է տալիս ինքնաշխատ եղանակով ստուգել ներկայացված փաստաթղթերը՝ բացառելով սխալ տեղեկատվության ներկայացումը:
17. ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2024 թվականի դեկտեմբերի 12-ի N 26-Ն հրամանի N 1 հավելվածով սահմանված տեղեկությունների ներկայացման հետ միաժամանակ հայտատուն տալիս է իր համաձայնությունը՝ ներկայացված տեղեկատվության հիման վրա հաշվետու եռամսյակի իր վարկանիշի ձևավորման համար:
18. Լիազոր մարմինն ստուգում է լիցենզավորված անձի կողմից ներկայացված տվյալների իսկությունը` օգտագործելով պաշտոնական աղբյուրներից ստացված տվյալներ կամ դրա մասին ստանալով պետական, տեղական ինքնակառավարման մարմիններում և ՀՀ կենտրոնական բանկում գործող էլեկտրոնային գրանցամատյաններում առկա տեղեկատվություն: Լիազոր մարմնի կողմից նման հարցում ուղարկվելու դեպքում համապատասխան պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինները կամ ՀՀ կենտրոնական բանկը հարցումն ստանալու օրվան հաջորդող երեք աշխատանքային օրվա ընթացքում տրամադրում են համապատասխան տեղեկատվությունը:
19. Սույն հավելվածի 16-րդ կետով սահմանված տեղեկությունները քաղաքաշինության բնագավառի պետական ծառայությունների միասնական հարթակի միջոցով (պաշտոնական կայքէջ՝ urban.e-gov.am) մուտքագրվելուց հետո վարկանիշավորման համար տվյալները համարվում են ընդունված` լիազոր մարմին մուտք լինելու օրվանից: Էլեկտրոնային եղանակով մուտքագրված լինելու փաստը հավաստվում է հետադարձ ծանուցմամբ։
20. ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2024 թվականի դեկտեմբերի 12-ի N 26-Ն հրամանով հաստատված հաշվետվություններից վարկանիշավորման համար անհրաժեշտ տվյալները քաղաքաշինության բնագավառի պետական ծառայությունների միասնական հարթակ մուտքագրված լինելուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի մարտի 7-ի N 328-Ն որոշմամբ հաստատված հավելվածի 11-րդ կետի 2-րդ ենթակետի «պ» պարբերության համաձայն լիցենզավորված անձանց գրանցամատյանում իրականացվում է լիցենզավորված անձանց շնորհված վարկանիշի աստիճանի գրանցում։
3. ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՎԱՐԿԱՆԻՇԱՎՈՐՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ
21. Բարձրագույն աստիճանի վարկանիշավորում ստանալու նպատակով բարձր վարկանիշ ունեցող լիցենզավորված անձը լիազոր մարմին է ներկայացնում հայտ (Ձև 1), որին կից ներկայացվում են հետևյալ անհրաժեշտ փաստաթղթերը և տեղեկությունները՝
1) վերջին 3 տարիների ընթացքում (յուրաքանչյուր տարվա վերջին օրվա դրությամբ) հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների մասով հարկային պարտավորությունը չի գերազանցում 100.000 դրամը.
2) օրինապահ հարկ վճարողի գործող հավաստագիր.
3) «Աուդիտորական գործունեության մասին» օրենքի 6-րդ հոդվածով սահմանված աուդիտորական ծառայություններ մատուցելու իրավունք ունեցող աուդիտորական կազմակերպության (այսուհետ՝ աուդիտորական կազմակերպության) կողմից վերջին մեկ տարվա ընթացքում իրականացված ներքին աուդիտի արդյունքում արձանագրված սույն հավելվածի 47-րդ կետով սահմանված նվազագույն պահանջներին համապատասխանող որակի կառավարման համակարգի վերաբերյալ հետևյալ եզրահանգումները`
ա․ համապատասխանում է մշակված որակի կառավարման համակարգի պահանջներին,
բ․ արդյունավետ է ներդրված և պահպանվում է աշխատանքային վիճակում.
4) ապահովագրական հավաստագրեր և վկայագրեր, որոնք պետք է հիմնավորեն հետևյալ դեպքերի ապահովագրական ծածկույթը՝ սույն հավելվածի 14-րդ կետով հաստատված աղյուսակով սահմանված գումարներով և նվազեցումներով՝
ա․ աշխատանքների, արտադրամասերի և նյութերի կորուստ,
բ․ սարքավորումների կորուստ կամ վնաս,
գ․ պայմանագրի հետ կապված գույքի կորուստ կամ վնաս (բացառությամբ աշխատանքների, նյութերի, արտադրամասերի ու սարքավորումների),
դ․ ներգրավված մասնագետների անձնական վնաս կամ մահ.
5) աուդիտորական կազմակերպության կողմից աուդիտ անցած ֆինանսական վիճակի մասին հաշվետվություններ, որոնք պետք է ցույց տան լիցենզավորված անձի վիճակի հուսալիությունը և նրա ակնկալվող երկարաժամկետ շահութաբերությունը.
6) ֆինանսական աղբյուրների փաստաթղթային հիմնավորումներ՝ բանկային հաշվի քաղվածք, հավաստում բանկից սույն հավելվածի 14-րդ կետով հաստատված աղյուսակով սահմանված գումարներով պայմանագիր կնքելու դեպքում վարկային գիծ տրամադրելու վերաբերյալ:
4․ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԱՍՏԻՃԱՆԻ ՎԱՐԿԱՆԻՇԱՎՈՐՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ
22. Բարձրագույն վարկանիշավորման գործընթացը բաղկացած է հետևյալ փուլերից՝
1) հայտի և կից փաստաթղթերի ներկայացում.
2) հայտի և կից փաստաթղթերի ամբողջականության ուսումնասիրում՝ համապատասխան ստորաբաժանման կողմից.
3) որակի գնահատման հանձնաժողովի կողմից բարձրագույն վարկանիշավորման համապատասխանության գնահատում (այսուհետ՝ գնահատում).
4) լիազոր մարմնի կողմից հայտի բավարարում կամ մերժում.
5) բարձրագույն վարկանիշավորման վկայականի տրամադրում և գրանցում լիցենզավորած անձանց գրանցամատյանում:
23. Հայտի ներկայացման պահին աուդիտորական կազմակերպությունը՝
1) չի գտնվում աուդիտորական ծառայությունների իրականացման համար իրեն տրված լիցենզիայի կասեցման կամ դադարեցման կարգավիճակում.
2) ընդգրկված չէ «Աուդիտորական գործունեության մասին» օրենքի 15-րդ հոդվածով սահմանված գործունեությունների սահմանափակումների մեջ:
24. Բարձրագույն աստիճանի վարկանիշավորման համար սույն կարգի 21-րդ կետով նախատեսված փաստաթղթերը և տեղեկությունները բարձր վարկանիշ ունեցող լիցենզավորված անձը ներկայացնում է բացառապես էլեկտրոնային եղանակով՝ քաղաքաշինության բնագավառի պետական ծառայությունների միասնական հարթակի միջոցով (պաշտոնական կայքէջ՝ urban.e-gov.am):
25. Լիազոր մարմինն ստուգում է հայտատուի կողմից ներկայացված տվյալների իսկությունը` օգտագործելով պաշտոնական աղբյուրներից ստացված տվյալներ կամ դրա մասին ստանալով պետական, տեղական ինքնակառավարման մարմիններում և ՀՀ կենտրոնական բանկում գործող էլեկտրոնային գրանցամատյաններում առկա տեղեկատվություն: Լիազոր մարմնի կողմից նման հարցում ուղարկվելու դեպքում համապատասխան պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինները կամ ՀՀ կենտրոնական բանկը հարցումն ստանալու օրվան հաջորդող երեք աշխատանքային օրվա ընթացքում տրամադրում են համապատասխան տեղեկատվությունը:
26. Պետական, տեղական ինքնակառավարման մարմիններից և ՀՀ կենտրոնական բանկից անհրաժեշտ տեղեկատվությունները կարող են փոխանցվել առցանց եղանակով (առկայության դեպքում):
27. Սույն հավելվածի 21-րդ կետով սահմանված տեղեկությունները քաղաքաշինության բնագավառի պետական ծառայությունների միասնական հարթակի միջոցով (պաշտոնական կայքէջ՝ urban.e-gov.am) մուտքագրվելուց հետո հայտը համարվում է ընդունված` լիազոր մարմին մուտք լինելու օրվանից: Էլեկտրոնային եղանակով հայտի մուտքագրված լինելու փաստը հավաստվում է հետադարձ ծանուցմամբ։
28. Հայտն ստանալուց հետո 15 աշխատանքային օրվա ընթացքում լիազոր մարմինը քննարկում է այն և նույն ժամկետում շարունակում որակի գնահատման գործընթացը՝ հայտը ներկայացնելով որակի գնահատման հանձնաժողովին կամ ընդունում որոշում հայտը մերժելու մասին:
29. Քննարկման արդյունքում լիազոր մարմինը մերժում է հայտը, եթե`
1) բացակայում է սույն կարգի 21-րդ կետի 1-6-րդ ենթակետերով նախատեսված փաստաթղթերից առնվազն մեկը.
2) ներկայացված փաստաթղթերն ակնհայտորեն խեղաթյուրված են կամ կեղծիք են պարունակում.
3) սույն ընթացակարգի 31-րդ կետում նշված դեպքում լիցենզավորված անձը սահմանված ժամկետում չի վերացրել թերությունները.
4) ներկայացված փաստաթղթերը չեն համապատասխանում Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը կամ փաստաթղթերը ներկայացվել են սույն կարգով սահմանված ժամկետների խախտմամբ.
5) սույն ընթացակարգի 35-րդ կետով նախատեսված ժամկետում հայտատուն քաղաքաշինության բնագավառի պետական ծառայությունների միասնական հարթակի միջոցով չի վճարել պետական տուրքը:
30. Լիազոր մարմինը հայտի մերժման մասին որոշումն ընդունելուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում հայտում նշված էլեկտրոնային հասցեով տեղեկացնում է լիցենզավորված անձին` նշելով սույն կարգի 29-րդ կետով սահմանված մերժման հիմքերը:
31. Հայտում կամ ներկայացված փաստաթղթերում ոչ էական թերությունների (վրիպակներ, ոչ իրավաբանական անճշտություններ և այլ նման բացթողումներ) հայտնաբերման դեպքում լիազոր մարմինը 5 աշխատանքային օրվա ընթացքում դրա մասին հայտում նշված էլեկտրոնային հասցեով ծանուցում է լիցենզավորված անձին` հաջորդող 5 աշխատանքային օրվա ընթացքում թերությունները վերացնելու համար։
32. Որակավորման գործընթացը շարունակվում է, եթե`
1) սույն ընթացակարգի 31-րդ կետում նշված ժամկետում լիազոր մարմինը լիցենզավորված անձին չի ծանուցել ոչ էական թերությունները վերացնելու մասին.
2) սույն ընթացակարգի 31-րդ կետում նշված ծանուցումն ստանալուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում լիցենզավորված անձը վերացրել է թերությունները:
33. Որակի գնահատման հանձնաժողովը լիազոր մարմնի կողմից հայտը և կից փաստաթղթերն ստանալուց հետո, գործերի քննության կարգին համապատասխան, 15 աշխատանքային օրվա ընթացքում իրականացնում է համապատասխանության գնահատում, որի արդյունքում հայտին տրվում է դրական կամ բացասական եզրակացություն:
34. Որակի գնահատման հանձնաժողովը գնահատման ավարտից 3 աշխատանքային օրվա ընթացքում գնահատման արդյունքների վերաբերյալ եզրակացությունը ներկայացնում է լիազոր մարմին:
35. Բարձրագույն վարկանիշավորման համար օրենքով սահմանված պետական տուրքը հայտատուն պարտավոր է վճարել ոչ ուշ, քան բարձրագույն վարկանիշավորման աստիճան տրամադրելու մասին հրամանի վերաբերյալ էլեկտրոնային եղանակով՝ քաղաքաշինության բնագավառի պետական ծառայությունների միասնական հարթակի (պաշտոնական կայքէջ՝ urban.e-gov.am) միջոցով ծանուցումն ստանալուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում:
36. Որակի գնահատման հանձնաժողովի դրական եզրակացության դեպքում լիազոր մարմինը եզրակացությունն ստանալուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում ընդունում է հայտի բավարարման և լիցենզավորված անձին բարձրագույն որակավորման աստիճան շնորհելու մասին որոշում։
37. Լիազոր մարմինը բարձրագույն վարկանիշավորման վկայականը տրամադրում է որակի գնահատման հանձնաժողովի եզրակացության հիման վրա՝ Հայաստանի Հանրապետության պաշտոնական փաստաթղթերի վավերականության ստուգման միասնական համակարգի կայքում հսկիչ համար տրամադրելու միջոցով:
38. Սույն կարգով սահմանված բարձրագույն վարկանիշավորման վկայականի տրամադրման մասին հայտը բավարարվում կամ մերժվում է լիազոր մարմնի որոշմամբ:
39. Բարձրագույն վարկանիշավորման վկայականը (Ձև 2) տրվում է էլեկտրոնային եղանակով (էլեկտրոնային համակարգի կիրառմամբ)` 3 տարի ժամկետով, հայերեն լեզվով: Պահանջի առկայության դեպքում կարող են տրամադրվել նաև բարձրագույն վարկանիշավորման վկայականի թղթային տարբերակները:
40. Բարձրագույն վարկանիշավորման վկայականի վավերականության ստուգումն ու էլեկտրոնային բնօրինակի ներբեռնումը հնարավոր է իրականացնել Հայաստանի Հանրապետության պաշտոնական փաստաթղթերի վավերականության ստուգման միասնական համակարգի կայքում (պաշտոնական կայքէջ՝ verify.e-gov.am) մուտքագրելով հսկիչ համարը կամ սկանավորելով արագ արձագանքման ծածկագիրը (QR Code)։
41. Բարձրագույն վարկանիշ ստանալու վերաբերյալ տեղեկատվությունը լիազոր մարմինը հրապարակում է լիցենզավորված անձանց գրանցամատյանում:
42. Բարձրագույն վարկանիշավորում ստանալու մասին հայտի վերաբերյալ որոշումը կարող է բողոքարկվել դատական կամ վերադասության կարգով:
43. Բարձրագույն վարկանիշավորման վկայականի գործողությունը երկարաձգելու մասին հայտը ներկայացվում է բարձրագույն վարկանիշավորման վկայականի գործողության ժամկետի ավարտից առնվազն 3 ամիս առաջ՝ սույն հավելվածով սահմանված կարգով:
44. Բարձրագույն վարկանիշավորման վկայականի հսկիչ համարը կորցնելու դեպքում այն տրամադրվում է դիմումն ստանալուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում՝ անվճար:
45. Լիազոր մարմնի որոշմամբ բարձրագույն վարկանիշավորման վկայականի գործողությունը դադարում է`
1) գործողության ժամկետի ավարտմամբ.
2) վարկանիշավորման վկայականի գործողությունը դադարեցնելու մասին լիցենզավորված անձի դիմումով` դիմումը լիազոր մարմնում մուտքագրվելուն հաջորդող օրվանից, եթե հայտատուն դիմումում այլ ժամկետ չի նշել.
3) սույն կարգով սահմանված բարձրագույն վարկանիշավորման պահանջների նվազման դեպքում.
4) մոնիթորինգի իրականացման արդյունքում արձանագրված անհամապատասխանությունը N 2 հավելվածի 13-րդ կետով սահմանված ժամկետում չվերացնելու դեպքում:
46. Սույն կարգով նախատեսված լիցենզավորված անձին տրամադրված բարձրագույն վարկանիշավորման աստիճանի վկայականի գործողությունը կարող է երկարաձգվել լիցենզավորված անձի հայտի հիման վրա` սույն ընթացակարգին համապատասխան:
47. Բարձրագույն աստիճանի վարկանիշավորում ստանալու համար բարձր վարկանիշ ունեցող և աուդիտորական կազմակերպության կողմից աուդիտ անցած լիցենզավորված անձանց ներկայացվող նվազագույն պահանջների աղյուսակ.
|
N/N |
Նվազագույն պահանջները |
Լիցենզիայի դասերը | ||
|
1-ին |
2-րդ |
3-րդ | ||
|
1 |
2 |
3 |
4 |
5 |
|
1. |
Որակի կառավարման համակարգի գործադրման համար որակի ձեռնարկ, որում ներառված են որակի կառավարման համակարգի ոլորտի շրջանակները, վարչակազմակերպչական կառուցվածքը, որակի կառավարման համակարգի ներդրման համար աշխատակիցների դերը, իրավունքներն ու պարտականությունները |
+ |
||
|
2. |
Որակի և անկողմնակալության քաղաքականություն, որակի նպատակների մասին հայտարարություն և դրանց հասնելու միջոցառումների ծրագիր |
+ |
+ |
+ |
|
3. |
Քաղաքաշինության գործունեության գաղտնիք պարունակող տեղեկատվության գաղտնիության ապահովման քաղաքականություն |
+ |
+ |
+ |
|
4. |
Նմուշարկման, փորձարկումների համար պահանջվող լաբորատոր գործընթացների հաջորդականության և փոխազդեցության փաստաթղթավորված ընթացակարգեր |
+ |
+ |
+ |
|
5. |
Փաստաթղթերի կառավարման ընթացակարգեր |
+ |
+ |
+ |
|
6. |
Որակի կառավարման համակարգի վերաբերյալ գրառումներ և տեխնիկական գրառումներ շինարարական նյութերից օգտվելու, պահեստավորելու, պահպանելու, լրամշակելու և անվտանգ հեռացնելու ընթացակարգեր |
+ |
+ |
+ |
|
7. |
Պատվիրատուների պահանջներն ապահովելու համար փաստաթղթավորված ընթացակարգ, որը նկարագրում է պատվիրատուի կողմից ներկայացված բոլոր դիմում-բողոքների ու առաջարկների ուսումնասիրման արդյունքում ձեռնարկված գործողությունները |
+ |
+ |
+ |
|
8. |
Կատարված աշխատանքների կամ մատուցվող ծառայությունների որակից պատվիրատուների (այդ թվում՝ սպառողների) բավարարվածության վերաբերյալ հարցումների և վերլուծությունների հիման վրա մշակված ընթացակարգ |
+ |
+ |
+ |
|
9. |
Որակի կառավարման համակարգի համար պահանջվող ռեսուրսների գնահատման ընթացակարգ |
+ |
+ |
+ |
|
10. |
Քաղաքաշինության գործունեության համար անձնակազմի լիազորություններ |
+ |
+ |
+ |
|
11. |
Անձնակազմի վերապատրաստման կարիքների և իրազեկության գնահատման ընթացակարգ |
+ |
+ |
+ |
|
12. |
Որակի վրա ազդող՝ այլ կազմակերպություններից ստացվող ծառայությունների, սարքավորումների, ռեակտիվների և օգտագործվող նյութերի ընտրության և ձեռքբերման համար ընթացակարգ, մատակարարների ընտրության չափանիշներ |
+ |
+ |
+ |
|
13. |
Պատվիրատուներին խորհրդատվական ծառայությունների տրամադրման ընթացակարգ |
+ |
+ |
+ |
|
14. |
Որակի կառավարման համակարգի շարունակական արդյունավետության ապահովման նպատակով՝ համապատասխան լիցենզավորված անձանց կողմից իրականացվող վերլուծությունների ընթացակարգի հիման վրա որակի բարելավմանն ուղղված գործողությունների պլան |
+ |
+ |
+ |
|
15. |
Անհամապատասխանությունների բացահայտման և ուղղիչ գործողությունների իրականացման ընթացակարգ |
+ |
+ |
+ |
|
16. |
Ռիսկերն ու հնարավորությունները և հավանական ձախողումների ազդեցությունը հետազոտության արդյունքների վրա գնահատելու և ռիսկերը նվազեցնելու կամ կանխելու նպատակով կանխարգելիչ գործողություններ իրականացնելու ընթացակարգ |
+ |
+ |
+ |
|
17. |
Որակի ապահովման չափորոշիչների հիման վրա՝ որակի կառավարման համակարգի արդյունավետության գնահատման ընթացակարգ |
+ |
+ |
+ |
|
18. |
Որակի արտաքին գնահատման և ներքին աուդիտի իրականացման ընթացակարգ |
+ |
+ |
+ |
|
19. |
Որակի ներդրման հետ կապված բյուջեի պլանավորում ու ֆինանսական կառավարում |
+ |
+ |
+ |
|
20. |
Գործընթացների իրականացման համար համապատասխան ռեսուրսների առկայություն |
+ |
+ |
+ |
|
21. |
Պատասխանատու մասնագետների շարունակական մասնագիտական զարգացման ծրագրեր |
+ |
+ |
+ |
|
22. |
Անձնակազմի իրավունքները և պարտականությունները՝ ներառված պաշտոնի նկարագրերում |
+ |
+ |
+ |
|
23. |
Անձնակազմի առաջարկները՝ քաղաքաշինության գործունեության որակի բարելավման վերաբերյալ (առկայության դեպքում) |
+ |
+ |
+ |
|
24. |
Ճարտարագիտական և ճարտարապետական նորարարական լուծումներով աշխատանքներ՝ հեղինակային, հավաստագրման իրավունքի առկայության դեպքում, որը օրենքով սահմանված կարգով ստացել է համապատասխան գրանցում (առկայության դեպքում) |
+ |
||
«+» պարտադիր պահանջ:
Ձև 1
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ
(Երևան 0010, Հանրապետության հրապարակ, Կառավարական տուն 3)
www.minurban.am, E-mail: info@minurban.am
Հ Ա Յ Տ
Բարձրագույն վարկանիշավորման աստիճանի համապատասխանությունը գնահատելու
|
1. Հայտատուի նկարագրություն | |||||||||||||||||||||||||||||||||||
|
1.1. Հայտատուի անվանումը, կազմակերպաիրավական ձևը, գրանցման համարը | |||||||||||||||||||||||||||||||||||
|
1.2. Հայտատուի գտնվելու վայրը | |||||||||||||||||||||||||||||||||||
|
Մարզ/Վարչական շրջան |
|||||||||||||||||||||||||||||||||||
|
Քաղաք/Շրջան/ Գյուղ |
|||||||||||||||||||||||||||||||||||
|
Հասցե |
|||||||||||||||||||||||||||||||||||
|
Հեռախոսահամար |
|||||||||||||||||||||||||||||||||||
|
Էլ. հասցե |
|||||||||||||||||||||||||||||||||||
|
1.3. Հայտատուի գործունեության հասցեն | |||||||||||||||||||||||||||||||||||
|
Մարզ/Վարչական շրջան |
|||||||||||||||||||||||||||||||||||
|
Քաղաք/Շրջան/ Գյուղ |
|||||||||||||||||||||||||||||||||||
|
Հասցե |
|||||||||||||||||||||||||||||||||||
|
Հեռախոսահամար |
|||||||||||||||||||||||||||||||||||
|
Էլ. հասցե |
|||||||||||||||||||||||||||||||||||
|
1.4. ՀՎՀՀ |
|||||||||||||||||||||||||||||||||||
|
1.5. Գործադիր մարմնի ղեկավարի | |||||||||||||||||||||||||||||||||||
|
Անուն, Ազգանուն, Հայրանուն |
|||||||||||||||||||||||||||||||||||
|
Մարզ/Վարչական շրջան |
|||||||||||||||||||||||||||||||||||
|
Քաղաք/Շրջան/ Գյուղ |
|||||||||||||||||||||||||||||||||||
|
Հասցե |
|||||||||||||||||||||||||||||||||||
|
Հեռախոսահամար |
|||||||||||||||||||||||||||||||||||
|
Էլ. հասցե |
|||||||||||||||||||||||||||||||||||
|
2. Լիցենզիայի և (կամ) ներդիրի վերաբերյալ ներկայացվում է | |||||||||||||||||||||||||||||||||||
|
Լիցենզիայի համարը/սերիան կամ հսկիչ համարը |
|||||||||||||||||||||||||||||||||||
|
Ներդիրի համարը/սերիան կամ հսկիչ համարը |
|||||||||||||||||||||||||||||||||||
|
3. Վարկանիշավորման համար ներկայացվում է | |||||||||||||||||||||||||||||||||||
|
Ակնկալվող վարկանիշավորման աստիճանը |
|||||||||||||||||||||||||||||||||||
|
4. Հայտին կցվում են (բնօրինակների պատկերամուտով անցկացված տարբերակները) | |||||||||||||||||||||||||||||||||||
|
N 1 հավելվածի 17-րդ կամ 25-րդ կետերով սահմանված փաստաթղթերը |
☐ | ||||||||||||||||||||||||||||||||||
|
Լրացուցիչ այլ փաստաթղթեր, տեղեկություններ և նյութեր |
☐ | ||||||||||||||||||||||||||||||||||
|
5. Սույնով տալիս եմ իմ համաձայնությունը օրենքով սահմանված կարգով իմ անձնական տվյալների մշակման, ինչպես նաև դիմումի մեջ և կից փաստաթղթերում առկա տեղեկությունների ստուգման համար: |
☐ | ||||||||||||||||||||||||||||||||||
| 6. Տեղեկացված եմ, որ անհրաժեշտ ծանուցումները և փաստաթղթերը ուղարկվելու են դիմումի մեջ նշված էլեկտրոնային փոստի հասցեին և դա համարվում է պատշաճ ծանուցում (հանձնում): |
☐ | ||||||||||||||||||||||||||||||||||
| 7. Սույնով հայտարարում եմ, որ դիմումի մեջ նշված և կից փաստաթղթերում առկա տեղեկությունները հավաստի են: |
☐ | ||||||||||||||||||||||||||||||||||
|
ԴԻՄՈՂ՝ |
_________________ | _________________ | _________________ |
|
(ստորագրություն) |
(անուն, ազգանուն) |
(օր, ամիս, տարի) |
Ձև 2
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ
Վ Կ Ա Յ Ա Կ Ա Ն
ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՎԱՐԿԱՆԻՇԱՎՈՐՄԱՆ
N ___________
_________________________________________________________________________________________
(Լիցենզավորված քաղաքաշինության գործունեության սուբյեկտի անվանումը)
_________________________________________________________________________________________
(Լիցենզավորված քաղաքաշինության գործունեության սուբյեկտի գտնվելու վայրը)
Համապատասխանում է ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ վարկանիշավորման աստիճանին
| Տրված է | _____________________________________________ | |
|
(Վկայականը տալու տարեթիվը, ամիսը, օրը) |
||
| Գործողության ժամկետը` | _______________________ (օրը, ամիսը, տարեթիվը) | |
|
|
|
__________________________________________________________ |
| |
Սույն փաստաթուղթը տրված է բացառապես էլեկտրոնային եղանակով։ Փաստաթղթի վավերականության ստուգումն ու էլեկտրոնային բնօրինակի ներբեռնումը հնարավոր է իրականացնել https://verify.e-gov.am Հայաստանի Հանրապետության պաշտոնական փաստաթղթերի վավերականության ստուգման միասնական համակարգի կայքում մուտքագրելով հսկիչ համարը կամ սքանավորելով արագ արձագանքման ծածկագիրը (QR Code)։ |
|
Հայաստանի Հանրապետության |
Ա. Հարությունյան |
|
25.12.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
|
Հավելված N 2 ՀՀ կառավարության 2025 թվականի դեկտեմբերի 25-ի N 1948-Ն որոշման |
Կ Ա Ր Գ
ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՍՈՒԲՅԵԿՏՆԵՐԻ ՄՈՆԻԹՈՐԻՆԳԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ
1. Սույն կարգը սահմանում է քաղաքաշինության բնագավառում գործունեություն իրականացնող լիցենզավորված անձանց (այսուհետ՝ լիցենզավորված անձ) և պատասխանատու մասնագետների աշխատանքների կատարման կամ ծառայությունների մատուցման որակի համապատասխանության գնահատման մոնիթորինգի (այսուհետ՝ մոնիթորինգ) իրականացման կարգը:
2. Մոնիթորինգի նպատակն է քաղաքաշինության գործունեության քաղաքականության մշակմանն ու բարելավմանն ուղղված տվյալների հավաքագրման, որակի գնահատման վերլուծության և արդյունքների գրանցման հնարավորության ստեղծումը, արդյունավետության գնահատումը, խնդիրների վերհանումը և այդ համատեքստում հավասար մրցակցային դաշտի ապահովումը:
3. Մոնիթորինգն իրականացվում է քաղաքաշինության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմնի (այսուհետ լիազոր մարմին) հրամանով՝ N 1 հավելվածի 26-րդ կետի 2-րդ ենթակետով սահմանված ստորաբաժանման կողմից: Մոնիթորինգի գործընթացում կարող են ներգրավվել անկախ փորձագետներ։
4. Մոնիթորինգն իրականացվում է լիցենզավորված անձի կողմից փաստացի կատարված և ընթացիկ աշխատանքների կամ ծառայությունների մասին լիազոր մարմին ներկայացվող եռամսյակային հաշվետվությունների (այսուհետ՝ հաշվետվություն) ուսումնասիրության միջոցով։
5. Մոնիթորինգն իրականացվում է հետևյալ պարբերականությամբ և հիմքերով՝
1) մոնիթորինգն իրականացվում է տարեկան առնվազն մեկ անգամ.
2) լիցենզավորված անձանց կողմից ներկայացված հաշվետվությունների և այլ մարմիններում առկա գրանցամատյանների տվյալների հետ անհամապատասխանությունների առկայության դեպքում, որոնք կարող են հանգեցնել որակի գնահատման ցուցանիշների փոփոխության.
3) Հայաստանի Հանրապետության պետական և տեղական ինքնակառավարման մարմիններից ստացված տեղեկատվության հիման վրա.
4) որակի գնահատման հանձնաժողովին (այսուհետ՝ հանձնաժողով) ուղղված դիմում-բողոքների հիման վրա.
5) մատուցվող ծառայությունների որակի չափանիշների խախտումների վերաբերյալ զանգվածային լրատվական միջոցներում հրապարակված և կառուցապատողների շահերը պաշտպանող հասարակական կազմակերպություններից ստացված տեղեկատվության հիման վրա:
6. Մոնիթորինգը ներառում է հետևյալ հիմնական ուղղությունները՝
1) ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2024 թվականի դեկտեմբերի 12-ի N 26-Ն հրամանի N 1 հավելվածով սահմանված տեղեկությունների՝ կատարված աշխատանքների, մատուցված ծառայությունների նախագծանախահաշվային փաստաթղթերի, կատարողական ակտերի և պայմանագրերի ուսումնասիրություն և համադրում.
2) ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2025 թվականի հոկտեմբերի 22-ի N 24-Ն հրամանով սահմանված որակի գնահատման չափորոշիչների բացասական միավորների առկայություն.
3) փաստացի իրականացված աշխատանքների վերաբերյալ հանձնաժողով ներկայացվող հաշվետվությունների հավաստիության ուսումնասիրություն.
4) անբարենպաստ իրադարձությունների (միջադեպերի) մասին տեղեկատվության հավաքագրում, գրանցում, վերլուծություն.
5) հայտնաբերված անհամապատասխանության կամ անցանկալի իրադարձության պատճառի գրանցում և դրանց վերացման նպատակով միջոցառումների, առաջարկների մշակում:
7. Մոնիթորինգի իրականացման հրամանում նշվում են մոնիթորինգին մասնակցող անձի (անձանց) անունը, ազգանունը, պաշտոնը, մոնիթորինգի ենթակա սույն հավելվածի 6-րդ կետով սահմանված ուղղությունները և ժամկետները:
8. Մոնիթորինգին մասնակցող անձը` իրավունք ունի մոնիթորինգ իրականացնելու համար, պահանջելու և ստանալու պարբերական գնահատման համար անհրաժեշտ փաստաթղթեր:
9. Քաղաքաշինության բնագավառում լիցենզավորված անձը` պարտավոր է տրամադրել մոնիթորինգի համար անհրաժեշտ փաստաթղթերի բնօրինակները:
10. Մոնիթորինգի արդյունքները ամփոփվում են վերլուծական տեղեկանքով, որում նշվում են այն կազմելու ամսաթիվը, մոնիթորինգին մասնակցող անձանց կազմը, մոնիթորինգի անցկացման ժամկետը և արդյունքները:
11. Մոնիթորինգի մասին վերլուծական տեղեկանքը ստորագրում են մոնիթորինգ իրականացնող անձինք:
12. Մոնիթորինգի արդյունքում վերլուծական տեղեկանքում կարող են նշվել այն թեմաները, որոնք պետք է դասավանդվեն շարունակական մասնագիտական վերապատրաստման ընթացքում: Վերապատրաստման ուղղությունների վերաբերյալ առաջարկությունները հիմք են հանդիսանում միջոցառում իրականացնող անձանց կողմից կազմակերպվող շարունակական մասնագիտական վերապատրաստման թեմաներն ընտրելու համար:
13. Մոնիթորինգի ընթացքում որակի գնահատման կարգի պահանջներին լիցենզավորված անձի քաղաքաշինական գործունեության անհամապատասխանություն հայտնաբերվելու դեպքում լիազոր մարմինը նախազգուշացնում է լիցենզավորված անձին` առաջարկելով տասնհինգօրյա ժամկետում վերացնել հայտնաբերված անհամապատասխանությունը: Անհրաժեշտության դեպքում թույլատրվում է ժամկետի երկարաձգում՝ ըստ հիմնավորված միջնորդության:
14. Եթե ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2024 թվականի դեկտեմբերի 12-ի N 26-Ն հրամանի N 1 հավելվածի 6-րդ մասով սահմանված ժամկետում քաղաքաշինության գործունեության սուբյեկտը չի վերացնում առկա անհամապատասխանությունները կամ չի ներկայացնում անհրաժեշտ փաստաթղթեր նյութեր կամ լրացուցիչ պարզաբանումներ՝ գնահատման համար անհրաժեշտ փաստաթղթերը համարվում են չներկայացված:
15. Վերլուծական տեղեկանքի վերջնական տարբերակը ներկայացվում է լիազոր մարմնի ղեկավարին:
16. Լիազոր մարմնի որոշումները կարող են բողոքարկվել դատական կամ վերադասության կարգով:
|
Հայաստանի Հանրապետության |
Ա. Հարությունյան |
|
25.12.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 25 դեկտեմբերի 2025 թվական: