ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
25 դեկտեմբերի 2025 թվականի N 1941-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 24-Ի N 1418-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի օգոստոսի 24-ի «Հսկիչ (նույնականացման) նշաններով դրոշմավորման ենթակա ապրանքների շրջանառության նկատմամբ մոնիտորինգի տեղեկատվական համակարգի ներդրման առանձնահատկությունները հաստատելու մասին» N 1418-Ն որոշմամբ հաստատված հավելվածում (այսուհետ՝ հավելված) կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումները`
1) հավելվածի 4-րդ կետի 4-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
«4) Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը․»․
2) հավելվածի 4-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 5-րդ, 6-րդ և 7-րդ ենթակետերով․
«5) Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը․
6) Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը․
7) Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովը։»․
3) հավելվածի 6-րդ կետի 8-րդ ենթակետը «տվյալների անվտանգության» բառերից հետո լրացնել «, ներառյալ՝ համակարգում մուտքային գործողությունների վերաբերյալ հաշվառման (լոգավորման) և լոգերի պահպանման» բառերով․
4) հավելվածի 8-րդ կետի 1-ին ենթակետը «անվտանգության» բառից հետո լրացնել «, ներառյալ՝ համակարգում մուտքային գործողությունների վերաբերյալ հաշվառման (լոգավորման) և լոգերի պահպանման» բառերով։
2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
|
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
|
Երևան |
|
25.12.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 25 դեկտեմբերի 2025 թվական: