ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 819-Ա
«ԱՌԴԱ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ «ԵՐԵՎԱՆԻ Հ.154 ՄՍՈՒՐ-ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ» ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԵՏ ՀԱՄԱՏԵՂ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶԻ ՀՈՎԱՆԱՎՈՐՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել «ԱՌԴԱ» բարեգործական հիմնադրամի կողմից «Երևանի Հ.154 մսուր-մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպության հետ համատեղ իրականացվող՝ 39,460,000 դրամ ընդհանուր արժողությամբ, «Մանկապարտեզի հովանավորում» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ «Երևանի Հ.154 մսուր-մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպության կողմից (ՀՎՀՀ` 00822685) կնքված` ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքներն անմիջականորեն կապված են սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն՝
1) «Գազպրոմ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության (ՀայՌուսգազարդ) հետ (ՀՎՀՀ՝ 00046317) 2013 թվականի հուլիսի 7-ին կնքված՝ N 013.08.13.1078 պայմանագրի շրջանակներում 2026 թվականի հունվարի 1-ից մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում բնական գազի մատակարարման գործարքը` 2,600,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
2) «Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերության հետ (ՀՎՀՀ՝ 02655115) 2017 թվականի փետրվարի 9-ին կնքված՝ N 7-14-14 պայմանագրի շրջանակներում 2026 թվականի հունվարի 1-ից մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման ծառայությունների մատուցման գործարքը` 400,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
3) «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության հետ (ՀՎՀՀ՝ 01520882) 2018 թվականի մարտի 3-ին կնքված՝ N 7882949 պայմանագրի շրջանակներում 2026 թվականի հունվարի 1-ից մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում էլեկտրական էներգիայի մատակարարման գործարքը` 1,600,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի:
3. «ԱՌԴԱ» բարեգործական հիմնադրամին` մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում` նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարված աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:
|
Հայաստանի Հանրապետության |
Տ. Խաչատրյան |
|
Երևան |
|
25.12.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
|
Հավելված ՀՀ փոխվարչապետի N 819-Ա որոշման |
«ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶԻ ՀՈՎԱՆԱՎՈՐՈՒՄ» ԾՐԱԳԻՐ
|
1. |
Ծրագրի նպատակը |
«Երևանի Հ.154 մսուր-մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպության 181 սաների և 32 աշխատակիցների սոցիալ-կենցաղային պայմանների բարելավում: |
|
2. |
Ծրագրի բարեգործական որակման նպատակը |
Օգտվել Հայաստանի Հանրապետության հարկերի, տուրքերի, պարտադիր վճարների գծով օրենքով սահմանված արտոնություններից: |
|
3. |
Բարեգործը |
ԱՄՆ-ի «Հայ օգնության և զարգացման ընկերակցություն» (ARDA) շահույթ չհետապնդող կազմակերպություն (ԱՄՆ, Փասադենա) |
|
4. |
Ծրագիրը կատարողը |
«ԱՌԴԱ» բարեգործական հիմնադրամ (քաղաք Երևան, Պարույր Սևակի 9, ՀՎՀՀ` 00057312)՝ «Երևանի Հ.154 մսուր-մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպության հետ (քաղաք Երևան, Պարույր Սևակի 9, ՀՎՀՀ` 00822685) համատեղ |
|
5. |
Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը |
Հայաստանի Հանրապետություն, Երևան, բնագավառը՝ սոցիալական |
|
6. |
Ծրագրի բյուջեն |
39,460,000 դրամ |
|
7. |
Բարեգործություն ստացողը |
Երևան համայնք |
|
8. |
Ծրագրի իրականացման տևողությունը |
2026 թվականի հունվարի 1-ից մինչև 2030 թվականի դեկտեմբերի 31-ը: Ծրագիրը շարունակական է, այն իրականացվում է 2007 թվականից: |
|
9. |
Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը |
Մանկապարտեզի սոցիալ-կենցաղային պայմանների բարելավում՝ ծախսերի ֆինանսավորման միջոցով (բացառությամբ աշխատակիցների աշխատավարձի և սննդի), նախատեսվում է իրականացնել 2026 թվականի հունվարի 1-ից մինչև 2030 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում՝ 39,460,000 դրամի չափով: |
|
10. |
Ձեռք բերվող ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը |
1) բնական գազի մատակարարման ծառայությունների ձեռքբերում՝ 13,000,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի, տարեկան՝ 2,600,000 դրամ. 2) գազասպառման համակարգի տեխնիկական սպասարկում և կարգաբերման ծառայությունների ձեռքբերում՝ 960,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի, տարեկան՝ 192,000 դրամ: 3) էլեկտրական էներգիայի մատակարարման ծառայությունների ձեռքբերում՝ 8,000,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի, տարեկան՝ 1,600,000 դրամ. 4) ջրամատակարարման և ջրահեռացման ծառայությունների ձեռքբերում՝ 2,000,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի, տարեկան՝ 400,000 դրամ. 5) գրենական պիտույքների և պարագաների ձեռքբերում՝ 2,000,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի, տարեկան՝ 400,000 դրամ. 6) տնտեսական ապրանքների, կենցաղային, հիգիենիկ պարագաների և նյութերի ձեռքբերում՝ 3,500,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի, տարեկան՝ 700,000 դրամ. 7) մանկապարտեզի շենքի ընթացիկ վերանորոգման աշխատանքների իրականացում՝ 6,000,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի, տարեկան՝ 1,200,000 դրամ. 8) աուդիտորական ծառայությունների ձեռքբերում՝ 4,000,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի, տարեկան՝ 800,000 դրամ: |
|
11. |
Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը |
Աուդիտորական ծառայությունների ձեռքբերում՝ 4,000,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի, տարեկան՝ 800,000 դրամ: |
|
12. |
Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ |
Երևանի քաղաքապետարան |
|
13. |
Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը |
Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով կներկայացվեն տեղեկություններ: |
|
Հայաստանի Հանրապետության |
Տ. Խաչատրյան |
|
25.12.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |