ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 815-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 30-Ի N 794-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՆՈՒՅՆ ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՍԻՆ
Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասի և հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
1. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2021 թվականի սեպտեմբերի 30-ի «Հովարդ Կարագյոզյան» բժշկական բարեգործական հասարակական կազմակերպության կողմից իրականացվող «Կենտրոնի կառուցում» ծրագրի մասին» N 794-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) որոշման 1-ին կետում և որոշման հավելվածի 6-րդ կետում «3,396,302,000» թիվը փոխարինել «3,696,302,000» թվով.
2) որոշման հավելվածի 9-րդ կետի 2-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝ «2) շենքի կառուցման շինարարական աշխատանքների իրականացում, շենքի շահագործման փաստագրում, էլեկտրական ենթակայանի կառուցում, շինարարական աշխատանքների իրականացման նպատակով շինանյութի և ինժեներական ենթակառուցվածքների սարքավորումների ձեռքբերում ու ներմուծում՝ 3,030,000,000 դրամ, նախատեսվում է իրականացնել 2023 թվականի սեպտեմբերի 1-ից մինչև 2027 թվականի հունիսի 30-ը.».
3) որոշման հավելվածի 10-րդ կետի 4-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝ «4) շենքի կառուցման շինարարական, շենքի շահագործման փաստագրման, էլեկտրական ենթակայանի կառուցման ծառայությունների ձեռքբերում և շինարարական աշխատանքների իրականացման նպատակով շինանյութի և ինժեներական ենթակառուցվածքների սարքավորումների ձեռքբերում ու ներմուծում՝ 3,030,000,000 դրամ.»:
2. Սահմանել, որ «Հովարդ Կարագյոզյան» բժշկական բարեգործական հասարակական կազմակերպության կողմից ձեռք բերված ապրանքները (102,173.80 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ ընդհանուր արժողությամբ՝ ներառյալ փոխադրման ծախսերը, ապրանքների ցանկը՝ համաձայն հավելվածի, մաքսային ձևակերպումները կատարվելու են Արտաքին տնտեսական գործունեության մաքսային սպասարկման և հսկողության վարչությունում) ներմուծվում են սույն որոշման 1-ին կետում նշված որոշմամբ հաստատված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն:
|
Հայաստանի Հանրապետության |
Տ. Խաչատրյան |
|
Երևան |
|
25.12.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
|
Հավելված ՀՀ փոխվարչապետի N 815-Ա որոշման |
Ց Ա Ն Կ
«ՀՈՎԱՐԴ ԿԱՐԱԳՅՈԶՅԱՆ» ԲԺՇԿԱԿԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՁԵՌՔ ԲԵՐՎԱԾ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ
|
NN ը/կ |
Ապրանքի անվանումը |
Քանակը (մետր) |
Միավորի արժեքը (ԱՄՆ-ի դոլար) |
Ընդհանուր արժեքը (ԱՄՆ-ի դոլար) |
|
1. |
Մալուխ H07V-R 16 |
1,000 |
2.29 |
2,290.00 |
|
2. |
Մալուխ H07V-U 6 Yellow/Green |
1,500 |
0.84 |
1,260.00 |
|
3. |
Մալուխ N2XH 3*1.5 |
16,000 |
1.564 |
25,024.00 |
|
4. |
Մալուխ N2XH 3*10 |
400 |
2.42 |
968.00 |
|
5. |
Մալուխ N2XH 3*2.5 |
15,000 |
2.182 |
32,730.00 |
|
6. |
Մալուխ N2XH 3*4 |
400 |
1.46 |
584.00 |
|
7. |
Մալուխ N2XH 5*10 |
100 |
5.57 |
557.00 |
|
8. |
Մալուխ N2XH 5*16 |
320 |
8.90 |
2,848.00 |
|
9. |
Մալուխ N2XH 5*2.5 |
1,600 |
3.354 |
5,366.40 |
|
10. |
Մալուխ N2XH 5*4 |
500 |
4.65 |
2,325.00 |
|
11. |
Մալուխ N2XH 5*6 |
150 |
6.47 |
970.50 |
|
12. |
Մալուխ N2XH-FE 180/E90 3*1.5 |
4,500 |
0.271 |
1,219.50 |
|
13. |
Մալուխ N2XH-FE 180/E90 3*2.5 |
1,500 |
1.06 |
1,590.00 |
|
14. |
Մալուխ N2XH-FE 180/E90 5*2.5 |
850 |
5.71 |
4,853.50 |
|
15. |
Մալուխ N2XH-FE 180/E90 5*4 |
200 |
2.51 |
502.00 |
|
16. |
Մալուխ N2XH-FE 180/E90 5*6 |
80 |
3.85 |
308.00 |
|
17. |
Մալուխ NYY FR-LS 5*150 |
80 |
93.37 |
7,469.60 |
|
18. |
Մալուխ NYY FR-LS 5*25 |
150 |
14.01 |
2,101.50 |
|
19. |
Մալուխ NYY FR-LS 5*70 |
60 |
51.88 |
3,112.80 |
|
20. |
Մալուխ NYY FR-LS 5*70 |
60 |
20.39 |
1,223.40 |
|
21. |
Մալուխ NYY FR-LS 5*95 |
70 |
69.58 |
4,870.60 |
|
Ընդամենը |
102,173.80 | |||
|
Հայաստանի Հանրապետության |
Տ. Խաչատրյան |
|
25.12.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |