«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
նախագահ Լ. ՏԵՐ-Պետրոսյան
«24» նոյեմբերի 1995 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
24 նոյեմբերի 1995 թ. N 85
Քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1.1. Սեփականաշնորհել «Նաիրիի մետաղագործ գործարան» պետական ձեռնարկությունը` «Նաիրիի մետաղագործ գործարան» բաց բաժնետիրական ընկերություն ստեղծելու միջոցով:
1.2. «Նաիրիի մետաղագործ գործարան» պետական ձեռնարկության կազմից առանձնացնել բնակելի տները և դրանք հանձնել պատգամավորների Նաիրիի շրջխորհրդի գործկոմի տնօրինությանը:
1.3. «Նաիրիի մետաղագործ գործարան» պետական ձեռնարկության կուտակման ֆոնդերը սեփականաշնորհման ժամանակ ձեռնարկության աշխատավորական կոլեկտիվի ժողովի որոշմամբ կարող են օգտագործվել որպես վճարման միջոց` հավասարաչափ բաշխելով աշխատավորական կոլեկտիվի անդամների միջև:
1.4. Սահմանել ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամը` 30257 հազ. դրամ, որից բաժանորդագրության ենթակա մասը` 24205 հազ. դրամ:
1.5. Վճարման ենթակա պասսիվները կազմում են 14662 հազ. դրամ:
1.6. Ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամի բաժանորդագրության ենթակա մասը համապատասխանում է 4841 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 5000 դրամ անվանական արժեքով:
1.7. Առաջարկել Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման և ապապետականացման պետական հանձնաժողովին`
ա) հաստատել «Նաիրիի մետաղագործ գործարան» բաց բաժնետիրական ընկերության կանոնադրությունը և ընկերությունը սահմանված կարգով գրանցել Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունների պետական ռեգիստրում.
բ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցել ընկերության արժեթղթերի ազդագիրը և այն հրապարակել մամուլում:
1.8. Սահմանել, որ «Նաիրիի մետաղագործ գործարան» բաց բաժնետիրական ընկերության աշխատավորական կոլեկտիվի անդամներին վերապահված բաժնետոմսերի բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում մեկ ամսվա ընթացքում:
1.9. Սահմանել, որ «Նաիրիի մետաղագործ գործարան» բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում 35 օրվա ընթացքում:
1.10. Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությանը` սահմանված կարգով Հայխնայբանկում բացել «Նաիրիի մետաղագործ գործարան» բաց բաժնետիրական ընկերության ժամանակավոր հաշիվը և ազդագրի հրապարակումից հետո 10-օրյա ժամկետում սկսել բաժանորդագրությունը։
2.1. Սեփականաշնորհել «Կապանի կաթի գործարան» պետական ձեռնարկությունը` «Կապանի կաթի գործարան» բաց բաժնետիրական ընկերություն ստեղծելու միջոցով:
2.2. «Կապանի կաթի գործարան» պետական ձեռնարկությունը սեփականաշնորհվում է որպես գույքային համալիր։
2.3. «Կապանի կաթի գործարան» պետական ձեռնարկության կուտակման ֆոնդերը սեփականաշնորհման ժամանակ ձեռնարկության աշխատավորական կոլեկտիվի ժողովի որոշմամբ կարող են օգտագործվել որպես վճարման միջոց` հավասարաչափ բաշխելով աշխատավորական կոլեկտիվի անդամների միջև:
2.4. Սահմանել ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամը` 15240 հազ. դրամ, որից բաժանորդագրության ենթակա մասը` 12190 հազ. դրամ:
2.5. Վճարման ենթակա պասսիվները կազմում են 6670,2 հազ. դրամ:
2.6. Ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամի բաժանորդագրության ենթակա մասը համապատասխանում է 1219 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 10000 դրամ անվանական արժեքով:
2.7. Առաջարկել Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման և ապապետականացման պետական հանձնաժողովին`
ա) հաստատել «Կապանի կաթի գործարան» բաց բաժնետիրական ընկերության կանոնադրությունը և ընկերությունը սահմանված կարգով գրանցել Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունների պետական ռեգիստրում.
բ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցել ընկերության արժեթղթերի ազդագիրը և այն հրապարակել մամուլում:
2.8. Սահմանել, որ «Կապանի կաթի գործարան» բաց բաժնետիրական ընկերության աշխատավորական կոլեկտիվի անդամներին վերապահված բաժնետոմսերի բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում մեկ ամսվա ընթացքում:
2.9. Սահմանել, որ «Կապանի կաթի գործարան» բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում 35 օրվա ընթացքում:
2.10. Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությանը` սահմանված կարգով Հայխնայբանկում բացել «Կապանի կաթի գործարան» բաց բաժնետիրական ընկերության ժամանակավոր հաշիվը և ազդագրի հրապարակումից հետո 10-օրյա ժամկետում սկսել բաժանորդագրությունը։
3.1. Սեփականաշնորհել «Ագարակի հանքշին վարչություն» պետական ձեռնարկությունը` «Ագարակի հանքշին վարչություն» բաց բաժնետիրական ընկերություն ստեղծելու միջոցով:
3.2. «Ագարակի հանքշին վարչություն» պետական ձեռնարկությունը սեփականաշնորհվում է որպես գույքային համալիր։
3.3. «Ագարակի հանքշին վարչություն» պետական ձեռնարկության կուտակման ֆոնդերը սեփականաշնորհման ժամանակ ձեռնարկության աշխատավորական կոլեկտիվի ժողովի որոշմամբ կարող են օգտագործվել որպես վճարման միջոց` հավասարաչափ բաշխելով աշխատավորական կոլեկտիվի անդամների միջև:
3.4. Սահմանել ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամը` 10520 հազ. դրամ, որից բաժանորդագրության ենթակա մասը` 8415 հազ. դրամ:
3.5. Վճարման ենթակա պասսիվները կազմում են 12653 հազ. դրամ:
3.6. Ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամի բաժանորդագրության ենթակա մասը համապատասխանում է 1683 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 5000 դրամ անվանական արժեքով:
3.7. Առաջարկել Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման և ապապետականացման պետական հանձնաժողովին`
ա) հաստատել «Ագարակի հանքշին վարչություն» բաց բաժնետիրական ընկերության կանոնադրությունը և ընկերությունը սահմանված կարգով գրանցել Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունների պետական ռեգիստրում.
բ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցել ընկերության արժեթղթերի ազդագիրը և այն հրապարակել մամուլում:
3.8. Սահմանել, որ «Ագարակի հանքշին վարչություն» բաց բաժնետիրական ընկերության աշխատավորական կոլեկտիվի անդամներին վերապահված բաժնետոմսերի բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում մեկ ամսվա ընթացքում:
3.9. Սահմանել, որ «Ագարակի հանքշին վարչություն» բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում 35 օրվա ընթացքում:
3.10. Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությանը` սահմանված կարգով Հայխնայբանկում բացել «Ագարակի հանքշին վարչություն» բաց բաժնետիրական ընկերության ժամանակավոր հաշիվը և ազդագրի հրապարակումից հետո 10-օրյա ժամկետում սկսել բաժանորդագրությունը։
4.1. Սեփականաշնորհել «Սյունիքի թռչնաֆաբրիկա» պետական ձեռնարկությունը` «Սյունիքի թռչնաֆաբրիկա» բաց բաժնետիրական ընկերություն ստեղծելու միջոցով:
4.2. «Սյունիքի թռչնաֆաբրիկա» պետական ձեռնարկության կազմից առանձնացնել անավարտ բնակելի շենքը և բնակելի շենքը ու դրանք հանձնել պատգամավորների Կապանի շրջխորհրդի գործկոմի տնօրինությանը:
4.3. «Սյունիքի թռչնաֆաբրիկա» պետական ձեռնարկության կուտակման ֆոնդերը սեփականաշնորհման ժամանակ ձեռնարկության աշխատավորական կոլեկտիվի ժողովի որոշմամբ կարող են օգտագործվել որպես վճարման միջոց` հավասարաչափ բաշխելով աշխատավորական կոլեկտիվի անդամների միջև:
4.4. Սահմանել ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամը` 7820 հազ. դրամ, որից բաժանորդագրության ենթակա մասը` 6255 հազ. դրամ:
4.5. Վճարման ենթակա պասսիվները կազմում են 1259 հազ. դրամ:
4.6. Ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամի բաժանորդագրության ենթակա մասը համապատասխանում է 1251 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 5000 դրամ անվանական արժեքով:
4.7. Առաջարկել Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման և ապապետականացման պետական հանձնաժողովին`
ա) հաստատել «Սյունիքի թռչնաֆաբրիկա» բաց բաժնետիրական ընկերության կանոնադրությունը և ընկերությունը սահմանված կարգով գրանցել Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունների պետական ռեգիստրում.
բ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցել ընկերության արժեթղթերի ազդագիրը և այն հրապարակել մամուլում:
4.8. Սահմանել, որ «Սյունիքի թռչնաֆաբրիկա» բաց բաժնետիրական ընկերության աշխատավորական կոլեկտիվի անդամներին վերապահված բաժնետոմսերի բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում մեկ ամսվա ընթացքում:
4.9. Սահմանել, որ «Սյունիքի թռչնաֆաբրիկա» բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում 35 օրվա ընթացքում:
4.10. Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությանը` սահմանված կարգով Հայխնայբանկում բացել «Սյունիքի թռչնաֆաբրիկա» բաց բաժնետիրական ընկերության ժամանակավոր հաշիվը և ազդագրի հրապարակումից հետո 10-օրյա ժամկետում սկսել բաժանորդագրությունը։
5.1. Սեփականաշնորհել «Վայքի ջերմատնային տնտեսություն» պետական ձեռնարկությունը` «Վայքի ջերմատնային տնտեսություն» բաց բաժնետիրական ընկերություն ստեղծելու միջոցով:
5.2. Սեփականաշնորհումն իրականացնել բաց աճուրդով` Հայաստանի Հանրապետության կառավարության 1995 թվականի ապրիլի 12-ի «Աճուրդային վաճառքի ձևով արժեթղթերի տեղաբաշխման կարգի հաստատման մասին» N 197 որոշմամբ սահմանված կարգով:
5.3. «Վայքի ջերմատնային տնտեսություն» պետական ձեռնարկությունը սեփականաշնորհվում է որպես գույքային համալիր։
5.4. «Վայքի ջերմատնային տնտեսություն» պետական ձեռնարկության կուտակման ֆոնդերը սեփականաշնորհման ժամանակ ձեռնարկության աշխատավորական կոլեկտիվի ժողովի որոշմամբ կարող են օգտագործվել որպես վճարման միջոց` հավասարաչափ բաշխելով աշխատավորական կոլեկտիվի անդամների միջև:
5.5. Սահմանել ընկերության կանոնադրական հիմնադրամը` 150 հազ. դրամ, որից աճուրդային վաճառքի ենթակա մասը` 120 հազ. դրամ:
5.6. Վճարման ենթակա պասսիվները կազմում են 35 հազ. դրամ:
5.7. Ընկերության կանոնադրական հիմնադրամը համապատասխանում է 150 սովորական բաժնետոմսի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով, որից աճուրդային վաճառքի ենթակա մասը` 120 սովորական բաժնետոմսի:
5.8. Աճուրդային վաճառքն իրականացնել բաժնետոմսի փաթեթներով (լոտերով), պետական բաժնեմասը տրոհելով 8 լոտի` յուրաքանչյուրում 15 բաժնետոմս` 150 հազ. դրամ մեկնարկային գնով:
5.9. Աճուրդում չտեղաբաշխված լոտերը համարվում են պետական սեփականություն և տնօրինվում են Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչության կողմից` մինչև դրանց հետագա տեղաբաշխումը:
5.10. Առաջարկել Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման և ապապետականացման պետական հանձնաժողովին`
ա) հաստատել «Վայքի ջերմատնային տնտեսություն» բաց բաժնետիրական ընկերության կանոնադրությունը և ընկերությունը սահմանված կարգով գրանցել Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունների պետական ռեգիստրում.
բ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցել ընկերության արժեթղթերի ազդագիրը և այն հրապարակել մամուլում:
5.11. Սահմանել, որ «Վայքի ջերմատնային տնտեսություն» բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի աճուրդային վաճառքն իրականացվում է բաժնետոմսերի թողարկման հրապարակումից հետո մեկ ամսվա ընթացքում:
5.12. Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությանը` սահմանված կարգով Հայխնայբանկում բացել «Վայքի ջերմատնային տնտեսություն» բաց բաժնետիրական ընկերության ժամանակավոր հաշիվը և ազդագրի հրապարակումից հետո մեկամսյա ժամկետում իրականացնել աճուրդը:
6.1. Լուծարել «Ռադիոէլեկտրոնսերվիս» ԼԿՁ» պետական ձեռնարկությունը և դրա ստորաբաժանումները սահմանված կարգով սեփականաշնորհել որպես «փոքր» օբյեկտներ (NN 1 և 2 ցանկերը կցվում են):
6.2. «Օրբիտա-սերվիս» պետական ձեռնարկության Երևան քաղաքի Վարդաշենի 9 փողոցի N 76 հասցեում գտնվող ստորաբաժանումը (վարչական շենք, պահեստներ, ավտոտնակներ) սեփականաշնորհել բաց դասական աճուրդով, որպես գույքային համալիր` Հայաստանի Հանրապետության կառավարության 1995 թվականի ապրիլի 12-ի «Աճուրդային վաճառքի ձևով արժեթղթերի տեղաբաշխման կարգի հաստատման մասին» N 197 որոշմամբ սահմանված կարգով բաց բաժնետիրական ընկերություն ստեղծելու միջոցով:
6.3. «Օրբիտա-սերվիս» պետական ձեռնարկության Երևան քաղաքի Րաֆֆու փողոցի NN 71, 72 և 73 շենքերի բացվածքներում գտնվող անավարտ շինարարությամբ օբյեկտները սահմանված կարգով սեփականաշնորհել մրցույթով:
6.4. Թույլատրել N 2 ցանկում ընդգրկված «փոքր» օբյեկտներին սահմանված կարգով գնել իրենց կողմից վարձակալված տարածքները:
6.5. Սահմանել, որ սեփականաշնորհման պատճառով լուծարված «Օրբիտա-սերվիս» պետական ձեռնարկության աշխատավորական կոլեկտիվի անդամները Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կարող են մասնակցել «փոքր» օբյեկտներից որևէ մեկի սեփականաշնորհմանը:
7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1995 թվականի նոյեմբերի 24-ից:
|
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության վարչապետ |
Հ. ԲԱԳՐԱՏՅԱՆ |
|
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է ՀՀ կառավարության 1995 թ. նոյեմբերի 24-ի N 85 որոշմամբ |
Ց Ա Ն Կ N 1
«ՌԱԴԻՈԷԼԵԿՏՐՈՆՍԵՐՎԻՍ» ԼԿՁ-Ի ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻ, ՈՐՈՆՔ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՎՈՒՄ ԵՆ ՈՐՊԵՍ «ՓՈՔՐ» ՕԲՅԵԿՏՆԵՐ
1. «Ռադիոէլեկտրոնսերվիս» ԼԿՁ, քաղ. Երևան, Կոմիտասի 37, 2. «Ռադիոտեխնիկա» ՖԽՍ, քաղ. Երևան, Նորքի 5-րդ զանգված, Գայի 57, 3. «Էլեկտրոնիկա» ՖԽՍ, քաղ. Հրազդան 4. N 2 տեխնիկական կենտրոն, քաղ. Երևան, Արշակունյաց 278, 5. N 14 տեխնիկական կենտրոն, քաղ. Երևան, Ե. Քոչարի 21, 6. Տեխնիկական կենտրոն, քաղ. Վանաձոր, Մարքսի 16, 7. Տեխնիկական կենտրոն, քաղ. Գյումրի, Սևակի 2, 8. Տեխնիկական կենտրոն, քտա Վարդենիս, Բարեկամության 12
|
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է ՀՀ կառավարության 1995 թ. նոյեմբերի 24-ի N 85 որոշմամբ |
Ց Ա Ն Կ N 2
«ՌԱԴԻՈԷԼԵԿՏՐՈՆՍԵՐՎԻՍ» ԼԿՁ-Ի ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻ, ՈՐՈՆՔ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՎՈՒՄ ԵՆ ՈՐՊԵՍ «ՓՈՔՐ» ՕԲՅԵԿՏՆԵՐ ԵՎ ՈՒՆԵՆ ՎԱՐՁԱԿԱԼԱԾ ՏԱՐԱԾՔՆԵՐ
1. «Էլեկտրոնիկա» ՖԽՍ, քաղ. Կամո, Ազատության 49, 2. «Ռադիոտեխնիկա» ՖԽՍ, քաղ. Վանաձոր, 3. «Օրբիտա» ՖԽՍ, քաղ. Երևան, Վռամշապուհ արքայի 15, 4. «Օրբիտա-սերվիսի» վարչական գրասենյակ, 5. N 5 տեխնիկական կենտրոն, քաղ. Երևան, Նորքի 1-ին զանգված, 68, 6. N 6 տեխնիկական կենտրոն, քաղ. Երևան, Զ. Քանաքեռցու 6, 7. N 7 տեխնիկական կենտրոն, քաղ. Երևան, Կոմիտասի 16, 8. N 8 տեխնիկական կենտրոն, քաղ. Երևան, Գվարդիականների 8, 9. N 9 տեխնիկական կենտրոն, քաղ. Երևան, Սեբաստիայի 23, 10. N 11 տեխնիկական կենտրոն, քաղ. Երևան, Ֆրունզեի 13, 11. N 12 տեխնիկական կենտրոն, քաղ. Երևան, Ծերեթելու 41, 12. Տեխնիկական կենտրոն, քաղ. Գյումրի, Ա. Շիրակացու 66, 13. Տեխնիկական կենտրոն, քաղ. Արթիկ, Օրջոնիկիձեի 16, 14. Տեխնիկական կենտրոն, քաղ. Աշտարակ, կենցաղի տուն, 15. Տեխնիկական կենտրոն, քտա Թալին, 16. Տեխնիկական կենտրոն, քաղ. Արարատ, կենցաղի տուն, 17. Տեխնիկական կենտրոն, քաղ. Արտաշատ, կենցաղի տուն, 18. Տեխնիկական կենտրոն, քտա Ապարան, կենտր. խճուղի, 19. Տեխնիկական կենտրոն, ավ. Բաղրամյան, 20. Տեխնիկական կենտրոն, քաղ. Հոկտեմբերյան, Լենինի 1, 21. Տեխնիկական կենտրոն, քտա Վարդենիս, Երևանի 16, 22. Տեխնիկական կենտրոն, քաղ. Կամո, կենցաղի տուն, 23. Տեխնիկական կենտրոն, քտա Կրասնոսելսկ, Լենինի 71, 24. Տեխնիկական կենտրոն, քտա Մարտունի, կենցաղի տուն, 25. Տեխնիկական կենտրոն, քաղ. Ստեփանավան, 26. Տեխնիկական կենտրոն, քաղ. Կապան, Շահումյան 10, 27. Տեխնիկական կենտրոն, քաղ. Քաջարան, կենցաղի տուն, 28. Տեխնիկական կենտրոն, քտա Եղեգնաձոր, Շահումյան 17, 29. Տեխնիկական կենտրոն, քաղ. Սիսիան, կենցաղի տուն, 30. Տեխնիկական կենտրոն, քաղ. Իջևան, Ենոքյան 11, 31. Տեխնիկական կենտրոն, քաղ. Տաշիր, Կալինինի փող., 32. Տեխնիկական կենտրոն, քտա Նոյեմբերյան, կենցաղի տուն, 33. Տեխնիկական կենտրոն, քաղ. Հրազդան, Միկրոշրջան, 22, 34. Տեխնիկական կենտրոն, քաղ. Հրազդան, Կենտրոն, 10, 35. Տեխնիկական կենտրոն, քաղ. Սևան, Շահումյան 6, 36. Տեխնիկական կենտրոն, քաղ. Սևան, կենցաղի տուն, 37. Տեխնիկական կենտրոն, քաղ. Էջմիածին, Կամոյի 2, 38. Տեխնիկական կենտրոն, քաղ. Դիլիջան, Շահումյան 18, 39. Տեխնիկական կենտրոն, քաղ. Չարենցավան, 4-րդ թաղ., 2-րդ տ.: