«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
նախագահ Լ. ՏԵՐ-Պետրոսյան
«29» դեկտեմբերի 1995 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
29 դեկտեմբերի 1995 թ. N 122
Քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԿԱԴԵՄԻԱՅԻ ԱԿԱԴԵՄԻԿՈՍՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Համաձայն Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի ժամանակավոր օրինադրության, ընդունել Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի նախագահության առաջարկությունը Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոսների ընտրությունները 1996 թվականի 1-ին եռամսյակում անցկացնելու մասին:
2. Հաստատել այն մասնագիտությունների ցանկը, որոնց գծով անցկացվելու են Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոսների ընտրություններ և տեղերի թվաքանակը` համաձայն հավելվածի:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1996 թվականի հունվարի 1-ից:
|
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության վարչապետ |
Հ. ԲԱԳՐԱՏՅԱՆ |
|
ՀԱՎԵԼՎԱԾ |
ԱՅՆ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿԸ, ՈՐՈՆՑ ԳԾՈՎ ԱՆՑԿԱՑՎԵԼՈՒ ԵՆ ՀՀ ԳԱԱ-Ի ԱԿԱԴԵՄԻԿՈՍՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ՏԵՂԵՐԻ ԹՎԱՔԱՆԱԿԸ
|
Մասնագիտության անվանումը |
Տեղերը |
| Մաթեմատիկա |
2 |
| Մեխանիկա |
2 |
| Ֆիզիկա |
3 |
| Աստղաֆիզիկա և աստղագիտություն |
1 |
| Ռադիոֆիզիկա և էլեկտրոնիկա |
2 |
| Ինֆորմատիկա և հաշվողական տեխնիկա |
2 |
| Մեքենագիտություն |
1 |
| Երկրաբանություն, երկրաֆիզիկա և ինժեներային սեյսմոլոգիա |
2 |
| Էլեկտրատեխնիկա և ավտոմատիկա |
1 |
| Քիմիա |
2 |
| Կենսաբանություն |
2 |
| Բժշկագիտություն և բժշկություն |
2 |
| Պատմություն |
2 |
| Տնտեսագիտություն, տնտեսական աշխարհագրություն |
1 |
| Լեզվաբանություն |
1 |
| Գրականագիտություն և գրականություն |
2 |
| Փիլիսոփայություն և իրավունք |
1 |
| Արվեստագիտություն |
1 |
|
Ընդամենը |
30 |
|
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության կառավարության քարտուղար-նախարար |
Ս. ՄԱՆԱՍԱՐՅԱՆ |