ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԿԱԴԵՄԻԱՅԻ ԱԿԱԴԵՄԻԿՈՍՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 122
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (01.01.1996-մինչ օրս)
Սկզբնաղբյուր
ՀՀԿՈ 1995/12, դեկտեմբեր 1995
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
29.12.1995
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթիվ
29.12.1995
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.01.1996

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
նախագահ Լ. ՏԵՐ-Պետրոսյան

«29» դեկտեմբերի 1995 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

29 դեկտեմբերի 1995 թ. N 122

Քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԿԱԴԵՄԻԱՅԻ ԱԿԱԴԵՄԻԿՈՍՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Համաձայն Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի ժամանակավոր օրինադրության, ընդունել Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի նախագահության առաջարկությունը Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոսների ընտրությունները 1996 թվականի 1-ին եռամսյակում անցկացնելու մասին:

2. Հաստատել այն մասնագիտությունների ցանկը, որոնց գծով անցկացվելու են Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոսների ընտրություններ և տեղերի թվաքանակը` համաձայն հավելվածի:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1996 թվականի հունվարի 1-ից:

 

ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության

վարչապետ

Հ. ԲԱԳՐԱՏՅԱՆ

 

ՀԱՎԵԼՎԱԾ
ՀՀ կառավարության 1995 թ.
դեկտեմբերի 29-ի N 122 որոշման

ԱՅՆ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿԸ, ՈՐՈՆՑ ԳԾՈՎ ԱՆՑԿԱՑՎԵԼՈՒ ԵՆ ՀՀ ԳԱԱ-Ի ԱԿԱԴԵՄԻԿՈՍՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ՏԵՂԵՐԻ ԹՎԱՔԱՆԱԿԸ

Մասնագիտության անվանումը

Տեղերը

Մաթեմատիկա

2

Մեխանիկա

2

Ֆիզիկա

3

Աստղաֆիզիկա և աստղագիտություն

1

Ռադիոֆիզիկա և էլեկտրոնիկա

2

Ինֆորմատիկա և հաշվողական տեխնիկա

2

Մեքենագիտություն

1

Երկրաբանություն, երկրաֆիզիկա և ինժեներային սեյսմոլոգիա

2

Էլեկտրատեխնիկա և ավտոմատիկա

1

Քիմիա

2

Կենսաբանություն

2

Բժշկագիտություն և բժշկություն

2

Պատմություն

2

Տնտեսագիտություն, տնտեսական աշխարհագրություն

1

Լեզվաբանություն

1

Գրականագիտություն և գրականություն

2

Փիլիսոփայություն և իրավունք

1

Արվեստագիտություն

1

Ընդամենը

30

ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության

կառավարության

քարտուղար-նախարար

Ս. ՄԱՆԱՍԱՐՅԱՆ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան