ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2025 թվականի դեկտեմբերի 4-ին
«ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Կատարողական վարույթի մասին» 2024 թվականի ապրիլի 11-ի ՀՕ-179-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 22-րդ հոդվածում՝
1) 1-ին մասի 1-ին կետը «հարթակով» բառից հետո լրացնել «կամ «Ինտերնետով հրապարակային և անհատական ծանուցման մասին» օրենքի 10-րդ հոդվածով սահմանված կարգով» բառերով.
2) 2-րդ մասի «սույն հոդվածի 1-ին մասի 1-3-րդ կետերով» բառերը փոխարինել «անձնական գրասենյակ հարթակով կամ սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ և 3-րդ կետերով» բառերով։
Հոդված 2. Օրենքի 25-րդ հոդվածի 1-ին մասը`
1) «սույն գլխով» բառերից հետո լրացնել «կամ «Ինտերնետով հրապարակային և անհատական ծանուցման մասին» օրենքի 10-րդ հոդվածով սահմանված կարգով» բառերով․
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 6-րդ կետով.
«6) «Ինտերնետով հրապարակային և անհատական ծանուցման մասին» օրենքի 10-րդ հոդվածով սահմանված կարգով ծանուցվելու դեպքում` այդ օրենքով սահմանված ժամկետներում:»:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2026 թվականի հունվարի 1-ից:
|
Հանրապետության նախագահ |
Վ. Խաչատուրյան |
|
2025 թ. դեկտեմբերի 22 Երևան ՀՕ-437-Ն |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 23 դեկտեմբերի 2025 թվական: