«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
17 հունիսի 2011 թ.
Պետական գրանցման թիվ 05011261
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
|
2 մայիսի 2011 թ. |
թիվ 117-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՖՈՆԴԻ (ՖՈՆԴԻ ԿԱՆՈՆՆԵՐԻ), ԴՐԱՆՑ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄԸ, ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՖՈՆԴԻ ԱՐԺԵԹՂԹԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՎԱՃԱՌԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՆԱԽՆԱԿԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԿԱՐԳՆ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ» ԿԱՆՈՆԱԿԱՐԳ 10/11-Ը ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(վերնագիրը լրաց. 02.12.25 թիվ 211-Ն)
Հաշվի առնելով, որ
ներդրումային ֆոնդերը պետք է ստեղծվեն միայն Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից գրանցվելուց հետո,
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը պետք է ունենա բավարար տեղեկատվություն, որն անհրաժեշտ է ներդրումային ֆոնդի (ֆոնդի կանոնների) գրանցման մասին որոշում կայացնելու համար,
օտարերկրյա ներդրումային ֆոնդերի արժեթղթերը կարող են վաճառվել Հայաստանի Հանրապետությունում միայն Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի համապատասխան թույլտվությունը ստանալու դեպքում,
նպատակ ունենալով
սահմանել ներդրումային ֆոնդերի առանձին տեսակների գրանցման համար ներկայացվող փաստաթղթերի և գրանցման ընթացակարգերի առանձնահատկությունները,
նախատեսել Հայաստանի Հանրապետությունում օտարերկրյա ներդրումային ֆոնդերի արժեթղթերի վաճառքի թույլտվության այնպիսի ընթացակարգ, որն անհրաժեշտ է օտարերկրյա ներդրումային ֆոնդերում ներդրողների շահերի պաշտպանության համար,
և հիմք ընդունելով «Ներդրումային ֆոնդերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 5-րդ մասը, 21-րդ հոդվածի 2-րդ և 6-րդ մասերը, 23-րդ հոդվածի 3-րդ մասը, 24-րդ հոդվածի 4-րդ մասը, 25-րդ հոդվածի 6-րդ մասը, 61-րդ հոդվածի 4-րդ մասը, 90-րդ հոդվածի 6-րդ մասը, 98-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերը, ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետով և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
(նախաբանը լրաց. 08.08.23 թիվ 123-Ն)
1. Հաստատել «Ներդրումային ֆոնդի (ֆոնդի կանոնների), դրանց փոփոխությունների գրանցումը, օտարերկրյա ներդրումային ֆոնդի արժեթղթերը Հայաստանի Հանրապետությունում վաճառելու համար նախնական թույլտվություն տրամադրելու կարգն ու պայմանները» կանոնակարգ 10/11-ը` համաձայն հավելվածի (կցվում է):
(1-ին կետը լրաց. 02.12.25 թիվ 211-Ն)
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
|
ՀՀ կենտրոնական բանկի նախագահ |
Ա. Ջավադյան |
|
2011 թ. մայիսի 6 |
|
Հավելված |
«ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՖՈՆԴԻ (ՖՈՆԴԻ ԿԱՆՈՆՆԵՐԻ), ԴՐԱՆՑ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄԸ, ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՖՈՆԴԻ ԱՐԺԵԹՂԹԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՎԱՃԱՌԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՆԱԽՆԱԿԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԿԱՐԳՆ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ»
ԿԱՆՈՆԱԿԱՐԳ 10/11
(վերնագիրը լրաց. 02.12.25 թիվ 211-Ն)
Բ Ա Ժ Ի Ն 1.
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ ԵՎ ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Գ Լ ՈՒ Խ 1.
ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱՌԱՐԿԱՆ
1. Սույն կանոնակարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության տարածքում կորպորատիվ ֆոնդերի և պայմանագրային ֆոնդերի կանոնների գրանցման, կորպորատիվ ֆոնդերի կանոնադրությունների, ֆոնդի կառավարման և ֆոնդի պահառության պայմանագրերի և դրանցում կատարված փոփոխությունների և լրացումների գրանցման, Հայաստանի Հանրապետությունում օտարերկրյա ֆոնդերի արժեթղթերի վաճառքի նախնական թույլտվության տրամադրման կարգն ու պայմանները, ինչպես նաև կարգավորում է դրանց հետ կապված օրենքներով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի (այսուհետ` Կենտրոնական բանկ) իրավասությանը վերապահված այլ հարաբերությունները:
1.1 (կետն ուժը կորցրել է 08.08.23 թիվ 123-Ն)
Գ Լ ՈՒ Խ 2.
ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ
2. Սույն կանոնակարգում օգտագործվող հասկացություններն ունեն հետևյալ նշանակությունը.
1) Օրենք` «Ներդրումային ֆոնդերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենք,
2) կառավարիչ` ներդրումային ֆոնդի կառավարիչ` համաձայն Օրենքի,
3) ֆոնդ` ներդրումային ֆոնդ` համաձայն Օրենքի,
4) կառավարումն իրականացնող անձ՝ ոչ հրապարակային ներդրումային ֆոնդի կառավարումն իրականացնող անձ՝ համաձայն Օրենքի։
(2-րդ կետը փոփ., լրաց. 02.12.25 թիվ 211-Ն)
3. Սույն կանոնակարգում օգտագործվող այլ հասկացություններն ունեն «Ներդրումային ֆոնդերի մասին» և «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներում սահմանված նշանակությունը:
Գ Լ ՈՒ Խ 3.
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
4. Սույն կանոնակարգով պահանջվող բոլոր փաստաթղթերը Կենտրոնական բանկ են ներկայացվում էլեկտրոնային տարբերակով` Սի-Բի-Էյ-նեթ համակարգի միջոցով կամ կարգավորվող շուկայի օպերատորի առցանց գրանցման համակարգի միջոցով, իսկ անհնարինության դեպքում` էլեկտրոնային կրիչով: Ընդ որում, փաստաթղթերը ներկայացվում են հայերեն, Յունիկոդ տառատեսակով, «Փի Դի Էֆ» ֆորմատով:
(4-րդ կետը խմբ. 25.08.15 թիվ 188-Ն, 08.08.23 թիվ 123-Ն, փոփ. 02.12.25 թիվ 211-Ն)
4.1. Սույն կանոնակարգով նախատեսված կարգով Կենտրոնական բանկ գրանցման ներկայացված կանոնադրությունները, կանոնները (դրանցում փոփոխությունները, լրացումները) տեղադրվում են www.cba.am ինտերնետային կայքում` կանոնադրությունները, կանոնները (դրանցում փոփոխությունները, լրացումները) Կենտրոնական բանկում գրանցվելուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում, բացառությամբ ոչ հրապարակային ֆոնդերի: Ընդ որում, սույն կանոնակարգով նախատեսված կանոնադրությունները, կանոնները (դրանցում փոփոխությունները, լրացումները) Կենտրոնական բանկ են ներկայացվում Կենտրոնական բանկի կողմից տրամադրված էլեկտրոնային-թվային ստորագրությամբ:
(4.1-ին կետը լրաց. 25.08.15 թիվ 188-Ն)
4.2. Կենտրոնական բանկի կողմից գրանցված կանոնադրությունները, կանոնները (դրանցում փոփոխությունները, լրացումները) տրամադրվում են համապատասխան անձին էլեկտրոնային տարբերակով` Սի-Բի-Էյ-նեթ համակարգի միջոցով, իսկ անհնարինության դեպքում` էլեկտրոնային փոստի միջոցով կամ էլեկտրոնային կրիչով:
(4.2-րդ կետը լրաց. 25.08.15 թիվ 188-Ն, 02.12.25 թիվ 211-Ն)
4.3. Սույն կանոնակարգով սահմանված փաստաթղթերը, ինչպես նաև ի լրումն ներկայացվող փաստաթղթերն ու տեղեկությունները Կենտրոնական բանկ են ներկայացվում կից միջնորդագրով (դիմումով)` ստորագրված կառավարման իրավասու մարմնի կողմից:
(4.3-րդ կետը լրաց. 25.08.15 թիվ 188-Ն, խմբ. 08.08.23 թիվ 123-Ն)
4.4. Էլեկտրոնային եղանակով ներկայացվող միջնորդագրի (դիմումի) ֆայլի անվանումը պետք է ունենա հետևյալ կառուցվածքը.
|
Կառավարչի կամ |
գծիկ |
Փաստաթղթի |
գծիկ |
Փաստաթղթի բովանդակությունը |
գծիկ |
ամսաթիվ` օօաատտ ֆորմատով |
կետ |
Ֆայլի ընդլայնումը |
Օրինակ`
|
ԱԲԳ |
_ |
միջնորդագիր |
_ |
Կանոնադր. փոփ |
_ |
250615 |
. |
|
(4.4-րդ կետը լրաց. 25.08.15 թիվ 188-Ն)
4.5. Ոչ հայերեն փաստաթղթերը ներկայացվում են կառավարման իրավասու մարմնի կողմից հաստատված կամ նոտարական կարգով վավերացված հայերեն թարգմանության հետ, ընդ որում` հայերեն և ոչ հայերեն փաստաթղթերի միջև հակասության կամ անհամապատասխանության դեպքում առաջնությունը տրվում է հայերեն տարբերակին:
(4.5-րդ կետը լրաց. 25.08.15 թիվ 188-Ն)
4.6. Սույն կանոնակարգի համաձայն Կենտրոնական բանկ ներկայացված փաստաթղթերում ոչ էական թերությունների (վրիպակներ, ոչ իրավաբանական անճշտություններ, թվաբանական սխալներ և/կամ նման այլ բացթողումներ) առկայության դեպքում թերությունների մասին Կենտրոնական բանկը տեղեկացնում է դիմումը ներկայացրած անձին, և Կենտրոնական բանկի կողմից համապատասխան որոշումը կայացվում է այդ թերությունները վերացնելուց հետո: Այդ դեպքում համապատասխան դիմումը ներկայացված է համարվում փոփոխված տեղեկությունները և փաստաթղթերը Կենտրոնական բանկ ներկայացնելու պահից: Փաստաթղթերի կրկին թերի ներկայացումը կամ չներկայացումը կարող է հիմք հանդիսանալ միջնորդագրի (դիմումի) մերժման համար:
(4.6-րդ կետը լրաց. 25.08.15 թիվ 188-Ն, 02.12.25 թիվ 211-Ն)
4.7. Սույն կանոնակարգով սահմանված գրանցման, նախնական համաձայնության ստացման, թույլտվության ստացման, ինչպես նաև սույն կանոնակարգի համաձայն Կենտրոնական բանկի կողմից ընդունվող այլ որոշումների համար «Ներդրումային ֆոնդերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված ժամկետների հաշվարկը սկսում է բոլոր պահանջվող փաստաթղթերը պատշաճ ձևով Կենտրոնական բանկ ներկայացնելու պահից:
(4.7-րդ կետը լրաց. 25.08.15 թիվ 188-Ն)
4.8. Եթե սույն կանոնակարգով պահանջվող փաստաթղթերով ներկայացված տեղեկատվությունը մինչև համապատասխան գործընթացով որոշման կայացումը փոխվել է, ապա փոփոխված փաստաթղթերը կրկին պետք է ներկայացվեն Կենտրոնական բանկ 3 աշխատանքային օրվա ընթացքում:
(4.8-րդ կետը լրաց. 25.08.15 թիվ 188-Ն)
4.9. Սույն կանոնակարգով սահմանված գրանցման, նախնական թույլտվության ստացման համար սույն կանոնակարգի համաձայն ներկայացման ենթակա այն տեղեկատվությունը, որը նախկինում (տվյալ կամ այլ գործընթացի շրջանակներում) արդեն ներկայացվել է Կենտրոնական բանկ, կրկին Կենտրոնական բանկ ներկայացվում է միայն փոփոխված լինելու դեպքում` փոփոխությունների մասով: Ընդ որում, սույն կետի համաձայն համապատասխան փոփոխությունները չներկայացվելու կամ միայն փոփոխությունների մասով ներկայացվելու դեպքում միջնորդագրում (դիմումում) նշվում է այդ մասին, ինչպես նաև նշվում է նախկինում արդեն ներկայացված տեղեկատվության ամսաթիվը:
(4.9-րդ կետը լրաց. 25.08.15 թիվ 188-Ն, 08.08.23 թիվ 123-Ն)
Բ Ա Ժ Ի Ն 2.
ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ՖՈՆԴԻ (ՖՈՆԴԻ ԿԱՆՈՆՆԵՐԻ) ԳՐԱՆՑՈՒՄԸ
(վերնագիրը փոփ. 02.12.25 թիվ 211-Ն)
Գ Լ ՈՒ Խ 4.
ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԿՈՐՊՈՐԱՏԻՎ ՖՈՆԴԻ ԳՐԱՆՑՈՒՄԸ
(վերնագիրը փոփ. 02.12.25 թիվ 211-Ն)
5. Հրապարակային կորպորատիվ ֆոնդի (այսուհետ սույն գլխում՝ ֆոնդ) գրանցման համար Կենտրոնական բանկ են ներկայացվում.
1) ֆոնդի գրանցման միջնորդագիրը` համաձայն սույն կանոնակարգի Հավելված 1-ի,
2) հիմնադրի (հիմնադիրների ժողովի) որոշումը ֆոնդ ստեղծելու մասին,
3) կառավարչի տնօրենների խորհրդի որոշումը՝ տվյալ ֆոնդն ստեղծելու (եթե ֆոնդն ստեղծվում է կառավարչի նախաձեռնությամբ) և կառավարելու մասին,
4) ֆոնդի կանոնադրությունը: Ընդ որում` ֆոնդի կանոնադրությունը պետք է ունենա սույն կանոնակարգի Հավելված 7.1-ով սահմանված ձևի տիտղոսաթերթ,
5) կառավարչի կողմից ներկայացված և հիմնադիրների ժողովում (հիմնադրի որոշմամբ) հաստատված ֆոնդի կառավարման պայմանագրի նախագիծը,
6) պահառուի կողմից ներկայացված և հիմնադիրների ժողովում (հիմնադրի որոշմամբ) հաստատված ֆոնդի պահառության պայմանագրի նախագիծը),
7) հիմնադրի (հիմնադիրների ժողովի) որոշումը ֆոնդի կանոնադրության և ֆոնդի պահառության պայմանագրի նախագծերը հաստատելու մասին,
8) ֆոնդի ազդագիրը (բացառությամբ բաց ֆոնդի),
9) պետական տուրքի վճարման անդորրագիրը,
10) տեղեկանք, որում մանրամասն ներկայացվում է (այդ թվում` սխեմատիկորեն) կառավարչի կառավարչական գործառույթների և դրանց հետ կապված այլ գործունեության, այդ թվում՝ պահառուի հետ կապի իրականացումն ապահովող տեխնիկական և ծրագրային համակարգի նկարագրությունը: Սույն ենթակետով պահանջված տեղեկանքը չի ներկայացվում, եթե դրանով պահանջված տեղեկատվությունն արդեն իսկ ներառված է ֆոնդի կանոնադրությունում, կանոններում, կառավարման կամ պահառության պայմանագրում,
11) (ենթակետն ուժը կորցրել է 25.08.15 թիվ 188-Ն)
12) եթե միջնորդագիր ներկայացնող անձը հանդես է գալիս լիազոր ներկայացուցչի միջոցով, ապա ներկայացվում է նաև նրան Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով տրված լիազորագիրը,
13) ֆոնդի ֆիրմային անվանման գրանցման հայտ, որին ներկայացվող պահանջները, դրա հետ ներկայացվող փաստաթղթերի ցանկը, ինչպես նաև հայտի քննարկման ու ֆիրմային անվանման և դրա փոփոխությունների գրանցման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են Կենտրոնական բանկի և Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր մարմնի կողմից համատեղ սահմանված կարգով:
(5-րդ կետը փոփ., խմբ. 25.08.15 թիվ 188-Ն, խմբ., փոփ., լրաց. 02.12.25 թիվ 211-Ն)
6. Կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է կայացնում ֆոնդը գրանցելու կամ գրանցումը մերժելու մասին սույն կանոնակարգի 5-րդ կետով սահմանված համապատասխան միջնորդագիրը և կից ներկայացվող փաստաթղթերը ներկայացնելու պահից 30 աշխատանքային օրվա ընթացքում:
7. Ֆոնդի գրանցման մասին Կենտրոնական բանկի խորհրդի որոշումը կայացնելու պահից 5 աշխատանքային օրվա ընթացքում միջնորդագիր ներկայացրած անձին հանձնվում է կորպորատիվ ֆոնդի գրանցման վկայականը` համաձայն սույն կանոնակարգի Հավելված 4-ի:
8. (կետն ուժը կորցրել է 02.12.25 թիվ 211-Ն)
9. (կետն ուժը կորցրել է 02.12.25 թիվ 211-Ն)
10. (կետն ուժը կորցրել է 02.12.25 թիվ 211-Ն)
11. (կետն ուժը կորցրել է 25.08.15 թիվ 188-Ն)
Գ Լ ՈՒ Խ 5.
ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԱՅԻՆ ՖՈՆԴԻ ԿԱՆՈՆՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄԸ
(վերնագիրը փոփ. 02.12.25 թիվ 211-Ն)
12. Հրապարակային պայմանագրային ֆոնդի (այսուհետ սույն գլխում՝ ֆոնդ) կանոնների գրանցման համար Կենտրոնական բանկ են ներկայացվում.
1) ֆոնդի կանոնների գրանցման միջնորդագիր` համաձայն սույն կանոնակարգի Հավելված 1-ի,
2) կառավարչի տնօրենների խորհրդի որոշումը` տվյալ ֆոնդն ստեղծելու և կառավարելու մասին,
3) ֆոնդի կանոնները: Ընդ որում, կանոնները պետք է ունենան սույն կանոնակարգի Հավելված 7.3-ով սահմանված ձևի տիտղոսաթերթ,
4) կառավարչի տնօրենների խորհրդի որոշումը ֆոնդի կանոնները հաստատելու մասին,
5) կառավարչի և պահառուի միջև կնքված ֆոնդի պահառության պայմանագրի նախագիծը,
6) (ենթակետն ուժը կորցրել է 08.08.23 թիվ 123-Ն)
7) ֆոնդի ազդագիրը (բացառությամբ բաց ֆոնդի),
8) պետական տուրքի վճարման անդորրագիրը,
9) տեղեկանք, որում մանրամասն ներկայացվում է (այդ թվում` սխեմատիկորեն) կառավարչի կառավարչական գործառույթների և դրանց հետ կապված այլ գործունեության, այդ թվում՝ պահառուի հետ կապի, իրականացումը ապահովող տեխնիկական և ծրագրային համակարգի նկարագրությունը,
10) եթե միջնորդագիր ներկայացնող անձը հանդես է գալիս լիազոր ներկայացուցչի միջոցով, ապա ներկայացվում է նաև նրան Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով տրված լիազորագիրը:
(12-րդ կետը փոփ., խմբ. 25.08.15 թիվ 188-Ն, փոփ. 08.08.23 թիվ 123-Ն)
13. Կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է կայացնում ֆոնդի կանոնները գրանցելու կամ գրանցումը մերժելու մասին սույն կանոնակարգի 12-րդ կետով նախատեսված համապատասխան միջնորդագիրը և պահանջվող այլ փաստաթղթերը պատշաճ կերպով ներկայացվելու պահից` 30 աշխատանքային օրվա ընթացքում:
13.1 Պայմանագրային ֆոնդի կանոնների գրանցման մասին Կենտրոնական բանկի խորհրդի որոշումը կայացնելու պահից 5 աշխատանքային օրվա ընթացքում միջնորդագիր ներկայացրած անձին հանձնվում է պայմանագրային ներդրումային ֆոնդի կանոնների գրանցման վկայականը` համաձայն սույն կանոնակարգի Հավելված 4.1-ի:
(13.1-ին կետը լրաց. 01.09.17 թիվ 192-Ն)
14. (կետն ուժը կորցրել է 02.12.25 թիվ 211-Ն)
15. (կետն ուժը կորցրել է 02.12.25 թիվ 211-Ն)
16. (կետն ուժը կորցրել է 02.12.25 թիվ 211-Ն)
17. (կետն ուժը կորցրել է 25.08.15 թիվ 188-Ն)
Բ Ա Ժ Ի Ն 3.
ՈՐԱԿԱՎՈՐՎԱԾ ՆԵՐԴՐՈՂՆԵՐԻ ՖՈՆԴԻ (ՖՈՆԴԻ ԿԱՆՈՆՆԵՐԻ), ՈՉ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ՖՈՆԴԻ (ՖՈՆԴԻ ԿԱՆՈՆՆԵՐԻ) ԳՐԱՆՑՈՒՄԸ
(վերնագիրը փոփ. 02.12.25 թիվ 211-Ն)
Գ Լ ՈՒ Խ 6.
ՈՐԱԿԱՎՈՐՎԱԾ ՆԵՐԴՐՈՂՆԵՐԻ ԿՈՐՊՈՐԱՏԻՎ ՖՈՆԴԻ, ՈՉ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԿՈՐՊՈՐԱՏԻՎ ՖՈՆԴԻ ԳՐԱՆՑՈՒՄԸ
(վերնագիրը փոփ. 02.12.25 թիվ 211-Ն)
18. Որակավորված ներդրողների կորպորատիվ ֆոնդի, ոչ հրապարակային կորպորատիվ ֆոնդի (այսուհետ սույն գլխում՝ ֆոնդ) գրանցման համար Կենտրոնական բանկ են ներկայացվում`
1) ֆոնդի գրանցման միջնորդագիր` համաձայն սույն կանոնակարգի Հավելված 2-ի,
2) հիմնադրի (հիմնադիրների ժողովի) որոշումը ֆոնդը ստեղծելու մասին,
3) կառավարչի (կառավարումն իրականացնող անձի) տնօրենների խորհրդի կամ կառավարման իրավասու մարմնի որոշումը՝ տվյալ ֆոնդը ստեղծելու (եթե ֆոնդը ստեղծվում է կառավարչի (կառավարումն իրականացնող անձի) նախաձեռնությամբ) և կառավարելու մասին,
4) ֆոնդի կանոնադրությունը: Ընդ որում` ֆոնդի կանոնադրությունը պետք է ունենա սույն կանոնակարգի Հավելված 7.1-ով սահմանված ձևի տիտղոսաթերթ,
5) կառավարչի (կառավարումն իրականացնող անձի) կողմից ներկայացված և հիմնադիրների ժողովում (հիմնադրի որոշմամբ) հաստատված ֆոնդի կառավարման պայմանագրի նախագիծը,
6) պահառուի կողմից ներկայացված և հիմնադիրների ժողովում (հիմնադրի որոշմամբ) հաստատված ֆոնդի պահառության պայմանագրի նախագիծը,
7) ֆոնդի հիմնադրի (հիմնադիրների ժողովի) որոշումը ֆոնդի կանոնադրության և ֆոնդի պահառության պայմանագրի նախագծերը հաստատելու մասին,
8) պետական տուրքի վճարման անդորրագիրը,
9) (ենթակետն ուժը կորցրել է 02.12.25 թիվ 211-Ն)
10) (ենթակետն ուժը կորցրել է 02.12.25 թիվ 211-Ն)
11) եթե միջնորդագիր ներկայացնող անձը հանդես է գալիս լիազոր ներկայացուցչի միջոցով, ապա ներկայացվում է նաև նրան Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով տրված լիազորագիրը,
12) (ենթակետն ուժը կորցրել է 02.12.25 թիվ 211-Ն)
13) (ենթակետն ուժը կորցրել է 02.12.25 թիվ 211-Ն)
14) ֆոնդի ֆիրմային անվանման գրանցման հայտ, որին ներկայացվող պահանջները, դրա հետ ներկայացվող փաստաթղթերի ցանկը, ինչպես նաև հայտի քննարկման ու ֆիրմային անվանման և դրա փոփոխությունների գրանցման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են Կենտրոնական բանկի և Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր մարմնի կողմից համատեղ սահմանված կարգով:
(18-րդ կետը փոփ., խմբ. 25.08.15 թիվ 188-Ն, խմբ., լրաց. 08.08.23 թիվ 123-Ն, փոփ., խմբ. 02.12.25 թիվ 211-Ն)
19. Սույն կանոնակարգի 18-րդ կետի 6-րդ և 7-րդ ենթակետերով պահառության պայմանագրի մասով սահմանված տեղեկությունները ոչ հրապարակային ֆոնդի կողմից ներկայացվում են միայն առանձնացված պահառուի առկայության դեպքում:
20. (կետն ուժը կորցրել է 02.12.25 թիվ 211-Ն)
21. Կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է կայացնում ֆոնդի գրանցման կամ գրանցումը մերժելու մասին սույն կանոնակարգի 18-րդ կետի 1-ին ենթակետով նախատեսված միջնորդագիրը և կից ներկայացվող փաստաթղթերը ներկայացնելու պահից (միջնորդավորված ընթացակարգով դիմելու դեպքում՝ փաստաթղթերը և տեղեկությունները Կենտրոնական բանկի կողմից ստանալու պահից) 30 աշխատանքային օրվա ընթացքում:
(21-րդ կետը խմբ. 08.08.23 թիվ 123-Ն, փոփ. 02.12.25 թիվ 211-Ն)
22. Ֆոնդի գրանցման մասին Կենտրոնական բանկի խորհրդի որոշումը կայացնելու պահից 5 աշխատանքային օրվա ընթացքում միջնորդագիր ներկայացրած անձին ուղարկվում է ֆոնդի գրանցման վկայականը` համաձայն սույն կանոնակարգի Հավելված 4-ի:
(22-րդ կետը փոփ. 02.12.25 թիվ 211-Ն)
23. (կետն ուժը կորցրել է 02.12.25 թիվ 211-Ն)
24. (կետն ուժը կորցրել է 02.12.25 թիվ 211-Ն)
25. (կետն ուժը կորցրել է 02.12.25 թիվ 211-Ն)
Գ Լ ՈՒ Խ 7.
ՈՐԱԿԱՎՈՐՎԱԾ ՆԵՐԴՐՈՂՆԵՐԻ ՊԱՅՄԱՆԱԳՐԱՅԻՆ ՖՈՆԴԻ ԿԱՆՈՆՆԵՐԻ, ՈՉ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԱՅԻՆ ՖՈՆԴԻ ԿԱՆՈՆՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄԸ
(վերնագիրը փոփ. 02.12.25 թիվ 211-Ն)
26. Որակավորված ներդրողների պայմանագրային ֆոնդի, ոչ հրապարակային պայմանագրային ֆոնդի (այսուհետ սույն գլխում՝ ֆոնդ) կանոնների գրանցման համար Կենտրոնական բանկ են ներկայացվում.
1) ֆոնդի կանոնների գրանցման միջնորդագիր` համաձայն սույն կանոնակարգի Հավելված 2-ի,
2) կառավարչի (կառավարումն իրականացնող անձի) տնօրենների խորհրդի կամ կառավարման իրավասու մարմնի որոշումը՝ տվյալ ֆոնդն ստեղծելու և կառավարելու մասին,
3) ֆոնդի կանոնները: Ընդ որում, կանոնները պետք է ունենան սույն կանոնակարգի Հավելված 7.3-ով սահմանված ձևի տիտղոսաթերթ,
4) կառավարչի (կառավարումն իրականացնող անձի) տնօրենների խորհրդի կամ կառավարման իրավասու մարմնի որոշումը` ֆոնդի կանոնները հաստատելու մասին,
5) կառավարչի (կառավարումն իրականացնող անձի) և պահառուի միջև կնքված ֆոնդի պահառության պայմանագրի նախագիծը,
6) (ենթակետն ուժը կորցրել է 02.12.25 թիվ 211-Ն)
7) պետական տուրքի վճարման անդորրագիրը,
8) (ենթակետն ուժը կորցրել է 02.12.25 թիվ 211-Ն)
9) եթե միջնորդագիր ներկայացնող անձը հանդես է գալիս լիազոր ներկայացուցչի միջոցով, ապա ներկայացվում է նաև նրան Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով տրված լիազորագիրը,
10) (ենթակետն ուժը կորցրել է 02.12.25 թիվ 211-Ն)
11) (ենթակետն ուժը կորցրել է 02.12.25 թիվ 211-Ն)
12) (ենթակետն ուժը կորցրել է 02.12.25 թիվ 211-Ն)
13) (ենթակետն ուժը կորցրել է 02.12.25 թիվ 211-Ն)
(26-րդ կետը փոփ., խմբ. 25.08.15 թիվ 188-Ն, լրաց. 08.08.23 թիվ 123-Ն, փոփ., խմբ. 02.12.25 թիվ 211-Ն)
27. Սույն կանոնակարգի 26-րդ կետի 5-րդ և 6-րդ ենթակետերով պահառության պայմանագրի մասով սահմանված տեղեկությունները ոչ հրապարակային ֆոնդի կողմից ներկայացվում են միայն առանձնացված պահառուի առկայության դեպքում:
28. (կետն ուժը կորցրել է 02.12.25 թիվ 211-Ն)
29. Կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է կայացնում ֆոնդի կանոնների գրանցման կամ գրանցումը մերժելու մասին սույն կանոնակարգի 26-րդ կետի 1-ին ենթակետով նախատեսված միջնորդագիրը և կից ներկայացվող փաստաթղթերը ներկայացնելու պահից (միջնորդավորված ընթացակարգով դիմելու դեպքում՝ փաստաթղթերը և տեղեկությունները Կենտրոնական բանկի կողմից ստանալու պահից) 30 աշխատանքային օրվա ընթացքում:
(29-րդ կետը խմբ. 08.08.23 թիվ 123-Ն, փոփ. 02.12.25 թիվ 211-Ն)
29.1 Որակավորված ներդրողների պայմանագրային ֆոնդի, ոչ հրապարակային պայմանագրային ֆոնդի կանոնների գրանցման մասին Կենտրոնական բանկի խորհրդի որոշումը կայացնելու պահից 5 աշխատանքային օրվա ընթացքում միջնորդագիր ներկայացրած անձին հանձնվում է պայմանագրային ներդրումային ֆոնդի կանոնների գրանցման վկայականը` համաձայն սույն կանոնակարգի Հավելված 4.1-ի:
(29.1-ին կետը լրաց. 01.09.17 թիվ 192-Ն, 02.12.25 թիվ 211-Ն)
30. (կետն ուժը կորցրել է 02.12.25 թիվ 211-Ն)
31. (կետն ուժը կորցրել է 02.12.25 թիվ 211-Ն)
32. (կետն ուժը կորցրել է 02.12.25 թիվ 211-Ն)
Գ Լ ՈՒ Խ 8.
(գլուխը լրաց. 08.08.23 թիվ 123-Ն)
ՈՉ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ՖՈՆԴԻ ՄԻՋՆՈՐԴԱՎՈՐՎԱԾ ԸՆԹԱՑԱԿԱՐԳՈՎ ԿԱՆՈՆՆԵՐԻ (ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅԱՆ) ԳՐԱՆՑՈՒՄԸ
(վերնագիրը փոփ. 02.12.25 թիվ 211-Ն)
32.1 Ոչ հրապարակային ֆոնդի կանոնների (կանոնադրության) գրանցումը կարող է իրականացվել միջնորդավորված ընթացակարգով՝ Կենտրոնական բանկի խորհրդի 2021 թվականի մայիսի 25-ի թիվ 80-Ն որոշման 4-րդ կետի երրորդ ենթակետով նախատեսված ծառայություններ մատուցելու իրավունք ունեցող կարգավորվող շուկայի օպերատորի (այսուհետ՝ միջնորդ ընկերություն) առցանց գրանցման համակարգի միջոցով:
(32.1-ին կետը փոփ. 02.12.25 թիվ 211-Ն)
32.2 Միջնորդավորված ընթացակարգով ֆոնդի կանոնների (կանոնադրության) գրանցման համար կարող է դիմել միայն Օրենքով սահմանված ֆոնդի կառավարման լիցենզիա կամ թույլտվություն ստացած անձը:
(32.2-րդ կետը խմբ. 02.12.25 թիվ 211-Ն)
32.3 Ֆոնդի կանոնները (կանոնադրությունը) միջնորդավորված ընթացակարգով գրանցելու նպատակով միջնորդագիր ներկայացրած անձը միջնորդ ընկերության առցանց գրանցման համակարգի միջոցով ներկայացնում է կորպորատիվ ֆոնդի դեպքում՝ սույն կանոնակարգի 18-րդ կետով, իսկ պայմանագրային ֆոնդի դեպքում՝ 26-րդ կետով սահմանված փաստաթղթերը:
32.4 Կենտրոնական բանկը կարող է միջնորդագիր ներկայացրած անձից պահանջել լրացուցիչ տեղեկություններ և փաստաթղթեր, որոնք անհրաժեշտ են սույն կանոնակարգի 32.3-րդ կետով ներկայացված փաստաթղթերի հավաստիությունը գնահատելու համար:
32.5 Կենտրոնական բանկը միջնորդավորված ընթացակարգով ֆոնդի կանոնները (կանոնադրությունը) գրանցելու կամ գրանցումը մերժելու մասին որոշումը կայացնելու պահից 2 աշխատանքային օրվա ընթացքում այն փոխանցում է միջնորդ ընկերությանը, ինչպես նաև ոչ հրապարակային ֆոնդի կառավարումն իրականացնող անձին:
(32.5-րդ կետը փոփ. 02.12.25 թիվ 211-Ն)
32.6 (կետն ուժը կորցրել է 02.12.25 թիվ 211-Ն)
◙(02.12.25 թիվ 211-Ն որոշման 2-րդ կետի 25-րդ ենթակետով նախատեսված փոփոխությունը 32.6-րդ կետում հնարավոր չէ իրականացնել, քանի որ 02.12.25 թիվ 211-Ն որոշման 2-րդ կետի 11-րդ ենթակետի պահանջի համաձայն նույն 32.6-րդ կետն ուժը կորցրած է ճանաչվել)
ԲԱԺԻՆ 3.1 ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄԸ
(բաժինը լրաց. 02.12.25 թիվ 211-Ն)
32.7 Ֆոնդի կանոնադրությունում (կանոններում) փոփոխություններ կամ լրացումներ կատարվելու (կանոնադրությունը (կանոնները) նոր խմբագրությամբ հաստատելու), կորպորատիվ ֆոնդի կառավարման պայմանագրում, ֆոնդի պահառության պայմանագրում փոփոխություններ կատարվելու, նոր կառավարչի հետ կորպորատիվ ֆոնդի կառավարման պայմանագիր, նոր պահառուի հետ պահառության պայմանագիր կնքվելու դեպքերում այդ փոփոխությունները կամ լրացումները (նոր խմբագրությամբ հաստատված կանոնադրությունը (կանոնները) կամ նոր պայմանագրերը ներկայացվում են Կենտրոնական բանկ, ընդ որում՝
1) կանոնադրությունում (կանոններում) փոփոխություններ կամ լրացումներ կատարելու (կանոնադրությունը (կանոնները) նոր խմբագրությամբ հաստատելու) դեպքում ֆոնդը փոփոխությունները հաստատելուց հետո 10-օրյա ժամկետում Կենտրոնական բանկ է ներկայացնում հետևյալ փաստաթղթերը.
ա. միջնորդագիր՝ համաձայն սույն կանոնակարգի Հավելված 7-ի,
բ. ֆոնդի ժողովի (կառավարչի (կառավարումն իրականացնող անձի) տնօրենների խորհրդի կամ կառավարման իրավասու մարմնի) որոշումը կամ արձանագրությունից քաղվածք` կանոնադրությունում (կանոններում) փոփոխություններ կամ լրացումներ կատարելու (կանոնադրությունը (կանոնները) նոր խմբագրությամբ հաստատելու) մասին,
գ. ֆոնդի կանոնադրության (կանոնների) փոփոխությունները կամ լրացումները կամ նոր խմբագրությամբ կանոնադրությունը (կանոնները): Ընդ որում, կանոնադրությունը պետք է ունենա սույն կանոնակարգի Հավելված 7.2-ով սահմանված ձևի տիտղոսաթերթ,
դ. Հրապարակային ֆոնդի դեպքում՝ ֆոնդի պահառուի եզրակացությունը` կանոնադրության (կանոնների) փոփոխությունների կամ լրացումների (կանոնադրությունը (կանոնները) նոր խմբագրությամբ հաստատելու) մասին,
ե. փակ պայմանագրային ֆոնդի դեպքում՝ ֆոնդի ժողովի որոշումը ֆոնդի կանոններում փոփոխությունները կամ լրացումները (նոր խմբագրությամբ կանոնները) հաստատելու մասին կառավարչի (կառավարումն իրականացնող անձի) տնօրենների խորհրդի կամ կառավարման իրավասու մարմնի համապատասխան որոշմանը համաձայնություն տալու մասին (եթե տվյալ ֆոնդում ֆոնդի ժողով գումարվում է),
2) հրապարակային կորպորատիվ ֆոնդի կառավարման պայմանագրում փոփոխությունները կամ նոր կառավարչի հետ կնքված կորպորատիվ ֆոնդի կառավարման պայմանագիրը Կենտրոնական բանկում գրանցելու համար կորպորատիվ ֆոնդը փոփոխություններ կատարելու կամ նոր պայմանագիր կնքելու մասին որոշում կայացնելուց հետո 10-օրյա ժամկետում Կենտրոնական բանկ է ներկայացնում հետևյալ փաստաթղթերը՝
ա. միջնորդագիր՝ համաձայն սույն կանոնակարգի Հավելված 7-ի,
բ. ֆոնդի ժողովի որոշումը կամ արձանագրությունից քաղվածք` կառավարման պայմանագրում փոփոխություններ կատարելու կամ նոր կառավարչի հետ կառավարման պայմանագիր կնքելու վերաբերյալ,
գ. ֆոնդի կառավարման փոփոխված պայմանագիրը կամ նոր կառավարչի հետ կնքված կառավարման պայմանագիրը,
դ. նոր կառավարչի հետ կնքված ֆոնդի կառավարման պայմանագրի գրանցման դեպքում՝ ֆոնդի ժողովի որոշումը կամ արձանագրությունից քաղվածք նախկին կառավարչի հետ կնքված կառավարման պայմանագիրն ուժը կորցրած ճանաչելու մասին,
3) ոչ հրապարակային կորպորատիվ ֆոնդի կառավարման պայմանագրում փոփոխություններ կատարելու կամ նոր կառավարումն իրականացնող անձի հետ կառավարման պայմանագիր կնքելու դեպքում, կորպորատիվ ֆոնդը փոփոխություններ կատարելու կամ նոր պայմանագիր կնքելու մասին որոշում կայացնելուց հետո 10-օրյա ժամկետում Կենտրոնական բանկ է ներկայացնում ֆոնդի կառավարման փոփոխված պայմանագիրը կամ նոր կառավարումն իրականացնող անձի հետ կնքված կառավարման պայմանագիրը,
4) հրապարակային ֆոնդի պահառության պայմանագրում փոփոխությունները կամ նոր պահառուի հետ կնքված պահառության պայմանագիրը Կենտրոնական բանկում գրանցելու համար ֆոնդը (ֆոնդի կառավարիչը) փոփոխություններ կատարելու կամ նոր պայմանագիր կնքելու մասին որոշում կայացնելուց հետո 10-օրյա ժամկետում Կենտրոնական բանկ է ներկայացնում հետևյալ փաստաթղթերը՝
ա. միջնորդագիր՝ համաձայն սույն կանոնակարգի Հավելված 7-ի,
բ. ֆոնդի ժողովի (կառավարչի տնօրենների խորհրդի) որոշումը կամ արձանագրությունից քաղվածք` պահառության պայմանագրում փոփոխություններ կատարելու կամ նոր պահառուի հետ պահառության պայմանագիր կնքելու վերաբերյալ,
գ. պահառության փոփոխված պայմանագիրը կամ նոր պահառուի հետ կնքված պահառության պայմանագիրը,
դ. նոր պահառուի հետ կնքված պահառության պայմանագրի գրանցման դեպքում ֆոնդի ժողովի (կառավարչի տնօրենների խորհրդի) որոշումը կամ արձանագրությունից քաղվածք նախկին պահառուի հետ կնքված պահառության պայմանագիրն ուժը կորցրած ճանաչելու մասին, ինչպես նաև սույն կետի 1-ին ենթակետով նախատեսված՝ ֆոնդի կանոններում համապատասխան փոփոխություն կատարելու համար պահանջվող փաստաթղթերը,
ե. փակ պայմանագրային ֆոնդի դեպքում՝ ֆոնդի ժողովի որոշումը ֆոնդի պահառության պայմանագրի փոփոխման կամ դրա գործողության դադարեցման և նոր պահառուի հետ ֆոնդի պահառության պայմանագրի կնքման մասին կառավարչի տնօրենների խորհրդի համապատասխան որոշմանը համաձայնություն տալու մասին (եթե տվյալ ֆոնդում ֆոնդի ժողով գումարվում է)։
32.8 Անհրաժեշտության դեպքում Կենտրոնական բանկը կարող է պահանջել լրացուցիչ փաստաթղթեր և տեղեկություններ՝ սույն կանոնակարգի 32.7-րդ կետի համաձայն ներկայացված փաստաթղթերում արտացոլված տեղեկատվության հավաստիությունը գնահատելու համար:
32.9 Կենտրոնական բանկը սույն կանոնակարգի 32.7-րդ կետի 1-ին, 2-րդ և 4-րդ ենթակետերով պահանջվող փաստաթղթերը պատշաճ կերպով ստանալու պահից 30 աշխատանքային օրվա ընթացքում գրանցում է ֆոնդի կանոնադրության փոփոխությունները կամ լրացումները (նոր խմբագրությամբ հաստատված կանոնադրությունը), կառավարման պայմանագրում փոփոխությունները կամ նոր կառավարչի հետ կնքված կառավարման պայմանագիրը, պահառության պայմանագրում փոփոխությունները կամ նոր պահառուի հետ կնքված պահառության պայմանագիրը կամ մերժում է գրանցումը:
32.10 Որակավորված ներդրողների կորպորատիվ ֆոնդի կառավարման պայմանագրում և որակավորված ներդրողների ֆոնդի պահառության պայմանագրում կատարված փոփոխությունների կամ լրացումների կամ նոր կառավարչի հետ կնքված ֆոնդի կառավարման պայմանագրի գրանցումը կատարվում է համաձայն սույն կանոնակարգի 32.7-րդ կետի 2-րդ և 4-րդ ենթակետերի, եթե պահանջվող փաստաթղթերի հետ ներկայացվում է ֆոնդի մասնակցի գրավոր պահանջը Կենտրոնական բանկի կողմից փոփոխության առարկա հանդիսացող փաստաթղթի` օրենքին և այլ իրավական ակտերին համապատասխանությունն ստուգելու մասին: Այլապես, Կենտրոնական բանկը` պատշաճ կերպով տեղեկացվելուց հետո, 3 աշխատանքային օրվա ընթացքում գրանցում է կառավարման և պահառության պայմանագրերի փոփոխությունները կամ լրացումները կամ նոր կառավարման, պահառության պայմանագիրը կամ մերժում է գրանցումը:
32.11 Ֆոնդի կանոնակարգում (կանոններում) կառավարման և պահառության պայմանագրերում կատարված փոփոխությունները և լրացումները Կենտրոնական բանկ ներկայացնելիս, ի լրումն 32.7-րդ կետով պահանջված փաստաթղթերի, ներկայացվում է նաև կանոնակարգի (կանոնների), պայմանագրերի օրինակը խմբագրության ռեժիմով:
32.12 Սույն կանոնակարգի 8-րդ գլխով սահմանված՝ միջնորդավորված ընթացակարգով գրանցված ֆոնդի կանոնների՝ սույն կանոնակարգի 32.7 կետով սահմանված փոփոխությունները կարող են ներկայացվել միջնորդավորված ընթացակարգով՝ սույն կանոնակարգի 32.1-ին կետով սահմանված եղանակով կամ սույն կանոնակարգի 4-րդ կետով սահմանված եղանակով:
Բ Ա Ժ Ի Ն 4.
ԳՐԱՆՑՄԱՆ ՎԿԱՅԱԿԱՆԻ ՎԵՐԱՁԵՎԱԿԵՐՊՈՒՄ ԵՎ ԿՐԿՆՕՐԻՆԱԿԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄ
33. Կորպորատիվ ֆոնդի գրանցման վկայականի վերաձևակերպման համար կորպորատիվ ֆոնդը Կենտրոնական բանկ է ներկայացնում վերաձևակերպման միջնորդագիր` կցելով համապատասխան փոփոխությունները հավաստող փաստաթղթերը: Կորպորատիվ ֆոնդի գրանցման վկայականի վերաձևակերպումն իրականացվում է համապատասխան փոփոխությունները ներառող գրանցման վկայականի նոր օրինակը կորպորատիվ ֆոնդին տրամադրելու միջոցով` վերաձևակերպման ենթակա գրանցման վկայականը Կենտրոնական բանկ ներկայացնելու դեպքում:
(33-րդ կետը լրաց., փոփ. 01.09.17 թիվ 192-Ն)
33.1 Ֆոնդի կանոնների գրանցման վկայականի վերաձևակերպման համար միջնորդագիր ներկայացրած անձը Կենտրոնական բանկ է ներկայացնում վերաձևակերպման միջնորդագիր` կցելով համապատասխան փոփոխությունները հավաստող փաստաթղթերը: Պայմանագրային ֆոնդի կանոնների գրանցման վկայականի վերաձևակերպումն իրականացվում է համապատասխան փոփոխությունները ներառող գրանցման վկայականի նոր օրինակը միջնորդագիր ներկայացրած անձին տրամադրելու միջոցով` վերաձևակերպման ենթակա գրանցման վկայականը Կենտրոնական բանկ ներկայացնելու դեպքում:
(33.1-ին կետը լրաց. 01.09.17 թիվ 192-Ն)
34. Գրանցման վկայականի վերաձևակերպման կամ վերաձևակերպումը մերժելու մասին որոշումը կայացվում է համապատասխան միջնորդագիրը Կենտրոնական բանկ ներկայացնելուց հետո` 30 աշխատանքային օրվա ընթացքում:
35. Գրանցման վկայականը օգտագործման համար ոչ պիտանի դառնալու (վնասվելու, պատռվելու, անընթեռնելի դառնալու և այլն), ոչնչանալու կամ կորելու դեպքում ֆոնդը Կենտրոնական բանկ դիմում է ներկայացնում գրանցման վկայականի կրկնօրինակը ստանալու համար, ինչպես նաև գրանցման վկայականի կորստի մասին Կենտրոնական բանկի ինտերնետային կայքում հրապարակելու համար:
(35-րդ կետը խմբ. 25.08.15 թիվ 188-Ն, փոփ. 01.09.17 թիվ 192-Ն)
36. Կենտրոնական բանկը կորած կամ օգտագործման համար ոչ պիտանի դարձած գրանցման վկայականի կրկնօրինակը տրամադրում է միջնորդագիրը ներկայացրած անձին վերջինիս կողմից համապատասխան միջնորդագիրը Կենտրոնական բանկ ներկայացնելուց հետո` 10 աշխատանքային օրվա ընթացքում:
(36-րդ կետը փոփ. 02.12.25 թիվ 211-Ն)
37. Կորած գրանցման վկայականը գտնելու դեպքում ֆոնդը գտնված գրանցման վկայականի օրինակը վերադարձնում է Կենտրոնական բանկ:
(37-րդ կետը փոփ. 01.09.17 թիվ 192-Ն)
38. Գրանցման վկայականի կրկնօրինակի վերին աջ անկյունում կատարվում է «Կրկնօրինակ» նշագրումը` անկախ կրկնօրինակը տրամադրելու հիմքից:
39. Գրանցման վկայականի կրկնօրինակի կորստի կամ օգտագործման համար ոչ պիտանի դառնալու դեպքում գրանցման վկայականի նոր կրկնօրինակը տրվում է սույն գլխով սահմանված կարգով:
Բ Ա Ժ Ի Ն 5.
ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՖՈՆԴԻ ԱՐԺԵԹՂԹԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՎԱՃԱՌԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՆԱԽՆԱԿԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼԸ
40. Օտարերկրյա ֆոնդի արժեթղթերը Հայաստանի Հանրապետությունում վաճառելու համար նախաձեռնող անձինք Կենտրոնական բանկի նախնական թույլտվությունը ստանալու համար Կենտրոնական բանկ են ներկայացնում Օրենքի 98-րդ հոդվածի 2-րդ մասում նշված փաստաթղթերը, ընդ որում`
1) նախնական թույլտվության տրամադրման միջնորդագիրը` համաձայն սույն կանոնակարգի Հավելված 3-ի,
2) Կանոնադրությունը, այլ հիմնադիր փաստաթղթերը, պայմանագրային ֆոնդի կանոնները: Ընդ որում, կանոնադրությունը, պայմանագրային ֆոնդի կանոնները պետք է ունենան սույն կանոնակարգի Հավելված 7.1-ով, Հավելված 7.3-ով սահմանված ձևի տիտղոսաթերթ,
3) Օտարերկրյա ֆոնդի արժեթղթերը Հայաստանի Հանրապետությունում վաճառելու ռազմավարության հակիրճ նկարագիրը,
4) ազդագիրը ներկայացնելիս (ընդ որում, սույն բաժնի իմաստով ազդագիր է համարվում նաև ֆոնդի արժեթղթերի հրապարակային առաջարկի՝ ազդագրին համարժեք այլ փաստաթուղթը) ներկայացվում է նաև օտարերկրյա պետության` կառավարչի և (կամ) ֆոնդի նկատմամբ վերահսկողություն իրականացնող իրավասու մարմնի կողմից տրված գրանցման վկայականի պատճենը կամ այլ փաստաթուղթ, որով թույլատրվում է ազդագրի հրապարակում, եթե նման փաստաթուղթ պահանջվում է օտարերկրյա օրենսդրությամբ (բացառությամբ բաց ֆոնդի կամ որակավորված ներդրողների ֆոնդի թողարկած արժեթղթերի),
5) գործակալի վերաբերյալ տեղեկությունները ներառվում են սույն կետի 1-ին ենթակետով նախատեսված միջնորդագրում պահանջվող տեղեկությունների` գործակալին վերաբերող մասում,
6) եթե միջնորդագիր ներկայացնող անձը հանդես է գալիս լիազոր ներկայացուցչի միջոցով, ապա ներկայացվում է նաև նրան Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով տրված լիազորագիրը:
(40-րդ կետը փոփ., խմբ. 25.08.15 թիվ 188-Ն, խմբ. 08.08.23 թիվ 123-Ն)
41. Եթե օտարերկրյա ֆոնդի արժեթղթերը վաճառվում են տվյալ ֆոնդի կառավարիչ համարվող Հայաստանի Հանրապետության տարածքում գործող կառավարչի կամ օտարերկրյա կառավարչի` Հայաստանի Հանրապետության տարածքում ստեղծված մասնաճյուղի կողմից, նախնական թույլտվության ստացման համար Կենտրոնական բանկ չեն ներկայացվում սույն կանոնակարգի 40-րդ կետով սահմանված այն փաստաթղթերը, որոնք վերաբերում են կառավարչին (եթե Կենտրոնական բանկում առկա համապատասխան տեղեկություններում չեն կատարվել փոփոխություններ) և գործակալին:
42. Կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է կայացնում օտարերկրյա ֆոնդի արժեթղթերը Հայաստանի Հանրապետությունում վաճառելու համար նախնական թույլտվությունը տրամադրելու կամ թույլտվությունը մերժելու մասին սույն կանոնակարգի 40-րդ կետի 1-ին ենթակետով նախատեսված միջնորդագիրը և պահանջվող այլ փաստաթղթերը ներկայացվելու պահից` 30 աշխատանքային օրվա ընթացքում:
43. Օտարերկրյա ֆոնդի արժեթղթերը Հայաստանի Հանրապետությունում վաճառելու Կենտրոնական բանկի թույլտվությունը ստանալուց հետո սույն կանոնակարգի 40-րդ կետով նախատեսված տեղեկություններում և փաստաթղթերում փոփոխություններ տեղի ունենալու դեպքում օտարերկրյա ֆոնդը կամ կառավարիչը ողջամիտ ժամկետում պատշաճ ձևով Կենտրոնական բանկ է ներկայացնում փոփոխված տեղեկությունները և փաստաթղթերը:
44. Կենտրոնական բանկը մերժում է օտարերկրյա ֆոնդի արժեթղթերը Հայաստանի Հանրապետությունում վաճառելու համար թույլտվության տրամադրումը, եթե`
1) ներկայացված փաստաթղթերը չեն համապատասխանում Օրենքին կամ այլ իրավական ակտերին, կամ ներկայացվել են կեղծ փաստաթղթեր, կամ ներկայացված փաստաթղթերում արտացոլվել են ոչ արժանահավատ տեղեկություններ, կամ ներկայացված փաստաթղթերում առկա են թերություններ, և այդ թերությունները չեն վերացվել միջնորդագիր ներկայացրած անձի կողմից օրենքով սահմանված ժամկետում,
2) ֆոնդի ազդագիրը չի համապատասխանում «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և այլ իրավական ակտերով ազդագրի նկատմամբ սահմանված պահանջներին,
3) ազդագիրը ամբողջությամբ, հստակ և ոչ երկիմաստ կերպով չի արտացոլում ֆոնդի գործունեության բոլոր հիմնական կողմերը, կամ պարունակում է ապակողմնորոշող, ոչ լիարժեք կամ հակասական դրույթներ,
4) ֆոնդի անվանումը չի համապատասխանում Օրենքի 5-րդ հոդվածով սահմանված դրույթներին,
5) օտարերկրյա ֆոնդի կառավարիչը, կառավարչի ղեկավարը կամ օտարերկրյա օրենսդրությամբ նախատեսված լինելու դեպքում ֆոնդի կառավարման մեջ ներգրավված այլ անձինք անցյալում կատարել են այնպիսի արարք (գործողություն կամ անգործություն), որը Կենտրոնական բանկի հիմնավոր կարծիքով հիմք է տալիս եզրակացնելու, որ տվյալ կառավարիչը կամ նրա պաշտոնատար անձը` որպես կառավարչի ղեկավար կամ կառավարչի կառավարումն իրականացնող անձ, կարող է վտանգել ֆոնդի ներդրողների շահերը,
6) Կենտրոնական բանկի հիմնավորված կարծիքով ֆոնդը (ֆոնդի կառավարիչը), գործելով գործարար ծրագրին համապատասխան, ի վիճակի չի լինի բնականոն կազմակերպել օտարերկրյա ֆոնդի արժեթղթերի հրապարակային վաճառքը Հայաստանի Հանրապետությունում կամ գործարար ծրագիրն անիրատեսական է,
7) Կենտրոնական բանկի հիմնավորված կարծիքով օտարերկրյա ֆոնդի արժեթղթերի` Հայաստանի Հանրապետությունում վաճառքի և հետգնման (մարման) ընթացակարգը, այդ թվում` արժեթղթերի վաճառքի և հետգնման (մարման) հետ կապված վճարումների կատարման պայմանները բավարար հստակ չեն և (կամ) չեն երաշխավորում Հայաստանի Հանրապետությունում ներդրողների շահերի պաշտպանությունը,
8) Կենտրոնական բանկի հիմնավորված կարծիքով օտարերկրյա ֆոնդը չի ապահովում օտարերկրյա ֆոնդի գործունեության մասին թարմ և բավարար ծավալի տեղեկատվության մատչելիությունը ներդրողներին,
9) Կենտրոնական բանկի հիմնավորված կարծիքով օտարերկրյա ֆոնդի գրանցման երկրում ֆոնդերի (ֆոնդի կառավարիչների) գործունեությունը պատշաճ չի վերահսկվում,
10) Կենտրոնական բանկի հիմնավոր կարծիքով օտարերկրյա ֆոնդի արժեթղթերի՝ Հայաստանի Հանրապետությունում վաճառք կազմակերպելու ընթացքում այլ պատճառներով ներդրողների օրինական շահերը բավարար չափով պաշտպանված չեն:
ԲԱԺԻՆ 6.
(բաժինը լրաց. 14.12.22 թիվ 226-Ն)
ԿՈՐՊՈՐԱՏԻՎ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՖՈՆԴԻ ԻՐԱԿԱՆ ՇԱՀԱՌՈՒ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՀԱՅՏՆԱԲԵՐՈՒՄԸ, ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄԸ, ՆՐԱՆՑ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
45. Կորպորատիվ ներդրումային ֆոնդը (ֆոնդի անունից հանդես եկող կառավարիչը (ֆոնդի կառավարումն իրականացնող անձը)) պարտավոր է տիրապետել արժանահավատ տեղեկությունների իր՝ «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» օրենքով սահմանված չափանիշներով իրական շահառու հանդիսացող անձանց և նրանց՝ կորպորատիվ ներդրումային ֆոնդի իրական շահառու հանդիսանալու հիմքերի վերաբերյալ:
46. Սույն կանոնակարգի 45-րդ կետով նախատեսված տեղեկությունների բացահայտման համար կորպորատիվ ներդրումային ֆոնդը (ֆոնդի անունից հանդես եկող կառավարիչը (ֆոնդի կառավարումն իրականացնող անձը)) պարտավոր է պարբերաբար, բայց ոչ պակաս, քան տարին մեկ անգամ, իրականացնել պատշաճ ուսումնասիրություն՝ պահպանելով իրականացված ուսումնասիրությանն առնչվող բոլոր փաստաթղթերը։ Իրական շահառուների հայտնաբերմանն առնչվող փաստաթղթերը ենթակա են պահպանման առնվազն հինգ տարի ուսումնասիրության իրականացման պահից, բայց ոչ պակաս, քան հինգ տարի՝ սկսած այն պահից, երբ անձը, որին դրանք առնչվում են, դադարում է լինել կորպորատիվ ներդրումային ֆոնդի իրական շահառու։
47. Սույն կանոնակարգի 46-րդ կետով նախատեսված պատշաճ ուսումնասիրության իրականացման ընթացքում կորպորատիվ ներդրումային ֆոնդը (ֆոնդի անունից հանդես եկող կառավարիչը (ֆոնդի կառավարումն իրականացնող անձը)) պարտավոր է հարցումներով դիմել այն անձանց, որոնց իրական շահառու հանդիսանալու վերաբերյալ առկա են կասկածներ, ինչպես նաև կորպորատիվ ներդրումային ֆոնդի մասնակիցներին կամ մասնակից իրավաբանական անձանց ներկայացուցիչներին, որոնք կարող են տիրապետել կորպորատիվ ներդրումային ֆոնդի իրական շահառուների վերաբերյալ տեղեկությունների։ Կորպորատիվ ներդրումային ֆոնդին (ֆոնդի անունից հանդես եկող կառավարիչին (ֆոնդի կառավարումն իրականացնող անձին)) արժանահավատ և ամբողջական տեղեկատվություն տրամադրելու պարտականությունը կրում են սույն կետով նախատեսված հարցում ստացած անձինք:
48. Կորպորատիվ ներդրումային ֆոնդը (ֆոնդի անունից հանդես եկող կառավարիչը (ֆոնդի կառավարումն իրականացնող անձը)) պարտավոր է Կենտրոնական բանկ ներկայացնել կորպորատիվ ներդրումային ֆոնդի իրական շահառու հանդիսացող անձանց վերաբերյալ հայտարարագիր՝ համաձայն սույն կանոնակարգի Հավելված 8-ի:
(48-րդ կետը փոփ. 02.12.25 թիվ 211-Ն)
59. Սույն կանոնակարգի 48-րդ կետով սահմանված հայտարարագիրը ենթակա է ներկայացման Կենտրոնական բանկ ֆիզիկական անձի՝ կորպորատիվ ներդրումային ֆոնդի իրական շահառու համարվելու մասին կորպորատիվ ներդրումային ֆոնդի (ֆոնդի անունից հանդես եկող կառավարչի (ֆոնդի կառավարումն իրականացնող անձի)) տեղեկանալու պահից 10 աշխատանքային օրվա ընթացքում։
50. Անկախ սույն կանոնակարգի 49-րդ կետով նախատեսված ժամկետներից՝ մինչև յուրաքանչյուր տարվա փետրվարի 20-ը կորպորատիվ ներդրումային ֆոնդը (ֆոնդի անունից հանդես եկող կառավարիչը (ֆոնդի կառավարումն իրականացնող անձը)) պարտավոր է Կենտրոնական բանկ ներկայացնել՝
1) հաստատում առ այն, որ կորպորատիվ ներդրումային ֆոնդի իրական շահառուների վերաբերյալ Կենտրոնական բանկ ներկայացված վերջին հայտարարագրերը պարունակում են արդիական տեղեկություններ նախորդ տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ, կամ
2) փոփոխված տեղեկություններ կորպորատիվ ներդրումային ֆոնդի իրական շահառուների վերաբերյալ։
|
Հավելված 1 ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 2011 թվականի մայիսի 2-ի թիվ 117-Ն որոշմամբ հաստատված կանոնակարգ 10/11-ի |
ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԿՈՐՊՈՐԱՏԻՎ ՖՈՆԴԻ (ՊԱՅՄԱՆԱԳՐԱՅԻՆ ՖՈՆԴԻ ԿԱՆՈՆՆԵՐԻ) ԳՐԱՆՑՄԱՆ ՄԻՋՆՈՐԴԱԳԻՐ
Կենտրոնական բանկի նախագահ
------------------------------------------ ին
Հարգելի -----------------------,
Համաձայն ՀՀ օրենքների և այլ իրավական ակտերի՝ կից ներկայացնում ենք ֆոնդ (ֆոնդի կանոններ) գրանցելու համար անհրաժեշտ փաստաթղթերը և դրանց ցանկը:
Առդիր………..էջ:
Խնդրում ենք ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցել ստորև ներկայացված ֆոնդը (ֆոնդի կանոնները):
Տեղեկություններ ֆոնդի մասին
|
1. |
Ֆոնդի անվանումը | |||
|
1.1. |
Հայերեն՝ | |||
|
1.2. |
Ռուսերեն՝ | |||
|
1.3. |
Անգլերեն՝ | |||
|
2. |
Կառավարչի ֆիրմային անվանումը | |||
|
3. |
Ֆոնդի իրավական կարգավիճակը | |||
|
□ Պայմանագրային □ Կորպորատիվ | ||||
|
3.1 |
ֆոնդի մասնակիցների ռեեստրավարի անվանումը և գտնվելու վայրը | |||
|
4. |
Ֆոնդի կազմակերպական-իրավական ձևը (միայն կորպորատիվ ֆոնդի համար) | |||
|
□ Հաստատուն կապիտալով բաց բաժնետիրական ընկերություն □ Փոփոխական կապիտալով բաց բաժնետիրական ընկերություն □ Վստահության վրա հիմնված ընկերակցություն | ||||
|
5. |
Պահառուի ֆիրմային անվանումը | |||
|
6. |
Արդյոք ֆոնդն ունի՞ ենթաֆոնդեր | |||
|
□ Այո □ Ոչ | ||||
|
7. |
Ֆոնդի տեսակը` | |||
|
7.1 |
Ներդրումային ֆոնդ | |||
|
□ Ստանդարտ ֆոնդ □ Մասնագիտացված ֆոնդ □ Անշարժ գույքի ֆոնդ □ Լրացուցիչ ռիսկով ֆոնդ (հեջ ֆոնդ) □ Մասնավոր բաժնեմասնակցային ֆոնդ (փրայվիթ էքուիթի ֆոնդ) □ Վենչուրային ֆոնդ □ Ֆոնդերի ֆոնդ □ Այլ (նշել կամ բնութագրել)
| ||||
|
7.2 |
Կենսաթոշակային ֆոնդ | |||
|
□ Պարտադիր կենսաթոշակային ֆոնդ □ հավասարակշռված ֆոնդ □ պահպանողական (կոնսերվատիվ) ֆոնդ □ կայուն եկամտային ֆոնդ □ Կամավոր կենսաթոշակային ֆոնդ | ||||
|
7.3 |
Ըստ փայերի (բաժնետոմսերի) թողարկման և հետգնման կառուցակարգի` | |||
|
□ Բաց □ Միջակայքային □ Փակ | ||||
|
7.4 |
(կետն ուժը կորցրել է 02.12.25 թիվ 211-Ն) | |||
|
8. |
Ֆոնդի կանոնադրությունում (կանոններում) կա՞ն ինչ-որ այլ սահմանափակումներ, թե ում կարող է առաջարկվել մասնակցություն ֆոնդում | |||
|
□ Ոչ □ Այո (նշել այդ սահմանափակումները)
| ||||
|
9. |
Կոնտակտային անձի տվյալները, կապի միջոցները | |||
|
10. |
Այլ տվյալներ, մեկնաբանություններ (ցանկության դեպքում) | |||
(աղյուսակը լրաց. 08.08.23 թիվ 123-Ն, լրաց., փոփ. 02.12.25 թիվ 211-Ն)
Մենք` ներքոստորագրյալներս, հավաստիացնում ենք, որ մանրակրկիտ դիտարկել ենք սույն միջնորդագրին կից ներկայացված յուրաքանչյուր փաստաթղթում արտացոլված տեղեկատվությունը:
Հավաստիացնում ենք, որ տեղեկատվությունը արժանահավատ է ու ամբողջական, և գիտակցում ենք, որ որևէ փաստի սխալ ներկայացումը կամ բացթողումը հանգեցնում է օրենքով սահմանված պատասխանատվության և միջնորդագրի մերժման:
|
Միջնորդագիրը ներկայացնող անձ`-------------------------------------------------------------------------------- |
|
_____________________________________________________________________________ |
|
------ ---------------------- 20 թ. |
(հավելվածը լրաց. 08.08.23 թիվ 123-Ն, լրաց., փոփ. 02.12.25 թիվ 211-Ն)
|
Հավելված 2 ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 2011 թվականի մայիսի 2-ի թիվ 117-Ն որոշմամբ հաստատված կանոնակարգ 10/11-ի |
ՈՐԱԿԱՎՈՐՎԱԾ ՆԵՐԴՐՈՂՆԵՐԻ ՖՈՆԴԻ (ՖՈՆԴԻ ԿԱՆՈՆՆԵՐԻ), ՈՉ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ՖՈՆԴԻ (ՖՈՆԴԻ ԿԱՆՈՆՆԵՐԻ) ԳՐԱՆՑՄԱՆ ՄԻՋՆՈՐԴԱԳԻՐ
Կենտրոնական բանկի նախագահ
-------------------------------------ին
Հարգելի --------------------,
Համաձայն ՀՀ օրենքների և այլ իրավական ակտերի՝ կից ներկայացնում ենք
| □ ոչ հրապարակային | □ որակավորված ներդրողների |
Ֆոնդ (ֆոնդի կանոններ) գրանցելու համար անհրաժեշտ փաստաթղթերը և դրանց ցանկը:
Առդիր………..էջ:
Խնդրում ենք ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցել ստորև ներկայացված ֆոնդը (ֆոնդի կանոնները):
Տեղեկություններ ֆոնդի մասին
|
1. |
Ֆոնդի անվանումը |
|
1.1. |
Հայերեն՝ |
|
1.2. |
Ռուսերեն՝ |
|
1.3. |
Անգլերեն՝ |
|
2. |
Կառավարչի (կառավարումն իրականացնող անձի) ֆիրմային անվանումը |
|
3. |
Պահառուի ֆիրմային անվանումը |
|
3.1 |
ֆոնդի մասնակիցների ռեեստրավարի անվանումը և գտնվելու վայրը |
|
4. |
Ֆոնդի իրավական կարգավիճակը |
|
□ Կորպորատիվ □ Պայմանագրային | |
|
5. |
Ֆոնդի կազմակերպական-իրավական ձևը |
|
ոչ հրապարակային կորպորատիվ ֆոնդի դեպքում □ Հաստատուն կապիտալով փակ բաժնետիրական ընկերություն □ Վստահության վրա հիմնված ընկերակցություն □ Այլ որակավորված ներդրողների ֆոնդ հանդիսացող կորպորատիվ ֆոնդի դեպքում □ Հաստատուն կապիտալով բաց բաժնետիրական ընկերություն □ Հաստատուն կապիտալով փակ բաժնետիրական ընկերություն □ Փոփոխական կապիտալով փակ բաժնետիրական ընկերություն □ Վստահության վրա հիմնված ընկերակցություն | |
|
6. |
Ֆոնդի մասնակիցների քանակը |
|
7. |
Կոնտակտային անձի տվյալները, կապի միջոցները |
|
8. |
Այլ տվյալներ, մեկնաբանություններ (ցանկության դեպքում) |
(աղյուսակը լրաց. 08.08.23 թիվ 123-Ն, լրաց., փոփ. 02.12.25 թիվ 211-Ն)
Մենք` ներքոստորագրյալներս, հավաստիացնում ենք, որ մանրակրկիտ դիտարկել ենք սույն միջնորդագրին կից ներկայացված յուրաքանչյուր փաստաթղթում արտացոլված տեղեկատվությունը:
Հավաստիացնում ենք, որ տեղեկատվությունը արժանահավատ է ու ամբողջական, և գիտակցում ենք, որ որևէ փաստի սխալ ներկայացումը կամ բացթողումը հանգեցնում է օրենքով սահմանված պատասխանատվության և միջնորդագրի մերժմանը:
|
Միջնորդագիրը ներկայացնող անձ`-------------------------------------------------------------------------------- |
|
_____________________________________________________________________________ |
|
------ ---------------------- 20 թ. |
(հավելվածը լրաց. 08.08.23 թիվ 123-Ն, լրաց., փոփ. 02.12.25 թիվ 211-Ն)
|
Հավելված 3 ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 2011 թվականի մայիսի 2-ի թիվ 117-Ն որոշմամբ հաստատված կանոնակարգ 10/11-ի |
ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՖՈՆԴԻ ԱՐԺԵԹՂԹԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՎԱՃԱՌԵԼՈՒ ՆԱԽՆԱԿԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆԱԼՈՒ ՄԻՋՆՈՐԴԱԳԻՐ
Կենտրոնական բանկի նախագահ
----------------------------ին
Հարգելի --------------------,
Համաձայն ՀՀ օրենքների և այլ իրավական ակտերի՝ ներկայացնում ենք օտարերկրյա ֆոնդի արժեթղթերը Հայաստանի Հանրապետությունում վաճառելու նախնական թույլտվություն ստանալու համար անհրաժեշտ փաստաթղթերը և դրանց ցանկը:
Առդիր………..էջ:
Խնդրում ենք ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով տրամադրել օտարերկրյա ֆոնդի արժեթղթերը Հայաստանի Հանրապետությունում վաճառելու նախնական թույլտվություն:
Տեղեկություններ ֆոնդի մասին
|
1. |
Օտարերկրյա ֆոնդի անվանումը | ||||||||||||
|
|
|||||||||||||
|
2. |
Օտարերկրյա ֆոնդի
| ||||||||||||
|
3. |
Օտարերկրյա ֆոնդի կառավարչի ֆիրմային անվանումը | ||||||||||||
|
4. |
Օտարերկրյա ֆոնդի պահառուի ֆիրմային անվանումը | ||||||||||||
|
5. |
Օտարերկրյա ֆոնդի և (կամ) կառավարչի գտնվելու վայրը | ||||||||||||
|
6. |
Օտարերկրյա ֆոնդի տեսակը` համաձայն ՀՀ օրենքների | ||||||||||||
|
Ներդրումային ֆոնդ □ Ստանդարտ ֆոնդ
□ Մասնագիտացված ֆոնդ
□ Անշարժ գույքի ֆոնդ □ Լրացուցիչ ռիսկով ֆոնդ (հեջ ֆոնդ) □ Մասնավոր բաժնեմասնակցային ֆոնդ □ Վենչուրային ֆոնդ □ Ֆոնդերի ֆոնդ □ Այլ (նշել կամ բնութագրել)
Կենսաթոշակային ֆոնդ □ Պարտադիր կենսաթոշակային ֆոնդ
□ հավասարակշռված ֆոնդ □ պահպանողական (կոնսերվատիվ) ֆոնդ □ կայուն եկամտային ֆոնդ □ Կամավոր կենսաթոշակային ֆոնդ | |||||||||||||
|
11.1 |
Օտարերկրյա ֆոնդի տեսակը` ըստ բաժնետոմսերի թողարկման և հետգնման կառուցակարգի | ||||||||||||
|
□ Բաց □ Միջակայքային □ Փակ | |||||||||||||
|
11.2 |
Օտարերկրյա ֆոնդի տեսակը` ըստ տարատեսականացվածության | ||||||||||||
|
□ Տարատեսականացված □ Չտարատեսականացված | |||||||||||||
|
7. |
Արդյոք օտարերկրյա ֆոնդն ունի՞ ենթաֆոնդեր | ||||||||||||
|
□ Ոչ □ Այո Եթե ֆոնդի ոչ բոլոր ենթաֆոնդերի արժեթղթերն են վաճառվելու Հայաստանի Հանրապետությունում, ապա նշեք, թե կոնկրետ որ ենթաֆոնդերի արժեթղթերը:
| |||||||||||||
|
8. |
Արդյո՞ք օտարերկրյա ֆոնդը որակավորված ներդրողների ֆոնդ է | ||||||||||||
|
□ Այո □ Ոչ | |||||||||||||
|
9. |
Արդյոք օտարերկրյա ֆոնդի գրանցման երկրում և (կամ) ֆոնդի կանոնադրությունում (կանոններում, այլ հիմնադիր փաստաթղթերում) կան ինչ-որ այլ սահմանափակումներ, թե ում կարող է առաջարկվել մասնակցություն ֆոնդում | ||||||||||||
|
□ Ոչ □ Այո (նշե՛ք այդ սահմանափակումները)
| |||||||||||||
|
10. |
ֆոնդի գործունեության վերջնաժամկետը գրանցման երկրում (առկայության դեպքում) | ||||||||||||
|
11. |
ՀՀ-ում ֆոնդի արժեթղթերի վաճառքն իրականացնող անձը (եթե այն տվյալ ֆոնդի կառավարչից տարբեր անձ է) | ||||||||||||
|
11.1 |
□ ՀՀ տարածքում գրանցված գործակալ (նշեք ֆիրմային անվանումը)
| ||||||||||||
|
11.2 |
□ Կառավարչի՝ ՀՀ տարածքում ստեղծված մասնաճյուղ (նշեք ֆիրմային անվանումը)
|
Մենք` ներքոստորագրյալներս, հավաստիացնում ենք, որ մանրակրկիտ դիտարկել ենք սույն միջնորդագրին կից ներկայացված յուրաքանչյուր փաստաթղթում արտացոլված տեղեկատվությունը: Հավաստիացնում ենք, որ տեղեկատվությունը արժանահավատ է ու ամբողջական, և գիտակցում ենք, որ որևէ փաստի սխալ ներկայացումը կամ բացթողումը հանգեցնում է օրենքով սահմանված պատասխանատվության և միջնորդագրի մերժմանը:
|
Միջնորդագիրը ներկայացնող անձ`-------------------------------------------------------------------------------- |
|
_____________________________________________________________________________ |
|
------ ---------------------- 20 թ. |
◙(02.12.25 թիվ 211-Ն որոշման 2-րդ կետի 32-րդ ենթակետով նախատեսված փոփոխությունը 3-րդ հավելվածի «Տեղեկություններ ֆոնդի մասին» աղյուսակում հնարավոր չէ իրականացնել, քանի որ հայտնի չէ, թե աղյուսակի երկու 11.2-րդ կետերից որին է վերաբերում պահանջը)
|
Հավելված 4 ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 2011 թվականի մայիսի 2-ի թիվ 117-Ն որոշմամբ հաստատված կանոնակարգ 10/11-ի |
|
Գրանցման Վկայական «————» ———թ. № կորպորատիվ ներդրումային ֆոնդի |
CERTIFICATE OF “————” № of corporate investment fund |
Свидетельство о “————” № корпоративного инвестиционного фонда | |
|
Գրանցվել է ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի ——-թ. թիվ ——— որոշմամբ |
Registered by the Board of the Central Bank of the Republic of Armenia Board decision _____ №____ |
Зарегистрирован решением Совета Центрального Банка Республики Армения от _____ №____ | |
|
համաձայն "Ներդրումային ֆոնդերի մասին" ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի |
according to article 21 of the Republic of |
согласно статье 21 Закона Республики Армения “Об инвестиционных фондах” |
_________________________________________________________________________________
ներդրումային ֆոնդի անվանումը և տեսակը
_________________________________________________________________________________
name and type of the investment fund
_________________________________________________________________________________
наименование и тип инвестиционного фонда
|
Գրանցման համարը |
|
|
Գրանցման ամսաթիվ, ամիս, տարեթիվ |
|
|
Հարկ վճարողի հաշվառման համարը |
|
|
Taxpayer Identification Number and Tax Authority | |
|
Идентификационный номер налогоплательщика и Налоговый орган |
|
Ֆոնդի կառավարիչը |
|
|
Fund Manager |
|
|
Управляющий фондом |
|
ՀԱՅԱՍՏԱՆԻ |
CHAIRMAN OF THE CENTRAL BANK |
ПРЕДСЕДАТЕЛЬ ЦЕНТРАЛЬНОГО |
_____________________________________
(ստորագրություն / signature / подпись)
(հավելվածը փոփ. 25.08.15 թիվ 188-Ն, խմբ. 01.09.17 թիվ 192-Ն, փոփ. 02.12.25 թիվ 211-Ն)
|
Հավելված 4.1 |
|
Գրանցման |
CERTIFICATE OF |
Свидетельство о | |
|
Գրանցվել է ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի ——-թ. թիվ ——— որոշմամբ |
Registered by the Board of the Central Bank of the Republic of Armenia Board decision _____ №____ |
Зарегистрирован решением Совета Центрального Банка Республики Армения от _____ №____ | |
|
համաձայն "Ներդրումային ֆոնդերի մասին" ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի |
according to article 21 of the Republic of |
согласно статье 21 Закона Республики Армения “Об инвестиционных фондах” |
_________________________________________________________________________________
ներդրումային ֆոնդի անվանումը և տեսակը
_________________________________________________________________________________
name and type of the investment fund
_________________________________________________________________________________
наименование и тип инвестиционного фонда
|
Գրանցման համարը |
|
|
Գրանցման ամսաթիվ, ամիս, տարեթիվ |
|
|
Հարկ վճարողի հաշվառման համարը |
|
|
Taxpayer Identification Number and Tax Authority | |
|
Идентификационный номер налогоплательщика и Налоговый орган |
|
Ֆոնդի կառավարիչը |
|
|
Fund Manager |
|
|
Управляющий фондом |
|
ՀԱՅԱՍՏԱՆԻ |
CHAIRMAN OF THE CENTRAL BANK |
ПРЕДСЕДАТЕЛЬ ЦЕНТРАЛЬНОГО |
_____________________________________
(ստորագրություն / signature / подпись)
(հավելվածը լրաց. 01.09.17 թիվ 192-Ն, փոփ. 02.12.25 թիվ 211-Ն)
|
Հավելված 5 ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 2011 թվականի մայիսի 2-ի թիվ 117-Ն որոշմամբ հաստատված կանոնակարգ 10/11-ի |
(հավելվածն ուժը կորցրել է 25.08.15 թիվ 188-Ն)
|
Հավելված 6 ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 2011 թվականի մայիսի 2-ի թիվ 117-Ն որոշմամբ հաստատված կանոնակարգ 10/11-ի |
ՈՉ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ՖՈՆԴԻ ԳՈՐԾԱԴԻՐ ԿԱՌԱՎԱՐՈՒՄՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԱՆՁԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
(հավելվածն ուժը կորցրել է 02.12.25 թիվ 211-Ն)
|
Հավելված 7 ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 2011 թվականի մայիսի 2-ի թիվ 117-Ն որոշմամբ հաստատված կանոնակարգ 10/11-ի |
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԳՐԱՆՑԵԼՈՒ ՄԻՋՆՈՐԴԱԳԻՐ
Կենտրոնական բանկի նախագահ
----------------------------------------ին
Հարգելի --------------------
|
_____________________________________________________________________________________________________________________________ |
որոշում է կայացրել
□ Փոփոխություններ և (կամ) լրացումներ կատարել Ֆոնդի կանոնադրությունում (կանոնադրությունը հաստատել նոր խմբագրությամբ),
□ փոփոխություններ և (կամ) լրացումներ կատարել Ֆոնդի կանոններում (կանոնները հաստատել նոր խմբագրությամբ),
□ փոփոխություններ կատարել Ֆոնդի կառավարման պայմանագրում,
□ փոփոխություններ կատարել Ֆոնդի պահառության պայմանագրում,
□ կնքել նոր կառավարչի (կառավարումն իրականացնող անձի) հետ կառավարման պայմանագիր,
□ կնքել նոր պահառուի հետ պահառության պայմանագիր:
Կից ներկայացնում ենք փոփոխությունները ներառող տարբերակը (նոր խմբագրությամբ հաստատված կանոնադրությունը (կանոնները), նոր պայմանագրի նախագիծը), ինչպես նաև այլ պահանջվող փաստաթղթերը:
Առդիր--------էջ:
Խնդրում ենք գրանցել կատարված փոփոխությունները Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
| Միջնորդագիրը ներկայացնող անձ`------------------------------------------------------------------------------------- |
|
_________________________________________________________________________________________ |
|
------ ---------------------- 20 թ. |
(հավելվածը փոփ. 25.08.15 թիվ 188-Ն, լրաց. 02.12.25 թիվ 211-Ն)
|
Հավելված 7.1 |
Կորպորատիվ ֆոնդի կանոնադրության տիտղոսաթերթ
|
ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ _______________________________________________________________ Կորպորատիվ ֆոնդի լրիվ անվանումը |
(հավելվածը լրաց. 25.08.15 թիվ 188-Ն)
|
Հավելված 7.2 |
Կորպորատիվ ֆոնդի կանոնադրության փոփոխության տիտղոսաթերթ
ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ -------------------------------------------------------------------------------------- Կորպորատիվ ֆոնդի լրիվ անվանումը (փոփոխություն(ներ)/լրացում(ներ)/նոր խմբագրություն) |
(հավելվածը լրաց. 25.08.15 թիվ 188-Ն)
|
Հավելված 7.3 |
Պայմանագրային ներդրումային ֆոնդի կանոնների տիտղոսաթերթ
|
ԿԱՆՈՆՆԵՐ ___________________________________________________ Կառավարչի (կառավարումն իրականացնող անձի) և ֆոնդի լրիվ անվանումը |
(հավելվածը լրաց. 25.08.15 թիվ 188-Ն, 02.12.25 թիվ 211-Ն)
|
Հավելված 7.4 |
Պայմանագրային ֆոնդի կանոնների փոփոխության տիտղոսաթերթ
|
Պայմանագրային ֆոնդի ՀՎՀՀ
ԿԱՆՈՆՆԵՐ |
(հավելվածը լրաց. 25.08.15 թիվ 188-Ն, 02.12.25 թիվ 211-Ն)
|
Հավելված 8 ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 2011 թվականի մայիսի 2-ի թիվ 117-Ն որոշմամբ հաստատված կանոնակարգ 10/11-ի |
ՀԱՅՏԱՐԱՐԱԳԻՐ
________________________________________________________________
(կորպորատիվ ներդրումային ֆոնդի անվանումը)
իրական շահառուի վերաբերյալ
|
1. Անուն, ազգանուն, հայրանուն | ||||||||||||||
|
2. Քաղաքացիություն | ||||||||||||||
|
3. Ծննդյան ամսաթիվ (օր/ամիս/տարի) | ||||||||||||||
|
4 Անձը հաստատող փաստաթղթի տվյալները Անձնագրի տվյալները Գործող այլ անձնագրի տվյալները (առկայության դեպքում) | ||||||||||||||
|
5. Նշեք Հանրային ծառայությունների համարանիշը (Հանրային ծառայության համարանիշ չստանալու վերաբերյալ տեղեկանքի համարը)
Կիրառելի չէ | ||||||||||||||
|
6. Նշեք Հաշվառման վայր
Փաստացի բնակության վայր
| ||||||||||||||
|
7. Կապի միջոցները Նշեք հեռախոսահամար բջջային այլ Էլեկտրոնային փոստի հասցե | ||||||||||||||
| 8. Իրական շահառու դառնալու ամսաթիվը (օր/ամիս/տարի) | ||||||||||||||
|
9. Իրական շահառու հանդիսանալու հիմքերը՝ համաձայն «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքի (ներկայացնել մանրամասներ, սույն կետի 1-4-րդ ենթակետերի լրացման դեպքում նշել նաև մասնակցության չափը): Մեկից ավելի հիմքերով իրական շահառու հանդիսանալու դեպքում նշում է կատարվում բոլոր հիմքերի մասով՝ համապատասխան կետերում. 1. ուղղակի տիրապետում է տվյալ ներդրումային ֆոնդի՝ ձայնի իրավունք տվող բաժնեմասերի (բաժնետոմսերի, փայերի) 20 և ավելի տոկոսին, կամ 2. անուղղակի տիրապետում է տվյալ ներդրումային ֆոնդի՝ ձայնի իրավունք տվող բաժնեմասերի (բաժնետոմսերի, փայերի) 20 և ավելի տոկոսին, կամ 3. ուղղակի կերպով ունի 20 և ավելի տոկոս մասնակցություն ներդրումային ֆոնդի կանոնադրական կապիտալում, կամ 4. անուղղակի կերպով ունի 20 և ավելի տոկոս մասնակցություն ներդրումային ֆոնդի կանոնադրական կապիտալում, կամ 5. տվյալ ներդրումային ֆոնդի նկատմամբ իրականացնում է իրական (փաստացի) վերահսկողություն այլ միջոցներով, 6. հանդիսանում է տվյալ ներդրումային ֆոնդի (ֆոնդի անունից հանդես եկող կառավարչի (ֆոնդի կառավարումն իրականացնող անձի)) գործունեության ընդհանուր կամ ընթացիկ ղեկավարումն իրականացնող պաշտոնատար անձ այն դեպքում, երբ առկա չէ սույն կետի 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ, 5-րդ ենթակետերի պահանջներին համապատասխանող ֆիզիկական անձ.
| ||||||||||||||
|
10. Միջանկյալ իրավաբանական անձանց վերաբերյալ տվյալներ (միջանկյալ իրավաբանական անձը կորպորատիվ ներդրումային ֆոնդի և իրական շահառու շղթայում գործող ցանկացած այլ իրավաբանական անձ է»)՝ իրավաբանական անձի պետական գրանցման տվյալները իրավաբանական անձի գործադիր մարմնի ղեկավարի անունը, ազգանունը | ||||||||||||||
| 10.1 Արդյո՞ք իրական շահառուն ներառված է Միավորված ազգերի կազմակերպության անվտանգության խորհրդի բանաձևերով կամ դրանց համաձայն հրապարակված ահաբեկչության կամ զանգվածային ոչնչացման զենքի տարածման հետ կապված անձանց ցանկերում:
o Ոչ o Այո (ներկայացնել մանրամասներ (ամսաթիվ (օր/ամիս/տարի), իրավական հիմքեր) | ||||||||||||||
| 10.2 Արդյո՞ք իրական շահառուն ունեցել է դատվածություն դիտավորությամբ կատարված հանցագործության համար:
o Ոչ o Այո (ներկայացնել մանրամասներ, այդ թվում՝ դատվածությունը օրենքով սահմանված կարգով մարված կամ վերացված լինելու վերաբերյալ) | ||||||||||||||
|
11. Այլ՝ Ձեր կարծիքով կարևոր տեղեկատվություն | ||||||||||||||
|
12. Սույնով հավաստիացնում ենք, որ տեղեկացված ենք և միաժամանակ տեղեկացրել ենք սույն հավելվածով իրական շահառու հանդիսացող անձին առ այն, որ սույն փաստաթղթում պարունակվող տեղեկատվությունն արժանահավատ է և ամբողջական, տեղեկատվության կեղծ ներկայացումը հանգեցնում է օրենքով սահմանված քրեական և վարչական պատասխանատվության, հայտարարագրով ներկայացված տվյալները՝ այդ թվում անձնական, Կենտրոնական բանկի կողմից կարող են փոխանցվել կամ բացահայտվել իրավաբանական անձանց պետական գրանցում իրականացնող մարմնին, ներկայացված տեղեկատվության որևիցե փոփոխության դեպքում կորպորատիվ ներդրումային ֆոնդը (ֆոնդի անունից հանդես եկող կառավարիչը (ֆոնդի կառավարումն իրականացնող անձը)) կտեղեկացնի Կենտրոնական բանկին:
| ||||||||||||||
(հավելվածը լրաց. 14.12.22 թիվ 226-Ն, 13.03.25 թիվ 40-Ն, 02.12.25 թիվ 211-Ն)
(կանոնակարգը խմբ., լրաց., փոփ. 25.08.15 թիվ 188-Ն, լրաց. 08.11.16 թիվ 194-Ն, լրաց., փոփ., խմբ. 01.09.17 թիվ 192-Ն, լրաց. 14.12.22 թիվ 226-Ն, փոփ., խմբ., լրաց. 08.08.23 թիվ 123-Ն, լրաց. 13.03.25 թիվ 40-Ն, լրաց., փոփ., խմբ. 02.12.25 թիվ 211-Ն)