ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԿՈԴ
050.0211 Ն. 02.12.2025
|
2 դեկտեմբերի 2025 թվականի |
թիվ 211-Ն |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 2-Ի ԹԻՎ 117-Ն, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի ԹԻՎ 323-Ն, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 16-Ի ԹԻՎ 19-Ն ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 27-Ի ԹԻՎ 332-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Նպատակ ունենալով ապահովել հրապարակային և ոչ հրապարակային ֆոնդերի գործունեությունը կարգավորող ակտերի համապատասխանությունը «Ներդրումային ֆոնդերի մասին օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» 2025 թվականի հունվարի 22-ի ՀՕ-23-Ն օրենքի պահանջներին,
հիմք ընդունելով «Ներդրումային ֆոնդերի մասին» օրենքի 8.1-ին հոդվածի 1-ին մասը, 16-րդ հոդվածի 1-ին մասը, 21-րդ հոդվածի 2-րդ մասը, 23-րդ հոդվածի 3-րդ մասը, 24-րդ հոդվածի 4-րդ մասը, 25-րդ հոդվածի 6-րդ մասը, 61-րդ հոդվածի 4-րդ մասը, 90-րդ հոդվածի 6-րդ մասը, 99-րդ հոդվածի 9-րդ մասը,
ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասով, 20-րդ հոդվածի 1-ին մասի «ե» կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերով և 34-րդ հոդվածով՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը
Որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2011 թվականի մայիսի 2-ի ««Ներդրումային ֆոնդի (ֆոնդի կանոնների) գրանցումը, օտարերկրյա ներդրումային ֆոնդի արժեթղթերը Հայաստանի Հանրապետությունում վաճառելու համար նախնական թույլտվություն տրամադրելու կարգն ու պայմանները» կանոնակարգ 10/11-ը հաստատելու մասին» թիվ 117-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) վերնագրում «ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՖՈՆԴԻ (ՖՈՆԴԻ ԿԱՆՈՆՆԵՐԻ)» բառերից հետո լրացնել «, ԴՐԱՆՑ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ» բառերը, իսկ որոշման 1-ին կետում և Որոշմամբ հաստատված «Ներդրումային ֆոնդի (ֆոնդի կանոնների) գրանցումը, օտարերկրյա ներդրումային ֆոնդի արժեթղթերը Հայաստանի Հանրապետությունում վաճառելու համար նախնական թույլտվություն տրամադրելու կարգն ու պայմանները» կանոնակարգ 10/11-ի (այսուհետ՝ Կանոնակարգ 10/11) վերնագրում «Ներդրումային ֆոնդի (ֆոնդի կանոնների)» բառերից հետո լրացնել «, դրանց փոփոխությունների» բառերը։
2. Կանոնակարգ 10/11-ում կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները.
1) Կանոնակարգ 10/11-ի 2-րդ կետի 3-րդ ենթակետի «։» կետադրական նշանը փոխարինել «,» կետադրական նշանով:
2) Կանոնակարգ 10/11-ի 2-րդ կետում 3-րդ ենթակետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 4-րդ ենթակետ.
«4) կառավարումն իրականացնող անձ՝ ոչ հրապարակային ներդրումային ֆոնդի կառավարումն իրականացնող անձ՝ համաձայն Օրենքի։»:
3) Կանոնակարգ 10/11-ի 4-րդ կետից հանել «կամ պատվիրված նամակով, կամ առձեռն Կենտրոնական բանկ մուտքագրման միջոցով» բառերը:
4) Կանոնակարգ 10/11-ի 4.2-րդ կետում «իսկ անհնարինության դեպքում՝» բառերից հետո լրացնել «էլեկտրոնային փոստի միջոցով կամ» բառերը։
5) Կանոնակարգ 10/11-ի 4.6-րդ կետում «թերի ներկայացումը» բառերից հետո լրացնել «կամ չներկայացումը» բառերը:
6) Կանոնակարգ 10/11-ի 2-րդ և 3-րդ բաժինների, 4-րդ, 5-րդ, 6-րդ և 7-րդ գլուխների վերնագրերից հանել «, ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄԸ» բառերը։
7) Կանոնակարգ 10/11-ի 8-րդ գլխի վերնագրից հանել «ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ» բառերը:
8) Կանոնակարգ 10/11-ի 5-րդ կետի 10-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«10) տեղեկանք, որում մանրամասն ներկայացվում է (այդ թվում` սխեմատիկորեն) կառավարչի կառավարչական գործառույթների և դրանց հետ կապված այլ գործունեության, այդ թվում՝ պահառուի հետ կապի իրականացումն ապահովող տեխնիկական և ծրագրային համակարգի նկարագրությունը: Սույն ենթակետով պահանջված տեղեկանքը չի ներկայացվում, եթե դրանով պահանջված տեղեկատվությունն արդեն իսկ ներառված է ֆոնդի կանոնադրությունում, կանոններում, կառավարման կամ պահառության պայմանագրում,»:
9) Կանոնակարգ 10/11-ի 5-րդ կետի 12-րդ ենթակետի «։» կետադրական նշանը փոխարինել «,» կետադրական նշանով:
10) Կանոնակարգ 10/11-ի 5-րդ կետը 12-րդ ենթակետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 13-րդ ենթակետով.
«13) ֆոնդի ֆիրմային անվանման գրանցման հայտ, որին ներկայացվող պահանջները, դրա հետ ներկայացվող փաստաթղթերի ցանկը, ինչպես նաև հայտի քննարկման ու ֆիրմային անվանման և դրա փոփոխությունների գրանցման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են Կենտրոնական բանկի և Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր մարմնի կողմից համատեղ սահմանված կարգով:»:
11) Կանոնակարգ 10/11-ի 8-րդ, 9-րդ, 10-րդ, 14-րդ, 15-րդ, 16-րդ, 20-րդ, 23-րդ, 24-րդ, 25-րդ, 28-րդ, 30-րդ, 31-րդ, 32-րդ, 32.6-րդ կետերը և 18-րդ կետի 9-րդ, 10-րդ, 12-րդ, 13-րդ ենթակետերը, 26-րդ կետի 6-րդ, 8-րդ, 10-րդ, 11-րդ, 12-րդ և 13-րդ ենթակետերը ուժը կորցրած ճանաչել:
12) Կանոնակարգ 10/11-ի 18-րդ կետի 3-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3) կառավարչի (կառավարումն իրականացնող անձի) տնօրենների խորհրդի կամ կառավարման իրավասու մարմնի որոշումը՝ տվյալ ֆոնդը ստեղծելու (եթե ֆոնդը ստեղծվում է կառավարչի (կառավարումն իրականացնող անձի) նախաձեռնությամբ) և կառավարելու մասին,»:
13) Կանոնակարգ 10/11-ի 18-րդ կետի 5-րդ ենթակետում «եթե ոչ հրապարակային ֆոնդի գործադիր կառավարումն իրականացնելու է կառավարիչ չհանդիսացող այլ անձ՝ ոչ հրապարակային ֆոնդի գործադիր կառավարումն իրականացնող անձի» բառերը փոխարինել «կառավարումն իրականացնող անձի» բառերով:
14) Կանոնակարգ 10/11-ի 18-րդ կետի 14-րդ ենթակետից հանել «(կորպորատիվ ֆոնդի դեպքում)» բառերը:
15) Կանոնակարգ 10/11-ի 21-րդ և 29-րդ կետերում «10» թիվը փոխարինել «30» թվով:
16) Կանոնակարգ 10/11-ի 22-րդ կետում «Հավելված 6-ի» բառերը փոխարինել «Հավելված 4-ի» բառերով:
17) Կանոնակարգ 10/11-ի 26-րդ կետի 2-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2) կառավարչի (կառավարումն իրականացնող անձի) տնօրենների խորհրդի կամ կառավարման իրավասու մարմնի որոշումը՝ տվյալ ֆոնդն ստեղծելու և կառավարելու մասին,»:
18) Կանոնակարգ 10/11-ի 26-րդ կետի 4-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«4) կառավարչի (կառավարումն իրականացնող անձի) տնօրենների խորհրդի կամ կառավարման իրավասու մարմնի որոշումը` ֆոնդի կանոնները հաստատելու մասին,»:
19) Կանոնակարգ 10/11-ի 26-րդ կետի 5-րդ ենթակետից հանել «ֆոնդի գործադիր» բառերը:
20) Կանոնակարգ 10/11-ի 26-րդ կետի 9-րդ ենթակետի «․» կետադրական նշանը փոխարինել «,» կետադրական նշանով:
21) Կանոնակարգ 10/11-ի 29.1-ին կետում «պայմանագրային ֆոնդի» բառերից հետո լրացնել «, ոչ հրապարակային պայմանագրային ֆոնդի» բառերով:
22) Կանոնակարգ 10/11-ի 32.1-ին կետից հանել «և փոփոխությունների» բառերը։
23) Կանոնակարգ 10/11-ի 32.2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«32.2 Միջնորդավորված ընթացակարգով ֆոնդի կանոնների (կանոնադրության) գրանցման համար կարող է դիմել միայն Օրենքով սահմանված ֆոնդի կառավարման լիցենզիա կամ թույլտվություն ստացած անձը:»:
24) Կանոնակարգ 10/11-ի 32.5-րդ կետում «միջնորդագիր ներկայացրած անձին՝ միջնորդ ընկերության առցանց գրանցման համակարգի միջոցով» բառերը փոխարինել «միջնորդ ընկերությանը, ինչպես նաև ոչ հրապարակային ֆոնդի կառավարումն իրականացնող անձին» բառերով:
25) Կանոնակարգ 10/11-ի 32.6-րդ կետում «23-րդ կամ 30-րդ կետով» բառերը փոխարինել «32.7-րդ կետով» բառերով:
26) Կանոնակարգ 10/11-ի 3-րդ բաժնից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 3.1-ին բաժին.
«ԲԱԺԻՆ 3.1 ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄԸ
32.7 Ֆոնդի կանոնադրությունում (կանոններում) փոփոխություններ կամ լրացումներ կատարվելու (կանոնադրությունը (կանոնները) նոր խմբագրությամբ հաստատելու), կորպորատիվ ֆոնդի կառավարման պայմանագրում, ֆոնդի պահառության պայմանագրում փոփոխություններ կատարվելու, նոր կառավարչի հետ կորպորատիվ ֆոնդի կառավարման պայմանագիր, նոր պահառուի հետ պահառության պայմանագիր կնքվելու դեպքերում այդ փոփոխությունները կամ լրացումները (նոր խմբագրությամբ հաստատված կանոնադրությունը (կանոնները) կամ նոր պայմանագրերը ներկայացվում են Կենտրոնական բանկ, ընդ որում՝
1) կանոնադրությունում (կանոններում) փոփոխություններ կամ լրացումներ կատարելու (կանոնադրությունը (կանոնները) նոր խմբագրությամբ հաստատելու) դեպքում ֆոնդը փոփոխությունները հաստատելուց հետո 10-օրյա ժամկետում Կենտրոնական բանկ է ներկայացնում հետևյալ փաստաթղթերը.
ա. միջնորդագիր՝ համաձայն սույն կանոնակարգի Հավելված 7-ի,
բ. ֆոնդի ժողովի (կառավարչի (կառավարումն իրականացնող անձի) տնօրենների խորհրդի կամ կառավարման իրավասու մարմնի) որոշումը կամ արձանագրությունից քաղվածք` կանոնադրությունում (կանոններում) փոփոխություններ կամ լրացումներ կատարելու (կանոնադրությունը (կանոնները) նոր խմբագրությամբ հաստատելու) մասին,
գ. ֆոնդի կանոնադրության (կանոնների) փոփոխությունները կամ լրացումները կամ նոր խմբագրությամբ կանոնադրությունը (կանոնները): Ընդ որում, կանոնադրությունը պետք է ունենա սույն կանոնակարգի Հավելված 7.2-ով սահմանված ձևի տիտղոսաթերթ,
դ. Հրապարակային ֆոնդի դեպքում՝ ֆոնդի պահառուի եզրակացությունը` կանոնադրության (կանոնների) փոփոխությունների կամ լրացումների (կանոնադրությունը (կանոնները) նոր խմբագրությամբ հաստատելու) մասին,
ե. փակ պայմանագրային ֆոնդի դեպքում՝ ֆոնդի ժողովի որոշումը ֆոնդի կանոններում փոփոխությունները կամ լրացումները (նոր խմբագրությամբ կանոնները) հաստատելու մասին կառավարչի (կառավարումն իրականացնող անձի) տնօրենների խորհրդի կամ կառավարման իրավասու մարմնի համապատասխան որոշմանը համաձայնություն տալու մասին (եթե տվյալ ֆոնդում ֆոնդի ժողով գումարվում է),
2) հրապարակային կորպորատիվ ֆոնդի կառավարման պայմանագրում փոփոխությունները կամ նոր կառավարչի հետ կնքված կորպորատիվ ֆոնդի կառավարման պայմանագիրը Կենտրոնական բանկում գրանցելու համար կորպորատիվ ֆոնդը փոփոխություններ կատարելու կամ նոր պայմանագիր կնքելու մասին որոշում կայացնելուց հետո 10-օրյա ժամկետում Կենտրոնական բանկ է ներկայացնում հետևյալ փաստաթղթերը՝
ա. միջնորդագիր՝ համաձայն սույն կանոնակարգի Հավելված 7-ի,
բ. ֆոնդի ժողովի որոշումը կամ արձանագրությունից քաղվածք` կառավարման պայմանագրում փոփոխություններ կատարելու կամ նոր կառավարչի հետ կառավարման պայմանագիր կնքելու վերաբերյալ,
գ. ֆոնդի կառավարման փոփոխված պայմանագիրը կամ նոր կառավարչի հետ կնքված կառավարման պայմանագիրը,
դ. նոր կառավարչի հետ կնքված ֆոնդի կառավարման պայմանագրի գրանցման դեպքում՝ ֆոնդի ժողովի որոշումը կամ արձանագրությունից քաղվածք նախկին կառավարչի հետ կնքված կառավարման պայմանագիրն ուժը կորցրած ճանաչելու մասին,
3) ոչ հրապարակային կորպորատիվ ֆոնդի կառավարման պայմանագրում փոփոխություններ կատարելու կամ նոր կառավարումն իրականացնող անձի հետ կառավարման պայմանագիր կնքելու դեպքում, կորպորատիվ ֆոնդը փոփոխություններ կատարելու կամ նոր պայմանագիր կնքելու մասին որոշում կայացնելուց հետո 10-օրյա ժամկետում Կենտրոնական բանկ է ներկայացնում ֆոնդի կառավարման փոփոխված պայմանագիրը կամ նոր կառավարումն իրականացնող անձի հետ կնքված կառավարման պայմանագիրը,
4) հրապարակային ֆոնդի պահառության պայմանագրում փոփոխությունները կամ նոր պահառուի հետ կնքված պահառության պայմանագիրը Կենտրոնական բանկում գրանցելու համար ֆոնդը (ֆոնդի կառավարիչը) փոփոխություններ կատարելու կամ նոր պայմանագիր կնքելու մասին որոշում կայացնելուց հետո 10-օրյա ժամկետում Կենտրոնական բանկ է ներկայացնում հետևյալ փաստաթղթերը՝
ա. միջնորդագիր՝ համաձայն սույն կանոնակարգի Հավելված 7-ի,
բ. ֆոնդի ժողովի (կառավարչի տնօրենների խորհրդի) որոշումը կամ արձանագրությունից քաղվածք` պահառության պայմանագրում փոփոխություններ կատարելու կամ նոր պահառուի հետ պահառության պայմանագիր կնքելու վերաբերյալ,
գ. պահառության փոփոխված պայմանագիրը կամ նոր պահառուի հետ կնքված պահառության պայմանագիրը,
դ. նոր պահառուի հետ կնքված պահառության պայմանագրի գրանցման դեպքում ֆոնդի ժողովի (կառավարչի տնօրենների խորհրդի) որոշումը կամ արձանագրությունից քաղվածք նախկին պահառուի հետ կնքված պահառության պայմանագիրն ուժը կորցրած ճանաչելու մասին, ինչպես նաև սույն կետի 1-ին ենթակետով նախատեսված՝ ֆոնդի կանոններում համապատասխան փոփոխություն կատարելու համար պահանջվող փաստաթղթերը,
ե. փակ պայմանագրային ֆոնդի դեպքում՝ ֆոնդի ժողովի որոշումը ֆոնդի պահառության պայմանագրի փոփոխման կամ դրա գործողության դադարեցման և նոր պահառուի հետ ֆոնդի պահառության պայմանագրի կնքման մասին կառավարչի տնօրենների խորհրդի համապատասխան որոշմանը համաձայնություն տալու մասին (եթե տվյալ ֆոնդում ֆոնդի ժողով գումարվում է)։
32.8 Անհրաժեշտության դեպքում Կենտրոնական բանկը կարող է պահանջել լրացուցիչ փաստաթղթեր և տեղեկություններ՝ սույն կանոնակարգի 32.7-րդ կետի համաձայն ներկայացված փաստաթղթերում արտացոլված տեղեկատվության հավաստիությունը գնահատելու համար:
32.9 Կենտրոնական բանկը սույն կանոնակարգի 32.7-րդ կետի 1-ին, 2-րդ և 4-րդ ենթակետերով պահանջվող փաստաթղթերը պատշաճ կերպով ստանալու պահից 30 աշխատանքային օրվա ընթացքում գրանցում է ֆոնդի կանոնադրության փոփոխությունները կամ լրացումները (նոր խմբագրությամբ հաստատված կանոնադրությունը), կառավարման պայմանագրում փոփոխությունները կամ նոր կառավարչի հետ կնքված կառավարման պայմանագիրը, պահառության պայմանագրում փոփոխությունները կամ նոր պահառուի հետ կնքված պահառության պայմանագիրը կամ մերժում է գրանցումը:
32.10 Որակավորված ներդրողների կորպորատիվ ֆոնդի կառավարման պայմանագրում և որակավորված ներդրողների ֆոնդի պահառության պայմանագրում կատարված փոփոխությունների կամ լրացումների կամ նոր կառավարչի հետ կնքված ֆոնդի կառավարման պայմանագրի գրանցումը կատարվում է համաձայն սույն կանոնակարգի 32.7-րդ կետի 2-րդ և 4-րդ ենթակետերի, եթե պահանջվող փաստաթղթերի հետ ներկայացվում է ֆոնդի մասնակցի գրավոր պահանջը Կենտրոնական բանկի կողմից փոփոխության առարկա հանդիսացող փաստաթղթի` օրենքին և այլ իրավական ակտերին համապատասխանությունն ստուգելու մասին: Այլապես, Կենտրոնական բանկը` պատշաճ կերպով տեղեկացվելուց հետո, 3 աշխատանքային օրվա ընթացքում գրանցում է կառավարման և պահառության պայմանագրերի փոփոխությունները կամ լրացումները կամ նոր կառավարման, պահառության պայմանագիրը կամ մերժում է գրանցումը:
32.11 Ֆոնդի կանոնակարգում (կանոններում) կառավարման և պահառության պայմանագրերում կատարված փոփոխությունները և լրացումները Կենտրոնական բանկ ներկայացնելիս, ի լրումն 32.7-րդ կետով պահանջված փաստաթղթերի, ներկայացվում է նաև կանոնակարգի (կանոնների), պայմանագրերի օրինակը խմբագրության ռեժիմով:
32.12 Սույն կանոնակարգի 8-րդ գլխով սահմանված՝ միջնորդավորված ընթացակարգով գրանցված ֆոնդի կանոնների՝ սույն կանոնակարգի 32.7 կետով սահմանված փոփոխությունները կարող են ներկայացվել միջնորդավորված ընթացակարգով՝ սույն կանոնակարգի 32.1-ին կետով սահմանված եղանակով կամ սույն կանոնակարգի 4-րդ կետով սահմանված եղանակով:»։
27) Կանոնակարգ 10/11-ի 36-րդ կետում «կառավարչին» բառը փոխարինել «միջնորդագիրը ներկայացրած անձին» բառերով:
28) Կանոնակարգ 10/11-ի 48-րդ կետում «Հավելված 1-ի» բառերը փոխարինել «Հավելված 8-ի» բառերով:
29) Կանոնակարգ 10/11-ի Հավելված 1-ի և Հավելված 2-ի «Տեղեկություններ ֆոնդի մասին» աղյուսակների 3-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 3.1-ին կետ.
| « |
|
»: | ||||
30) Կանոնակարգ 10/11-ի Հավելված 1-ի «Տեղեկություններ ֆոնդի մասին» աղյուսակի 7.4-րդ կետը ուժը կորցրած ճանաչել:
31) Կանոնակարգ 10/11-ի Հավելված 2-ի «Տեղեկություններ ֆոնդի մասին» աղյուսակի 2-րդ կետում «Կառավարչի» բառից հետո լրացնել «(կառավարումն իրականացնող անձի)» բառերը և հանել «(բացառությամբ կառավարիչ չունեցող ոչ հրապարակային ֆոնդի)» բառերը:
32) Կանոնակարգ 10/11-ի Հավելված 3-ի «Տեղեկություններ ֆոնդի մասին» աղյուսակի 11.2-րդ կետը ուժը կորցրած ճանաչել:
33)Կանոնակարգ 10/11-ի Հավելված 4-ում և Հավելված 4.1-ում «կառավարումն իրականացնող անձը» բառերից առաջ հանել «գործադիր» բառը:
34) Կանոնակարգ 10/11-ի Հավելված 6-ը ուժը կորցրած ճանաչել:
35)Կանոնակարգ 10/11-ի Հավելված 7-ում «կառավարչի» բառից հետո լրացնել «(կառավարումն իրականացնող անձի)» բառերը:
36)Կանոնակարգ 10/11-ի Հավելված 7.3-ում, Հավելված 7.4-ում և Հավելված 8-ի 12-րդ կետում «Կառավարչի» բառից հետո լրացնել «(կառավարումն իրականացնող անձի)» բառերը:
3. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2013 թվականի դեկտեմբերի 27-ի «Ներդրումային ֆոնդի և յուրաքանչյուր ենթաֆոնդի զուտ ակտիվների նվազագույն արժեքը սահմանելու մասին» թիվ 323-Ն որոշման 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2. Սույն որոշմամբ սահմանված զուտ ակտիվների նվազագույն արժեքը կիրառվում է հրապարակային ֆոնդի գրանցման պահից 6 ամիս հետո, իսկ ոչ հրապարակային ֆոնդի գրանցման պահից 1 տարի հետո:»:
4. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2016 թվականի փետրվարի 16-ի ««Ներդրումային ֆոնդերի միացմանը նախնական համաձայնություն տրամադրելու, միացման մասին տեղեկատվությունները տրամադրելու և հրապարակելու կարգը» կանոնակարգ 10/28-ը հաստատելու մասին» թիվ 19-Ն որոշման (այսուհետ՝ թիվ 19-Ն որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումները.
1) թիվ 19-Ն որոշման հավելվածի վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ․ ««ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՖՈՆԴԵՐԻ ՄԻԱՑՄԱՆԸ ՆԱԽՆԱԿԱՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ, ՄԻԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԵՎ ՀՐԱՊԱՐԱԿԵԼՈՒ ԿԱՐԳ» ԿԱՆՈՆԱԿԱՐԳ 10/28»․
2) թիվ 19-Ն որոշմամբ հաստատված «Ներդրումային ֆոնդերի միացմանը նախնական համաձայնություն տրամադրելու, միացման մասին տեղեկությունները տրամադրելու և հրապարակելու կարգը» կանոնակարգ 10/28-ի (այսուհետ՝ Կանոնակարգ 10/28) 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2․ Սույն կանոնակարգով պահանջվող բոլոր փաստաթղթերը Կենտրոնական բանկ են ներկայացվում էլեկտրոնային եղանակով` Սի-Բի-Էյ-նեթ համակարգի միջոցով, իսկ անհնարինության դեպքում՝ էլեկտրոնային կրիչով՝ կից գրությամբ: Միջնորդավորված ընթացակարգով գրանցված ոչ հրապարակային պայմանագրային ֆոնդերը կարող են սույն կանոնակարգով պահանջվող բոլոր փաստաթղթերը Կենտրոնական Բանկին ներկայացնել կարգավորվող շուկայի օպերատորի առցանց գրանցման համակարգի միջոցով:»:
3) Կանոնակարգ 10/28-ի 3-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 3.1-ին կետ.
«3.1 Սույն կանոնակարգի (բացառությամբ 8-րդ գլխի) իմաստով, կառավարիչ հասկացությունը ներառում է նաև ոչ հրապարակային ֆոնդի կառավարումն իրականացնող անձին:»:
4) Կանոնակարգ 10/28-ի Հավելված 1-ում «միացող ֆոնդի ընդհանուր ժողովի (կառավարչի», «պահպանվող ֆոնդի ընդհանուր ժողովի (կառավարչի», «պահպանվող ֆոնդի (կառավարչի» և «միացող ֆոնդի (կառավարչի» բառերից հետո լրացնել «(կառավարումն իրականացնող անձի)» բառերը:
5) Կանոնակարգ 10/28-ի Հավելված 2-ում «պահպանվող ֆոնդի (կառավարչի» և «միացող ֆոնդի (կառավարչի» բառերից հետո լրացնել «, կառավարումն իրականացնող անձի» բառերը:
5. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2012 թվականի նոյեմբերի 27-ի «Ներդրումային ընկերություններին լրացուցիչ գործունեության տեսակներ թույլատրելու և դրանց իրականացման համար պահանջներ սահմանելու մասին» թիվ 332-Ն որոշման նախաբանում «28-րդ հոդվածի 2-րդ մասը,» բառերից հետո լրացնել ««Ներդրումային ֆոնդերի մասին» օրենքի 8․1-ին հոդվածի 1-ին մասը,» բառերը:
6. Մինչև ««Ներդրումային ֆոնդերի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» 2025 թվականի հունվարի 22-ի ՀՕ-23-Ն օրենքի 45-րդ հոդվածով սահմանված ժամկետը՝ Կանոնակարգ 10/11-ով սահմանված ոչ հրապարակային ֆոնդի կառավարումն իրականացնող անձ հասկացությունը ներառում է նաև թույլտվություն չստացած ոչ հրապարակային ֆոնդի գործադիր կառավարումն իրականացնող անձանց:
7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահ՝ |
Մ. Գալստյան |
|
12/18/2025 Երևան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 23 դեկտեմբերի 2025 թվական: