ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ
|
«10» դեկտեմբերի 2025 թ. |
N 163-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ԵՐԵԽԱՆԵՐԻ ԽՆԱՄՔԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԵՐԻՑ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԻՑ ԲԽՈՂ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐԸ ԵՎ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎԱԹՂԹԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Սոցիալական աջակցության մասին» օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետը.
Հրամայում եմ`
1. Հաստատել երեխաների խնամքի տրամադրման կարգերից և պայմաններից բխող ընթացակարգերը՝ համաձայն Հավելված 1-ի։
2. Հաստատել երեխաների խնամքի տրամադրման կարգերից և պայմաններից բխող օրինակելի ձևաթղթերը՝
1) բնակչության սոցիալական պաշտպանության հաստատություններում և ընտանեկան միջավայրին մոտ խնամք տրամադրող կազմակերպություններում խնամք տրամադրելու համար՝ համաձայն Հավելված 2-ի.
2) երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոնում (շուրջօրյա խնամքի բաղադրիչ) խնամք տրամադրելու համար՝ համաձայն Հավելված 3-ի.
3) ցերեկային կենտրոններում խնամք տրամադրելու համար՝ համաձայն Հավելված 4-ի:
3. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
|
2025-12-10
|
Ա. Թորոսյան |
ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐ
ԵՐԵԽԱՆԵՐԻ ԽՆԱՄՔԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԵՐԻՑ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԻՑ ԲԽՈՂ
ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԵՎ ԸՆՏԱՆԵԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐԻՆ ՄՈՏ ԽՆԱՄՔ ՏՐԱՄԱԴՐՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԽՆԱՄՔ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԽՆԱՄՔԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԵՐԻՑ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԻՑ ԲԽՈՂ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎԱԹՂԹԵՐ
ԵՐԵԽԱՅԻ ԵՎ ԸՆՏԱՆԻՔԻ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ (ՇՈՒՐՋՕՐՅԱ ԽՆԱՄՔԻ ԲԱՂԱԴՐԻՉ) ԽՆԱՄՔ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ՝ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԽՆԱՄՔԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԵՐԻՑ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԻՑ ԲԽՈՂ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎԱԹՂԹԵՐ
ՑԵՐԵԿԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆՆԵՐՈՒՄ ԽՆԱՄՔ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԵՐԵԽԱՆԵՐԻՆ ԽՆԱՄՔԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԵՐԻՑ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԻՑ ԲԽՈՂ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎԱԹՂԹԵՐ
Պաշտոնական հրապարակման օրը՝ 19 դեկտեմբերի 2025 թվական: