«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
նախագահ Լ. ՏԵՐ-Պետրոսյան
«29» նոյեմբերի 1995 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
29 նոյեմբերի 1995 թ. N 88
Քաղ. Երևան
ՇԱԽՄԱՏԻ 32-ՐԴ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՕԼԻՄՊԻԱԴԱՅԻ ԵՎ ՖԻԴԵ-Ի 67-ՐԴ ԿՈՆԳՐԵՍԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՄԻ ՇԱՐՔ ՀՅՈՒՐԱՆՈՑՆԵՐԻ ԵՎ ԵՐԵՎԱՆԻ ՄԱՐԶԱՀԱՄԵՐԳԱՅԻՆ ՀԱՄԱԼԻՐԻ ՎԵՐԱՆՈՐՈԳՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՊԱՏՎԻՐԱՏՈՒՆԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ի լրումն Հայաստանի Հանրապետության կառավարության 1995 թվականի հոկտեմբերի 12-ի «Շախմատի 32-րդ համաշխարհային օլիմպիադայի և ՖԻԴԵ-ի 67-րդ կոնգրեսի նախապատրաստման և անցկացման միջոցառումների մասին» N 52 որոշման, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Արմենիա» հյուրանոցային համալիրի 2-րդ մասնաշենքի և «Անի» հյուրանոցի վերանորոգման աշխատանքների պատվիրատու սահմանել Հայաստանի Հանրապետության առևտրի, սպասարկումների և զբոսաշրջիկության նախարարությունը:
2. «Էրեբունի-1», «Շիրակ» հյուրանոցների և Երևանի մարզահամերգային համալիրի վերանորոգման աշխատանքների պատվիրատու սահմանել Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությունը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1995 թվականի նոյեմբերի 29-ից:
|
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության վարչապետ |
Հ. ԲԱԳՐԱՏՅԱՆ |