ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ
ՆՈՐ ՀԱՃԸՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
28 նոյեմբերի 2025 թվականի N 94-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՆՈՐ ՀԱՃԸՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ 2026 ԹՎԱԿԱՆԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 18-րդ կետով, , «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքի 9-րդ, 11-րդ և 12-րդ հոդվածներով, Նոր Հաճըն համայնքի ավագանին որոշում է.
1. Նոր Հաճըն համայնքի վարչական տարածքում 2026 թվականի համար սահմանել տեղական տուրքերի դրույքաչափերը` համաձայն հավելվածների:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդող օրվանից և տարածվում է 2026 թվականի հունվարի 1-ից ծագած հարաբերությունների վրա:
|
Կողմ -15 ՄԱԹԵՎՈՍՅԱՆ ԳԱԳԻԿ ԻՍՊԻՐՅԱՆ ԱՆԻ ԽԱՌԱՏՅԱՆ ՄԱՐՏԻԿ ՊԵՏՐՈՍՅԱՆ ՆԵՐՍԵՍ ՄԽԻԹԱՐՅԱՆ ԳԵՂԱՄ ՕԶՆԵՑՅԱՆ ՆԱՐԻՆԵ ԹՈՐՈՍՅԱՆ ԱՐԿԱԴԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ԹՈՎՄԱՍ ԱՎԴԱԼՅԱՆ ՌՈՄԱՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ ԱՐՄԵՆ ԳՅՈՒԼԻՆՅԱՆ ՍԱՀԱԿ ՄԱՐԳԱՐՅԱՆ ԷՄՄԱ ՄՈՒՐԱԴՅԱՆ ԱՆՆԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ ՀՈՎՀԱՆՆԵՍ ԲԱԼԱՍԱՆՅԱՆ ԽԱՉԱՏՈՒՐ |
Դեմ -0 |
Ձեռնպահ -0 |
|
Համայնքի ղեկավար` |
Գ. ՄԱԹԵՎՈՍՅԱՆ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 16 դեկտեմբերի 2025 թվական: