«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
նախագահ Լ. ՏԵՐ-Պետրոսյան
«20» սեպտեմբերի 1995 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
20 սեպտեմբերի 1995 թ. N 37
Քաղ. Երևան
«ԵՐԵՎԱՆԻ «ԳԱՐՈՒՆ» ԱՄ ՆՈՐ ԵՐԶՆԿԱՅԻ ԱՐՏԱԴՐԱՄԱՍ» ՊԵՏԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ ԲԱՑ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՁԵՎՈՎ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սեփականաշնորհել «Երևանի «Գարուն» ԱՄ Նոր Երզնկայի արտադրամաս» պետական ձեռնարկությունը՝ «Երևանի «Գարուն» ԱՄ Նոր Երզնկայի արտադրամաս» բաց բաժնետիրական ընկերություն ստեղծելու միջոցով:
2. Սեփականաշնորհումն իրականացնել բաց աճուրդով՝ Հայաստանի. Հանրապետության կառավարության 1995 թվականի ապրիլի 12-ի «Աճուրդային վաճառքի ձևով արժեթղթերի տեղաբաշխման կարգի հաստատման մասին» N 197 որոշմամբ սահմանված կարգով։
3. «Երևանի «Գարուն» ԱՄ Նոր Երզնկայի արտադրամաս» պետական ձեռնարկությունը սեփականաշնորհվում է որպես գույքային համալիր:
4. «Երևանի «Գարուն» ԱՄ Նոր Երզնկայի արտադրամաս» պետական ձեռնարկության կուտակման ֆոնդերը համարվում են պետական սեփականություն և սեփականաշնորհման ժամանակ չեն կարող օգտագործվել որպես վճարման միջոց:
5. Սահմանել ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամը՝ 4195 հազ. դրամ, որից աճուրդային վաճառքի ենթակա մասը՝ 4195 հազ. դրամ։
6. Վճարման ենթակա պասսիվներ չկան։
7. Ընկերության կանոնադրական հիմնադրամը համապատասխանում է 420 սովորական բաժնետոմսի` յուրաքանչյուրը 10000 դրամ անվանական արժեքով, որից աճուրդային վաճառքի ենթակա մասը՝ 420 սովորական բաժնետոմսի։
8. Աճուրդային վաճառքն իրականացնել բաժնետոմսերի փաթեթներով (լոտերով), պետական բաժնեմասը տրոհելով 10 լոտի՝ յուրաքանչյուրում 42 բաժնետոմս՝ 420 հազ. դրամ մեկնարկային գնով։
9. Աճուրդում չտեղաբաշխված լոտերը համարվում են պետական սեփականություն և տնօրինվում են Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչության կողմից՝ մինչև դրանց հետագա տեղաբաշխումը։
10. Առաջարկել Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման և ապապետականացման պետական հանձնաժողովին՝
ա) հաստատել «Երևանի «Գարուն» ԱՄ Նոր Երզնկայի արտադրամաս» բաց բաժնետիրական ընկերության կանոնադրությունը և ընկերությունը սահմանված կարգով գրանցել Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունների պետական ռեգիստրում:
բ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցել ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը և այն հրապարակել մամուլում։
11. Սահմանել, որ «Երևանի «Գարուն» ԱՄ Նոր Երզնկայի արտադրամաս» բաց բաժնետիրական ընկերության աճուրդային վաճառքն իրականացվում է բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից հետո մեկ ամսվա ընթացքում։
12. Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությանը՝ սահմանված կարգով Հայխնայբանկում բացել «Երևանի «Գարուն» ԱՄ Նոր Երզնկայի արտադրամաս» բաց բաժնետիրական ընկերության ժամանակավոր հաշիվը և ազդագրի հրապարակումից հետո մեկամսյա ժամկետում իրականացնել աճուրդը։
13. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1995 թվականի սեպտեմբերի 20-ից։
|
Հայաստանի Հանրապետության |
Հ. ԲԱԳՐԱՏյան |