ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
11 դեկտեմբերի 2025 թվականի N 1785-Լ
ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄՆԻ ԿՈՂՄԻՑ ԱՆՁԻ ՖՈՒՆԿՑԻՈՆԱԼՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԴԻՏԱՐԿՈՒՄՆԵՐԻ ՏԱՐԵԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ ԿԱԶՄԵԼՈՒ ՄԵԹՈԴԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Անձի ֆունկցիոնալության գնահատման մասին» օրենքի 11.1-ին հոդվածի 4-րդ մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կողմից անձի ֆունկցիոնալության գնահատման ոլորտում իրականացվող դիտարկումների տարեկան ծրագիրը կազմելու մեթոդաբանությունը՝ համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:
|
Հայաստանի Հանրապետության |
Տ. Խաչատրյան |
|
Երևան |
|
11.12.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
|
Հավելված ՀՀ կառավարության 2025 թվականի դեկտեմբերի 11-ի N 1785-Լ որոշման |
ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄՆԻ ԿՈՂՄԻՑ ԱՆՁԻ ՖՈՒՆԿՑԻՈՆԱԼՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԴԻՏԱՐԿՈՒՄՆԵՐԻ ՏԱՐԵԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ ԿԱԶՄԵԼՈՒ ՄԵԹՈԴԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն մեթոդաբանությամբ կանոնակարգվում են Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի (այսուհետ` տեսչական մարմին) կողմից անձի ֆունկցիոնալության գնահատման նկատմամբ վերահսկողության նպատակով դիտարկումների տարեկան ծրագրի կազմման ընդհանուր մոտեցումները:
2. Դիտարկումների տարեկան ծրագրի կազմման նպատակը տեսչական մարմնի ռեսուրսները առավել թիրախային նպատակաուղղելն է, որը պահանջում է դիտարկման ենթակա սուբյեկտների ռիսկայնության աստիճանների որոշում և ըստ նշված աստիճանների՝ դրանց հետագա դասակարգում:
2. ՌԻՍԿԻ ՍԱՀՄԱՆՈՒՄԸ
3. Սույն մեթոդաբանության տեսանկյունից ռիսկը անձի ֆունկցիոնալության գնահատման ոլորտում օրենսդրության պահանջների թույլ տված խախտումների հավանականությունն է` հաշվի առնելով պատճառված հնարավոր վնասի ծանրության աստիճանը:
4. Ռիսկայնության միավորը վերագրվելու է անձի ֆունկցիոնալությունը գնահատող առանձին մասնագետներին, ամփոփագիր մշակած կամ ֆունկցիոնալության գնահատման ուղեգիր տված մասնագետներին, որոնք սույն մեթոդաբանության տեսանկյունից համարվելու են անձի ֆունկցիոնալության գնահատման ոլորտում վերահսկողության ենթակա սուբյեկտներ:
3. ՌԻՍԿԱՅՆՈՒԹՅՈՒՆԸ ՈՐՈՇՈՂ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ ԵՎ ՌԻՍԿԱՅՆՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՈՒՄԸ
5. Անձի ֆունկցիոնալության գնահատման ոլորտում տեսչական մարմնի կողմից վերահսկողության ենթակա սուբյեկտների ռիսկը գնահատվում է ֆունկցիոնալության գնահատող հանձնաժողովների կամ վերահսկողության ենթակա առանձին սուբյեկտների գործունեության վերլուծության հիման վրա:
6. Ռիսկայնության առավելագույն կշիռը սահմանվում է 100 միավոր, որից 50 միավորը վերագրվում է վերահսկողության ենթակա սուբյեկտի գործունեության կամ ֆունկցիոնալությունը գնահատող հանձնաժողովի աշխատանքի վերլուծության արդյունքով, իսկ մյուսը 50 միավորը՝ ստուգաթերթով իրականացված դիտարկման արդյունքով:
7. Ֆունկցիոնալության գնահատող մասնագետների գործունեության վերլուծությունն իրականացվելու է ըստ առանձին չափորոշիչների՝ համաձայն N 1 աղյուսակի:
Աղյուսակ N 1
|
NN ը/կ |
Չափորոշիչը |
Միավորները | ||||
|
2 |
4 |
8 |
10 | |||
|
1. |
Մասնագետի կողմից գնահատված անձանց քանակը |
Մասնագետների կողմից գնահատված անձանց քանակի միջին ցուցանիշի մինչև 20% |
Մասնագետների կողմից գնահատված անձանց քանակի միջին ցուցանիշի 20-70% |
Մասնագետների կողմից գնահատված անձանց քանակի միջին ցուցանիշի 71-150% |
Մասնագետների կողմից գնահատված անձանց քանակի միջին ցուցանիշի 151% և ավելին | |
|
2. |
Տվյալ մասնագետի գծով գնահատման արդյունքների (ներառյալ ծառայությունների անհատական ծրագրի) կամ դրանց առանձին բաղադրիչների դեմ բերված և բավարարված բողոքարկումների տոկոսայնությունը |
Բողոքարկված և բավարարված դեպքերի ցուցանիշը մինչև 20% է |
Բողոքարկված և բավարարված դեպքերի ցուցանիշի 20-50% է |
Բողոքարկված և բավարարված դեպքերի ցուցանիշի 51-70% է |
Բողոքարկված և բավարարված դեպքերի ցուցանիշի 71-100% է | |
|
3. |
Միավորները | |||||
|
Մասնագետի մասնակցությամբ կազմված հանձնաժողովի/ հանձնաժողովների աշխատանքների արդյունքների գնահատում (մի քանի առանձին չափանիշով համապատաս- խանության առկայության դեպքում հիմք է ընդունվում առավելագույն միավորը) |
0 |
2 |
4 |
6 |
10 | |
|
Գնահատման արդյունքներով ֆունկցիոնա- լության սահմանա- փակման աստիճանը սահմանվել է ցածր 4%-ից |
Գնահատման արդյունքներով ֆունկցիոնա- լության սահմանա- փակման աստիճանը սահմանվել է 4-24% միջակայքում |
Գնահատման արդյունքներով ֆունկցիոնա- լության սահմանա- փակման աստիճանը սահմանվել է 25-49% միջակայքում |
Գնահատման արդյունքներով ֆունկցիոնա- լության սահմանա-փակման աստիճանը սահմանվել է 50-74% միջակայքում |
Գնահատման արդյունքներով ֆունկցիոնա- լության սահմանա- փակման աստիճանը սահմանվել է 75-100% միջակայքում | ||
|
Միավորները | ||||||
|
0 |
10 | |||||
|
Գնահատված անձանց մասով չի սահմանվել անժամկետ հաշմանդամություն |
Գնահատված անձանց մասով սահմանվել է անժամկետ հաշմանդամություն | |||||
|
4. |
Անձի ֆունկցիոնա- լության գնահատման կարգի խախտման հիմքով կիրառված վարչական պատասխանա- տվության միջոցները |
Միավորները | ||||
|
0 |
3 |
10 | ||||
|
Վարչական պատասխանատվության միջոցներ չեն կիրառվել |
Կիրառվել է վարչական տուգանք |
Վարչական տուգանք և նախկինում հավաստագրից զրկում | ||||
8. Ֆունկցիոնալության գնահատման ուղեգիր տված կամ ամփոփագիր մշակող մասնագետների գործունեության վերլուծությունը իրականացվելու է ըստ առանձին չափորոշիչների՝ համաձայն N 2 աղյուսակի:
Աղյուսակ N 2
|
NN ը/կ |
Չափորոշիչը |
Միավորները | |||
|
3 |
6 |
12 |
15 | ||
|
1. |
Տրված ուղեգրերի կամ լրացված ամփոփագրերի քանակը |
Տրված ուղեգրերի կամ լրացված ամփոփագրերի միջին ցուցանիշի մինչև 20% |
Տրված ուղեգրերի կամ լրացված ամփոփագրերի միջին ցուցանիշի 20-70% |
Տրված ուղեգրերի կամ լրացված ամփոփագրերի միջին ցուցանիշի 71-150% |
Տրված ուղեգրերի կամ լրացված ամփոփագրերի միջին ցուցանիշի 151% և ավելին |
|
2. |
Ամփոփագիր մշակող մասնագետի կողմից մերժված դիմումների տոկոսային հարաբե- րակցությունը ընդունված դիմումների հետ |
մինչև 20% |
20-50% |
51-70% |
71-100% |
|
3. |
Մերժված ուղեգրերի տոկոսայնությունը |
մինչև 20% |
20-50% |
51-70% |
71-100% |
|
4. |
Անձի ֆունկցիոնալության գնահատման կարգի խախտման հիմքով կիրառված վարչական պատասխանատվության միջոցները |
Միավորները | |||
|
0 |
10 |
20 | |||
|
Վարչական պատասխանատվության միջոցներ չեն կիրառվել |
Կիրառվել է վարչական տուգանք |
Վարչական տուգանքներ և նախկինում կասեցված լիցենզիա | |||
9. Անձի ֆունկցիոնալության գնահատման ոլորտում տեսչական մարմնի կողմից վերահսկողության ենթակա սուբյեկտների ռիսկը հաշվարկվում է առանձին մասնագետների գործունեության վերլուծության և ստուգաթերթով իրականացված դիտարկման արդյունքների հիմքով ստացված միավորների հանրագումարով:
10. Եթե տվյալ մասնագետը գործունեություն է իրականացրել մի քանի ուղղությամբ (հանձնաժողովի աշխատանքների մասնակցություն, ուղեգրերի տրամադրում, ամփոփագրի լրացում), ապա ըստ առանձին ուղղությունների՝ նրա ռիսկայնության միավորը հաշվարկվում է առանձին:
4. ԴԻՏԱՐԿՈՒՄՆԵՐԻ ՏԱՐԵԿԱՆ ԾՐԱԳՐԻ ԿԱԶՄՈՒՄԸ
11. Վերահսկողության առանձին ուղղություններով (հանձնաժողովի աշխատանքների մասնակցություն, ուղեգրերի տրամադրում, ամփոփագրի լրացում) անձի ֆունկցիոնալության գնահատման ոլորտում վերահսկողության ենթակա սուբյեկտները դասակարգվում են ըստ ռիսկայնության աստիճանի նվազման:
12. Ըստ վերահսկողության առանձին ուղղությունների դիտարկումների տարեկան ծրագրում ներգրավվող սուբյեկտների քանակը որոշվում է տեսչական մարմնի ղեկավարի կողմից՝ դիտարկումների իրականացմանը նախորդող տարվա վերջին ամսվա ընթացքում:
13. Դիտարկումների տարեկան ծրագրում ներառվում են առավելագույն ռիսկայնության միավոր ստացած սուբյեկտները:
14. Եթե առանձին սուբյեկտը տվյալ ուղղությամբ ներառվել է դիտարկումների տարեկան ծրագիր, ապա դիտարկումների տարեկան ծրագիր ներառվում են նաև տվյալ ուղղությամբ նույն ռիսկայնության միավորը ստացած մյուս բոլոր սուբյեկտները:
15. Դիտարկումն իրականացվում է այն գործունեության մասով, որի վերլուծության արդյունքներով սուբյեկտը ներառվել է դիտարկումների տարեկան ծրագրում:
16. Վերահսկողության ենթակա սուբյեկտը միայն մեկ ուղղությամբ կարող է ներառվել դիտարկումների տարեկան ծրագրում: Մեկից ավելի ուղղությամբ դիտարկումների տարեկան ծրագիր ներառման ենթակա սուբյեկտի վերահսկողության ուղղությունը որոշվում է՝ հաշվի առնելով դիտարկվող ուղղություններով նրա ռիսկայնության միավորների և այդ ուղղություններով առավել ռիսկային սուբյեկտների ստացած միավորների համամասնությունները:
|
Հայաստանի Հանրապետության |
Ա. Հարությունյան |
|
11.12.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |