ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄՆԻ ԿՈՂՄԻՑ ԱՆՁԻ ՖՈՒՆԿՑԻՈՆԱԼՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԴԻՏԱՐԿՈՒՄՆԵՐԻ ՏԱՐԵԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ ԿԱԶՄԵԼՈՒ ՄԵԹՈԴԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 1785-Լ
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (12.12.2025-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է 11.12.2025
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
11.12.2025
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
11.12.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
12.12.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

11 դեկտեմբերի 2025 թվականի N 1785-Լ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄՆԻ ԿՈՂՄԻՑ ԱՆՁԻ ՖՈՒՆԿՑԻՈՆԱԼՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԴԻՏԱՐԿՈՒՄՆԵՐԻ ՏԱՐԵԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ ԿԱԶՄԵԼՈՒ ՄԵԹՈԴԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Անձի ֆունկցիոնալության գնահատման մասին» օրենքի 11.1-ին հոդվածի 4-րդ մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կողմից անձի ֆունկցիոնալության գնահատման ոլորտում իրականացվող դիտարկումների տարեկան ծրագիրը կազմելու մեթոդաբանությունը՝ համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Խաչատրյան

 

Երևան

 

11.12.2025

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված

ՀՀ կառավարության 2025 թվականի

դեկտեմբերի 11-ի N 1785-Լ որոշման

 

ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄՆԻ ԿՈՂՄԻՑ ԱՆՁԻ ՖՈՒՆԿՑԻՈՆԱԼՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԴԻՏԱՐԿՈՒՄՆԵՐԻ ՏԱՐԵԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ ԿԱԶՄԵԼՈՒ ՄԵԹՈԴԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն մեթոդաբանությամբ կանոնակարգվում են Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի (այսուհետ` տեսչական մարմին) կողմից անձի ֆունկցիոնալության գնահատման նկատմամբ վերահսկողության նպատակով դիտարկումների տարեկան ծրագրի կազմման ընդհանուր մոտեցումները:

2. Դիտարկումների տարեկան ծրագրի կազմման նպատակը տեսչական մարմնի ռեսուրսները առավել թիրախային նպատակաուղղելն է, որը պահանջում է դիտարկման ենթակա սուբյեկտների ռիսկայնության աստիճանների որոշում և ըստ նշված աստիճանների՝ դրանց հետագա դասակարգում:

 

2. ՌԻՍԿԻ ՍԱՀՄԱՆՈՒՄԸ

 

3. Սույն մեթոդաբանության տեսանկյունից ռիսկը անձի ֆունկցիոնալության գնահատման ոլորտում օրենսդրության պահանջների թույլ տված խախտումների հավանականությունն է` հաշվի առնելով պատճառված հնարավոր վնասի ծանրության աստիճանը:

4. Ռիսկայնության միավորը վերագրվելու է անձի ֆունկցիոնալությունը գնահատող առանձին մասնագետներին, ամփոփագիր մշակած կամ ֆունկցիոնալության գնահատման ուղեգիր տված մասնագետներին, որոնք սույն մեթոդաբանության տեսանկյունից համարվելու են անձի ֆունկցիոնալության գնահատման ոլորտում վերահսկողության ենթակա սուբյեկտներ:

 

3. ՌԻՍԿԱՅՆՈՒԹՅՈՒՆԸ ՈՐՈՇՈՂ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ ԵՎ ՌԻՍԿԱՅՆՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՈՒՄԸ

 

5. Անձի ֆունկցիոնալության գնահատման ոլորտում տեսչական մարմնի կողմից վերահսկողության ենթակա սուբյեկտների ռիսկը գնահատվում է ֆունկցիոնալության գնահատող հանձնաժողովների կամ վերահսկողության ենթակա առանձին սուբյեկտների գործունեության վերլուծության հիման վրա:

6. Ռիսկայնության առավելագույն կշիռը սահմանվում է 100 միավոր, որից 50 միավորը վերագրվում է վերահսկողության ենթակա սուբյեկտի գործունեության կամ ֆունկցիոնալությունը գնահատող հանձնաժողովի աշխատանքի վերլուծության արդյունքով, իսկ մյուսը 50 միավորը՝ ստուգաթերթով իրականացված դիտարկման արդյունքով:

7. Ֆունկցիոնալության գնահատող մասնագետների գործունեության վերլուծությունն իրականացվելու է ըստ առանձին չափորոշիչների՝ համաձայն N 1 աղյուսակի:

 

Աղյուսակ N 1

 

 

NN

ը/կ

Չափորոշիչը

Միավորները

2

4

8

10

1.

Մասնագետի կողմից

գնահատված

անձանց քանակը

Մասնագետների կողմից

գնահատված անձանց

քանակի միջին

ցուցանիշի մինչև 20%

Մասնագետների կողմից գնահատված անձանց քանակի միջին

ցուցանիշի 20-70%

Մասնագետների կողմից գնահատված

անձանց քանակի միջին ցուցանիշի

71-150%

Մասնագետների կողմից

գնահատված

անձանց

քանակի միջին

ցուցանիշի 151% և ավելին

2.

Տվյալ մասնագետի

գծով գնահատման

արդյունքների

(ներառյալ ծառայությունների անհատական ծրագրի)

կամ դրանց

առանձին բաղադրիչների

դեմ բերված և

բավարարված բողոքարկումների

տոկոսայնությունը

Բողոքարկված և

բավարարված

դեպքերի

ցուցանիշը

մինչև 20% է

Բողոքարկված և

բավարարված

դեպքերի ցուցանիշի

20-50% է

Բողոքարկված և

բավարարված

դեպքերի ցուցանիշի

51-70% է

Բողոքարկված և

բավարարված

դեպքերի

ցուցանիշի 71-100% է

3.

 

Միավորները

 

Մասնագետի

մասնակցությամբ

կազմված հանձնաժողովի/

հանձնաժողովների աշխատանքների

արդյունքների

գնահատում (մի քանի առանձին չափանիշով համապատաս-

խանության առկայության

դեպքում հիմք է ընդունվում առավելագույն միավորը)

0

2

4

6

10

Գնահատման

արդյունքներով ֆունկցիոնա-

լության սահմանա-

փակման աստիճանը սահմանվել է

ցածր 4%-ից

Գնահատման արդյունքներով ֆունկցիոնա-

լության սահմանա-

փակման աստիճանը սահմանվել է 4-24% միջակայքում

Գնահատման արդյունքներով ֆունկցիոնա-

լության

սահմանա-

փակման աստիճանը սահմանվել է 25-49% միջակայքում

Գնահատման արդյունքներով ֆունկցիոնա-

լության սահմանա-փակման աստիճանը սահմանվել է

50-74%

միջակայքում

Գնահատման

արդյունքներով

ֆունկցիոնա-

լության սահմանա-

փակման աստիճանը

սահմանվել է

75-100%

միջակայքում

Միավորները

0

10

Գնահատված

անձանց

մասով չի

սահմանվել

անժամկետ

հաշմանդամություն

Գնահատված անձանց

մասով սահմանվել է

անժամկետ հաշմանդամություն

4.

Անձի

ֆունկցիոնա-

լության

գնահատման

կարգի

խախտման

հիմքով

կիրառված

վարչական պատասխանա-

տվության միջոցները

Միավորները

0

3

10

Վարչական

պատասխանատվության

միջոցներ չեն կիրառվել

Կիրառվել է

վարչական տուգանք

Վարչական

տուգանք և

նախկինում

հավաստագրից զրկում

 

8. Ֆունկցիոնալության գնահատման ուղեգիր տված կամ ամփոփագիր մշակող մասնագետների գործունեության վերլուծությունը իրականացվելու է ըստ առանձին չափորոշիչների՝ համաձայն N 2 աղյուսակի:

 

Աղյուսակ N 2

 

 

NN

ը/կ

Չափորոշիչը

Միավորները

3

6

12

15

1.

Տրված ուղեգրերի կամ լրացված ամփոփագրերի քանակը

Տրված ուղեգրերի կամ լրացված ամփոփագրերի միջին ցուցանիշի մինչև 20%

Տրված ուղեգրերի կամ լրացված ամփոփագրերի միջին ցուցանիշի

20-70%

Տրված ուղեգրերի կամ լրացված ամփոփագրերի միջին ցուցանիշի

71-150%

Տրված ուղեգրերի կամ լրացված ամփոփագրերի միջին ցուցանիշի 151%

և ավելին

2.

Ամփոփագիր մշակող մասնագետի կողմից մերժված դիմումների տոկոսային հարաբե-

րակցությունը

ընդունված դիմումների հետ

մինչև 20%

20-50%

51-70%

71-100%

3.

Մերժված ուղեգրերի տոկոսայնությունը

մինչև 20%

20-50%

51-70%

71-100%

4.

Անձի ֆունկցիոնալության գնահատման կարգի խախտման հիմքով կիրառված վարչական պատասխանատվության միջոցները

Միավորները

0

10

20

Վարչական պատասխանատվության միջոցներ չեն կիրառվել

Կիրառվել է վարչական տուգանք

Վարչական տուգանքներ և նախկինում կասեցված լիցենզիա

 

9. Անձի ֆունկցիոնալության գնահատման ոլորտում տեսչական մարմնի կողմից վերահսկողության ենթակա սուբյեկտների ռիսկը հաշվարկվում է առանձին մասնագետների գործունեության վերլուծության և ստուգաթերթով իրականացված դիտարկման արդյունքների հիմքով ստացված միավորների հանրագումարով:

10. Եթե տվյալ մասնագետը գործունեություն է իրականացրել մի քանի ուղղությամբ (հանձնաժողովի աշխատանքների մասնակցություն, ուղեգրերի տրամադրում, ամփոփագրի լրացում), ապա ըստ առանձին ուղղությունների՝ նրա ռիսկայնության միավորը հաշվարկվում է առանձին:

 

4. ԴԻՏԱՐԿՈՒՄՆԵՐԻ ՏԱՐԵԿԱՆ ԾՐԱԳՐԻ ԿԱԶՄՈՒՄԸ

 

11. Վերահսկողության առանձին ուղղություններով (հանձնաժողովի աշխատանքների մասնակցություն, ուղեգրերի տրամադրում, ամփոփագրի լրացում) անձի ֆունկցիոնալության գնահատման ոլորտում վերահսկողության ենթակա սուբյեկտները դասակարգվում են ըստ ռիսկայնության աստիճանի նվազման:

12. Ըստ վերահսկողության առանձին ուղղությունների դիտարկումների տարեկան ծրագրում ներգրավվող սուբյեկտների քանակը որոշվում է տեսչական մարմնի ղեկավարի կողմից՝ դիտարկումների իրականացմանը նախորդող տարվա վերջին ամսվա ընթացքում:

13. Դիտարկումների տարեկան ծրագրում ներառվում են առավելագույն ռիսկայնության միավոր ստացած սուբյեկտները:

14. Եթե առանձին սուբյեկտը տվյալ ուղղությամբ ներառվել է դիտարկումների տարեկան ծրագիր, ապա դիտարկումների տարեկան ծրագիր ներառվում են նաև տվյալ ուղղությամբ նույն ռիսկայնության միավորը ստացած մյուս բոլոր սուբյեկտները:

15. Դիտարկումն իրականացվում է այն գործունեության մասով, որի վերլուծության արդյունքներով սուբյեկտը ներառվել է դիտարկումների տարեկան ծրագրում:

16. Վերահսկողության ենթակա սուբյեկտը միայն մեկ ուղղությամբ կարող է ներառվել դիտարկումների տարեկան ծրագրում: Մեկից ավելի ուղղությամբ դիտարկումների տարեկան ծրագիր ներառման ենթակա սուբյեկտի վերահսկողության ուղղությունը որոշվում է՝ հաշվի առնելով դիտարկվող ուղղություններով նրա ռիսկայնության միավորների և այդ ուղղություններով առավել ռիսկային սուբյեկտների ստացած միավորների համամասնությունները:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Ա. Հարությունյան

 

11.12.2025

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ