ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ
ԱՐՏԱՇԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
03 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2025 ԹՎԱԿԱՆԻ N 258-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ԱՐՏԱՇԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2024 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի N 392-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով, 38-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, «Բյուջետային համակարգի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 4-րդ մասով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների պահանջով և հիմք ընդունելով ՀՀ Արարատի մարզպետի աշխատակազմի և Արտաշատի համայնքապետարանի միջև 2025 թվականի նոյեմբերի 10-ին կնքված պետության կողմից ֆինանսական միջոցների հատկացման թիվ 1 պայմանագիրը, Արտաշատ համայնքի ավագանին որոշում է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արտաշատ համայնքի 2025 թվականի բյուջեի համայնքի ղեկավարի առաջարկած փոփոխությունները.
1) 28.50.00 գործառական դասակարգման (օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված համայնքի վարչական բյուջե մուտքագրվող այլ եկամուտներ) 900415003020 գանձապետական եկամտային հաշիվն ավելացնել 1 344 000 (մեկ միլիոն երեք հարյուր քառասունչորս հազար) ՀՀ դրամով.
2) 48.01.00 գործառական դասակարգման (օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված համայնքի վարչական բյուջե մուտքագրվող առանց տուրքի գանձման մատուցվող ծառայությոնների կամ կատարվող գործողությունների դիմաց ստացվող այլ վճարներ) 900415151092 գանձապետական եկամտային հաշիվը պակասեցնել 65 000 000 (վաթսունհինգ միլիոն) ՀՀ դրամով.
3) 46.14.00 գործառական դասակարգման (համայնքի կողմից կառավարվող բազմաբնակարան շենքերի ընդհանուր բաժնային սեփականության պահպանման պարտադիր նորմերի կատարման դիմաց վճարներ) 900415007666 գանձապետական եկամտային հաշիվն ավելացնել 65 000 000 (վաթսունհինգ միլիոն) ՀՀ դրամով.
4) 46.19.00 գործառական դասակարգման (այլ տեղական վճարներ) 900415004283 գանձապետական եկամտային հաշիվն ավելացնել 10 521 823 (տասը միլիոն հինգ հարյուր քսանմեկ հազար ութ հարյուր քսաներեք) ՀՀ դրամով.
5) 46.01.00 գործառական դասակարգման (շինարարության տեսքի փոփոխության դիմաց վճարներ) 900415151407գանձապետական եկամտային հաշիվը պակասեցնել 2 000 000 (երկու միլիոն) ՀՀ դրամով.
6) 46.02.00 գործառական դասակարգման (շինարարության ավարտը փաստագրելու դիմաց վճարներ) 900415151167գանձապետական եկամտային հաշիվը պակասեցնել 1 700 000 (մեկ միլիոն յոթ հարյուր հազար) ՀՀ դրամով.
7) 28.60.00 գործառական դասակարգման (ինքնակամ շինարարությունների օրիականացման դիմաց վճարներ) 900415151159 գանձապետական եկամտային հաշիվը պակասեցնել 42 864 000 (քառասուներկու միլիոն ութ հարյուր վաթսունչորս հազար) ՀՀ դրամով.
8) 45.31.00 գործառական դասակարգման (հիմնական շինությունների շինթույտվությունների դիմաց մուտքեր) 900415151316 գանձապետական եկամտային հաշիվը պակասեցնել 110 000 000 (մեկ հարյուր տասը միլիոն) ՀՀ դրամով.
9) 45.38.00 գործառական դասակարգման (շենքերի, շինությունների վերակառուցման, վերականգնման դիմաց մուտքեր) 900415151282 գանձապետական եկամտային հաշիվն ավելացնել 630 000 (վեց հարյուր երեսուն հազար) ՀՀ դրամով.
10) 24.50.00 գործառական դասակարգման (վարչական իրավախախտումների համար տույժեր, տուգանքներ) 900415151472 գանձապետական եկամտային հաշիվը պակասեցնել 2 500 000 (երկու միլիոն հինգ հարյուր հազար) ՀՀ դրամով.
11) 46.07.00 գործառական դասակարգման (Ոստան համայնքի ենթակայության նախադպրոցական ուսումնական կազմակերպությունից օգտվելու դիմաց գանձվող վճարներ) 900415003111 գանձապետական եկամտային հաշիվը պակասեցնել 4 840 000 (չորս միլիոն ութ հարյուր քառասուն հազար) ՀՀ դրամով.
12) 46.07.00 գործառական դասակարգման (Նորաշեն համայնքի ենթակայության նախադպրոցական ուսումնական կազմակերպությունից օգտվելու դիմաց գանձվող վճարներ) 900415180109 գանձապետական եկամտային հաշիվը պակասեցնել 6 000 000 (վեց միլիոն) ՀՀ դրամով.
13) 45.13.00 գործառական դասակարգման (բացօթյա վաճառք այլ ապրանքների համար) 9004151151266 գանձապետական եկամտային հաշիվն ավելացնել 1 845 300 (մեկ միլիոն ութ հարյուր քառասունհինգ հազար երեք հարյուր) ՀՀ դրամով.
14) 46.04.00 գործառական դասակարգման (աճուրդների մասնակցության վճարներ) 900415151126 գանձապետական եկամտային հաշիվը պակասեցնել 1 400 000 (մեկ միլիոն չորս հարյուր հազար) ՀՀ դրամով.
15) 09.01.01.51 գործառական դասակարգման (նախադպրոցական ուսուցում) «Արտաշատ համայնքի Ոստան գյուղի մանակապարտեզ» ՀՈԱԿ-ի 4511 հոդվածը պակասեցնել 12 000 000 (տասներկու միլիոն) ՀՀ դրամով.
16) 09.01.01.51 գործառական դասակարգման (նախադպրոցական ուսուցում) «Արտաշատ համայնքի Նորաշեն գյուղի մանակապարտեզ» ՀՈԱԿ-ի 4511 հոդվածը պակասեցնել 10 000 000 (տասը միլիոն) ՀՀ դրամով.
17) 09.01.01.51 գործառական դասակարգման (նախադպրոցական ուսուցում) «Արտաշատ համայնքի Արտաշատ քաղաքի Պարույր Սևակի անվան թիվ 1 մսուր-մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի 4511 հոդվածը պակասեցնել 30 000 000 (երեսուն միլիոն) ՀՀ դրամով.
18) 09.05.01.51 գործառական դասակարգման (արտադպրոցական դաստիարակություն) «Արտաշատ համայնքի Արտաշատ քաղաքի երաժշտական դպրոց» ՀՈԱԿ-ի 4511 հոդվածն ավելացնել 14 450 000 (տասնչորս միլիոն չորս հարյուր հիսուն հազար) ՀՀ դրամով.
19) 09.05.01.51 գործառական դասակարգման (արտադպրոցական դաստիարակություն) «Արտաշատ համայնքի Արևշատ գյուղի երաժշտական դպրոց» ՀՈԱԿ-ի 4511 հոդվածն ավելացնել 3 000 000 (երեք միլիոն) ՀՀ դրամով.
20) 09.05.01.51 գործառական դասակարգման (արտադպրոցական դաստիարակություն) «Արտաշատ համայնքի Արտաշատ քաղաքի Ռ.Գոլեցյանի անվան ՕՀ ըմբշամարտի մարզադպրոց» ՀՈԱԿ-ի 4511 հոդվածն ավելացնել 750 000 (յոթ հարյուր հիսուն հազար) ՀՀ դրամով.
21) 09.05.01.51 գործառական դասակարգման (արտադպրոցական դաստիարակություն) «Արտաշատ համայնքի Այգեզարդ գյուղի Աշուղ Կաղնու արվեստի դպրոց » ՀՈԱԿ-ի 4511 հոդվածը ավելացնել 750 000 (յոթ հարյուր հիսուն հազար) ՀՀ դրամով.
22) 09.05.01.51 գործառական դասակարգման (արտադպրոցական դաստիարակություն) «Արտաշատ համայնքի Արտաշատ քաղաքի գեղարվեստի դպրոց» ՀՈԱԿ-ի 4511 հոդվածն ավելացնել 1 700 000 (մեկ միլիոն յոթ հարյուր հազար) ՀՀ դրամով.
23) 09.01.01.51 գործառական դասակարգման (նախադպրոցական ուսուցում) «Արտաշատ համայնքի Արտաշատ քաղաքի թիվ 5 մսուր-մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի 4511 հոդվածն ավելացնել 3 000 000 (երեք միլիոն) ՀՀ դրամով.
24) 09.01.01.51 գործառական դասակարգման (նախադպրոցական ուսուցում) «Արտաշատ համայնքի Արտաշատ քաղաքի թիվ 7 մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի 4511 հոդվածն ավելացնել 1 700 000 (մեկ միլիոն յոթ հարյուր հազար) ՀՀ դրամով.
25) 09.01.01.51 գործառական դասակարգման (նախադպրոցական ուսուցում) «Արտաշատ համայնքի Արտաշատ քաղաքի թիվ 8 մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի 4511 հոդվածն ավելացնել 1 000 000 (մեկ միլիոն) ՀՀ դրամով.
26) 09.01.01.51 գործառական դասակարգման (նախադպրոցական ուսուցում) «Արտաշատ համայնքի Վ.Արտաշատ գյուղի «Լուսնթագ» մսուր-մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի 4511 հոդվածն ավելացնել 1 500 000 (մեկ միլիոն հինգ հարյուր հազար) ՀՀ դրամով.
27) 11.01.02.51 գործառական դասակարգման (վարչական բյուջեի պահուստային ֆոնդ) 4891 հոդվածն ավելացնել 1 344 000 (մեկ միլիոն երեք հարյուր քառասունչորս հազար) ՀՀ դրամով.
28) 01.01.01.51 գործծառական դասակարգման (կառավարման մարմնի պահպանում) 4111 հոդվածը պակասեցնել 70 000 000 (յոթանասուն միլիոն) ՀՀ դրամով․
29) 01.01.01.51 գործառական դասակարգման (կառավարման մարմնի պահպանում) 4212 հոդվածը պակասեցնել 50 000 000 (հիսուն միլիոն) ՀՀ դրամով․
30) 01.01.01.51 գործառական դասակարգման (կառավարման մարմնի պահպանում) 4264 հոդվածը պակասեցնել 2 000 000 (երկու միլիոն) ՀՀ դրամով.
31) 01.01.01.51 գործառական դասակարգման (կառավարման մարմնի պահպանում) 4252 հոդվածը պակասեցնել 2 000 000 (երկու միլիոն) ՀՀ դրամով․
32) 01.01.01.51 գործառական դասակարգման (կառավարման մարմնի պահպանում) 4235 հոդվածը պակասեցնել 5 156 877 (հինգ միլիոն մեկ հարյուր հիսունվեց հազար ութ հարյուր յոթանասունյոթ) ՀՀ դրամով.
33) 01.06.01.52 գործառական դասակարգման (գույքի նկատմամբ իրավունքների գրանցում) 4241 հոդվածը պակասեցնել 5 000 000 (հինգ միլիոն) ՀՀ դրամով․
2. Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արտաշատ համայնքի 2024 թվականի դեկտեմբերի 25-ի «Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արտաշատ համայնքի 2025 թվականի բյուջեն հաստատելու մասին» N 392-Ն որոշման 1-ին, 2-րդ, 3-րդ և 6-րդ հավելվածները շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն սույն որոշման 1-ին, 2-րդ, 3-րդ և 4-րդ հավելվածների:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|
Կողմ -23 ՄԿՐՏՉՅԱՆ ԿԱՌԼԵՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ ՀԵՐՄՈՆ ԲԱԲԱՅԱՆ ՄԱՐԻԱՄ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ ՆԱՐԵԿ ԳՐԻԳՈՐՅԱՆ ԱՄԱԼՅԱ ԿՈՍՏԱՆՅԱՆ ԱԼԲԵՐՏ ՀԱԿՈԲՅԱՆ ԳՈՀԱՐ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ ԳԱՐԻԿ ՄԱՐԳԱՐՅԱՆ ՄԱՐՈ ՆԻԿՈԼՅԱՆ ՄԱՐԻԱՄ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ ՀԱՄԼԵՏ ՈՍԿԱՆՅԱՆ ՍՈՖԻԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ ԱՐՏՅՈՄ ՍԱՐԳՍՅԱՆ ԱՐԱՄ ՍԱՐԳՍՅԱՆ ԱՐՄԻՆԵ ՍԱՐԳՍՅԱՆ ՍԵԴՐԱԿ ԱՇԻԿՅԱՆ ԱՐՏԱԿ ԴԵՐՄՈՅԱՆ ՌՈԲԵՐՏ ԽԱՉԱՏՐՅԱՆ ՎԱՐԴԱՆ |
Դեմ -0 |
Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ`
2025 թ. դեկտեմբերի 03 ք. Արտաշատ |
ԿԱՌԼԵՆ ՄԿՐՏՉՅԱՆ |
|
Հավելված 1 Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արտաշատ համայնքի ավագանու 2025 թվականի դեկտեմբերի 03-ի N 258-Ն որոշման |
|
Հավելված 2 Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արտաշատ համայնքի ավագանու 2025 թվականի դեկտեմբերի 03-ի N 258-Ն որոշման |
|
Հավելված 3 Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արտաշատ համայնքի ավագանու 2025 թվականի դեկտեմբերի 03-ի N 258-Ն որոշման |
|
Հավելված 4 Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արտաշատ համայնքի ավագանու 2025 թվականի դեկտեմբերի 03-ի N 258-Ն որոշման |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 10 դեկտեմբերի 2025 թվական: