ՀԱՅԿԱԿԱՆ ՍՍՀ ՄԻՆԻՍՏՐՆԵՐԻ ՍՈՎԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
17 մայիսի 1976 թվականի N 258
Քաղ. Երևան
ՀԱՅԿԱԿԱՆ ՍՍՀ ՆԵՐՔԻՆ ՋՐԱՄԲԱՐՆԵՐՈՒՄ ՓՈՔՐԱՉԱՓՍ ՆԱՎԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԵՎ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆՆ ՈՒԺԵՂԱՑՆԵԼՈՒ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Հայկական ՍՍՀ քաղաքացիների, ձեռնարկությունների և կազմակերպությունների կողմից փոքրաչափս նավերի օգտագործման ու շահագործման նկատմամբ վերահսկողությունն ուժեղացնելու, դրանց նավարկության անվտանգությունն ապահովելու, այդ նավերի ոչ ճիշտ շահագործման պատճառով ջրերում դժբախտ դեպքերը կանխելու, շրջապատող միջավայրը և հանրապետության ներքին ջրամբարներում ձկան պաշարները պահպանելու նպատակով, Հայկական ՍՍՀ Մինիստրների սովետը որոշում է.
1. ՀԱՅՋՐՓՐԿ-ի փոքրաչափս նավատորմի նավարկման տեխնիկական հսկողության բազայի վրա ստեղծել փոքրաչափս նավատորմի տնտհաշվարկային պետական տեսչություն, ավելացնելով ՀԱՅՋՐՓՐԿ-ի աշխատողների թվաքանակը երկու միավորով և նրանց պահպանման առավելագույն հատկացումները` երեք հազար ռուբլով։
2. Հաստատել ՀԱՅՋՐՓՐԿ-ին առընթեր փոքրաչափս նավատորմի պետական տեսչության առդիր կանոնադրությունը:
3. Պարտավորեցնել Բնակչության կենցաղային սպասարկման մինիստրությանը, Մելիորացիայի և ջրային տնտեսության մինիստրությանը, Ձկնային տնտեսության միավորմանը, Հայկական ՍՍՀ Մինիստրների սովետին առընթեր ֆիզիկական կուլտուրայի և սպորտի կոմիտեին և փոքրաչափս նավատորմ ունեցող Հայկական ՍՍՀ մյուս գերատեսչություններին` միջոցներ ձեռք առնել ապահովելու փոքրաչափս նավերի ճիշտ օգտագործումն ու անվտանգ շահագործումը, կանխելու այդ նավերի կողմից միջավայրի կեղտոտումն ու ձկնորսության կանոնների խախտումները, ինչպես նաև Հայկական ՍՍՀ Պետշինի հետ համաձայնեցնելով կարգավորելու դրանց կանգնելու բազաների տեղաբաշխումը և ապահովելու այդ բազաների կառուցումն ու մեքենայացումը:
4. Հայկական ՍՍՀ Մինիստրների սովետի 1970 թվականի հոկտեմբերի 9-ի N 632 որոշման 13-րդ կետի «ա» ենթակետին համապատասխան փոքրաչափս նավատորմի պետական տեսչի վրա տարածել համազգեստ տալու կարգը և այն կրելու իրավունքը` ըստ ձկնապահպանության մարմինների աշխատողների համար սահմանված ցանկի և նորմաների:
5. Հանձնարարել ՀԱՅՋՐՓՐԿ-ին` Հայկական ՍՍՀ Մինիստրների սովետ առաջարկություն ներկայացնել փոքրաչափս նավերի գրանցման, շահագործման և դրանց կանգնելու բազաների (կառուցվածքների) օգտագործման կանոնները խախտելու համար պատասխանատվություն սահմանելու մասին:
Հայկական ՍՍՀ ՄԻՆԻՍՏՐՆԵՐԻ Սովետի նախագահ` Գ. ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ
|
Հայկական ՍՍՀ ՄԻՆԻՍՏՐՆԵՐԻ Սովետի ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ` |
Հ. ՎԱՐԴԱՆՅԱՆ |
|
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է Հայկական ՍՍՀ Մինիստրների սովետի 1976 թվականի մայիսի 17-ի N 258 որոշմամբ |
ՀԱՅՋՐՓՐԿ-ԻՆ ԱՌԸՆԹԵՐ ՓՈՔՐԱՉԱՓՍ ՆԱՎԱՏՈՐՄԻ ՊԵՏԱԿԱՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ
Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ը
1. ՀԱՅՋՐՓՐԿ-ին առընթեր փոքրաչափս նավատորմի պետական տեսչությունը կոչված է ներքին ջրամբարներում և առափնյա գոտիներում կոմպլեքսային հսկողություն ու վերահսկողություն իրականացնելու քաղաքացիներին, կոլտնտեսություններին, ձեռնարկություններին ու կազմակերպություններին պատկանող փոքրաչափս (ՍՍՀՄ Ռեգիստրի հսկողությանը ոչ ենթակա) նավերի ու նավարկման միջոցների և դրանց կանգնման բազաների (կառուցվածքների) ճիշտ օգտագործման ու շահագործման նկատմամբ, նպատակ ունենալով ապահովելու փոքրաչափս նավերի նավարկման անվտանգությունը, բնության, ջրային միջավայրի և ձկան պաշարների պահպանությունը, քաղաքաշինության պահանջների պահպանումը և նավագնացության անվտանգությունը:
2. ՀԱՅՋՐՓՐԿ-ին առընթեր փոքրաչափս նավատորմի պետական տեսչությունը իր գործունեության ընթացքում ղեկավարվում է ՍՍՀՄ և Հայկական ՍՍՀ օրենքներով, ՍՍՀՄ Գերագույն սովետի նախագահության և Հայկական ՍՍՀ Գերագույն սովետի նախագահության հրամանագրերով, ՍՍՀՄ Մինիստրների սովետի և Հայկական ՍՍՀ Մինիստրների սովետի որոշումներով ու կարգադրություններով, սույն կանոնադրությամբ և Հայկական ՍՍՀ Մինիստրների սովետի 1973 թվականի հունվարի 24-ի N 32 որոշմամբ հաստատված Հայկական ՍՍՀ-ում փոքրաչափս նավերի նկատմամբ նավարկման-տեխնիկական հսկողության կանոններով:
3. Փոքրաչափս նավատորմի պետական տեսչությունը իր պարտականությունները կատարում է ձկնապահպանության և միլիցիայի մարմինների հետ սերտորեն համագործակցությամբ, մշտական կապ է պահպանում աշխատավորների լայն մասսաների հետ, հենվում է հասարակական կազմակերպությունների օգնության վրա:
4. ՀԱՅՋՐՓՐԿ-ին առընթեր փոքրաչափս նավատորմի պետական տեսչությունը գտնվում է Երևան քաղաքում:
5. Փոքրաչափս նավատորմի պետական տեսչության վրա է դրվում.
վերահսկողության իրականացումը փոքրաչափս նավերի նավարկման անվտանգության ապահովման նկատմամբ և նավարկման անվտանգության կանոնների խախտումների կանխումը.
փոքրաչափս նավերի անվթար շահագործումն ապահովելու ուղղությամբ պրոֆիլակտիկ աշխատանքի անցկացումը.
փոքրաչափս նավերի օգտագործման, գրանցման և տեխնիկական զննության կարգի վերաբերյալ կանոնների ու դրույթների մշակումը` սահմանված կարգով դրանց հետագա հաստատմամբ.
փոքրաչափս նավերի կանգնելու բազաների (կառուցվածքների) գրանցումն ու տեխնիկական զննությունը, նավատերերի ատեստացիան և նրանց այդ նավերը վարելու իրավունքի վկայականների հանձնումը.
վերահսկողության իրականացումը այն բանի նկատմամբ, որպեսզի փոքրաչափս նավերը և նրանց կանգնելու բազաները (կառուցվածքները) հագեցված լինեն անհրաժեշտ ջրապահպան սարքավորումներով` մակերեսային ջրերը, ներառյալ ներքին ջրամբարներն ու առափնյա զոնաները, կեղտոտումից կանխելու սահմանված կանոններին համապատասխան:
6. ՀԱՅՋՐՓՐԿ-ին առընթեր փոքրաչափս նավատորմի պետական տեսչությունը հետևյալ իրավունքներն ունի.
ա) աշխատավորների դեպուտատների տեղական սովետների գործադիր կոմիտեների հետ համաձայնեցնելով, հաշվի առնելով տեղական պայմանները, սահմանել փոքրաչափս նավերից ու նրանց կանգնելու բազաներից (կառուցվածքներից) օգտվելու լրացուցիչ սահմանափակումներ, այդ թվում փոքրաչափս նավերի մոտորների հզորության և նրանց շարժման արագության սահմանափակումներ.
բ) արգելել փոքրաչափս նավերից և նրանց կանգնելու բազաներից (կառուցվածքներից) օգտվելը այն դեպքերում, երբ դրանց վիճակը չի ապահովում անվտանգ շահագործումը, բնության, ջրային միջավայրի ու ձկան պաշարների պահպանությունը և նավագնացության անվտանգությունը.
գ) անհրաժեշտության դեպքում կանգնեցնել փոքրաչափս նավերը, պահանջել, որ փոքրաչափս նավերի օգտագործման ու շահագործման կանոնները, ինչպես նաև նավագնացության անվտանգությունը կարգավորող կանոնները խախտած անձինք դադարեցնեն այդ կանոնների խախտումը.
դ) փոքրաչափս նավեր վարելուց հեռացնել հարբած վիճակում գտնվող անձանց, ինչպես նաև նավավարման իրավունքի վկայական չունեցող կամ փոքրաչափս նավերի օգտագործման ու տեխնիկական շահագործման կանոնները կոպիտ կերպով խախտած անձանց անհրաժեշտության դեպքում արգելել փոքրաչափս նավերի շահագործումը և այդ նավերն ու մոտորները տեխնիկական սպասարկման հանձնել ի հաշիվ նավատերերի, ընդհուպ մինչև խախտողին վարչական կամ քրեական կարգով պատասխանատվության ենթարկելու հարցի լուծումը.
ե) անհրաժեշտության դեպքում բռնել փոքրաչափս նավերի օգտագործման ու շահագործման կանոնները կոպիտ կերպով խախտող անձանց, խախտումների մասին կազմել արձանագրություններ (ակտերի): Այն դեպքերում, երբ խախտման վայրում հնարավոր չէ պարզել խախտողի անձնավորությունը, փոքրաչափս նավատորմի պետական տեսուչը նրա անձը վավերացնելու համար նրան տանում է աշխատավորների դեպուտատների մոտակա սովետի գործադիր կոմիտե կամ միլիցիայի բաժանմունք:
7. Փոքրաչափս նավատորմի պետական տեսչությունն իր գործունեության համար հաշվետու է ՀԱՅՋՐՓՐԿ-ի նախագահությանը:
8. Փոքրաչափս նավատորմի պետական տեսուչը նշանակվում է ՀԱՅՋՐՓՐԿ-ի նախագահության կողմից:
9. Փոքրաչափս նավատորմի պետական տեսչության եկամուտները կազմվում են այն միջոցներից, որոնք ստացվում են հետևյալ բնագավառներում նրա գործունեությունից.
նավարկման միջոցների և նրանց կանգնելու բազաների (կառուցվածքների) շահագործման պիտանիության սկզբնական և ամենամյա տեխնիկական զննություն.
փոքրաչափս նավեր վարելու իրավունքի համար նավատերերից քննությունների ընդունում և նրանց գիտելիքների ստուգում.
կազմակերպություններում նավատերերի ուսուցման նկատմամբ վերահսկիչ-մեթոդական հսկողության անցկացում.
փոքրաչափս նավերի և մոտորների պահպանում և տեխնիկական սպասարկում, որոնց տերերը կոպիտ կերպով խախտել են նավագնացության անվտանգությունը կարգավորող կանոնները, փոքրաչափս նավերի շահագործման ու օգտագործման կանոնները.
կոնսուլտացիոն-փորձագիտական աշխատանք, փոքրաչափս նավերի ու դրանց մոտորների փորձարկում և որակի ստուգում.
նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերի և ձեռնարկների տարածում:
10. Փոքրաչափս նավատորմի պետական տեսչության աշխատողները համազգեստի վրա կրում են խորհրդանշան` ուղղաձիգ վիճակով ծովակալության խարսխի ուրվագիծ, որի վրա դրված է եռաթիվ պտուտակ: Նույն խորհրդանշանը պատկերվում է տեսչական նավերի դրոշակների վրա: