ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 1120-Ա
ԿԱՐԵՆ ԱՆԴՐԵԱՍՅԱՆԻՆ ՄԵԾ ԲՐԻՏԱՆԻԱՅԻ ԵՎ ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ԻՌԼԱՆԴԻԱՅԻ ՄԻԱՑՅԱԼ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՆԻԴԵՐԼԱՆԴՆԵՐԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասով և հիմք ընդունելով վարչապետի 2018 թվականի սեպտեմբերի 19-ի N 1230-Ն որոշումը՝
1. Միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչ Կարեն Անդրեասյանին գործուղել՝
1) 2025 թվականի դեկտեմբերի 8-12-ը ներառյալ Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն (Լոնդոն)՝ «TRIPP» նախագծի միջպետական պայմանագրային փաթեթի մշակման աշխատանքները «Fieldfisher LLP» իրավաբանական ընկերության հետ իրականացնելու նպատակով.
2) Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունից (Լոնդոն) 2025 թվականի դեկտեմբերի 15-18-ը ներառյալ Նիդերլանդների Թագավորություն (Հաագա)՝ Միջազգային արդարադատության դատարանում քննվող երկու գործերի շրջանակներում ընթացակարգային հարցերի վերաբերյալ տեսակետները ներկայացնելու նպատակով:
2. Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմին՝ օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել Կարեն Անդրեասյանի գործուղման հետ կապված ծախսերի հատուցումը:
3. Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչին՝ գործուղումից վերադառնալուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում օրենսդրությամբ նախատեսված հաշվետվությունները ներկայացնել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն:
|
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
|
Երևան |
|
04.12.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |