ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
|
|
ԲԴԽ-52-Ո-Կ-12 |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐ ԱՐԹՈՒՐ ՍՏԵՓԱՆՅԱՆԻՆ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿԵԼՈՒ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ
|
նախագահությամբ՝ Բարձրագույն դատական խորհրդի նախագահ |
|
|
|
|
|
անդամներ |
Ա. ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻ Ա. ԴԱՆԻԵԼՅԱՆԻ |
|
Արդարադատության նախարարի տեղակալ |
Տ. ԴԱԴՈՒՆՑԻ |
|
Արդարադատության նախարարի ներկայացուցիչ |
Ն. ԶԵՅՆԱԼՅԱՆԻ Ա. ՍՏԵՓԱՆՅԱՆԻ |
|
Ա. ՍՏԵՓԱՆՅԱՆԻ ներկայացուցիչ՝ |
Ս. ՍԱՀԱԿՅԱՆԻ |
|
քարտուղարությամբ՝ |
Շ. ՄԵՍՐՈՊՅԱՆԻ |
| 11 նոյեմբերի 2025 թվական |
ք. Երևան |
դռնբաց նիստում, քննության առնելով Արդարադատության նախարարի 2024 թվականի մայիսի 23-ի թիվ 48-Ա որոշմամբ ներկայացված միջնորդությունը,
Պ Ա Ր Զ Ե Ց
1. Գործի նախապատմությունը.
Կարգապահական վարույթ հարուցելու առիթ է հանդիսացել Արդարադատության նախարարին 22.12.2023 թվականին հասցեագրված և Արդարադատության նախարարությունում 26.12.2023 թվականին ստացված «Իրազեկ քաղաքացիների միավորում» խորհրդատվական հասարակական կազմակերպության ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանի հաղորդումը։ Ի լրումն հաղորդման՝ հաղորդում ներկայացնողի կողմից 29.12.2023 թվականի գրությամբ (Արդարադատության նախարարությունում այն ստացվել է 03.01.2024 թվականին) ներկայացվել են փաստաբան Էդգար Հակոբյանի դիմումներն ուղղված Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավոր Արթուր Ստեփանյանին։
Արդարադատության նախարարի 13.02.2024 թվականի թիվ 18-Ա որոշմամբ (այսուհետ նաև՝ Որոշում) Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավոր Արթուր Ստեփանյանի (այսուհետ նաև՝ Դատավոր կամ Դատարան) նկատմամբ հարուցվել է կարգապահական վարույթ, իսկ 11.04.2024 թվականի թիվ 33-Ա որոշմամբ հարուցված կարգապահական վարույթի ժամկետը երկարաձգվել է:
Արդարադատության նախարարի 23.05.2024 թվականի թիվ 48-Ա որոշմամբ միջնորդություն (այսուհետ նաև՝ Միջնորդություն) է ներկայացվել Բարձրագույն դատական խորհուրդ (այսուհետ նաև՝ Խորհուրդ)՝ Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ:
Խորհրդի 11.06.2024 թվականի որոշմամբ նշանակվել է դատական նիստ:
17.06.2024 թվականին կայացած նիստում գործի քննությունն ավարտվել է, Խորհրդի 09.07.2024 թվականի թիվ ԲԴԽ-61-Ո-Կ-8 որոշմամբ Արդարադատության նախարարի միջնորդությունը բավարարվել է և Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավոր Արթուր Ստեփանյանի լիազորություններն էական կարգապահական խախտման հիմքով դադարեցվել են:
Վերոնշյալ որոշման ընդունմանը կողմ են քվեարկել Խորհրդի քվեարկությանը մասնակցած 8 անդամներից 5-ը, իսկ Խորհրդի 3 անդամներ կարգապահական տույժի տեսակի վերաբերյալ հայտնել են հատուկ կարծիք:
2025 թվականի հունվարի 10-ին Արթուր Ստեփանյանը դիմել է Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարան, որը քննելով վերջինիս դիմումը 2025 թվականի ապրիլի 22-ին կայացված թիվ ՍԴՈ-1780 որոշմամբ արձանագրել է. «1. «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 94-րդ հոդվածի 6-րդ մասի առաջին նախադասությունը՝ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելիս նրա լիազորություններն էական կարգապահական խախտման հիմքով դադարեցնելու վերաբերյալ Բարձրագույն դատական խորհրդի որոշումների ընդունման համար այնպիսի կարգավորում նախատեսելու մասով, որի պայմաններում որոշումը կարող է ընդունվել Բարձրագույն դատական խորհրդի անդամների ընդհանուր թվի կեսի, այսինքն՝ հինգ կողմ ձայներով, ճանաչել Սահմանադրության 49-րդ հոդվածին՝ 75-րդ հոդվածի հետ համակցության մեջ, 164-րդ հոդվածի 1-ին մասին, 174-րդ հոդվածի 1-3-րդ մասերին, 175-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետին և 2-րդ մասին հակասող»:
17.07.2025 թվականին Արթուր Ստեփանյանը և նրա ներկայացուցիչը դիմել են Բարձրագույն դատական խորհրդին (այսուհետ նաև՝ Խորհուրդ)՝ խնդրելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» ՀՀ սահմանադրական օրենքի (այսուհետ նաև՝ Օրենսգիրք) 157-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով սահմանված կարգով վերանայել Խորհրդի 2024 թվականի հուլիսի 9-ի թիվ ԲԴԽ-61-Ո-Կ-8 որոշումը՝ հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի 22.04.2025 թվականի որոշումը։
04.08.2025 թվականին կայացած նիստում Խորհուրդը որոշել է Դիմումի քննությունն իրականացնել գրավոր ընթացակարգով: Դիմումի քննության համար զեկուցող է նշանակվել Խորհրդի անդամ Անահիտ Աբրահամյանը: Կողմերը ծանուցվել են կիրառելի իրավանորմերի, զեկուցող ընտրելու մասին:
14.08.2025 թվականին Արդարադատության նախարարը Խորհրդին է ներկայացրել պատասխան գրություն, որի պատճենն ուղարկվել է Արթուր Ստեփանյանին:
25.08.2025 թվականին՝ դիմումի քննարկման ընթացքում զեկուցողը հայտնել է, որ խնդրո առարկա գործով վարույթի շրջանակներում տվյալ ժամանակահատվածում Արդարադատության նախարարի պարտականությունները կատարող և ներկայումս Խորհրդի գիտնական անդամ հանդիսացող Արմենուհի Հարությունյանի կողմից կատարվել են որոշակի գործողություններ, ինչի մասին կողմերին տեղեկացնելու (բացահայտելու) և 01.09.2025 թվականը ներառյալ կողմերին դիրքորոշում ներկայացնելու հնարավորությունն ապահովելու նպատակով Խորհրդի նիստը հետաձգվել է:
Խորհրդի 02.09.2025 թվականին նշանակված նիստում Արմենուհի Հարությունյանը Խորհրդին ներկայացրել է ինքնաբացարկի միջնորդություն` «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» ՀՀ սահմանադրական օրենքի 71-րդ հոդվածի 1-ին մասի հիմքով, որը Խորհրդի կողմից բավարարվել է:
02.09.2025 թվականին Դիմումի քննությունն ավարտվել է և որոշման հրապարակման օր է նշանակվել 17.09.2025 թվականը:
Խորհրդի 17.09.2025 թվականի որոշմամբ Խորհրդի 09.07.2024 թվականի թիվ ԲԴԽ-61-Ո-Կ-8 որոշումը վերացվել է և նոր որոշման կայացման նպատակով Արդարադատության նախարարի 23.05.2024 թվականի թիվ 48-Ա որոշմամբ ներկայացված միջնորդության քննության համար Խորհրդի նիստը նշանակվել է 03.10.2025 թվականին:
03.10.2025 թվականին նշանակված դատական նիստը հետաձգվել է Արդարադատության նախարարի և նրա տեղակալի ծառայողական պարտականությունների կատարմամբ պայմանավորված նիստին ներկայանալու հնարավորության չունենալու հիմքով, իսկ հաջորդ դատական նիստը նշանակվել է 24.10.2025 թվականին:
24.10.2025 թվականին տեղի ունեցած դատական նիստի ընթացքում մերժվել է Խորհրդի անդամներ Ա. Դանիելյանին, Կ. Թումանյանին և Ե. Թումանյանցին բացարկ հայտնելու մասին Արթուր Ստեփանյանի ներկայացուցչի միջնորդությունը։
Արթուր Ստեփանյանի և նրա ներկայացուցչի կողմից 24.10.2025 թվականին տեղի ունեցած դատական նիստի ընթացքում ներկայացված մյուս միջնորդությունների լուծմանը որոշվել է անդրադառնալ վերջնական դատական ակտով:
24.10.2025 թվականին տեղի ունեցած դատական նիստում Արդարադատության նախարարի 2024 թվականի մայիսի 23-ի թիվ 48-Ա որոշմամբ ներկայացված միջնորդության քննությունն ավարտվել է, իսկ 11.11.2025 թվականին նշանակվել է դատական ակտի հրապարակման օր:
2. Արդարադատության նախարարի միջնորդությունը և դիրքորոշումը.
Արդարադատության նախարարը (այսուհետ նաև` վարույթ հարուցած մարմին), Միջնորդությամբ վկայակոչելով Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 5-րդ հոդվածի 1-ին մասը, 2-րդ մասի 1-ին կետի «ա» և «բ» ենթակետերը, 183-րդ հոդվածի 5-րդ մասը, նշել է, որ օրենսդիրն առանձին նորմի շրջանակներում սահմանել է գործի վարույթը կարճելու մասին որոշման, որպես եզրափակիչ դատական ակտի, գործին մասնակցող անձանց տրամադրման ժամկետ, որը հավասարեցված է գործն ըստ էության լուծող վճռի՝ գործին մասնակցող անձանց տրամադրելու համար սահմանված ժամկետին։ Մասնավորապես, գործի վարույթը կարճելու մասին որոշումը գործին մասնակցող անձանց պետք է ուղարկվի դրա հրապարակման հաջորդ օրը, եթե մինչ այդ որոշման առձեռն հանձնում տեղի չի ունեցել։
Քննարկվող դեպքում Դատարանը թիվ ԵԴ/9200/02/20, ԵԴ/11842/02/20, ԵԴ/20950/02/20, ԵԴ/26316/02/20, ԵԴ/26357/02/20, ԵԴ/30228/02/20 և ԵԴ/11186/02/21 քաղաքացիական գործերով գործի վարույթը կարճելու մասին որոշումների հրապարակման ժամկետ է սահմանել համապատասխանաբար 27.07.2022 թվականը, 13.04.2022 թվականը, 22.06.2021 թվականը, 14.01.2021 թվականը, 14.01.2021 թվականը, 23.03.2022 թվականը, 27.07.2021 թվականը, մինչդեռ, դատական ակտերը www.datalex.am դատական տեղեկատվական համակարգում (այսուհետ նաև՝ Համակարգ) հրապարակվել են ավելի քան 1 տարվանից մինչև 3 տարի 3 ամիս անց և նշված դատական ակտերը գործին մասնակցող անձանց տրամադրվել են հրապարակման նշանակված ժամկետից ավելի քան 1 տարի 1 ամսվանից մինչև 3 տարի 5 ամիս անց։
Քննարկվող դեպքում թիվ ԵԴ/26316/02/20 քաղաքացիական գործով գործի վարույթը կարճելու մասին որոշման հրապարակման օր է սահմանվել 14.01.2021 թվականը, սակայն վճիռը Համակարգում հրապարակվել է 31.01.2022 թվականին՝ 1 տարի 17 օր անց։ Դատավորի կողմից բացատրություններով չեն ներկայացրել քաղաքացիական գործի վարույթը կարճելու վերաբերյալ որոշման օրինակը Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 183-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված ժամկետում ուղարկելու վերաբերյալ որևէ փաստ, դրա վերաբերյալ որևէ ապացույց, որպիսի պայմաններում դատական ակտը գործին մասնակցող անձանց տրամադրելու ամսաթիվ է դիտարկվել այն Համակարգում հրապարակելու ամսաթիվը։
Արդյունքում վերոնշյալ դատական գործերով Դատավորի կողմից խախտվել է Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 183-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջը։
Վարույթ հարուցած մարմինը վկայակոչելով Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 17-րդ հոդվածի 7-րդ մասը, 179-րդ հոդվածի 1-ին, 2-րդ մասերը, 235-րդ հոդվածի 1-ին մասը, 287-րդ հոդվածի 1-3-րդ մասերը, 296-րդ հոդվածի 1-ին մասը, 300-րդ հոդվածի 2-րդ 3-րդ մասերը, 345-րդ հոդվածի 1-ին, 4-րդ, 5-րդ մասերը, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի (այսուհետ նաև՝ Օրենսգիրք) 11-րդ հոդվածի 6-րդ մասը, Վճռաբեկ դատարանի թիվ ԿԴ/0412/02/18 քաղաքացիական գործով 30.05.2019 թվականին և թիվ ԵԴ/2029/02/19 քաղաքացիական գործով 23.02.2022 թվականին կայացրած որոշումներում, Խորհրդի 24.11.2022 թվականի թիվ ԲԴԽ-105-Ո-Կ-25 որոշմամբ արտահայտած դիրքորոշումները, նշել է, որ վկայակոչված իրավական նորմերից, Վճռաբեկ դատարանի կողմից դրանց տրված մեկնաբանություններից բխում է, որ դատարանը կրում է եզրափակիչ դատական ակտը հրապարակելու պարտականություն, որը կատարվում է դատական իշխանության պաշտոնական կայքում զետեղելու եղանակով և եզրափակիչ դատական ակտի օրինակը գործին մասնակցող անձանց տրամադրելու պարտականություն, ինչը կատարվում է առձեռն հանձնելու կամ ուղարկելու եղանակով։
Ընդ որում, օրենսդիրը նշված պարտականությունների կատարման համար սահմանել է հստակ ժամկետներ։ Մասնավորապես, վճռի հրապարակումը պետք է կատարվի գործի քննությունն ավարտելուց հետո 15-օրյա ժամկետում, պարզեցված վարույթի կարգով գործի քննության արդյունքում կայացված եզրափակիչ դատական ակտի հրապարակումը՝ պարզեցված վարույթ կիրառելու վերաբերյալ որոշում կայացնելու օրվանից չորս ամսվա ընթացքում, իսկ կայացված վճռի օրինակը ոչ ուշ, քան դրա հրապարակման հաջորդ օրը պետք է ուղարկվի գործին մասնակցող անձանց, եթե մինչ այդ առձեռն նրանց չի հանձնվել։
Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 17-րդ հոդվածի 7-րդ մասի, Օրենսգրքի 11-րդ հոդվածի 6-րդ մասի, 179-րդ հոդվածի 1-ին մասի և 345-րդ հոդվածի 4-5-րդ մասերի համադրված վերլուծությունից հետևում է, որ ֆինանսական համակարգի հաշտարարի որոշման հարկադիր կատարման համար կատարողական թերթ տալու վերաբերյալ դիմումի քննության արդյունքում կայացված որոշման հրապարակումն օրենքով նախատեսված այն դեպքերից է, երբ այն ևս պետք է իրականացվի դատական իշխանության պաշտոնական կայքի միջոցով օրենքով սահմանված ժամկետում։ Դատարանի համար սահմանված է նաև նշված որոշումը կողմերին, ինչպես նաև ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակ ուղարկելու պարտականություն՝ ընդունման պահից եռօրյա ժամկետում։
Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 17-րդ հոդվածի 7-րդ մասի, Օրենսգրքի 11-րդ հոդվածի 6-րդ մասի, 179-րդ հոդվածի 1-2-րդ մասերի և 287-րդ հոդվածի համադրված վերլուծությունից հետևում է, որ հարկադիր կատարողի դիմումի հիման վրա վճիռը վերանայելու արդյունքով կայացված նոր վճռի հրապարակման ավելի կարճ ժամկետ, քան նախատեսված է Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 179-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված չէ, միաժամանակ հարկադիր կատարողի դիմումի հիման վրա վճիռը վերանայելու արդյունքով կայացված նոր վճռի, որպես եզրափակիչ դատական ակտի, հրապարակման կարգի և գործին մասնակցող անձանց տրամադրման ժամկետների նկատմամբ կիրառելի են հիշյալ նորմերի կարգավորումները։
Վարույթ հարուցած մարմինը հարկ է համարել նշել, որ թե´ դատական ակտը հրապարակելու, թե´ դատական ակտը գործին մասնակցող անձանց տրամադրելու համար սահմանված դատավարական ժամկետներն ունեն իմպերատիվ բնույթ և այդ ժամկետների հաղթահարման համար որևէ բացառություն կամ կառուցակարգ օրենսգրքով նախատեսված չէ։
Քննարկվող դեպքում Դատարանը ԵԱՔԴ/0028/02/18, ԵԴ/11557/02/18, ԵԴ/12187/02/18, ԵԴ/23669/02/18, ԵԴ/20770/02/18, ԵԴ/27336/02/18, ԵԴ/1543/02/19, ԵԴ/1478/02/19, ԵԴ/7452/02/19, ԵԴ/18143/02/19, ԵԴ/18265/02/19, ԵԴ/22098/02/19, ԵԴ/35123/02/19, ԵԴ/35241/02/19, ԵԴ/39363/02/19, ԵԴ/0067/02/20, ԵԴ/43004/02/19, ԵԴ/5039/02/20, ԵԴ/3926/02/20, ԵԴ/9838/02/20, ԵԴ/9808/02/20, ԵԴ/8937/02/20, ԵԴ/11842/02/20, ԵԴ/14231/02/20, ԵԴ/14158/02/20, ԵԴ/14670/02/20, ԵԴ/20484/02/20, ԵԴ/21296/02/20, ԵԴ/26064/02/20, ԵԴ/28767/02/20, ԵԴ/27259/02/20, ԵԴ/30228/02/20, ԵԴ/30058/02/20, ԵԴ/29898/02/20, ԵԴ/30825/02/20, ԵԴ/32779/02/20, ԵԴ/35069/02/20, ԵԴ/2250/02/21, ԵԴ/5646/02/21, ԵԴ/9801/02/21, ԵԴ/7940/02/21, ԵԴ/10927/02/21, ԵԴ/16022/02/21, ԵԴ/15984/02/21, ԵԴ/14608/02/21, ԵԴ/14641/02/21, ԵԴ/27888/02/21, ԵԴ/30226/02/21, ԵԴ/29688/02/21, ԵԴ/34517/02/22 քաղաքացիական գործերով վճռի հրապարակման ժամկետ է սահմանել համապատասխանաբար 01.06.2020 թվականի, 24.07.2020 թվականը, 19.07.2020 թվականը, 06.11.2020 թվականը, 04.10.2022 թվականը, 03.11.2020 թվականը, 24.07.2020 թվականը, 05.06.2020 թվականը, 03.07.2020 թվականը, 05.10.2020 թվականը, 03.08.2022 թվականը, 08.07.2020 թվականը, 10.06.2022 թվականը, 24.03.2021 թվականը, 19.11.2021 թվականը, 31.03.2021 թվականը, 09.10.2020 թվականը, 15.02.2022 թվականը, 09.06.2020 թվականը, 14.07.2020 թվականը, 14.07.2020 թվականը, 15.06.2022 թվականը, 25.09.2020 թվականը, 27.07.2022 թվականը, 25.09.2020 թվականը, 05.11.2021 թվականը, 18.03.2022 թվականը, 08.04.2022 թվականը, 05.02.2021 թվականը, 20.01.2021 թվականը, 15.02.2022 թվականը, 19.10.2022 թվականը, 06.04.2022 թվականը, 08.07.2022 թվականը, 13.05.2022 թվականը, 02.11.2021 թվականը, 13.04.2022 թվականը, 08.07.2022 թվականը, 06.07.2021 թվականը, 20.07.2021 թվականը, 21.07.2021 թվականը, 22.02.2022 թվականը, 21.07.2021 թվականը, 21.07.2021 թվականը, 18.10.2022 թվականը, 10.11.2021 թվականը, 11.11.2021 թվականը, 05.08.2022 թվականը, մինչդեռ վճիռները Համակարգում հրապարակել է հրապարակման նշանակված ժամկետից ավելի քան 11 ամսից մինչև 1 տարի 11 ամիս անց և նշված դատական ակտերը գործին մասնակցող անձանց տրամադրվել են հրապարակման նշանակված ժամկետից ավելի քան 3 ամսից մինչև 1 տարի 9 ամիս անց։
Թիվ ԵԴ/2601/02/18, ԵԴ/1478/02/18, ԵԴ/5676/02/18, ԵԴ/20087/02/18, ԵԴ/23649/02/18, ԵԴ/24192/02/18, ԵԴ/27061/02/18, ԵԴ/26055/02/18, ԵԴ/28006/02/18, ԵԴ/28676/02/18, ԵԴ/18265/02/19, ԵԴ/22308/02/19, ԵԴ/26826/02/19, ԵԴ/30322/02/19, ԵԴ/37519/02/19, ԵԴ/0485/02/20, ԵԴ/42917/02/19, ԵԴ/5286/02/20, ԵԴ/8064/02/20, ԵԴ/8089/02/20, ԵԴ/7760/02/20, ԵԴ/14564/02/20, ԵԴ/26138/02/20, ԵԴ/33965/02/20, ԵԴ/10771/02/21, ԵԴ/15913/02/21 քաղաքացիական գործերով վճռի հրապարակման ժամկետ է սահմանել համապատասխանաբար 24.09.2020 թվականը, 01.06.2020 թվականը, 21.12.2020 թվականը, 16.03.2021 թվականը, 25.06.2021 թվականը, 16.11.2020 թվականը, 16.10.2020 թվականը, 06.11.2020 թվականը, 16.03.2021 թվականը, 29.09.2021 թվականը, 08.07.2020 թվականը, 12.02.2021 թվականը, 21.04.2021 թվականը, 14.04.2021 թվականը, 25.06.2021 թվականը, 15.07.2021 թվականը, 28.09.2021 թվականը, 03.12.2021 թվականը, 20.07.2021 թվականը, 07.04.2021 թվականը, 31.03.2021 թվականը, 15.07.2021 թվականը, 14.04.2021 թվականը, 28.07.2021 թվականը, 22.07.2021 թվականը, 21.07.2021 թվականը, մինչդեռ վճիռները Համակարգում հրապարակել է հրապարակման նշանակված ժամկետից ավելի քան 2 տարուց մինչև 2 տարի 11 ամիս անց և նշված դատական ակտերը գործին մասնակցող անձանց տրամադրվել են հրապարակման նշանակված ժամկետից ավելի քան 2 ամսից մինչև 2 տարի 10 ամիս անց։
Թիվ ԵԴ/28453/02/18, ԵԴ/5830/02/18, ԵԴ/27613/02/19, ԵԴ/21649/02/20 քաղաքացիական գործերով վճռի հրապարակման ժամկետ է սահմանել համապատասխանաբար 16.06.2020 թվականը, 16.10.2020 թվականը, 01.07.2020 թվականը, 25.09.2020 թվականը, մինչդեռ վճիռները Համակարգում հրապարակել է հրապարակման նշանակված ժամկետից ավելի քան 3 տարուց մինչև 3 տարի 5 ամիս անց և նշված դատական ակտերը գործին մասնակցող անձանց տրամադրվել են հրապարակման նշանակված ժամկետից ավելի քան 24 օրից մինչև 3 տարի 5 ամիս անց։
Քննարկվող դեպքում թիվ ԵԴ/21649/02/20 քաղաքացիական գործով Համակարգում վճռի հրապարակման (ստեղծման) ամսաթիվը բացակայում է, սակայն առկա է նշում գործը դատարանի գրասենյակ՝ 12.12.2023 թվականին, այնուհետև դատարանի արխիվ՝ 15.12.2023 թվականին հանձնելու վերաբերյալ նշում, որը նշված քաղաքացիական գործով դիտարկվել է որպես վճիռը Համակարգում տեղադրելու իրական ամսաթիվ։
Վարույթ հարուցած մարմինը, վկայակոչելով Խորհրդի թիվ ԲԴԽ-49-Ո-Կ-10 որոշմամբ արտահայտած դիրքորոշումը, նշել է, որ հարկ է ուշադրություն հրավիրել այն հանգամանքին, որ Խորհրդի իրավական դիրքորոշումը վերաբերում է ոչ թե առհասարակ դատավարական ժամկետի խախտման յուրաքանչյուր դեպքի, այլ դատավարական ժամկետների ողջամիտ խախտումներին։
Պետք է արձանագրել, որ այն դեպքում, երբ եզրափակիչ դատական ակտի հրապարակման համար օրենքով սահմանված է տասնհինգօրյա ժամկետ, ապա նման ժամկետի ավելի քան 3 տարի 5 ամիս գերազանցող տևողությամբ խախտումը չի կարող չդիտարկվել ողջամիտ ժամկետի խախտում։ Նույն կերպ այն դեպքում, երբ վճիռը կամ գործի վարույթը կարճելու մասին որոշումը գործին մասնակցող անձին պետք է ուղարկվի դրա հրապարակման հաջորդ օրը, եթե մինչև այդ առձեռն չի հանձնվել կամ ընդունման պահից եռօրյա ժամկետում, ապա նման ժամկետների ավելի քան 3 տարի 5 ամիսը գերազանցող տևողությամբ խախտումը չի կարող չդիտարկվել ողջամիտ ժամկետի խախտում։ Բացի այդ, կարգապահական վարույթով ձեռքբերված նյութերի ուսումնասիրությունից հետևում է, որ դատական ակտերի հրապարակման և դատավարության կողմին տրամադրման օրենսդրական ժամկետների խախտումը պայմանավորված չի եղել առավել կարևոր շահի պաշտպանության անհրաժեշտությամբ, ուստի Դատավորն իր վրա դրված պարտականությունները պետք է կատարեր օրենքով սահմանված ժամկետների շրջանակներում։
Արդյունքում, վերոնշյալ դատական գործերով Դատավորի կողմից խախտվել է Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 179-րդ հոդվածի 1-2-րդ մասի, 345-րդ հոդվածի 4-5-րդ մասերի, Օրենսգրքի 17-րդ հոդվածի 7-րդ մասի, Օրենսգրքի 11-րդ հոդվածի 6-րդ մասի պահանջը։
Վկայակոչելով Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասը, 63-րդ հոդվածի 1-ին մասը, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ նաև՝ Կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին մասը, Օրենսգրքի 8-րդ հոդվածի 1-ին մասը՝ վարույթ հարուցած մարմինը նշել է, որ դատարանի կողմից դատավարական ժամկետները պահպանելու պարտականությունն անհրաժեշտ է դիտարկել անձի՝ իր իրավունքների արդյունավետ դատական պաշտպանության իրավունքի և արդար դատաքննության իրավունքի, դրա տարր համարվող՝ իր գործի ողջամիտ ժամկետում քննության իրավունքի իրականացումն ապահովելու համատեքստում։
Իր իրավունքների արդյունավետ դատական պաշտպանության սահմանադրական իրավունքի իրականացումը ենթադրում է, որ անձն իր իրավունքների պաշտպանության դատական կարգն ընտրում է՝ վստահելով իր մասնակցությամբ վեճի լուծումը դատարանին և ունենալով այն լեգիտիմ ակնկալիքը, որ դատարանը հնարավորինս սեղմ ժամկետներում կքննի և կլուծի իր գործը։ Այս իմաստով արդյունավետ դատական պաշտպանության իրավունքի հետ տրամաբանորեն կապված է արդար դատաքննության իրավունքի տարր համարվող՝ իր գործի ողջամիտ ժամկետում քննության իրավունքը։ Հիմնարար այս իրավունքի բովանդակությունն անդրադարձել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (այսուհետ նաև՝ Եվրոպական դատարան) Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասի վերաբերյալ արտահայտված իրավական դիրքորոշումներով (տե´ս Stögmülller v. Austria (1602/62) գործով Եվրոպական դատարանի 10.11.1969 թվականի վճիռը, H. v. France (10073/82) գործով Եվրոպական դատարանի 24.10.1989 թվականի վճիռը)։ Սահմանադրական դատարանը ևս իր 16.03.2021 թվականի թիվ ՍԴՈ-1585 որոշմամբ անդրադարձել է գործը ողջամիտ ժամկետում քննելու պահանջին:
Խորհուրդը նախկինում կայացրած որոշմամբ որոշման մասին պատշաճ ծանուցում ստանալու իրավունքը դիտարկել է որպես դատարանի մատչելիության իրավունքի դրսևորում, միաժամանակ օրենքով սահմանված դատավարական ժամկետների իմպերատիվ բնույթի առնչությամբ արտահայտել է հետևյալ իրավական դիրքորոշումը. «(...) նշված ժամկետում ակնկալվող արդյունքից է կախված դատավարության յուրաքանչյուր մասնակցի համար հնարավոր իրավական հետևանքի առաջացումը, որը կարող է դրսևորվել դատական ակտի բողոքարկմամբ կամ չբողոքարկելու արդյունքում օրինական ուժի մեջ մտնելով։»։
Վերոգրյալ իրավական դիրքորոշումներից հետևում է, որ ողջամիտ ժամկետում գործի քննության իրականացումը համարվում է ապահովված այն ժամանակ, երբ գործի քննության արդյունքում կայացվող դատական ակտն օրենքով նախատեսված կարգով և եղանակներով համապատասխան ժամկետում հասանելի է դառնում դատավարության մասնակիցներին։
Քննարկվող դեպքում Դատարանի կողմից դատավարական ժամկետները չպահպանելու հետևանքով սահմանափակվել է գործով դատավարության կողմերի՝ իրենց իրավունքների արդյունավետ դատական պաշտպանության իրավունքը, ինչպես նաև արդար դատաքննության իրավունքի տարր կազմող գործի ողջամիտ ժամկետում քննության իրավունքը։ Մասնավորապես, Դատարանի դրսևորած անգործության արդյունքում գործով հայցվորները տևական ժամանակ զրկվել են գումարի բռնագանձման վերաբերյալ վճռի հիման վրա ակնկալվող իր ֆինանսական միջոցները տնօրինելու, իսկ պատասխանողները՝ վերաքննության կարգով դատական ակտը բողոքարկելու հնարավորությունից։
Վկայակոչելով Օրենսգրքի 69-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը, 70-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետը, ՄԱԿ-ի տնտեսական և սոցիալական խորհրդի 2006 թվականի թիվ 2006/23 բանաձևով հաստատված Դատավորների վարքագծի բանգալորյան սկզբունքների (այսուհետ՝ Բանգալորյան սկզբունքներ) 4-րդ, 6.5-րդ կետերը, Բանգալորյան սկզբունքների մեկնաբանությունները՝ վարույթ հարուցած մարմինը նշել է, որ յուրաքանչյուր դեպքում, երբ անձն ընտրում է իր իրավունքների պաշտպանության դատական կարգը՝ վստահելով իր մասնակցությամբ վեճի լուծումը դատարանին և ունենալով լեգիտիմ ակնկալիք, որ դատարանը հնարավորինս սեղմ ժամկետներում կքննի և կլուծի իր գործը, իսկ դատարանը չի պահպանում օրենքով սահմանված դատավարական ժամկետները (օրենքով սահմանված ողջամիտ ժամկետները), ապա նման վարքագիծը ոչ միայն հանգեցնում է առանց արդարադատության շահերին վնասելու՝ ողջամիտ ժամկետում և նվազագույն դատական ծախսերի կատարմամբ օրենքով իր իրավասությանը վերապահված հարցերը քննելու և լուծելու վարքագծի կանոնի, այլև դատական իշխանության անկախության և անաչառության վերաբերյալ հանրության վստահությունը նվազեցնող վարքագիծ դրսևորելուց զերծ մնալու վարքագծի կանոնի խախտման, քանի որ դատարանի կողմից գործի քննության և լուծման, ինչպես նաև գործով կայացված եզրափակիչ դատական ակտը գործի մասնակիցներին մատչելի դարձնելը ձգձգելու արդյունքում անձի մոտ խարխլվում է դատական համակարգի և արդարադատության արդյունավետության նկատմամբ վստահությունը՝ հեղինակազրկելով դատական իշխանությունը։
Քննարկվող դեպքում, վերոնշյալ գործերով դատական ակտերը հրապարակելու և դրա օրինակները գործին մասնակցող անձանց տրամադրելու համար սահմանված ժամկետները Դատարանի կողմից էապես խախտելու հանգամանքը դատավարության կողմերի, ինչպես նաև անկողմնակալ դիտորդի մոտ առաջացնում է ողջամիտ կասկած՝ Դատավորի կողմից առանց արդարադատության շահերին վնասելու՝ ողջամիտ ժամկետում օրենքով իր իրավասությանը վերապահված հարցերը քննելուն և լուծելուն ուղղված անհրաժեշտ շրջահայացություն և պատշաճ վարքագիծ ցուցաբերելու առնչությամբ։ Դատարանի նման գործելակերպն ուղղակի ազդեցություն է ունենում դատարանի գործունեության արդյունավետության վրա, որն իր հերթին նվազեցնում է հանրության վստահությունն արդարադատության նկատմամբ և հեղինակազրկում է դատական իշխանությունը։
Արդյունքում, Դատավորի կողմից Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 179-րդ հոդվածի 1-2-րդ մասերի, 345-րդ հոդվածի 4-5-րդ մասերի, 17-րդ հոդվածի 7-րդ մասի, Օրենսգրքի 11-րդ հոդվածի 6-րդ մասի խախտումները՝ որպես հետևանք, հանգեցրել են նաև Օրենսգրքի 69-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով և 70-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով սահմանված վարքագծի կանոնների խախտման։
Անդրադառնալով մեղքի ձևին, վկայակոչելով Օրենսգրքի 142-րդ հոդվածի 1-ին, 5-րդ մասերը՝ վարույթ հարուցած մարմինը նշել է, որ գործերի փաստական հանգամանքների ուսումնասիրության և կատարված իրավական վերլուծության համադրման արդյունքում Դատավորի կողմից դատավարական իրավունքի նորմերի խախտումները կատարվել են մեղավորությամբ, որոնք դրսևորվել են կոպիտ անփութությամբ։ Հաշվի է առնվել նաև հարուցված կարգապահական վարույթի շրջանակներում Դատավորի կողմից իրեն վերագրվող խախտման հանգամանքների և պատճառների, խախտման իրավական գնահատականի վերաբերյալ Դատավորի բացատրությամբ ներկայացված փաստարկները, ինչպես նաև վարույթ հարուցած մարմնի կողմից խախտումները դիտավորությամբ կատարելու մասով ապացուցված չլինելու հանգամանքը։ Այսպիսով, կարելի է եզրակացնել, որ Դատավորը չի գիտակցել իր վարքագծի ոչ իրավաչափ բնույթը՝ վերագրվող դատավարական իրավունքի նորմերի խախտումների առնչությամբ, թեև տվյալ իրադրությունում ակնհայտորեն կարող էր և պարտավոր էր կատարել օրենքով սահմանված ժամկետում դատական ակտերը հրապարակելու, գործին մասնակցող անձանց ուղարկելու դատավարական պարտականությունները։
Վերոգրյալից նաև հետևում է, որ Դատավորի կողմից կոպիտ անփութությամբ թույլ տրված դատավարական իրավունքի նորմերի խախտումներ կատարելու հետ միաժամանակ վերջինիս կողմից կոպիտ անփութությամբ թույլ է տրվել նաև վարքագծի կանոնների խախտումներ՝ ի պաշտոնե գործելիս առանց արդարադատության շահերին վնասելու՝ ողջամիտ ժամկետում չլուծելով իր իրավասությանը վերապահված հարցերը և ցանկացած գործունեություն իրականացնելիս և բոլոր հանգամանքներում զերծ չմնալով դատական իշխանությունը վարկաբեկող, ինչպես նաև դատական իշխանության անկախության և անաչառության վերաբերյալ հանրության վստահությունը նվազեցնող վարքագիծ դրսևորելուց։
Անդրադառնալով Դատավորի կողմից վարույթ հարուցած մարմնին ներկայացած բացատրության 3.1 կետում արտահայտած դիրքորոշմանը՝ վարույթ հարուցած մարմինը նշել է, որ Օրենսգրքի 146-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետում, 4-6-րդ մասերում, 147-րդ հոդվածի 6-րդ մասում ամրագրված իրավական նորմերի համադրված վերլուծությունից հետևում է, որ դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու վերաբերյալ հաղորդում ներկայացնելու իրավունքը պատկանում է ցանկացած անձի (պետական և տեղական ինքնակառավարման մարմնի կամ պաշտոնատար անձի)։ Օրենսդիրը նշված իրավունքի իրացումը չի պայմանավորել կոնկրետ գործով շահագրգիռ անձ լինելու հանգամանքով, ուստի և հաղորդումն ներկայացնող անձի շահագրգիռ անձ չհանդիսանալը չի դիտարկել որպես կարգապահական վարույթ չհարուցելու և հարուցված կարգապահական վարույթը կարճելու հիմք։
Բացատրությամբ ներկայացված փաստարկների կապակցությամբ վարույթ հարուցված մարմինը հարկ է համարել նշել, որ կարգապահական վարույթ հարուցելու առիթները տեղեկատվական նշանակություն ունեն կարգապահական վարույթ հարուցելու իրավասություն ունեցող մարմինների համար։ Այսինքն՝ անձին հաղորդում ներկայացնելու իրավունք վերապահելու նպատակն է ապահովել դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու լիազորություն ունեցող մարմինների կողմից այդ լիազորության իրացումը։ Կարգապահական վարույթ հարուցելու հաղորդումն ազդակ է, որի հիման վրա կարգապահական վարույթ հարուցելու իրավասություն ունեցող մարմինն իրացնում է դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու իր լիազորությունը, իսկ անձի դերակատարությունն այստեղ սահմանափակվում է նշված հաղորդումը ներկայացնելով։
Ավելին, Օրենսգրքով դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու իրավասություն ունեցող մարմինների կողմից կայացված որոշումների բողոքարկման կարգ նախատեսված չէ։ Մասնավոր անձինք զրկված են այդ վարույթի շրջանակներում կայացված որոշման իրավաչափությունը վիճարկելու, ինչպես նաև դատական կարգով կարգապահական վարույթի հարուցում հայցելու հնարավորությունից։ Նրանց իրավական շահագրգռվածությունն այս գործընթացում եզրագծված է պատշաճ պատասխան ստանալու իրենց իրավունքի իրացմամբ։ Ուստի կարգապահական վարույթ հարուցելու իրավասություն ունեցող մարմինների կողմից կայացված որոշումները որևէ կերպ չեն կարող անդրադառնալ հաղորդում ներկայացրած անձի սուբյեկտիվ իրավունքների վրա, հետևաբար չի կարող խախտել նրա որևէ սուբյեկտիվ իրավունք։
Այսպիսով, դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու գործընթացում անձի իրավունքները սահմանափակվում են համապատասխան հաղորդում ներկայացնելով, իսկ վերջինիս իրավական շահագրգռվածությունն այս գործընթացում եզրագծված է պատշաճ պատասխան ստանալու իր իրավունքի իրացմամբ։ Բացի այդ, դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու և դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը լուծելու համար Խորհուրդ միջնորդություն ներկայացնելու մասին որոշում կայացնելու արդյունքում հաղորդում ներկայացնող անձի որևէ իրավունք չի վերականգնվում, ինչպես նաև չի վերացվում իրավունքի իրացմանը խոչընդոտող որևէ հանգամանք։
Անդրադառնալով Դատավորի կողմից վարույթ հարուցած մարմնին ներկայացած բացատրության 3.2 կետում արտահայտած դիրքորոշմանը՝ վարույթ հարուցած մարմինը նշել է, որ Օրենսգրքի 142-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերում ամրագրված իրավական նորմերի համադրված վերլուծությունից հետևում է, որ կարգապահական խախտում է համարվում արարքը, որն իր մեջ պարունակում է Օրենսգրքով սահմանված՝ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքերի հատկանիշներ։
Քննարկվող դեպքում Արդարադատության նախարարի կողմից Դատավորի նկատմամբ կարգապահական վարույթները հարուցվել են տարբեր կարգապահական խախտումներ թույլ տալու հիմքով, քանի որ առնվազն տարբեր են կարգապահական խախտումներ համարվող արարքների օբյեկտիվ կողմը։ Թեև երկու դեպքում էլ Դատավորին վերագրվող որոշ դատավարական իրավունքի նորմերի և դատավորի վարքագծի կանոնների խախտումները համընկնում են, սակայն այդ խախտումները դրսևորվել են տարբեր արարքներով (գործողությամբ և անգործությամբ)։ Բացի այդ, Խորհրդի հիշյալ որոշման առկայությունը չի կարող բացառել Դատավորի կողմից այլ քաղաքացիական գործերով արդարադատություն իրականացնելիս Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 17-րդ հոդվածի 7-րդ մասի, 179-րդ հոդվածի 1-2-րդ մասերի խախտման հատկանիշներ պարունակող արարքների կատարման հիմքով կարգապահական վարույթի հարուցումը, իսկ կարգապահական վարույթ հարուցված լինելու դեպքում՝ դրա կարճումը։
Անդրադառնալով Դատավորի կողմից վարույթ հարուցած մարմնին ներկայացած բացատրության 3.3 կետում արտահայտած դիրքորոշմանը՝ վարույթ հարուցած մարմինը նշել է, որ Խորհուրդն իր մի շարք որոշումներում հայտնել է իրավական դիրքորոշում առ այն, որ այն բոլոր դեպքերում, երբ իրավունքի խախտումն առաջ չի բերում որևէ սուբյեկտիվ իրավունքից զրկում կամ դրա սահմանափակում, ինչպես նաև իրավունքի սուբյեկտի մոտ չի առաջացնում օրենքով չնախատեսված պարտականություններ կամ այդպիսիք առաջանալու հնարավորություն, ապա իրավունքի նման խախտումը զանցակազմի նյութական բաղադրիչի առկայության պայմաններում Օրենսգրքի 142-րդ հոդվածի 2-րդ մասի հիմքով կարող է որակվել որպես նվազ կարևորություն ունեցող և դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմք չհանդիսացող, թեկուզև այն առերևույթ պարունակել է կարգապահական խախտում համարվող արարքի հատկանիշներ։
Չնայած նրան, որ արդեն իսկ ներկայացվել են իրավական վերլուծություններ գործին մասնակցող անձանց՝ դատավարական իրավունքների խախտման արդյունքում առաջացած հիմնարար իրավունքների խախտման վերաբերյալ, Դատավորի կողմից առաջ քաշված դիրքորոշման առնչությամբ վարույթ հարուցած մարմինը կրկին հարկ է համարել նշել, որ Դատավորի կոպիտ անփութության պատճառով 85 քաղաքացիական գործերով եզրափակիչ դատական ակտերն օրենքով սահմանված ժամկետից ավելի քան 11 ամսից մինչև 3 տարի 5 ամիս անց հրապարակելը և դրա օրինակը գործին մասնակցող անձանց տրամադրելը չի կարող որևէ մեկնաբանությամբ համարվել որպես նվազ կարևոր։
Ինչ վերաբերում է թիվ ԵԴ/5830/02/18 քաղաքացիական գործով պատասխանողի իրավունքների խախտման բացակայության և արարքը նվազ կարևորություն ունենալու փաստարկին, այն պատճառաբանությամբ, որ վճիռը, որով հայցը մերժվել է չի բողոքարկվել հայցվորի կողմից՝ վարույթ հարուցած մարմինը նշել է, որ Դատավորին 22.11.2021 թվականին և 11.05.2022 թվականին ուղղված գրություններով նշված գործով պատասխանողի ներկայացուցիչը հայտնել է, որ թիվ ԵԴ/5830/02/18 քաղաքացիական գործով վճիռը հրապարակվել է 16.10.2020 թվականին, սակայն հրապարակման պահից ավելի քան 1 տարի անց պատասխանող կողմը չի ստացել վճռի օրինակը, և վճիռը հրապարակված չէ Համակարգում։ Խնդրել է սեղմ ժամկետում տրամադրել վճռի օրինակը՝ հաշվի առնելով նաև, որ նշված գործով թեև հայցը մերժվել է, սակայն Դատարանի 30.03.2018 թվականի որոշմամբ պատասխանողի գույքի վրա 1.700.000 ՀՀ դրամի չափով կիրառված արգելանքները պահպանված են։ Նշված քաղաքացիական գործով վճիռը հրապարակվել է և գործին մասնակցող անձանց տրամադրվել է օրենքով սահմանված ժամկետից ավելի քան 3 տարի անց, ինչը նշանակում է, որ նշված ժամանակահատվածում սահմանափակվել է պատասխանողի սեփականության իրավունքի իրացումը։ Այսպիսով, վերոնշյալը վկայում է, որ Դատավորի կողմից բացատրությամբ ներկայացված փաստարկները հիմնավոր չեն։
Վարույթ հարուցած մարմինը Դատավորի բացատրության 3.4 կետի առնչությամբ հայտնել է, որ Արդարադատության նախարարի 17.07.2022 թվականի թիվ 62-Ա որոշման համաձայն՝ Դատավորի նկատմամբ 20.05.2022 թվականի թիվ 50-Ա որոշմամբ հարուցված կարգապահական վարույթը կարճվել է՝ մասնավորապես հետևյալ հիմքերով և հիմնավորմամբ.«Մինչև 02.05.2020 թվականի խմբագրությամբ գործող «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի (այսուհետ՝ Նախկին կարգավորումներով օրենսգիրք) 142-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքերն են՝ արդարադատություն կամ որպես դատարան՝ օրենքով նախատեսված այլ լիազորություններ իրականացնելիս նյութական կամ դատավարական իրավունքի նորմի ակնհայտ և կոպիտ խախտումը։
Նույն հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն՝ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքերն են՝ դատավորի կողմից սույն օրենսգրքով սահմանված՝ դատավորի վարքագծի կանոնները կոպիտ խախտելը, որը կատարվել է դիտավորությամբ կամ կոպիտ անփութությամբ։
Նախկին կարգավորումներով օրենսգրքի 144-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու նպատակով վարույթը կարող է հարուցվել արդարադատություն կամ որպես դատարան՝ օրենքով նախատեսված այլ լիազորություններ իրականացնելիս նյութական կամ դատավարական իրավունքի նորմի ակնհայտ և կոպիտ խախտման հիմքերով՝ խախտումը հայտնաբերելուց հետո՝ վեց ամսվա ժամկետում։ Եթե խախտումը հայտնաբերվել է մինչև դատական վարույթն ավարտվելը, ապա սույն կետով նախատեսված վեցամսյա ժամկետը հաշվարկվում է դատական վարույթն ավարտվելու պահից։ Սույն կետով նախատեսված հիմքով կարգապահական վարույթ չի կարող հարուցվել, եթե դատական վարույթն ավարտվելուց հետո անցել է հինգ տարի։
««Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» 25.03.2020 թվականի թիվ ՀՕ-197-Ն սահմանադրական օրենքով (այսուհետ՝ Օրենք) լրացումներ և փոփոխություններ են կատարվել Նախկին կարգավորումներով օրենսգրքի 142-րդ հոդվածում (կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքերը), իսկ 144-րդ հոդվածը (կարգապահական վարույթ հարուցելու ժամկետները) շարադրվել է նոր խմբագրությամբ։ Օրենքն ուժի մեջ է մտել 02.05.2020 թվականին։
Այսպես, Օրենսգրքի 142-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքերն են՝ արդարադատություն կամ որպես դատարան՝ օրենքով նախատեսված այլ լիազորություններ իրականացնելիս նյութական կամ դատավարական իրավունքի նորմի խախտումը, որը կատարվել է դիտավորությամբ կամ կոպիտ անփութությամբ։
Նույն հոդվածի 1֊ին մասի 2-րդ կետի համաձայն՝ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքերն են՝ դատավորի կողմից սույն օրենսգրքով սահմանված՝ դատավորի վարքագծի կանոնները խախտելը, որը կատարվել է դիտավորությամբ կամ կոպիտ անփութությամբ։
Օրենսգրքի 144-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու նպատակով վարույթը կարող է հարուցվել՝ արդարադատություն կամ որպես դատարան՝ օրենքով նախատեսված այլ լիազորություններ իրականացնելիս նյութական կամ դատավարական իրավունքի նորմի դիտավորությամբ կամ կոպիտ անփութությամբ խախտման հիմքով՝ խախտումը վարույթ հարուցող մարմնի կողմից հայտնաբերվելուց հետո՝ մեկ տարվա ժամկետում։ Սույն կետով նախատեսված հիմքով կարգապահական վարույթ չի կարող հարուցվել, եթե եզրափակիչ դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելուց հետո անցել է ութ տարի, (...):
Նույն հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն՝ դատավորի կողմից սույն օրենսգրքով սահմանված՝ դատավորի վարքագծի կանոնները դիտավորությամբ կամ կոպիտ անփութությամբ խախտելու հիմքով՝ խախտումը վարույթ հարուցող մարմնի կողմից հայտնաբերվելուց հետո եռամսյա ժամկետում, բայց ոչ ուշ, քան խախտումը կատարելուց մեկ տարի հետո (...):
Նախկին կարգավորումներով օրենսգրքի և Օրենսգրքի վերոնշյալ իրավական նորմերի համադրությունից ակնհայտ է, որ դրանք՝ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքերի և դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու ժամկետների հետ կապված նախատեսում են միմյանցից էականորեն տարբեր պիտակավորումներ: Ընդ որում, Օրենքը պարունակում է անցումային դրույթներ, որոնք Օրենքով սահմանված՝ կարգապահական պատասխանատվության հիմքերի և վարույթի վերաբերյալ դրույթների լիարժեք կիրառության համար նախատեսում է որոշակի պայման։ Այսպես՝ Օրենքի 58-րդ հոդվածի 15-րդ կետի համաձայն՝ մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը ծագած հիմքերով (խախտումներով) հարուցվող կարգապահական վարույթների հարուցման նկատմամբ կիրառվում են մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը գործող խմբագրությամբ Օրենսգրքի՝ կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքերը և 144-րդ հոդվածով նախատեսված ժամկետները։ Այսինքն՝ սույն իրավական նորմի ուժով կարգապահական պատասխանատվության հիմքերը սահմանող Օրենսգրքի 142-րդ հոդվածի և կարգապահական վարույթ հարուցելու ժամկետները սահմանող Օրենսգրքի 144-րդ հոդվածի գործողությունը պայմանավորված է դատավորի կողմից կարգապահական խախտում պարունակող արարքի՝ գործողության կամ անգործության կատարման պահով՝ որպես սահմանագիծ դիտարկելով Օրենքի ուժի մեջ մտնելու ամսաթիվը (02.05.2020 թվականը)։ Ուստի, եթե Դատավորի վարքագծում կարգապահական խախտում համարվող արարքը առկա է 02.05.2020 թվականից հետ ընկած ժամանակահատվածում, ապա կիրառելի են Օրենսգրքի 142-րդ և 144-րդ հոդվածների դրույթները։
Այնուհանդերձ, վարույթ հարուցող մարմնի կողմից Նախկին կարգավորումներով օրենսգրքի և Օրենսգրքի կարգապահական պատասխանատվության հիմքերի և կարգապահական վարույթի հարուցման ժամկետների վերաբերյալ դրույթների միջև ընտրությունը պայմանավորելով 02.05.2020 թվականի նկատմամբ (դրան նախորդող կամ հաջորդող ժամանակահատվածներում) կարգապահական խախտման պահի պարզմամբ՝ օրենսդիրը չի կարգավորել այն հարցը, թե, երբ է կարգապահական խախտումը համարվում կատարված՝ նկատի ունենալով, որ որոշ կարգապահական խախտումներ կարող են դրսևորվել որոշակի-տևական ժամանակահատվածում միևնույն խախտման անընդհատ իրականացմամբ՝ դատավարական նորմով սահմանված պարտականությունը տևական ժամանակով չկատարելով և դադարել օրենքով պահանջվող վարքագծի դրսևորմամբ։ Ասվածի օրինակ է քննարկվող դեպքը։ Սույն պարագայում Գործի փաստական հանգամանքները, մասնավորապես՝ Վճիռը 21.02.2020 թվականին հրապարակելու, իսկ դրա օրինակը միայն 24.05.2021 թվականին Դիմողի կողմից ստացված լինելու փաստերը վկայում են, որ 21.02.2020-24.05.2021 թվականներն (ներառում է 02.05.2020թ. հաջորդող ժամանակահատվածը) ընկած ժամանակահատվածում յուրաքանչյուր պահի Դատավորի վարքագծում առկա են ՔԴՕ 124-րդ հոդվածի 4-րդ պարբերությամբ ամրագրված դատավարական նորմի, արդյունքում՝ Օրենսգրքի 69-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով և 70-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով ամրագրված վարքագծի կանոնների խախտումներ։
Հաշվի առնելով Գործի փաստերի նշված կազմը, առաջնորդվելով Օրենքի 58-րդ հոդվածի 15-րդ կետի պահանջներով և դրա վերաբերյալ ներկայացված մեկնաբանություններով՝ սույն կարգապահական վարույթը հարուցվել է Օրենսգրքի 142-րդ հոդվածի և 144-րդ հոդվածի դրույթներին համապատասխան, որոնց կարգավորումների շրջանակում պահպանված են Դատավորի նկատմամբ առերևույթ դատավարական իրավունքի նորմի և դատավորի վարքագծի կանոնների դիտավորությամբ կամ կոպիտ անփութությամբ խախտման հիմքով կարգապահական վարույթը հարուցելու համապատասխանաբար մեկամյա և եռամսյա ժամկետները, որոնք հաշվում են դատավորին վերագրվող խախտումները վարույթ հարուցող մարմնի կողմից հայտնաբերվելու պահից։ Տվյալ դեպքում խախտումների հայտնաբերման պահ դիտարկելով Դիմողի հաղորդումը արդարադատության նախարարությունում ստանալու պահը՝ 03.03.2022 թվականը՝ Դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու մասին որոշումը կայացվել է 20.05.2022 թվականին։
Հարկ է նշել, որ կարգապահական վարույթ հարուցելու ընթացքի նկատմամբ սահմանված ժամկետների հետ կապված հարցերին, համեմատական վերլուծություններ անցկացնելով Նախկին կարգավորումներով օրենսգրքի և Օրենսգրքի համապատասխան իրավական նորմերի միջև, անդրադարձել է նաև Բարձրագույն դատական խորհուրդը իր՝ 13.12.2021 թվականի թիվ ԲԴԽ-98-Ո-Կ-26 որոշմամբ։ Նշված որոշմամբ Բարձրագույն դատական խորհուրդը Օրենսգրքի 156-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիմքով մերժել է Արդարադատության նախարարի միջնորդությունը։ Բարձրագույն դատական խորհրդի անդամներ Վիգեն Քոչարյանը և Դավիթ Խաչատուրյանը չհամաձայնելով որոշման հետ՝ ներկայացրել են հատուկ կարծիք դրա պատճառաբանական և եզրափակիչ մասերի վերաբերյալ։ Նշված ակտերի ուսումնասիրության արդյունքում արձանագրվում է, որ Բարձրագույն դատական խորհրդի անդամները տարբեր կերպ են մեկնաբանել Նախկին կարգավորումներով օրենսգրքի 144-րդ հոդվածում ամրագրված որոշ դրույթներ, որոնք վերաբերել են անձի, որպես կարգապահական խախտումը հայտնաբերող իրավասու սուբյեկտ հանդիսանալուն, կարգապահական խախտման հայտնաբերման պահին, որից սկսում է հոսել կարգապահական վարույթ հարուցելու ժամկետը, և կարգապահական վարույթ հարուցելու առիթներին առնչվող ժամկետին։
Հաշվի առնելով նաև դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկող մարմնի՝ Խորհրդի անդամների տարաբնույթ ընկալումները, Նախկին կարգավորումներով օրենսգրքի՝ կարգապահական վարույթ հարուցելու ընթացքի ժամկետները սահմանող դրույթների հետ կապված, ինչպես նաև Օրենքի 58-րդ հոդվածի 15-րդ կետի կարգավորումների ոչ բավարար հստակությունը և դրա կիրառման բնագավառում ծագած հարցերը, առաջնորդվելով Օրենսգրքի 143-րդ հոդվածի պահանջներով՝ վարույթ հարուցած մարմինը գտել է, որ թիվ ԵԴ/2854/02/18, ԵԴ/4296/02/18, ԵԴ/26037/02/18, ԵԴ/2159/02/19, ԵԴ/5137/02/19, ԵԴ/19972/02/19, ԵԴ/30738/02/19, ԵԴ/38307/02/19 քաղաքացիական գործերով Որոշմամբ Դատավորին վերագրված խախտումներով չպետք է ներկայացնել միջնորդություն։
Դատական նիստում վարույթ հարուցած մարմնի ներկայացուցիչը պնդել է վերոնշյալ միջնորդությամբ ներկայացված փաստերը:
Արդարադատության նախարարը 13.08.2025 թվականին Խորհուրդ ներկայացված դիրքորոշմամբ հայտնել է, որ .«(…) Լիազոր մարմինը, բարձր գնահատելով Սահմանադրական դատարանի՝ որպես սահմանադրական օրինականության, սահմանադրական նորմերի անմիջական գործողության ապահովման և սահմանադրականության ձևավորման ոլորտում առանցքային նշանակություն ունեցող ինստիտուտի դերակատարությունը, և հարգելով վերջինիս կողմից կայացված ակտերի պարտադիր կատարման ենթակա լինելու հրամայականը, ձեռնպահ է մնում Որոշումը վերանայելու հիմքի վերաբերյալ դիրքորոշում ներկայացնելուց, իսկ Նախարարի՝ 23.05.2024թ. թիվ 48-Ա միջնորդության բովանդակության մասով Լիազոր մարմինը պնդում է նախկինում արտահայտված դիրքորոշումները։»:
24.10.2025 թվականին տեղի ունեցած դատական նիստի ընթացքում Արդարադատության նախարարի տեղակալը և ներկայացուցիչը պնդել են Արդարադատության նախարարի 23.05.2024թ. թիվ 48-Ա միջնորդությունը, իսկ
Արթուր Ստեփանյանի և նրա ներկայացուցչի միջնորդությունների մասով հայտնել են, որ դրանք ենթակա են մերժման անհիմն լինելու պատճառաբանությամբ:
3. Արթուր Ստեփանյանի դիրքորոշումը.
Դատավորը վարույթ հարուցող մարմին ներկայացրած բացատրությամբ հայտնել է հետևյալը.
3.1. Տվյալ դեպքում բացակայում է կարգապահական վարույթ հարուցելու առիթը, ինչպես նաև հարուցված կարգապահական վարույթը ենթակա է կարճման։
Օրենսգրքի 146-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված իրավակարգավորումից չի կարող հետևել, որ անձն իրավական շահագրգռվածության բացակայության պարագայում կարող է ակնկալել, որ իր ներկայացրած հաղորդումը կարող է հանդիսանալ կարգապահական վարույթ հարուցելու պատշաճ առիթ։ Ցանկացած պարագայում հաղորդում ներկայացնելը ենթադրում է խախտված իրավունքների առկայություն, իսկ օրենքով նախատեսված դեպքում (Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 419-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետ) նաև համապատասխան հետևանք, քանի որ հաղորդում ներկայացնելը չի կարող լինել ինքնանպատակ, և անձը չի կարող ներկայացնել հաղորդում, եթե առկա չէ վերջինիս «իրական (ռեալ)» իրավունքների ենթադրյալ խախտում։
Այսինքն՝ յուրաքանչյուր հաղորդման դեպքով պետք է պարզվի արդյոք հաղորդում ներկայացնողը հանդիսանում է «շահագրգիռ անձ» (որը կարող է կամ առավել արդյունավետ է իրականացնել կարգապահական վարույթ հարուցելուց հետո), քանի որ միայն իրավական շահագրգռվածության առկայության պարագայում անձը կարող է ակնկալել իր ենթադրյալ խախտված իրավունքների պաշտպանություն։
Վերոգրյալ հետևությունները պայմանավորված են նաև այլ հանգամանքով, որ Օրենսգրքի 146-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետում ամրագրված «անձի հաղորդում» եզրույթը չի կարող մեկնաբանվել Օրենսգրքի, ինչպես նաև ՀՀ օրենսդրության այլ իրավակարգավորումներից անկախ, և այս առումով պատահական չէ նաև, որ օրենսդիրը Խորհրդի որոշում, որով տվյալ դատական ակտը կայացրած դատավորը ենթարկվել է կարգապահական պատասխանատվության արդարադատություն իրականացնելիս նյութական կամ դատավարական նորմի ակնհայտ և կոպիտ խախտման համար, նախատեսել է որպես նոր հանգամանքներով դատական ակտի վերանայման համար հիմք։
Վերոգրյալ եզրահանգման մասին է վկայում նաև այն, որ «ցանկացած անձ», զուտ ուսումնասիրելով դատական տեղեկատվական համակարգը և ըստ իրեն հայտնաբերելով դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքերի Օրենսգրքով սահմանված հատկանիշներ, հնարավորություն չունի պարզել (ինչպես սույն դեպքում պարզված չեն) ենթադրյալ արարքի արդյունքում այլ անձանց համար առաջացած բացասական հետևանքները, ինչպես նաև տվյալ դատավորի համապատասխանությունը դատավորի կարգավիճակին կասկածի տակ դնելու և իր էությամբ դատական իշխանությունը հեղինակազրկելու հանգամանքները, որոնց բացակայությունը նվազ կարևորության պատճառով չի համարվում կարգապահական խախտում։
Միևնույն ժամանակ «ցանկացած անձ» իր համար անբարենպաստ դատական ակտ կայացվելու կամ այդ մասին ենթադրելու դեպքում կարող է իրականացնել դատական տեղեկատվական համակարգի ուսումնասիրություն կամ որևէ այլ գործողություն և ներկայացնել հաղորդում՝ այդ կերպ փորձելով ազդել դատավորի անկախության վրա։
«Ցանկացած անձի» կողմից ոչ իր մասնակցությամբ գործերով դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու մասին հաղորդում ներկայացնելը կարող է ոչ բոլոր դեպքերում առերևույթ հնարավորություն ընձեռել գնահատելու որպես դատավորի անկախության վրա ազդելու փորձ, սակայն կարող է իրականացվել բացառապես այլ անձի, տվյալ դեպքում դատավորին, վնաս պատճառելու մտադրությամբ։
3.2. Խորհրդի 24.11.2022 թվականի և 27.02.2023 թվականի որոշումներով Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ միջնորդությունները բավարարվել են և հայտարարվել է նկատողություն։ Նշված որոշումների հիմքում ըստ էության դրվել է գրեթե նույն ժամանակահատվածից սկսած այլ քաղաքացիական գործերով թույլ տրված նմանատիպ դատավարական իրավունքի նորմի և դատավորի վարքագծի կանոնի խախտումներ։
Սույն և նշված կարգապահական վարույթների ուսումնասիրությունից հետևում է, որ բոլոր դեպքերում էլ վերագրված կարգապահական ենթադրյալ խախտման հիմքերն ըստ էության նույնն են և տարբեր տևողություններով ըստ էության վերաբերում են նույն ժամանակահատվածին։
Ըստ Դատավորի՝ նման պայմաններում առկա է նաև նույն կարգապահական խախտման հիմքով (նույն արարքների համար, որոնց համար արդեն առկա են համապատասխան որոշումներ) նույն անձին կրկին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հանգամանք, որը, առավել ևս վերոնշյալ օրենսդրական փոփոխությունների արդյունքում այդպիսի արարքներ թույլ տալու հնարավորության բացակայության դեպքում, իր գնահատմամբ չի բխում ինչպես ՀՀ օրենսդրության, այնպես էլ միջազգային իրավական ակտերի պահանջներից։
3.3. Վերը նշված գործերի դատավարական նախապատմությունների և կայացված դատական ակտերի համադրմամբ կատարված ուսումնասիրությունը համակցության մեջ չի կարող վկայել, որ դատավարության որևէ մասնակից զրկվել է որևէ դատավարական գործողություն կատարելու իրավունքից, ինչպես նաև նշված գործերի քննության ընթացքում անտեսվել է դատական իշխանության անկախության և անաչառության վերաբերյալ հանրության վստահությունը նվազեցնող վարքագիծ դրսևորելուց զերծ մնալու պահանջների պահպանումը։
Օրենսգրքի 142-րդ հոդվածի 2-րդ մասի, Խորհրդի կողմից մի շարք որոշումներում արտահայտած իրավական դիրքորոշումների, վերը նշված գործերի դատավարական նախապատմությունների և կից ներկայացված նյութերի համադրմամբ կատարված վերլուծությունից հետևում է, որ եթե նույնիսկ Դատավորին վերագրված ենթադրյալ արարքը ձևականորեն պարունակում է Օրենսգրքով նախատեսված նշված կարգապահական խախտման հատկանիշները, ապա ամբողջ վերոգրյալի հաշվառմամբ չի կարող կասկածի տակ դնել Դատավորի համապատասխանությունը դատավորի կարգավիճակին և իր էությամբ չի կարող հեղինակազրկել դատական իշխանությունը։
Մասնավորապես՝ հաղորդման մեջ նշված թիվ ԵԴ/5830/02/18 քաղաքացիական գործով ապահովագրական ընկերությունը հայց է ներկայացրել քաղաքացու դեմ՝ խնդրելով վերջինիցս բռնագանձել 2.244.000 ՀՀ դրամ, որից 1.700.000 ՀՀ դրամը՝ որպես ապահովագրական պատահարի հետևանքով տուժողին վճարված ապահովագրական հատուցման գումար, 34.000 ՀՀ դրամը՝ որպես նախապես վճարված պետական տուրք, 510.000 ՀՀ դրամը՝ որպես փաստաբանի խելամիտ վարձատրության գումար, ինչպես նաև բռնագանձել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված տոկոսները սկսած 21.04.2016 թվականից մինչև պարտավորության դադարման օրը։ Պատասխանողի ներկայացուցիչը, ում դիմումներն ի լրումն կցվել են հաղորդմանը, առարկել է պահանջի դեմ նաև խնդրելով բռնագանձել փաստաբանի վարձատրության գումար։ Դատավորի նախագահությամբ քննվել է նշված քաղաքացիական գործը և կայացված վճռով ապահովագրական ընկերության հայցը մերժվել է, ապահովագրական ընկերությունից հօգուտ քաղաքացու բռնագանձվել է 150.000 ՀՀ դրամ՝ որպես փաստաբանի խելամիտ վարձատրության գումար։ Նշված վճիռը չի բողոքարկվել, ավելին՝ ապահովագրական ընկերությունը դիմումով դատարան է ներկայացրել բռնագանձված փաստաբանի վարձատրության գումարը վճարելու վերաբերյալ անդորրագիրը։
Վկայակոչված դեպքը կարող է վկայել որակյալ արդարադատություն իրականացնելու մասին, ուստի հարց է առաջանում, արդյո՞ք վկայակոչված արարքը կարող է համարվել կարգապահական խախտում, եթե այն, թեև ձևականորեն կարող է պարունակել Օրենսգրքով սահմանված՝ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքերի հատկանիշներ, սակայն որևէ կողմ զրկված չի եղել բողոքարկման իրավունքից, ավելին չի օգտվել այդ իրավունքից և դատական ակտը կատարվել է կամովին, իսկ պատասխանողին հասցված որևէ վնասի մասին ապացույց առկա չէ։ Տվյալ արարքն (վերագրված մյուս բոլոր արարքները) առնվազն իր նվազ կարևորության պատճառով կասկածի տակ չի դրել Դատավորի համապատասխանությունը դատավորի կարգավիճակին և իր էությամբ չի կարող հեղինակազրկել դատական իշխանությունը։
3.4. Թիվ ԵԴ/26037/02/18, թիվ ԵԴ/2159/02/19, թիվ ԵԴ/5137/02/19, թիվ ԵԴ/19972/02/19, թիվ ԵԴ/30738/02/19, թիվ ԵԴ/38307/02/19 քաղաքացիական գործերով դատական ակտերի հրապարակման օր նշանակվել է մինչև 02.05.2020 թվականը՝ ««Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ սահմանադրական օրենքը (ՀՕ-197-Ն, ընդունման ամսաթիվը՝ 25.03.2020 թվական, ստորագրման ամսաթիվը 19.04.2020 թվական, ուժի մեջ մտնելու ամսաթիվը 02.05.2020 թվական) ուժի մեջ մտնելու օրը։
Վերոգրյալի կապակցությամբ Դատավորը նշել է, որ Արդարադատության նախարարի 20.05.2022 թվականի թիվ 50-Ա որոշմամբ Դատավորի նկատմամբ կրկին հարուցվել է կարգապահական վարույթ, որն Արդարադատության նախարարի 14.07.2022 թվականի թիվ 62-Ա որոշմամբ կարճվել է։
Թիվ ԵԴ/26037/02/18, թիվ ԵԴ/2159/02/19, թիվ ԵԴ/5137/02/19, թիվ ԵԴ/19972/02/19, թիվ ԵԴ/30738/02/19, թիվ ԵԴ/38307/02/19 քաղաքացիական գործերի մասով հարուցված կարգապահական վարույթի ու վկայակոչած կարգապահական վարույթի փաստերն ու ժամանակահատվածը նույնական են, ուստի հիմք ընդունելով Արդարադատության նախարարի 14.07.2022 թվականի թիվ 62-Ա որոշումը՝ հիշյալ քաղաքացիական գործերի մասով հարուցված կարգապահական վարույթը ևս ենթակա է կարճման։
3.5. 17.06.2024 թվականին կայացած Խորհրդի նիստում Դատավորը ներկայացրել է գրավոր դիրքորոշում, որով մասամբ, կրկին շարադրելով բացատրությամբ ներկայացրած փաստարկները, հավելել է հետևյալը.
Արդարադատության նախարարի կողմից ներկայացված միջնորդության մեջ նշված է, որ թվով 7 քաղաքացիական գործերով դատական ակտերը հրապարակվել են 1 տարվանից մինչև 3 տարի 3 ամիս անց, իսկ գործին մասնակցող անձանց տրամադրվել են ավելի քան 1 տարի 1 ամսվանից մինչև 3 տարի 5 ամիս անց, մինչդեռ դա չի համապատասխանում Որոշմանը կից հավելվածին։ Այդ հավելվածի համաձայն նշված գործերից որևէ մեկով այդքան ուշացումներ առկա չեն։
Որոշմամբ թվարկված այլ 50 քաղաքացիական գործերով նշված է, որ դատական ակտերը հրապարակվել են 11 ամսից մինչև 1 տարի 11 ամիս անց, իսկ գործին մասնակցող անձանց տրամադրվել են ավելի քան 3 ամսվանից մինչև 1 տարի 9 ամիս անց, ինչպես նաև թվարկված են 26 քաղաքացիական գործեր և նշված է նաև, որ այդ գործերով դատական ակտերը գործին մասնակցող անձանց տրամադրվել են ավելի քան 2 ամսվանից մինչև 2 տարի 10 ամիս անց, այնուհետև թվարկված են 4 քաղաքացիական գործեր և նշված է նաև, որ այդ գործերով դատական ակտերը գործին մասնակցող անձանց տրամադրվել են ավելի քան 24 օրից մինչև 3 տարի 5 ամիս անց։
Դատավորը հայտնել է, բացարձակապես չցանկանալով արդարացնել նույնիսկ 1 օր ենթադրյալ ուշացումը, այնուամենայնիվ նշված բոլոր գործերն ըստ էության վերաբերում են մինչև 27.12.2023 թվականն ընկած ժամանակահատվածում տեղի ունեցած ենթադրյալ ուշացումներին, քանի որ այդ օրվա դրությամբ նշված քաղաքացիական գործերով բոլոր դատական ակտերը հրապարակված են եղել դատական իշխանության պաշտոնական կայքում։
Այս կապակցությամբ Դատավորը հայտնել է, որ դա ներառում է այն ժամանակահատվածը, երբ դատավորներն աշխատում էին բոլորին հայտնի գերծանրաբեռնված պայմաններում։ Ավելին, դեռ նոր էր ուժի մեջ մտել «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» ՀՕ-226-Ն ՀՀ օրենքը, որի արդյունքում քաղաքացիական մասնագիտացման դատավորների ծանրաբեռնվածությունն էականորեն նվազեց, իսկ որոշ ժամանակ անց նախկին ծանրաբեռնվածության արդյունքում դեռևս պահպանված կուտակումներն ավարտելուց հետո, դատավորները որակյալ արդարադատություն իրականացնելու համար ստիպված չեն լինի թույլ տալ դատավարական ժամկետների հնարավոր խախտումներ։ Վերոգրյալին նպաստում է նաև «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» ՀՕ-11-Ն ՀՀ օրենքը։
Դատավորը նշել է, որ իր մասով վստահ կարող է ասել, որ վերոնշյալ էական փոփոխությունների դրական արդյունքն այն է, որ նախկին ծանրաբեռնվածության նվազմանը զուգահեռ շարունակել է աշխատել նույն ոճով և խիստ գրաֆիկով, որպեսզի հնարավորություն ունենա սեղմ ժամկետներում ազատվել տարիների ընթացքում ծանրաբեռնվածության պատճառով առաջացած կուտակումներից և փորձել իրականացնել էլ ավելի որակյալ արդարադատություն՝ պահպանելով նաև դատավարական ժամկետները։
Միևնույն ժամանակ հավելել է, որ վերոնշյալ ժամանակահատվածում գերծանրաբեռնվածության պատճառով տեղի են ունեցել ուշացումներ, սակայն առկա չէ կամ առնվազն իրեն հայտնի չէ գեթ 1 դեպք, երբ կարգապահական վարույթ հարուցված լինի 24 օրվա, 2 ամսվա կամ 3 ամսվա ուշացման համար։
Բացի այդ, Որոշման մեջ, ի թիվ այլի, նշված է նաև, որ այդ թվում հավելվածի 29-րդ կետում նշված թիվ ԵԴ/18265/02/19 քաղաքացիական գործով դատական ակտը հրապարակվել է 2 տարուց մինչև 2 տարի 11 ամիս անց, մինչդեռ դա չի համապատասխանում Որոշմանը կից հավելվածին։ Այդ հավելվածի համաձայն նշված գործով այդքան ուշացում առկա չէ։
Որոշման մեջ և հավելվածի 62-րդ կետում նշված թիվ ԵԴ/21649/02/20 քաղաքացիական գործով դատական ակտը կողմը ստացել է 24 օր անց, այն հրապարակվել է նաև դատական իշխանության պաշտոնական կայքում, սակայն իրեն անհայտ պատճառներով հրապարակման օրը չի գեներացվել համապատասխան կայքում։ Սակայն Որոշմամբ դատական ակտի հրապարակման օր դիտարկվել է նշված քաղաքացիական գործը դատարանի գրասենյակ հանձնելու օրը, ինչն ընդունելի չէ, քանի որ դատական ակտի հրապարակման օրը որևէ կերպ չի կարող նույնացվել տվյալ գործը դատարանի գրասենյակ հանձնելու օրվա հետ։ Պրակտիկայում, կրկին ելնելով ծանրաբեռնվածությունից, ավարտված գործերը դատարանի գրասենյակ հանձնվում են այդ գործերի ավարտից հետո ամիսներ, նույնիսկ տարիներ անց, իսկ դա չի նշանակում, որ դատական ակտերը հրապարակվում են գործերը դատարանի գրասենյակ հանձնելու օրը։
Դատավորը հայտնել է նաև, որ իրեն վերագրված որևէ գործով կատարված չէ բավարար ուսումնասիրություն և վերլուծություն, որով հնարավոր կլինի գալ այն եզրահանգման, որ վերոնշյալ ենթադրյալ խախտումներն առաջ են բերել այդ դատական ակտերի հասցեատերերի սուբյեկտիվ իրավունքներից զրկում կամ սահմանափակում, կամ վերջիններիս մոտ առաջացել են օրենքով չնախատեսված պարտականություն կամ այդպիսիք առաջանալու ռեալ հնարավորություն, ինչպես նաև այդ կերպ բացասական իրավական հետևանքներ են առաջացել դատավարության մասնակիցների համար։
Հիմք ընդունելով վերոգրյալը՝ Դատավորը միջնորդել է իրեն կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդությունը մերժել։
17.07.2025 թվականին Արթուր Ստեփանյանը և նրա ներկայացուցիչը դիմել են Խորհրդին՝ վկայակոչելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» ՀՀ սահմանադրական օրենքի 94-րդ հոդվածի 6-րդ մասի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործով Սահմանադրական դատարանի կողմից 22.04.2025 թվականին կայացված ՍԴՈ-1780 որոշումը, ըստ որի՝ որոշվել է․ «1. «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 94-րդ հոդվածի 6-րդ մասի առաջին նախադասությունը՝ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելիս նրա լիազորություններն էական կարգապահական խախտման հիմքով դադարեցնելու վերաբերյալ Բարձրագույն դատական խորհրդի որոշումների ընդունման համար այնպիսի կարգավորում նախատեսելու մասով, որի պայմաններում որոշումը կարող է ընդունվել Բարձրագույն դատական խորհրդի անդամների ընդհանուր թվի կեսի, այսինքն՝ հինգ կողմ ձայներով, ճանաչել Սահմանադրության 49-րդ հոդվածին՝ 75-րդ հոդվածի հետ համակցության մեջ, 164-րդ հոդվածի 1-ին մասին, 174-րդ հոդվածի 1-3-րդ մասերին, 175-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետին և 2-րդ մասին հակասող:»:
Միաժամանակ վկայակոչելով Օրենսգրքի 157-րդ հոդվածի 1-ին մասը, նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետը, 4-րդ, 5-րդ, 8-րդ, 9-րդ մասերը և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 41-րդ հոդվածը, ինչպես նաև Սահմանադրական դատարանի 09.09.2008 թվականի ՍԴՈ-758, 31.05.2013 թվականի ՍԴՈ-1099 որոշումները, դիմել է Խորհրդին խնդրելով՝ «1. նոր հանգամանքի հիմքով վերանայել Բարձրագույն դատական խորհրդի՝ «Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավոր Արթուր Ստեփանյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի վերաբերյալ» 09.07.2024 թվականի թիվ ԲԴԽ-61-Ո-Կ-8 որոշումը և այն վերացնել,
2. կայացնել նոր որոշում Արթուր Համլետի Ստեփանյանի նախկինում զբաղեցրած՝ Երևան քաղաքի աոաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավորի պաշտոնում վերականգնելու մասին՝ վճարելով միջին աշխատավարձ՝ հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար:»:
24.10.2025 թվականի դատական նիստի ընթացքում Արթուր Ստեփանյանը և նրա ներկայացուցիչը պնդել են Արթուր Ստեփանյանի կողմից նախկինում ներկայացված դիրքորոշումը և Խորհրդին են ներկայացրել մի շարք միջնորդություններ, մասնավորապես.
1. Արթուր Ստեփանյանը և նրա ներկայացուցիչը Արդարադատության նախարարի 23.05.2024 թվականի թիվ 48-Ա որոշմամբ ներկայացված միջնորդությունը մերժելու վերաբերյալ որոշումն ընդունված համարելու մասին միջնորդությամբ վկայակոչելով ՀՀ Սահմանադրության 175-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետը, նույն հոդվածի 2-րդ մասը, Օրենսգրքի 94-րդ հոդվածի 1-ին և 6-րդ մասերը, 141-րդ հոդվածը, 157-րդ հոդվածի 1-ին, 8-րդ և 9-րդ մասերը, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 41-րդ հոդվածը և ՀՀ սահմանադրական դատարանի 22.04.2025 թվականի թիվ ՍԴՈ-1780 որոշումը հայտնել են, որ սույն գործով փաստերի համադրմամբ կատարված վերլուծության արդյունքում ստացվում է, որ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավոր Արթուր Ստեփանյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ Արդարադատության նախարարի 2024 թվականի մայիսի 23-ի թիվ 48-Ա որոշմամբ ներկայացված միջնորդության վերաբերյալ Բարձրագույն դատական խորհրդի անդամների քվեարկության արդյունքով որևէ որոշման օգտին բավարար քանակի ձայներ չեն ապահովվել, մասնավորապես՝ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավոր Արթուր Ստեփանյանի լիազորությունները դադարեցնելու որոշման կայացնելու օգտին քվեարկել է 5 անդամ, ինչի արդյունքում ստեղծվել է մի իրավիճակ, որ հիշյալ որոշմամբ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավոր Արթուր Ստեփանյանի լիազորությունները դադարեցվել են Բարձրագույն դատական խորհրդի անդամների 5 կողմ ձայնով, սակայն ինչպես արձանագրվել է ՀՀ սահմանադրական դատարանի 22.04.2025 թվականի թիվ ՍԴՈ-1780 որոշմամբ, այդ իրավակարգավորումը հակասում է ՀՀ Սահմանադրության 49-րդ հոդվածին՝ 75-րդ հոդվածի հետ համակցության մեջ, 164-րդ հոդվածի 1-ին մասին, 174-րդ հոդվածի 1-3-րդ մասերին, 175-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետին և 2-րդ մասին, իսկ նման տույժի կիրառման համար հարկավոր է առնվազն վեց կողմ ձայն:
Այլ կերպ ասած՝ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավոր Արթուր Ստեփանյանի լիազորությունները դադարեցնելու կամ որևէ այլ որոշման օգտին բացակայել են բավարար քանակի ձայներ:
Վերոգրյալի ամփոփմամբ նշվել է, որ Արդարադատության նախարարի 2024 թվականի մայիսի 23-ի թիվ 48-Ա որոշմամբ ներկայացված միջնորդության քննության արդյունքում ինչպես Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավոր Արթուր Ստեփանյանի լիազորությունները դադարեցնելու, այնպես էլ որևէ այլ որոշման օգտին բավարար քանակի ձայները բացակայել են, ինչպես նաև հիմք ընդունելով վերոշարադրյալ օրենսդրական կարգավորումները, դրանց համադրմամբ կատարված վերլուծությունները և ստեղծված փաստացի իրավիճակը՝ Արդարադատության նախարարի 2024 թվականի մայիսի 23-ի թիվ 48-Ա որոշմամբ ներկայացված միջնորդությունը մերժելու վերաբերյալ որոշումը համարվում է ընդունված:
2. Արթուր Ստեփանյանի ներկայացուցիչը, Խորհրդի անդամներ Ա. Դանիելյանին, Կ. Թումանյանին և Ե. Թումանյանցին բացարկ հայտնելու մասին 24.10.2025 թվականի միջնորդությամբ վկայակոչելով ՀՀ Սահմանադրության 81-րդ հոդվածը, Օրենսգրքի 88-րդ հոդվածի 2-րդ մասը, 71-րդ հոդվածի 1-ին մասը, նույն հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (այսուհետ նաև՝ Եվրոպական դատարան) մի շարք որոշումներ1, նշել է, որ սույն գործի շրջանակներում Խորհրդի անդամներ Ա. Դանիելյանը, Կ. Թումանյանը և Ե. Թումանյանցը մասնակցել են թիվ ԲԴԽ-61-Ո-Կ-8 որոշման կայացմանը և իրենց քվեարկությամբ կողմ են արտահայտվել դատավոր Արթուր Ստեփանյանի լիազորությունների դադարեցմանը: Նշված հանգամանքի կարևորությունը, ըստ Արթուր Ստեփանյանի ներկայացուցչի, կայանում է նրանում, որ սույն թվականի հոկտեմբերի 24-ին նշանակված նիստում Արդարադատության նախարարի 2024 թվականի մայիսի 23-ի թիվ 48-Ա որոշմամբ ներկայացված միջնորդությունը, ինչպես պարզվեց, քննության է առնվում նույն ծավալով, նույն հիմքերով և նույն հիմնավորումներով, միաժամանակ Արթուր Ստեփանյանի ներկայացուցիչը էական է համարել այն հանգամանքը, որ Խորհրդի որոշման վերանայման հիմքում դրված են եղել ոչ թե լսումների ընթացքում դատավորին վերապահված իրավունքների խախտումներն, այլ բացառապես խորհրդակցական սենյակում թույլ տրված սխալը, այն է՝ քվեարկության և որոշումների ընդունման հակասահմանադրական ընթացակարգի կիրառումը։
Վերոգրյալի հաշվառմամբ Արթուր Ստեփանյանի ներկայացուցիչը գտել է, որ նշված հանգամանքները բացահայտում են Խորհրդի անդամներ Ա. Դանիելյանի, Կ. Թումանյանի և Ե․ Թումանյանցի օբյեկտիվ անաչառության բացակայությունը, ուստի նրանք չեն կարող մասնակցել ՀՀ Արդարադատության նախարարի՝ 23.05.2024 թվականի թիվ 48-Ա որոշմամբ Խորհրդին ներկայացված միջնորդության հիմքով կարգապահական վարույթի քննությանը։
3. Արդարադատության նախարարի 23.05.2024 թվականի թիվ 48-Ա որոշմամբ ներկայացված միջնորդությունը մերժելու կամ առանց քննության թողնելու կամ դրա հիման վրա կարգապահական վարույթը կարճելու մասին միջնորդությամբ վկայակոչելով ՀՀ Սահմանադրության 175-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետը, նույն հոդվածի 2-րդ մասը, Օրենսգրքի 147-րդ հոդվածի 6-րդ մասի 5-րդ կետը, 156-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 41-րդ հոդվածը հայտնել են, որ Բարձրագույն դատական խորհրդի 17.09.2025 թվականի թիվ ԲԴԽ-52-Ո-4-12 որոշմամբ նոր հանգամանքի հիմքով վերանայվել և վերացվել է Բարձրագույն դատական խորհրդի 09.07.2024 թվականի թիվ ԲԴԽ-61-Ո-Կ-8 որոշումը, այսինքն՝ իրավաբանական ուժ չունի Արթուր Ստեփանյանի՝ որպես Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավորի, լիազորությունները դադարեցնող իրավական ակտը, իսկ ներկա պահին առկա չէ նաև Արթուր Ստեփանյանին իր նախկինում զբաղեցրած պաշտոնում վերականգնելու մասին Բարձրագույն դատական խորհրդի որոշում, հիմք ընդունելով վերոշարադրյալ օրենսդրական կարգավորումները և դրանց համադրմամբ կատարված վերլուծությունները, ինչպես նաև ստեղծված փաստացի իրավիճակը, նկատի ունենալով նաև, Արդարադատության նախարարի 2024 թվականի մայիսի 23-ի թիվ 48-Ա որոշմամբ ներկայացված միջնորդության քննության համար նշանակվել է Բարձրագույն դատական խորհրդի նիստը և այժմ քննվում է նշված միջնորդությունը, գտել են, որ Արթուր Ստեփանյանը ներկա պահին Արդարադատության նախարարի 2024 թվականի մայիսի 23-ի թիվ 48-Ա որոշմամբ ներկայացված միջնորդության շրջանակում չի կարող հանդիսանալ կարգապահական պատասխանատվության ենթարկելու համար օրենքով նախատեսված պատշաճ սուբյեկտ, ինչը հիմք է դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդությունը մերժելու կամ այն առանց քննության թողնելու կամ դրա հիման վրա կարգապահական վարույթը կարճելու համար:
4. Արդարադատության նախարարի 23.05.2024 թվականի թիվ 48-Ա որոշմամբ ներկայացված միջնորդությունն առանց քննության թողնելու կամ մերժելու կամ դրա հիման վրա կարգապահական վարույթը կարճելու մասին միջնորդությամբ վկայակոչելով Օրենսգրքի 141-րդ հոդվածը, 144-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերը, 147-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերը, 150-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերը, 156-րդ հոդվածը, Խորհրդի 03.11.2022 թվականի թիվ ԲԴԽ-80-Ո-Կ-21 որոշումը՝ Արթուր Ստեփանյանը և նրա ներկայացուցիչը հայտնել են, որ 03.10.2025 թվականի դրությամբ Արթուր Ստեփանյանին վերագրված ենթադրյալ խախտումը վարույթ հարուցող մարմնի կողմից հայտնաբերվելուց հետո անցել է ավելի քան մեկ տարի ինը ամիս, իսկ կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին միջնորդությունը Բարձրագույն դատական խորհրդում ստանալու պահից՝ ավելի քան մեկ տարի չորս ամիս, ու հիմք ընդունելով վերոշարադրյալ օրենսդրական կարգավորումները և դրանց վերաբերյալ Բարձրագույն դատական խորհրդի արտահայտած իրավական դիրքորոշումները, ինչպես նաև ստեղծված փաստացի իրավիճակը՝ գտել են, որ լրացել են Արթուր Ստեփանյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ օրենքով սահմանված վերոշարադրյալ բոլոր ժամկետները, ինչը հիմք է վարույթ հարուցած մարմնի միջնորդությունն առանց քննության թողնելու կամ այն մերժելու կամ դրա հիման վրա կարգապահական վարույթը կարճելու համար, ինչը բխում է օրինականության սկզբունքից և հետապնդում է իրավաչափ նպատակ:
5. Արդարադատության նախարարի 23.05.2024 թվականի թիվ 48-Ա որոշմամբ ներկայացված միջնորդությունը կարճելու վերաբերյալ միջնորդությամբ Արթուր Ստեփանյանի ներկայացուցիչը վկայակոչելով «Մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ նաև՝ Կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին մասը, Օրենսգրքի 153-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը, նույն հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը, Եվրոպական դատարանի կողմից «Անտոնյանն ընդդեմ Հայաստանի» գործով կայացված վճիռը (136 և 142 կետ), Խորհրդի 13.07.2020 թվականի թիվ ԲԴԽ-39-Ո-Կ-11 և 02.09.2021 թվականի թիվ ԲԴԽ-56-Ո-Կ-18 որոշումները նշել է, որ սույն գործով կարգապահական վարույթը հարուցվել է Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի կողմից, և հենց նրա անունից է Բարձրագույն դատական խորհրդին ներկայացվել միջնորդություն, որի հիման վրա դադարեցվել են դատավորի լիազորությունները:
Ըստ Արթուր Ստեփանյանի ներկայացուցչի՝ ակնհայտ է, որ ներկայիս գործով նույնպես Գրիգոր Մինասյանը չէր կարող հանդես գալ որպես վարույթ հարուցող մարմին` հաշվի առնելով իր և Կարեն Անդրեասյանի երկարամյա ընկերական հարաբերությունները և հրապարակային հայտարարությունները՝ քննադատող դատավորների նկատմամբ հնարավոր պատժիչ գործողությունների մասին: Վարույթի անաչառությունը պահպանելու համար նա պարտավոր էր դիմումը վերահասցեագրել Դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովին, Արթուր Ստեփանյանի ներկայացուցիչը հատկանշական է համարել նաև այն, որ Արդարադատության ներկայիս նախարարը 14.08.2025 թվականին Խորհրդին ներկայացված դիրքորոշմամբ հայտնել է, որ 23.05.2024 թվականի թիվ 48-Ա միջնորդության մասով պնդում է նախկինում արտահայտած դիրքորոշումները: Այսինքն՝ ներկայիս նախարարը նշված միջնորդության վերաբերյալ նոր դիրքորոշում չի արտահայտել, ինչի արդյունքում փաստացի կրկին քննվում է նույն խնդրահարույց միջնորդությունը, որը ներկայացվել է շահագրգռվածությամբ:
4. Գործի քննության համար էական նշանակություն ունեցող հանգամանքները.
4.1. Խորհրդի 2024 թվականի հուլիսի 9-ի թիվ ԲԴԽ-61-Ո-Կ-8 որոշմամբ (նախագահությամբ՝ Խորհրդի նախագահ Կ. Անդրեասյանի, մասնակցությամբ՝ անդամներ Ա. Աթաբեկյանի, Հ. Գրիգորյանի, Ա. Դանիելյանի, Կ. Թումանյանի,
Ե. Թումանյանցի, Մ. Համբարձումյանի, Էդ. Հովհաննիսյանի) որոշվել է. «1. Արդարադատության նախարարի միջնորդությունը՝ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավոր Արթուր Ստեփանյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ, բավարարել։ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավոր Արթուր Ստեփանյանի լիազորություններն էական կարգապահական խախտման հիմքով դադարեցնել։»:
Վերոնշյալ որոշման ընդունմանը կողմ են քվեարկել Խորհրդի քվեարկությանը մասնակցած 8 անդամներից 5-ը, իսկ Խորհրդի 3 անդամներ կարգապահական տույժի տեսակի վերաբերյալ հայտնել են հատուկ կարծիք:
4.2. 2025 թվականի հունվարի 10-ին Արթուր Ստեփանյանը դիմել է Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարան, որը քննելով վերջինիս դիմումը 2025 թվականի ապրիլի 22-ին կայացված թիվ ՍԴՈ-1780 որոշմամբ որոշել է. «1. «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 94-րդ հոդվածի 6-րդ մասի առաջին նախադասությունը՝ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելիս նրա լիազորություններն էական կարգապահական խախտման հիմքով դադարեցնելու վերաբերյալ Բարձրագույն դատական խորհրդի որոշումների ընդունման համար այնպիսի կարգավորում նախատեսելու մասով, որի պայմաններում որոշումը կարող է ընդունվել Բարձրագույն դատական խորհրդի անդամների ընդհանուր թվի կեսի, այսինքն՝ հինգ կողմ ձայներով, ճանաչել Սահմանադրության 49-րդ հոդվածին՝ 75-րդ հոդվածի հետ համակցության մեջ, 164-րդ հոդվածի 1-ին մասին, 174-րդ հոդվածի 1-3- րդ մասերին, 175-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետին և 2-րդ մասին հակասող»:
4.3. Թիվ ԵԴ/9200/02/20, ԵԴ/11842/02/20, ԵԴ/20950/02/20, ԵԴ/26316/02/20, ԵԴ/26357/02/20, ԵԴ/30228/02/20 և ԵԴ/11186/02/21 քաղաքացիական գործերով գործի վարույթը կարճելու մասին որոշումների հրապարակման ժամկետ Դատարանը սահմանել է համապատասխանաբար՝ 27.07.2022 թվականը, 13.04.2022 թվականը, 22.06.2021 թվականը, 14.01.2021 թվականը, 14.01.2021 թվականը, 23.03.2022 թվականը, 27.07.2021 թվականը, սակայն դատական ակտերը Համակարգում հրապարակվել են համապատասխանաբար 02.09.2023 թվականին, 02.09.2023 թվականին, 02.09.2023 թվականին, 31.01.2022 թվականին, 27.01.2022 թվականին, 02.09.2023 թվականին, 02.09.2023 թվականին և դատավարության մասնակիցներին ուղարկվել են Համակարգում դրանք փաստացի հրապարակված ժամկետներից հետո:
4.4. Թիվ ԵԴ/26316/02/20 քաղաքացիական գործով առկա չէ գործի վարույթը կարճելու մասին որոշումը դատավարության մասնակիցներին ուղարկելու (ստանալու) վերաբերյալ որևէ ապացույց:
4.5. Թիվ ԵԱՔԴ/0028/02/18, ԵԴ/11557/02/18, ԵԴ/12187/02/18, ԵԴ/23669/02/18, ԵԴ/20770/02/18, ԵԴ/27336/02/18, ԵԴ/1543/02/19, ԵԴ/1478/02/19, ԵԴ/7452/02/19, ԵԴ/18143/02/19, ԵԴ/18265/02/19, ԵԴ/22098/02/19, ԵԴ/35123/02/19, ԵԴ/35241/02/19, ԵԴ/39363/02/19, ԵԴ/0067/02/20, ԵԴ/43004/02/19, ԵԴ/5039/02/20, ԵԴ/9838/02/20, ԵԴ/9808/02/20, ԵԴ/8937/02/20, ԵԴ/14231/02/20, ԵԴ/14158/02/20, ԵԴ/14670/02/20, ԵԴ/20484/02/20, ԵԴ/26064/02/20, ԵԴ/28767/02/20, ԵԴ/27259/02/20, ԵԴ/30058/02/20, ԵԴ/29898/02/20, ԵԴ/30825/02/20, ԵԴ/32779/02/20, ԵԴ/35069/02/20, ԵԴ/2250/02/21, ԵԴ/5646/02/21, ԵԴ/9801/02/21, ԵԴ/7940/02/21, ԵԴ/10927/02/21, ԵԴ/16022/02/21, ԵԴ/15984/02/21, ԵԴ/14608/02/21, ԵԴ/14641/02/21, ԵԴ/27888/02/21, ԵԴ/30226/02/21, ԵԴ/29688/02/21, ԵԴ/34517/02/22 քաղաքացիական գործերով Դատարանը վճռի հրապարակման ժամկետ է սահմանել համապատասխանաբար 01.06.2020 թվականը, 24.07.2020 թվականը, 19.06.2020 թվականը, 06.11.2020 թվականը, 04.10.2022 թվականը, 03.11.2020 թվականը, 24.07.2020 թվականը, 05.06.2020 թվականը, 03.07.2020 թվականը, 05.10.2020 թվականը, 03.08.2022 թվականը, 08.07.2020 թվականը, 10.06.2022 թվականը, 24.03.2021 թվականը, 19.11.2021 թվականը, 31.03.2021 թվականը, 09.10.2020 թվականը, 15.02.2022 թվականը, 14.07.2020 թվականը, 14.07.2020 թվականը, 15.06.2022 թվականը, 25.09.2020 թվականը, 27.07.2022 թվականը, 25.09.2020 թվականը, 05.11.2021 թվականը, 08.04.2022 թվականը, 05.02.2021 թվականը, 20.01.2021 թվականը, 15.02.2022 թվականը, 19.10.2022 թվականը, 06.04.2022 թվականը, 08.07.2022 թվականը, 13.05.2022 թվականը, 02.11.2021 թվականը, 13.04.2022 թվականը, 08.07.2022 թվականը, 06.07.2021 թվականը, 20.07.2021 թվականը, 21.07.2021 թվականը, 22.02.2022 թվականը, 21.07.2021 թվականը, 21.07.2021 թվականը, 18.10.2022 թվականը, 10.11.2021 թվականը, 11.11.2021 թվականը, 05.08.2022 թվականը, մինչդեռ վճիռները Համակարգում հրապարակել են համապատասխանաբար 04.11.2021 թվականին, 06.11.2021 թվականին, 09.12.2021 թվականին, 09.12.2021 թվականին, 25.12.2023 թվականին, 09.11.2021 թվականին, 06.11.2021 թվականին, 31.05.2021 թվականին, 11.05.2022 թվականին, 06.11.2021 թվականին, 25.12.2023 թվականին, 06.11.2021 թվականին, 21.12.2023 թվականին, 05.05.2022 թվականին, 11.05.2023 թվականին, 10.04.2022 թվականին, 11.05.2022 թվականին, 30.03.2023 թվականին, 11.05.2022 թվականին, 29.09.2021 թվականին, 15.08.2023 թվականին, 06.11.2021 թվականին, 18.12.2023 թվականին, 28.02.2022 թվականին, 14.08.2023 թվականին, 18.12.2023 թվականին, 28.02.2022 թվականին, 14.07.2022 թվականին, 02.03.2023 թվականին, 18.12.2023 թվականին, 18.12.2023 թվականին, 25.12.2023 թվականին, 03.06.2023 թվականին, 20.10.2023 թվականին, 27.12.2023 թվականին, 18.07.2023 թվականին, 03.12.2022 թվականին, 03.12.2022 թվականին, 10.10.2022 թվականին, 02.03.2023 թվականին, 03.12.2022 թվականին, 03.12.2022 թվականին, 20.12.2023 թվականին, 05.12.2022 թվականին, 18.07.2023 թվականին, 18.12.2023 թվականին, և դատավարության մասնակիցներին ուղարկվել են Համակարգում փաստացի հրապարակված ժամկետներից հետո, բացառությամբ մի քանի գործի՝ ԵԱՔԴ/0028/02/18, ԵԴ/35241/02/19, ԵԴ/0067/02/20, ԵԴ/27259/02/20, ԵԴ/2250/02/21, ԵԴ/7940/02/21, ԵԴ/10927/02/21, ԵԴ/16022/02/21, ԵԴ/14608/02/21, ԵԴ/14641/02/21, ԵԴ/30226/02/21, որոնցով այնուամենայնիվ կայացված դատական ակտերը դատավարության մասնակիցներին ուղարկվել են օրենքով սահմանված ժամկետների (համապատասխանաբար 1 տարի 4 ամիս, 1 տարի, 10 ամիս, 11 ամիս, 1 տարի 5 ամիս, 10 ամիս, 10 ամիս, 10 ամիս, 10 ամիս, 10 ամիս, 9 ամիս ուշացմամբ) խախտմամբ:
4.6. Թիվ ԵԴ/2601/02/18, ԵԴ/1478/02/18, ԵԴ/5676/02/18, ԵԴ/20087/02/18, ԵԴ/23649/02/18, ԵԴ/24192/02/18, ԵԴ/27061/02/18, ԵԴ/26055/02/18, ԵԴ/28006/02/18, ԵԴ/28676/02/18 ԵԴ/22308/02/19, ԵԴ/26826/02/19, ԵԴ/30322/02/19, ԵԴ/37519/02/19, ԵԴ/0485/02/20, ԵԴ/42917/02/19, ԵԴ/5286/02/20, ԵԴ/8064/02/20, ԵԴ/8089/02/20, ԵԴ/14564/02/20, ԵԴ/33965/02/20, ԵԴ/10771/02/21, ԵԴ/15913/02/21 քաղաքացիական գործերով Դատարանը վճռի հրապարակման ժամկետ է սահմանել համապատասխանաբար 24.09.2020 թվականը, 01.07.2020 թվականը, 21.12.2020 թվականը, 16.03.2021 թվականը, 25.06.2021 թվականը, 16.11.2020 թվականը, 16.10.2020 թվականը, 06.11.2020 թվականը, 16.03.2021 թվականը, 29.09.2021 թվականը, 12.02.2021 թվականը, 21.04.2021 թվականը, 14.04.2021 թվականը, 25.06.2021 թվականը, 15.07.2021 թվականը, 28.09.2021 թվականը, 03.12.2021 թվականը, 20.07.2021 թվականը, 07.04.2021 թվականը, 15.07.2021 թվականը, 28.07.2021 թվականը, 22.07.2021 թվականը, 21.07.2021 թվականը, մինչդեռ վճիռները Համակարգում հրապարակել են 10.07.2023 թվականին, 14.04.2023 թվականին, 09.06.2023 թվականին, 18.12.2023 թվականին, 18.12.2023 թվականին, 10.04.2023 թվականին, 12.01.2023 թվականին, 10.07.2023 թվականին, 23.09.2023 թվականին, 25.12.2023 թվականին, 03.06.2023 թվականին, 22.12.2023 թվականին, 05.07.2023 թվականին, 18.12.2023 թվականին, 25.12.2023 թվականին, 21.12.2023 թվականին, 19.12.2023 թվականին, 18.12.2023 թվականին, 20.12.2023 թվականին, 18.12.2023 թվականին, 15.12.2023 թվականին, 14.12.2023 թվականին, 14.12.2023 թվականին և դատավարության մասնակիցներին ուղարկվել են Համակարգում փաստացի հրապարակված ժամկետներից հետո, բացառությամբ մի քանի գործի՝ ԵԴ/28006/02/18, ԵԴ/10771/02/21, ԵԴ/15913/02/21, որոնցով այնուամենայնիվ կայացված դատական ակտերը դատավարության մասնակիցներին ուղարկվել են օրենքով սահմանված ժամկետների (համապատասխանաբար 2 տարի 4 ամիս, 10 ամիս, 9 ամիս ուշացմամբ) խախտմամբ, իսկ ԵԴ/28676/02/18 քաղաքացիական գործով առկա չէ դատական ակտը դատավարության մասնակիցներին ուղարկելու (ստանալու) վերաբերյալ որևէ ապացույց:
4.7. Թիվ ԵԴ/28453/02/18, ԵԴ/5830/02/18, ԵԴ/27613/02/19 քաղաքացիական գործերով Դատարանը վճռի հրապարակման ժամկետ է սահմանել համապատասխանաբար 16.06.2020 թվականը, 16.10.2020 թվականը, 01.07.2020 թվականը, մինչդեռ վճիռները Համակարգում հրապարակել են 15.12.2023 թվականին, 01.12.2023 թվականին, 18.08.2023 թվականին:
5. Հարուցված կարգապահական վարույթի շրջանակներում էական նշանակություն ունեցող իրավական հարցադրումները.
5.1. արդյո՞ք 79 քաղաքացիական գործերով Դատավորի կողմից թույլ է տրվել դատավարական իրավունքի նորմի (նորմերի) խախտում,
5.2. արդյո՞ք 79 քաղաքացիական գործերով կատարված դատավարական իրավունքի նորմի (նորմերի) ենթադրյալ խախտումը կատարվել է դիտավորությամբ կամ կոպիտ անփութությամբ,
5.3. արդյո՞ք 79 քաղաքացիական գործերով Դատավորի կողմից թույլ տրված դատավարական իրավունքի նորմի (նորմերի ենթադրյալ խախտումը հանգեցրել է դատավորի վարքագծի կանոնի խախտման,
5.4. արդյո՞ք 79 քաղաքացիական գործերով Դատավորի կողմից թույլ տրված ենթադրյալ խախտումը հեղինակազրկել է դատական իշխանությունը, համատեղելի չէ դատավորի կարգավիճակի հետ և Օրենսգրքի իմաստով կարող է գնահատվել որպես էական կարգապահական խախտում:
6. Խորհրդի պատճառաբանությունները և եզրահանգումները.
Քննության առնելով Արդարադատության նախարարի 2024 թվականի մայիսի 23-ի թիվ 48-Ա որոշմամբ ներկայացված Միջնորդությունը, Միջնորդության հիմքերն ու հիմնավորումները, Ա. Ստեփանյանի և նրա ներկայացուցչի փաստարկները, ինչպես նաև Արդարադատության նախարարի ներկայացուցիչների դիրքորոշումները, արձանագրում է հետևյալը.
Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:
Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:
Սահմանադրության 173-րդ հոդվածի համաձայն՝ Բարձրագույն դատական խորհուրդն անկախ պետական մարմին է, որը երաշխավորում է դատարանների և դատավորների անկախությունը:
Սահմանադրության 175-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ հարց քննարկելու, ինչպես նաև Դատական օրենսգրքով սահմանված այլ դեպքերում Բարձրագույն դատական խորհուրդը հանդես է գալիս որպես դատարան, իսկ 4-րդ մասի համաձայն՝ Բարձրագույն դատական խորհրդի այլ լիազորությունները և գործունեության կարգը սահմանվում են Դատական օրենսգրքով:
Խորհուրդը, անդրադառնալով Արթուր Ստեփանյանի և նրա ներկայացուցչի կողմից ներկայացված միջնորդություններին, անհրաժեշտ է համարում արձանագրել հետևյալը.
Անդրադառնալով 09.07.2024 թվականի թիվ ԲԴԽ-61-Ո-Կ-8 որոշումը ՀՀ սահմանադրական դատարանի 22.04.2025 թվականի թիվ ՍԴՈ-1780 որոշմամբ սահմանված Խորհրդի թվով 6 անդամների կողմ քվեարկության արդյունքում ընդունված չլինելու հիմքով մերժելու վերաբերյալ որոշումն ընդունված համարելու մասին միջնորդությանը՝ Խորհուրդը հարկ է համարում արձանագրել, որ ՀՀ սահմանադրական դատարանն իր մեկ այլ՝ 29.07.2025 թվականի թիվ ՍԴՈ-1791 որոշմամբ, ի թիվս այլնի, անդրադառնալով նոր հանգամանքի հիմքով դատական ակտի վերանայման առանձնահատկություններին արձանագրել է, որ. 1. «(…) Ինչ վերաբերում է նոր հանգամանքների հիմքով դատական ակտի վերանայմանը, ապա այն վերանայվող դատական ակտի բեկանումից հետո տեղի ունեցող ընթացակարգ է, որի ընթացքում միայն կարող է գնահատվել նոր հանգամանքի ազդեցությունը գործի ելքի վրա, ինչով էլ պայմանավորված է վերանայվող դատական ակտի եզրափակիչ մասը փոփոխելու կամ չփոփոխելու անհրաժեշտությունը:», 2. «(…) Հաշվի առնելով վերոգրյալը՝ Սահմանադրական դատարանի համապատասխան որոշման առկայությունը՝ որպես նոր հանգամանք, հիմք է դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի մասին որոշման վերանայման վարույթ հարուցելու համար: Որպես այդ գործընթացին տրամաբանորեն հաջորդող կարգավորում՝ Օրենսգրքի 157-րդ հոդվածի 8-րդ մասով սահմանված է, որ Խորհրդի որոշումը նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով վերանայելու հիմքերի առկայության դեպքում Խորհուրդը վերացնում է իր որոշումը և կայացնում է նոր որոշում: (…)»2: Հետևաբար, նոր հանգամանքի ազդեցությունը Միջնորդության վերաբերյալ որոշման վրա՝ Խորհրդի փոփոխված կազմի մասնակցությամբ կարող է գնահատվել բացառապես 17.09.2025 թվականի որոշման կայացմամբ մեկնարկած վերանայման ընթացակարգի արդյունքում կայացվող դատական ակտով, իսկ նման պայմաններում Միջնորդությունը մերժելու մասին որոշումը չի կարող համարվել ընդունված: Ավելին, 17.09.2025 թվականի որոշմամբ Խորհուրդն ընդգծել է, որ Սահմանադրական դատարանի թիվ ՍԴՈ-1780 որոշմամբ արձանագրված` Խորհրդի որոշման ընդունման համար ընթացակարգի արդյունավետության վերաբերյալ դիրքորոշման հաշվառմամբ, Խորհուրդը գտնում է, որ Օրենսգրքի 157-րդ հոդվածի 8-րդ մասով սահմանված նոր որոշման կայացումը հնարավոր է միայն դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի մասին Արդարադատության նախարարի 2024 թվականի մայիսի 23-ի թիվ 48-Ա որոշմամբ ներկայացված միջնորդության նոր քննության արդյունքում՝ Սահմանադրական դատարանի արտահայտած իրավական դիրքորոշմանը համապատասխան որոշում ընդունելու նպատակով։ Ուստի, նման պայմաններում Արթուր Ստեփանյանի և նրա ներկայացուցչի միջնորդությունն անհիմն է և ենթակա է մերժման:
Անդրադառնալով Արթուր Ստեփանյանի ներկայացուցչի կողմից Խորհրդի անդամներ Ա. Դանիելյանին, Կ. Թումանյանին և Ե. Թումանյանցին 09.07.2024 թվականին Արթուր Ստեփանյանի լիազորությունները էական կարգապահական խախտման հիմքով դադարեցնելու վերաբերյալ թիվ ԲԴԽ-61-Ո-Կ-8 որոշման կայացմանը իրենց քվեարկությամբ կողմ արտահայտված լինելու հիմքով ներկայացված բացարկի միջնորդության մերժման հիմնավորումներին՝ Խորհուրդը հարկ է համարում արձանագրել, որ գործող օրենսդրական կարգավորումների շրջանակներում Խորհուրդը, հանդիսանալով դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ իր որոշումները, այդ թվում՝ նոր հանգամանքի հիմքով վերանայելու բացառիկ լիազորություն ունեցող միակ սահմանադրական մարմին, ՀՀ սահմանադրական դատարանի 29.07.2025 թվականի թիվ ՍԴՈ-1791 որոշման մեջ տեղ գտած մեկնաբանությունների շրջանակում՝ որպես Արթուր Ստեփանյանին կարգապահական պատասխանատվության ենթարկած մարմին, իրականացնում է Խորհրդի 09.07.2024 թվականի թիվ ԲԴԽ-61-Ո-Կ-8 որոշման վերանայում, իսկ Խորհրդի անդամներ Ա. Դանիելյանին, Կ. Թումանյանին և Ե. Թումանյանցին այդ որոշման կայացմանը կողմ քվեարկած լինելու հիմքով հայտնված բացարկի միջնորդությունը չի բխում Խորհրդի՝ իր կողմից կայացված դատական ակտերը վերանայելու սահմանադրական օրենքի մակարդակում ամրագրում ստացած լիազորության էությունից (հակառակ պարագայում օրենսդրության նման մեկնաբանումն ինքնին կարող է արգելք հանդիսանալ Խորհրդի կողմից վերանայման գործընթացն իրականացնելու համար): Ընդ որում, միջնորդություն ներկայացրած կողմի տրամաբանությամբ առաջնորդվելու պարագայում պետք է բացարկվեն և գործի քննությունից հեռացվեն նաև Միջնորդության նախորդ քննությանը մասնակցած Խորհրդի մյուս անդամները՝ Ա․ Աթաբեկյանը, Մ․ Համբարձումյանը և Էդ․ Հովհաննիսյանը, ինչի արդյունքում Միջնորդության քննությանը պետք է մասնակցեն Խորհրդի երեք անդամ: Ավելին, Օրենսգրքի 71-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ դատավորը պարտավոր չէ ինքնաբացարկ հայտնել կամ ընդունել բացարկը, եթե դատական ակտ կայացնելու համար չի կարող ստեղծվել արդարադատության մեկ այլ մարմին, 80-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Բարձրագույն դատական խորհուրդը, Սահմանադրության 174-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն, կազմված է տասն անդամից, իսկ 92-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ որպես դատարան հանդես գալու դեպքում Բարձրագույն դատական խորհրդի նիստն իրավազոր է, եթե նիստին մասնակցում է խորհրդի անդամների ընդհանուր թվի կեսից ավելին: Այսինքն՝ նշված հիմնավորմամբ ևս հայտնված բացարկն ընդունելի չէ, քանի որ նոր որոշում կայացնելու համար չի կարող ստեղծվել արդարադատության մեկ այլ մարմին։
Խորհուրդը, անդրադառնալով կարգապահական պատասխանատվության ենթարկելու համար օրենքով նախատեսված պատշաճ սուբյեկտ չհանդիսանալու հիմքով Միջնորդությունը մերժելու կամ առանց քննության թողնելու կամ դրա հիման վրա կարգապահական վարույթը կարճելու մասին միջնորդությանը, հարկ է համարում արձանագրել, որ միայն սույն վերանայման վարույթի արդյունքում կայացված վերջնական դատական ակտով է հնարավոր Օրենսգրքի 157-րդ հոդվածով սահմանված իրավակարգավորումների տրամաբանությամբ և ՀՀ սահմանադրական դատարանի 29.07.2025 թվականի թիվ ՍԴՈ-1791 որոշմամբ արտահայտած դիրքորոշման հաշվառմամբ «դատական ակտի եզրափակիչ մասը փոփոխելու կամ չփոփոխելու» վերաբերյալ նոր որոշման կայացման միջոցով անդրադառնալ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավոր Արթուր Ստեփանյանի լիազորությունները դադարեցնելու (դադարեցված համարելու) կամ վերջինիս նախկինում զբաղեցրած պաշտոնում վերականգնելու հարցերին։ Ավելին, Խորհրդի 17.09.2025 թվականի թիվ ԲԴԽ-52-Ո-4-12 որոշմամբ նոր հանգամանքի հիմքով Խորհրդի 09.07.2024 թվականի թիվ ԲԴԽ-61-Ո-Կ-8 որոշումը վերանայելու և վերացնելու մասին որոշման արդյունքում Արթուր Ստեփանյանի դիրքի վերականգնման երաշխավորմամբ ապահովվել է վերանայման վարույթի ընթացքում նրա իրավունքների պաշտպանության համար անհրաժեշտ դատավարական երաշխիքներ՝ հաշվի առնելով նաև «Անտոնյանն ընդդեմ Հայաստանի» գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կայացրած վճռով արտահայտված դիրքորոշումը, որի համաձայն՝ «Դատարանը վերահաստատում է, որ 6-րդ հոդվածի 1-ին կետի խախտում արձանագրելու դեպքում հատուցման ամենահարմար ձև կլիներ երաշխավորել, որ հնարավորինս վերականգնվեր այն դիրքը, որում դիմումատուն կգտնվեր, եթե սույն դրույթի պահանջները չանտեսվեին: Դատարանը գտնում է, որ այս սկզբունքը կիրառելի է նաև սույն գործով: Հետևաբար Դատարանը գտնում է, որ հատուցման առավել նպատակահարմար ձևը կլինի վարույթի վերսկսումը՝ համաձայն Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի պահանջի, եթե դիմումատուն այդպես պահանջի՝ Դատական օրենսգրքի 157-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի համաձայն (…):»: Հետևաբար վերը նշված հիմքով Միջնորդությունը մերժելու կամ առանց քննության թողնելու կամ դրա հիման վրա կարգապահական վարույթը կարճելու մասին միջնորդությունը ևս ենթակա է մերժման:
Անդրադառնալով Միջնորդությունը Արթուր Ստեփանյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ օրենքով սահմանված ժամկետների լրացած լինելու հիմքով առանց քննության թողնելու կամ մերժելու կամ դրա հիման վրա կարգապահական վարույթը կարճելու մասին միջնորդությանը՝ Խորհուրդն այն անհիմն է համարում և գտնում է, որ այն ենթակա է մերժման, քանի որ Ա. Ստեփանյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին Խորհրդի 09.07.2024 թվականի թիվ ԲԴԽ-61-Ո-Կ-8 որոշման՝ նոր հանգամանքի ի հայտ գալով պայմանավորված վերանայման հիմքը ծագել է Օրենսգրքով սահմանված ժամկետների պահպանմամբ ընդունված Խորհրդի 09.07.2024 թվականի թիվ ԲԴԽ-61-Ո-Կ-8 որոշմամբ կիրառված նորմի ՀՀ սահմանադրական դատարանի կողմից 22.04.2025 թվականին կայացված որոշմամբ ՀՀ սահմանադրության մի շարք հոդվածներին հակասող ճանաչելու արդյունքում: Միաժամանակ հարկ է նշել, որ որևէ գործի վերաբերյալ նոր հանգամանքի ի հայտ գալը, ի թիվս այլնի, օբյեկտիվորեն պայմանավորված է ժամանակային գործոնով և նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով վերանայման միջնորդություն կարող է բերվել Օրենսգրքի 157-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով սահմանված հիմքերի ի հայտ գալու պահից 3 ամսվա ընթացքում, հակառակ պարագայում նոր հանգամանքի հիմքով գործի վերանայման ինստիտուտը ժամկետի լրանալու հիմքով պայմանավորված կվերածվի ինքնանպատակ գործընթացի և օբյեկտիվորեն կբացառի նոր հանգամանքի ազդեցության գնահատման հնարավորությունը՝ ուղղակիորեն հակասելով ՀՀ սահմանադրական դատարանի 29.07.2025 թվականի թիվ ՍԴՈ-1791 որոշմամբ արտահայտած դիրքորոշմանը:
Ինչ վերաբերում է Արդարադատության նախկին նախարար Գրիգոր Մինասյանի և Խորհրդի նախկին նախագահ Կարեն Անդրեասյանի միջև ընկերական հարաբերությունների առկայության հանգամանքը Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից «Անտոնյանն ընդդեմ Հայաստանի» գործով կայացված վճռով հաստատված լինելու հիմքով Արթուր Ստեփանյանի ներկայացուցչի կողմից ներկայացված՝ Միջնորդությունը կարճելու մասին միջնորդությանը, ապա Խորհուրդը գտնում է, որ այն նույնպես անհիմն է և ենթակա մերժման, քանի որ Արդարադատության նախկին նախարար Գրիգոր Մինասյանի կողմից 23.05.2024 թվականի թիվ 48-Ա որոշմամբ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավոր Արթուր Ստեփանյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ միջնորդությունը Խորհուրդ ներկայացված լինելը և այդ ժամանակահատվածում Կարեն Անդրեասյանի Խորհրդի նախագահը հանդիսանալու հանգամանքները սույն վարույթի շրջանակներում առկա փաստերի գնահատման առումով որևէ նշանակություն ունենալ չեն կարող և ըստ այդմ՝ ազդել վարույթի հարուցման օրինականության վրա և վարույթի կարճման հիմք հանդիսանալ՝ հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ սույն վերանայման վարույթի շրջանակներում Լիազոր մարմին հանդիսացող Արդարադատության նոր նախարարն ամբողջությամբ պնդել է Միջնորդությունը։ Ավելին, Արթուր Ստեփանյանը նախկինում Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի և Խորհրդի նախագահ Կարեն Անդրեասյանի միջև հնարավոր կողմնակալության մասին դիրքորոշում չի հայտնել:
Հաջորդիվ, անդրադառնալով Արդարադատության նախարարի 2024 թվականի մայիսի 23-ի թիվ 48-Ա որոշմամբ ներկայացված Միջնորդությանը, Խորհուրդն արձանագրում է հետևյալը.
Վարույթ հարուցած մարմնի կողմից կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին միջնորդության հիման վրա Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը քննության է առնվում Օրենսգրքի 152-րդ հոդվածում ամրագրված դրույթի պահանջներին համապատասխան, այն է՝ «Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի քննությունը Բարձրագույն դատական խորհրդում կատարվում է միայն դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը լուծելու համար միջնորդություն ներկայացնելու մասին որոշմամբ նշված կարգապահական խախտման սահմաններում»:
Այդ կապակցությամբ Խորհրդի իրավական հետազոտման առարկան սահմանափակվում է միջնորդությամբ և դրան կից նյութերով ներկայացված հիմքերի և հիմնավորումների շրջանակներով:
Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում է նրա քաղաքացիական իրավունքները և պարտականությունները կամ նրան ներկայացրած ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք:
Սահմանադրության 164-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ արդարադատություն իրականացնելիս դատավորն անկախ է, անաչառ և գործում է միայն Սահմանադրությանը և օրենքներին համապատասխան:
Օրենսգրքի 9-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ գործի քննությունը և լուծումը պետք է իրականացվեն ողջամիտ ժամկետում:
Օրենսգրքի 70-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետի համաձայն՝ ի պաշտոնե գործելիս դատավորը պարտավոր է՝ առանց արդարադատության շահերին վնասելու` ողջամիտ ժամկետում և նվազագույն դատական ծախսերի կատարմամբ քննել և լուծել օրենքով իր իրավասությանը վերապահված հարցերը:
Օրենսգրքի 142-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքերն են՝
1) արդարադատություն կամ որպես դատարան՝ օրենքով նախատեսված այլ լիազորություններ իրականացնելիս նյութական կամ դատավարական իրավունքի նորմի խախտումը, որը կատարվել է դիտավորությամբ կամ կոպիտ անփութությամբ.
2) դատավորի կողմից սույն օրենսգրքով սահմանված՝ դատավորի վարքագծի կանոնները խախտելը, բացառությամբ սույն օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետով սահմանված կանոնի, որը կատարվել է դիտավորությամբ կամ կոպիտ անփութությամբ:
Օրենսգրքի 143-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքի առկայության ապացուցման պարտականությունը կրում է կարգապահական վարույթը հարուցած մարմինը: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ կարգապահական խախտման համար դատավորը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղքն ապացուցված չէ սույն օրենսգրքով սահմանված կարգով՝ Բարձրագույն դատական խորհրդի՝ կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին որոշմամբ: Դատավորի կողմից կատարված կարգապահական խախտման վերաբերյալ չփարատված կասկածները մեկնաբանվում են դատավորի օգտին:
Սահմանադրությամբ և Կոնվենցիայով երաշխավորված իրավունքների ու ազատությունների դատական պաշտպանության, ինչպես նաև արդար դատաքննության իրավունքների կարևորությունը բազմիցս նշվել են Մարդու իրավունքների եվրոպական դատարանի և Սահմանադրական դատարանի որոշումներում:
Անդրադառնալով անձի՝ դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրացման իրավական խնդրին` Սահմանադրական դատարանն իր 28.11.2007 թվականի ՍԴՈ-719 որոշման մեջ արտահայտել է իրավական դիրքորոշում առ այն, որ դատարան ներկայացված հայցը կամ դիմումն իրավական պաշտպանության այն միջոցներն են, որոնցով հիմնական իրավունքների, այդ թվում` դատական պաշտպանության իրավունքի կրող հանդիսացող ֆիզիկական կամ իրավաբանական անձը պաշտպանվում է իր իրավունքների տարաբնույթ խախտումներից, որոնք կարող են կատարվել ինչպես հանրային իշխանության, այնպես էլ մասնավոր անձանց կողմից: Իշխանության ոտնձգություններից անձի պաշտպանվելու ամենաարդյունավետ միջոցը դատարան դիմելու նրա իրավունքն է, որը Հայաստանի Հանրապետությունում, ինչպես և բոլոր այլ իրավական պետություններում, ունի սահմանադրական (հիմնարար) իրավունքի բնույթ: Անձի՝ դատական պաշտպանության սահմանադրական իրավունքից ածանցվում է պետության պոզիտիվ պարտականությունը` ապահովել այն թե՛ նորմաստեղծ, թե՛ իրավակիրառ գործունեություն իրականացնելիս: Սահմանադրությամբ երաշխավորված այս հիմնարար իրավունքի իրացման կարգը և պայմանները նախատեսող իրավակարգավորումները և իրավակիրառ պրակտիկան պետք է նպատակ հետապնդեն ապահովելու դատական պաշտպանության միջոցների գործնականում արդյունավետ երաշխավորումը, այլ խոսքով` արդարադատության պատշաճ իրականացումը և անձանց իրավունքների ու ազատությունների գործնականում արդյունավետ պաշտպանությունը:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանն իր հերթին բազմիցս անդրադարձել է գործի քննությունը ողջամիտ ժամկետում իրականացնելու պահանջի բովանդակությանը՝ ընդգծելով նաև այդ պահանջի կարևորությունը: Վերջինս, մասնավորապես, նշել է, որ պահանջելով գործերի քննություն «ողջամիտ ժամկետում»՝ Կոնվենցիան ընդգծում է այն հանգամանքը, որ արդարադատությունը չպետք է իրականացվի այնպիսի ձգձգումներով, որոնք կարող են վտանգել դրա արդյունավետությունն ու վստահելիությունը3:
Ի թիվս այլնի, ներպետական դատավարական օրենսդրությամբ նախատեսված են այն իրավական կառուցակարգերը, որոնք ապահովում են դատական պաշտպանության հիմնարար իրավունքի իրականացման երաշխիքները:
Բարձրագույն դատական խորհուրդն արձանագրելով, որ դատական պաշտպանության իրավունքը ներառում է նախևառաջ խախտված կամ վիճարկվող իրավունքների պաշտպանության և վերականգնման պահանջով դատարան դիմելու անձի իրավունքը, իսկ մյուս կողմից ենթադրում է դատարանի պարտականությունը՝ ողջամիտ ժամկետում քննելու գործը և կայացնելու օրինական ու հիմնավորված որոշում, փաստում է, որ այս համատեքստում յուրաքանչյուր գործով դատարանները, ելնելով գործի հանգամանքներից, դրա իրավական և փաստական բարդությունից, գնահատելով վարույթի մասնակցի համար գործի տևական քննության հետևանքները, պետք է ձեռնարկեն արդյունավետ և օրինական բոլոր միջոցները՝ հնարավոր սեղմ ժամկետում գործի քննությունն ու լուծումն իրականացնելու համար։
Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 17-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն՝ դատարանի՝ եզրափակիչ, իսկ սույն օրենսգրքով կամ Բարձրագույն դատական խորհրդի որոշմամբ նախատեսված դեպքերում նաև այլ դատական ակտերը հրապարակվում են դատական իշխանության պաշտոնական կայքի միջոցով:
Նույն օրենսգրքի 183-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ գործի վարույթը կարճելու մասին որոշումը ոչ ուշ, քան դրա հրապարակման հաջորդ օրն ուղարկվում է գործին մասնակցող անձանց, եթե մինչ այդ առձեռն նրանց չի հանձնվել:
Տվյալ դեպքում քաղաքացիական դատավարության օրենսգրքի 183-րդ հոդվածի 5-րդ մասի հիմքով դատարանը կրել է գործի վարույթը կարճելու մասին որոշումը գործին մասնակցող անձանց ոչ ուշ, քան դրա հրապարակման հաջորդ օրը ուղարկելու պարտականություն, եթե մինչ այդ առձեռն նրանց չի հանձնվել, մինչդեռ թիվ ԵԴ/9200/02/20, ԵԴ/11842/02/20, ԵԴ/20950/02/20, ԵԴ/26316/02/20, ԵԴ/26357/02/20, ԵԴ/30228/02/20 և ԵԴ/11186/02/21 քաղաքացիական գործերով գործի վարույթը կարճելու մասին որոշումների հրապարակման ժամկետ սահմանելով համապատասխանաբար՝ 27.07.2022 թվականը, 13.04.2022 թվականը, 22.06.2021 թվականը, 14.01.2021 թվականը, 14.01.2021 թվականը, 23.03.2022 թվականը, 27.07.2021 թվականը, սակայն դատական ակտերը Համակարգում հրապարակվել են համապատասխանաբար 02.09.2023 թվականին, 02.09.2023 թվականին, 02.09.2023 թվականին, 31.01.2022 թվականին, 27.01.2022 թվականին, 02.09.2023 թվականին, 02.09.2023 թվականին և դատավարության մասնակիցներին ուղարկվել են Համակարգում դրանք փաստացի հրապարակված ժամկետներից հետո: Միաժամանակ ԵԴ/26316/02/20 քաղաքացիական գործով առկա չէ գործի վարույթը կարճելու մասին որոշումը դատավարության մասնակիցներին ուղարկելու (ստանալու) վերաբերյալ որևէ ապացույց:
Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 179-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վճիռը սույն օրենսգրքով սահմանված կարգով հրապարակվում է գործի քննությունն ավարտելուց հետո` 15 օրվա ընթացքում, եթե օրենքով վճռի հրապարակման համար ավելի կարճ ժամկետ սահմանված չէ: (․․․)
Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ վճռի օրինակը ոչ ուշ, քան դրա հրապարակման հաջորդ օրն ուղարկվում է գործին մասնակցող անձանց, եթե մինչ այդ առձեռն նրանց չի հանձնվել:Նույն օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատարանը հատուկ վարույթներն իրականացնում է սույն օրենսգրքով նախատեսված գործի քննության ընդհանուր կանոնների համաձայն, այն հատուկ կանոնների պահպանմամբ, որոնք սահմանված են սույն ենթաբաժնի դրույթներով:
Նույն օրենսգրքի 296-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատարանները պարզեցված վարույթն իրականացնում են սույն օրենսգրքով նախատեսված գործի քննության ընդհանուր կանոնների համաձայն՝ այն հատուկ կանոնների պահպանմամբ, որոնք սահմանված են սույն գլխի դրույթներով:
Նույն օրենսգրքի 302-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ պարզեցված վարույթի կարգով գործի քննության արդյունքում կայացված վճիռը, ինչպես նաև գործի վարույթը կարճելու մասին որոշումն օրինական ուժի մեջ են մտնում այն հրապարակելու օրվանից տասնհինգ օր հետո, եթե դրա դեմ վերաքննիչ բողոք չի բերվում։
Թիվ ԵԱՔԴ/0028/02/18, ԵԴ/11557/02/18, ԵԴ/12187/02/18, ԵԴ/23669/02/18, ԵԴ/20770/02/18, ԵԴ/27336/02/18, ԵԴ/1543/02/19, ԵԴ/1478/02/19, ԵԴ/7452/02/19, ԵԴ/18143/02/19, ԵԴ/18265/02/19, ԵԴ/22098/02/19, ԵԴ/35123/02/19, ԵԴ/35241/02/19, ԵԴ/39363/02/19, ԵԴ/0067/02/20, ԵԴ/43004/02/19, ԵԴ/5039/02/20, ԵԴ/9838/02/20, ԵԴ/9808/02/20, ԵԴ/8937/02/20, ԵԴ/14231/02/20, ԵԴ/14158/02/20, ԵԴ/14670/02/20, ԵԴ/20484/02/20, ԵԴ/26064/02/20, ԵԴ/28767/02/20, ԵԴ/27259/02/20, ԵԴ/30058/02/20, ԵԴ/29898/02/20, ԵԴ/30825/02/20, ԵԴ/32779/02/20, ԵԴ/35069/02/20, ԵԴ/2250/02/21, ԵԴ/5646/02/21, ԵԴ/9801/02/21, ԵԴ/7940/02/21, ԵԴ/10927/02/21, ԵԴ/16022/02/21, ԵԴ/15984/02/21, ԵԴ/14608/02/21, ԵԴ/14641/02/21, ԵԴ/27888/02/21, ԵԴ/30226/02/21, ԵԴ/29688/02/21, ԵԴ/34517/02/22 քաղաքացիական գործերով Դատարանը վճռի հրապարակման ժամկետ է սահմանել համապատասխանաբար 01.06.2020 թվականը, 24.07.2020 թվականը, 19.06.2020 թվականը, 06.11.2020 թվականը, 04.10.2022 թվականը, 03.11.2020 թվականը, 24.07.2020 թվականը, 05.06.2020 թվականը, 03.07.2020 թվականը, 05.10.2020 թվականը, 03.08.2022 թվականը, 08.07.2020 թվականը, 10.06.2022 թվականը, 24.03.2021 թվականը, 19.11.2021 թվականը, 31.03.2021 թվականը, 09.10.2020 թվականը, 15.02.2022 թվականը, 14.07.2020 թվականը, 14.07.2020 թվականը, 15.06.2022 թվականը, 25.09.2020 թվականը, 27.07.2022 թվականը, 25.09.2020 թվականը, 05.11.2021 թվականը, 08.04.2022 թվականը, 05.02.2021 թվականը, 20.01.2021 թվականը, 15.02.2022 թվականը, 19.10.2022 թվականը, 06.04.2022 թվականը, 08.07.2022 թվականը, 13.05.2022 թվականը, 02.11.2021 թվականը, 13.04.2022 թվականը, 08.07.2022 թվականը, 06.07.2021 թվականը, 20.07.2021 թվականը, 21.07.2021 թվականը, 22.02.2022 թվականը, 21.07.2021 թվականը, 21.07.2021 թվականը, 18.10.2022 թվականը, 10.11.2021 թվականը, 11.11.2021 թվականը, 05.08.2022 թվականը, մինչդեռ վճիռները Համակարգում հրապարակել են համապատասխանաբար 04.11.2021 թվականին, 06.11.2021 թվականին, 09.12.2021 թվականին, 09.12.2021 թվականին, 25.12.2023 թվականին, 09.11.2021 թվականին, 06.11.2021 թվականին, 31.05.2021 թվականին, 11.05.2022 թվականին, 06.11.2021 թվականին, 25.12.2023 թվականին, 06.11.2021 թվականին, 21.12.2023 թվականին, 05.05.2022 թվականին, 11.05.2023 թվականին, 10.04.2022 թվականին, 11.05.2022 թվականին, 30.03.2023 թվականին, 11.05.2022 թվականին, 29.09.2021 թվականին, 15.08.2023 թվականին, 06.11.2021 թվականին, 18.12.2023 թվականին, 28.02.2022 թվականին, 14.08.2023 թվականին, 18.12.2023 թվականին, 28.02.2022 թվականին, 14.07.2022 թվականին, 02.03.2023 թվականին, 18.12.2023 թվականին, 18.12.2023 թվականին, 25.12.2023 թվականին, 03.06.2023 թվականին, 20.10.2023 թվականին, 27.12.2023 թվականին, 18.07.2023 թվականին, 03.12.2022 թվականին, 03.12.2022 թվականին, 10.10.2022 թվականին, 02.03.2023 թվականին, 03.12.2022 թվականին, 03.12.2022 թվականին, 20.12.2023 թվականին, 05.12.2022 թվականին, 18.07.2023 թվականին, 18.12.2023 թվականին, և դատավարության մասնակիցներին ուղարկվել են Համակարգում փաստացի հրապարակված ժամկետներից հետո, բացառությամբ մի քանի գործի՝ ԵԱՔԴ/0028/02/18, ԵԴ/35241/02/19, ԵԴ/0067/02/20, ԵԴ/27259/02/20, ԵԴ/2250/02/21, ԵԴ/7940/02/21, ԵԴ/10927/02/21, ԵԴ/16022/02/21, ԵԴ/14608/02/21, ԵԴ/14641/02/21, ԵԴ/30226/02/21, որոնցով այնուամենայնիվ կայացված դատական ակտերը դատավարության մասնակիցներին ուղարկվել են օրենքով սահմանված ժամկետների (համապատասխանաբար 1 տարի 4 ամիս, 1 տարի, 10 ամիս, 11 ամիս, 1 տարի 5 ամիս, 10 ամիս, 10 ամիս, 10 ամիս, 10 ամիս, 10 ամիս, 9 ամիս ուշացմամբ) խախտմամբ:
Ուստի Խորհուրդը փաստում է, որ գործի քննության արդյունքում կայացված դատական ակտերը Համակարգում հրապարակվել են ավելի քան 11 ամսից մինչև 1 տարի 11 ամիս անց, իսկ դատական ակտերը գործին մասնակցող անձանց տրամադրվել են ավելի քան 9 ամսից մինչև 1 տարի 10 ամիս անց:
Ինչպես նաև թիվ ԵԴ/2601/02/18, ԵԴ/1478/02/18, ԵԴ/5676/02/18, ԵԴ/20087/02/18, ԵԴ/23649/02/18, ԵԴ/24192/02/18, ԵԴ/27061/02/18, ԵԴ/26055/02/18, ԵԴ/28006/02/18, ԵԴ/28676/02/18 ԵԴ/22308/02/19, ԵԴ/26826/02/19, ԵԴ/30322/02/19, ԵԴ/37519/02/19, ԵԴ/0485/02/20, ԵԴ/42917/02/19, ԵԴ/5286/02/20, ԵԴ/8064/02/20, ԵԴ/8089/02/20, ԵԴ/14564/02/20, ԵԴ/33965/02/20, ԵԴ/10771/02/21, ԵԴ/15913/02/21 քաղաքացիական գործերով Դատարանը վճռի հրապարակման ժամկետ է սահմանել համապատասխանաբար 24.09.2020 թվականը, 01.07.2020 թվականը, 21.12.2020 թվականը, 16.03.2021 թվականը, 25.06.2021 թվականը, 16.11.2020 թվականը, 16.10.2020 թվականը, 06.11.2020 թվականը, 16.03.2021 թվականը, 29.09.2021 թվականը, 12.02.2021 թվականը, 21.04.2021 թվականը, 14.04.2021 թվականը, 25.06.2021 թվականը, 15.07.2021 թվականը, 28.09.2021 թվականը, 03.12.2021 թվականը, 20.07.2021 թվականը, 07.04.2021 թվականը, 15.07.2021 թվականը, 28.07.2021 թվականը, 22.07.2021 թվականը, 21.07.2021 թվականը, մինչդեռ վճիռները Համակարգում հրապարակել են 10.07.2023 թվականին, 14.04.2023 թվականին, 09.06.2023 թվականին, 18.12.2023 թվականին, 18.12.2023 թվականին, 10.04.2023 թվականին, 12.01.2023 թվականին, 10.07.2023 թվականին, 23.09.2023 թվականին, 25.12.2023 թվականին, 03.06.2023 թվականին, 22.12.2023 թվականին, 05.07.2023 թվականին, 18.12.2023 թվականին, 25.12.2023 թվականին, 21.12.2023 թվականին, 19.12.2023 թվականին, 18.12.2023 թվականին, 20.12.2023 թվականին, 18.12.2023 թվականին, 15.12.2023 թվականին, 14.12.2023 թվականին, 14.12.2023 թվականին և դատավարության մասնակիցներին ուղարկվել են Համակարգում փաստացի հրապարակված ժամկետներից հետո, բացառությամբ մի քանի գործի՝ ԵԴ/28006/02/18, ԵԴ/10771/02/21, ԵԴ/15913/02/21, որոնցով այնուամենայնիվ կայացված դատական ակտերը դատավարության մասնակիցներին ուղարկվել են օրենքով սահմանված ժամկետների (համապատասխանաբար 2 տարի 4 ամիս, 10 ամիս, 9 ամիս ուշացմամբ) խախտմամբ, իսկ ԵԴ/28676/02/18 քաղաքացիական գործով առկա չէ դատական ակտը դատավարության մասնակիցներին ուղարկելու (ստանալու) վերաբերյալ որևէ ապացույց:
Ուստի Խորհուրդը փաստում է, որ գործի քննության արդյունքում կայացված դատական ակտերը Համակարգում հրապարակվել են ավելի քան 2 տարուց մինչև 2 տարի 9 ամիս անց, իսկ դատական ակտերը գործին մասնակցող անձանց տրամադրվել են ավելի քան 9 ամսից մինչև 2 տարի 9 ամիս անց:
Միաժամանակ թիվ ԵԴ/28453/02/18, ԵԴ/5830/02/18, ԵԴ/27613/02/19, քաղաքացիական գործերով Դատարանը վճռի հրապարակման ժամկետ է սահմանել համապատասխանաբար 16.06.2020 թվականը, 16.10.2020 թվականը, 01.07.2020 թվականը, 25.09.2020 թվականը, մինչդեռ վճիռները Համակարգում հրապարակել է 15.12.2023 թվականին, 01.12.2023 թվականին, 18.08.2023 թվականին: Խորհուրդը փաստում է, որ գործի քննության արդյունքում կայացված դատական ակտերը Համակարգում հրապարակվել և դատական ակտերը գործին մասնակցող անձանց տրամադրվել են ավելի քան 3 տարի 1 ամսից մինչև 3 տարի 5 ամիս անց:
Թիվ ԵԴ/21649/02/20 քաղաքացիական գործերով վճռի հրապարակման օր է նշանակվել 25.09.2020 թվականը, և վարույթ հարուցող մարմինը Համակարգում վճռի հրապարակման օր դիտարկել է գործը 12.12.2023 թվականին Դատարանի գրասենյակ, այնուհետև՝ 15.12.2023 թվականին դատարանի արխիվ հանձնելու օրը, մինչդեռ Խորհուրդը հարկ է համարում արձանագրել, որ թեև Համակարգում բացակայում է վճռի հրապարակված լինելու հստակ օրը, սակայն ըստ ներկայացված ապացույցների՝ դիմողի ներկայացուցիչը վճիռն առձեռն ստացել է 19.10.2020 թվականին, այսինքն օրենքով սահմանված ժամկետից 24 օր անց:
Վերոգրյալի ամփոփմամբ Խորհուրդը փաստում է, որ 79 քաղաքացիական գործից՝
1. 51 դատական ակտերը Համակարգում հրապարակվել են ավելի քան 11 ամիս, իսկ դատական ակտերը գործին մասնակցող անձանց տրամադրվել են ավելի քան 9 ամիս անց,
2. 25 դատական ակտերը Համակարգում հրապարակվել են ավելի քան 2 տարի, իսկ դատական ակտերը գործին մասնակցող անձանց տրամադրվել են ավելի քան 9 ամիս անց,
3. 3 դատական ակտերը՝ Համակարգում հրապարակվել և դատական ակտերը գործին մասնակցող անձանց տրամադրվել են ավելի քան 3 տարի անց:
Խորհուրդը, գործի ողջամիտ ժամկետում քննության պահանջի ապահովման համատեքստում ամփոփելով Դատարանի գործողությունների (անգործության) վերաբերյալ գնահատականները, արձանագրում է, որ վերը նշված քաղաքացիական գործերով կայացված դատական ակտերը քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված ժամկետում հրապարակելը և գործին մասնակցող անձանց վճիռների օրինակներն ուղարկելը կամ դրանք առձեռն հանձնելը դատարանի պարտականությունն է, հետևաբար, Խորհուրդը փաստում է, որ սույն պարագայում Դատարանը նշված թվով 79 քաղաքացիական գործերով դատական ակտ հրապարակելու և օրենքով սահմանված կարգով դրա օրինակը գործին մասնակցող անձանց ուղարկելու համար սահմանված դատավարական ժամկետները չպահպանելու արդյունքում, միաժամանակ հաշվի առնելով խախտումների տևական բնույթն ու քանակը՝ թույլ է տվել դատավարական իրավունքի նորմերի խախտումներ, որոնք հանգեցրել են առանց արդարադատության շահերին վնասելու` ողջամիտ ժամկետում և նվազագույն դատական ծախսերի կատարմամբ առանց դատական իշխանությունը վարկաբեկող, դատական իշխանության անկախության և անաչառության վերաբերյալ հանրության վստահությունը նվազեցնող վարքագիծ դրսևորելու իր իրավասությանը վերապահված գործերը քննելու և լուծելու վերաբերյալ դատավորի վարքագծի կանոնի խախտման, ինչով և միաժամանակ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավոր Արթուր Ստեփանյանը զերծ չի մնացել դատական իշխանությունը վարկաբեկող, ինչպես նաև դատական իշխանության անկախության և անաչառության վերաբերյալ հանրության վստահությունը նվազեցնող վարքագիծ դրսևորելուց:
Սույն վարույթի շրջանակներում անդրադառնալով 24 օրվա, 2 կամ 3 ամսվա ուշացման արդյունքում կարգապահական վարույթի հարուցման որևէ դեպք իրեն հայտնի չլինելու ինչպես նաև վարույթ հարուցած մարմնի կողմից Միջնորդությամբ ներկայացված տվյալների ճշգրիտ չլինելու մասին փաստարկներին, Խորհուրդը հարկ է համարում արձանագրել, որ Խորհրդի կողմից նշված 79 քաղաքացիական գործերի վերաբերյալ տվյալները դուրս են բերվել ինչպես Միջնորդության մեջ տեղ գտած տվյալների, այնպես էլ բաց տվյալների ուսումնասիրության արդյունքում:
Խորհուրդն անդրադառնալով 79 քաղաքացիական գործերով Դատավորի կողմից թույլ տրված դատավարական իրավունքի նորմի (նորմերի) խախտումների դիտավորությամբ կամ կոպիտ անփութությամբ կատարված լինելուն, հարկ է համարում արձանագրել հետևյալը.
Օրենսգրքի 142-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերի համաձայն՝ Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքերն են՝ արդարադատություն կամ որպես դատարան՝ օրենքով նախատեսված այլ լիազորություններ իրականացնելիս նյութական կամ դատավարական իրավունքի նորմի խախտումը, որը կատարվել է դիտավորությամբ կամ կոպիտ անփութությամբ: Դատավորի կողմից սույն օրենսգրքով սահմանված՝ դատավորի վարքագծի կանոնները խախտելը, բացառությամբ սույն օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետով սահմանված կանոնի, որը կատարվել է դիտավորությամբ կամ կոպիտ անփութությամբ:
Նույն Օրենքի 142-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ սույն գլխի իմաստով՝ արարքը համարվում է դիտավորությամբ կատարված, եթե դատավորը գիտակցել է իր վարքագծի ոչ իրավաչափ բնույթը: Նույն հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ սույն գլխի իմաստով՝ արարքը համարվում է կոպիտ անփութությամբ կատարված, եթե դատավորը չի գիտակցել իր վարքագծի ոչ իրավաչափ բնույթը, թեև տվյալ իրադրությունում ակնհայտորեն կարող էր և պարտավոր էր դա անել:
Վերը նշված իրավանորմերի տրամաբանությունից բխում է, որ օրենսդրի կողմից արդարադատություն կամ որպես դատարան՝ օրենքով նախատեսված այլ լիազորություններ իրականացնելիս նյութական կամ դատավարական իրավունքի նորմի խախտման վարքագծի առումով առանձնացվել են մեղքի դրսևորման երկու ձևեր՝ դիտավորություն և կոպիտ անփութություն:
Խորհուրդն արձանագրում է, որ դատավորի կարգապահական պատասխանատվության տեսանկյունից մեղքը դատավորի վերաբերմունքն է իր կողմից կատարված արարքի և դրա հետևանքների նկատմամբ:
Գնահատելով Դատավորի կողմից թույլ տրված դատավարական իրավունքի նորմերի խախտման ակնհայտությունը՝ Խորհուրդն արձանագրում է, որ Օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով և 70-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով նախատեսված դատավորի վարքագծի կանոնների խախտմանը հանգեցրած դատավարական իրավունքի նորմերի խախտումները Դատավորի կողմից կատարվել են կոպիտ անփութությամբ, քանի որ վերջինս չի գիտակցել իր վարքագծի ոչ իրավաչափ բնույթը, թեև տվյալ իրադրությունում ակնհայտորեն կարող էր և պարտավոր էր դա անել:
Անդրադառնալով Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջոցի ընտրության հարցին՝ Խորհուրդը գտնում է, որ ընտրվող պատասխանատվության միջոցը պետք է համաչափ լինի խախտմանը, որպիսի պարագայում անհրաժեշտ է նաև իրավական գնահատական տալ այն հարցին, թե արդյո՞ք Դատավորի դրսևորած վարքագիծը բավարար հիմքեր է պարունակում վերջինիս կողմից թույլ տրված կարգապահական խախտումն էական գնահատելու համար:
Օրենքի 142-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ էական կարգապահական խախտում է՝
1) սույն հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված խախտումը, որը հանգեցրել է Սահմանադրությամբ կամ Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերով ամրագրված՝ մարդու իրավունքների և (կամ) ազատությունների հիմնարար խախտման կամ դատական իշխանության հեղինակազրկման.
2) սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված խախտումը, որը դրսևորվել է 69-րդ հոդվածի 1-ին մասի 1-4-րդ, 8-րդ և 9-րդ, 12-րդ, 15-րդ և 16-րդ կետերով և 70-րդ հոդվածի 2-րդ մասի 1-3-րդ, 7-րդ և 8-րդ, 13-րդ և 14-րդ կետերով նախատեսված դատավորի պարտականությունների խախտմամբ և պայմանավորված կատարման հանգամանքներով և (կամ) առաջացրած հետևանքներով՝ համատեղելի չէ դատավորի կարգավիճակի հետ:
Կարգապահական խախտումն էական գնահատելու համար Խորհուրդն արձանագրում է, որ Օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասի 1-4-րդ, 8-րդ և 9-րդ, 12-րդ, 15-րդ և 16-րդ կետերով և 70-րդ հոդվածի 2-րդ մասի 1-3-րդ, 7-րդ և 8-րդ, 13-րդ և 14-րդ կետերով նախատեսված դատավորի պարտականություններից յուրաքանչյուրի խախտումը, կապված խախտման հանգամանքներով և (կամ) առաջացրած հետևանքներով՝ համատեղելի չէ դատավորի կարգավիճակի հետ, այսպիսով Օրենսգրքի 69-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված՝ դատական իշխանությունը վարկաբեկող, ինչպես նաև դատական իշխանության անկախության և անաչառության վերաբերյալ հանրության վստահությունը նվազեցնող վարքագիծ դրսևորելուց զերծ մնալու մասին վարքագծի կանոնի խախտման հանգեցրած դատավարական իրավունքի նորմի խախտումն անխուսափելիորեն հանգեցրել է նաև Օրենսգրքի 142-րդ հոդվածի 6-րդ մասի 1-ին կետով նախատեսված՝ Սահմանադրությամբ, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերով ամրագրված՝ մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտմանը, ինչպես նաև դատական իշխանության հեղինակազրկմանը։ Ավելին, Դատավորի կողմից կատարված խախտումն էապես նվազեցնում է դատական իշխանության նկատմամբ հանրության վստահությունը և վնասում է դատավորի բարձր պաշտոնի հանրային ընկալմանը: Այսինքն՝ սույն դեպքում խոսքը վերաբերում է դատավորի պաշտոնի հետ անհամատեղելի արարքին:
Այսպիսով, Դատավորն իր գործողություններում զերծ չի մնացել դատական իշխանությունը վարկաբեկող, դատական իշխանության անկախության և անաչառության վերաբերյալ հանրության վստահությունը նվազեցնող վարքագիծ դրսևորելուց, մասնավորապես, հաշվի առնելով Դատավորի կողմից թվով 79 քաղաքացիական գործերով դատական ակտերը հրապարակելու և գործին մասնակցող անձանց ուղարկելու համար սահմանված դատավարական ժամկետների խախտումները և դրանց քանակն ու խախտման տևողությունը, գտնում է, որ թույլ տրված դատավարական իրավունքի նորմերի խախտումներն էական կարգապահական խախտումներ են, որոնք համատեղելի չեն դատավորի կարգավիճակի հետ և ակնհայտորեն պայմանավորված են դատական իշխանության անկախության և անաչառության ապահովման, դատական իշխանության հեղինակությունը բարձր պահելու, դատական իշխանության անկախության և անաչառության վերաբերյալ հանրության վստահության և իրավունքի գերակայության ապահովման հանրային շահերով:
Խորհուրդը կարևոր է համարում ընդգծել նաև, որ իր կողմից ձևավորված մոտեցումների լույսի ներքո մշտապես կարևորել է արդար դատաքննության իրավունքի ինքնուրույն ֆունկցիոնալ բաղադրիչ հանդիսացող՝ գործի ողջամիտ ժամկետում քննության իրավունքը: Ըստ այդմ՝ արձանագրելով, որ դատական պաշտպանության դիմած անձի՝ գործի ողջամիտ ժամկետում քննության իրավունքի ապահովումը ՀՀ Սահմանադրությամբ, ՀՀ ստանձնած միջազգային պարտավորությունների կատարման համատեքստում պետության պոզիտիվ պարտականությունն է և նպատակ է հետապնդում շահագրգիռ անձանց պաշտպանել արդարադատության իրականացման գործընթացի անհարկի ձգձգումներից, ինչից հետևում է, որ դատարանների կողմից գործի ողջամիտ ժամկետում քննության վերաբերյալ կոնվենցիոն և ներպետական ամրագրում ստացած առանձնակի կարևորություն ունեցող պահանջի չհիմնավորված խախտման փաստերն ինքնին վկայում են դատավորի կողմից դրսևորվող անտարբեր վերաբերմունքի մասին՝ վերջնարդյունքում հանգեցնելով դատական իշխանության նկատմամբ դատավարության մասնակիցների անվստահության ձևավորմանը և որպես նշվածի անմիջական հետևանք՝ դատական իշխանության հեղինակազրմանը4:
Օրենսգրքի 149-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ դատավորի նկատմամբ կիրառվող կարգապահական տույժը պետք է համաչափ լինի կատարված խախտմանը: Կարգապահական տույժ կիրառելիս Բարձրագույն դատական խորհուրդը հաշվի է առնում խախտման բնույթը և հետևանքները, դիտավորությունը կամ կոպիտ անփութությունը, դատավորի անձը, առկա տույժերը և ուշադրության արժանի այլ հանգամանքներ:
Միաժամանակ, կարգապահական տույժի համաչափության համատեքստում Խորհուրդը, անդրադառնալով Օրենսգրքի 149-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված ուշադրության արժանի այլ հանգամանքներին, հարկ է համարում արձանագրել, որ Խորհրդի դեռևս 24.11.2022 թվականի թիվ ԲԴԽ-105-Ո-Կ-25 և 27.02.2023 թվականի թիվ ԲԴԽ-20-Ո-Կ-7 որոշումներով Դատավորին հայտարարված թվով երկու նկատողությունների համար ևս հիմք են հանդիսացել դատավարական ժամկետների խախտումներ թույլ տված լինելը, ինչն էլ իր հերթին նույնպես կիրառվող կարգապահական տույժի ընտրության առումով հանդիսանում է ուշադրության արժանի` Դատավորին բնորոշող էական հանգամանք:
Անդրադառնալով Դատավորի կողմից բարձրացված՝ հաղորդում ներկայացրած անձի իրավական շահագրգռվածության բացակայության մասին փաստարկին՝ Խորհուրդը փաստում է, որ Օրենսգրքի 146-րդ հոդվածով սահմանված են կարգապահական վարույթ հարուցելու առիթները: Մասնավորապես նշված հոդվածի 1-ին մասի համաձայն՝ կարգապահական վարույթ հարուցելու առիթներն են՝
1) անձի, պետական և տեղական ինքնակառավարման մարմնի կամ պաշտոնատար անձի հաղորդումը.
2) կարգապահական խախտման մասին զանգվածային լրատվության միջոցների հրապարակումները.
3) վարույթ հարուցող մարմնի կողմից իր լիազորություններն իրականացնելիս առերևույթ կարգապահական խախտման հատկանիշներ պարունակող արարքի ինքնուրույն հայտնաբերումը.
4) վարույթ հարուցող մարմնի կողմից մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում Հայաստանի Հանրապետության ստանձնած միջազգային պարտավորությունների խախտում արձանագրող՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կայացրած ակտի ուսումնասիրության արդյունքում առերևույթ կարգապահական խախտման հատկանիշներ պարունակող արարքի հայտնաբերումը:(․․․)
Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ վարույթ հարուցող մարմինը մինչև դրա հարուցման հարցի լուծումն իրավունք ունի հաղորդում ներկայացրած անձին առաջարկելու ներկայացնել կարգապահական վարույթ հարուցելու համար նշանակություն ունեցող տեղեկությունների վերաբերյալ նյութեր, իսկ 4-րդ մասի համաձայն՝ վարույթ հարուցող մարմինը կատարված ուսումնասիրությունների արդյունքում կայացնում է կարգապահական վարույթ հարուցելու մասին որոշում կամ չի հարուցում կարգապահական վարույթ:
Վերը նշված հոդվածի վերլուծությունից հետևում է, որ Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ հաղորդում, ի թիվս պետական և տեղական ինքնակառավարման մարմնի կամ պաշտոնատար անձի, կարող է ներկայացնել ցանկացած անձ: Այսպիսով, հաղորդման ներկայացման համար օրենսդիրը չի սահմանել իրավական շահագրգռվածություն ունեցող սուբյեկտների շրջանակ, հետևաբար, «Իրազեկ քաղաքացիների միավորում» խորհրդատվական հասարակական կազմակերպության ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանի կողմից Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ վարույթ հարուցող մարմնին հաղորդում ներկայացրած լինելը չի կարող կարգապահական վարույթ չհարուցելու կամ հարուցված կարգապահական վարույթը կարճելու հիմք հանդիսանալ, քանի որ անձին հաղորդում ներկայացնելու իրավունք վերապահելու նպատակն է ապահովել դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու լիազորություն ունեցող մարմինների կողմից այդ լիազորության իրացումը: Ընդ որում, դատավորի կողմից վարքագծի կանոնների խախտման արձանագրումը ոչ միայն շահագրգիռ, այլ նաև ցանկացած անձի իրավունքն է, քանի որ այդ խախտումներն իրենց բնույթի և հետևանքների առումով ստվերում են դատարանի անկախությունն ու անաչառությունը, հանրության մոտ առաջացնում անվստահություն դատական իշխանության անկախության և անաչառության նկատմամբ՝ հանրության աչքերում արդարադատության իրականացումը դարձնելով անկանխատեսելի և անարդյունավետ իրավունքի պաշտպանության միջոց՝ նպաստելով դատավորի կողմից իրավունքի և լիազորությունների հետագա չարաշահումներից զերծ մնալու: Ավելին՝ Արթուր Ստեփանյանի դիմումի հիման վրա Սահմանադրական դատարանը 22.04.2025 թվականի թիվ ՍԴԱՈ-55 աշխատակարգային որոշմամբ Օրենսգրքի 146-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը պարզելու մասով ևս որոշել է գործի վարույթը կարճել:
Այսպիսով, վերանայման արդյունքում լիազորությունները էական կարգապահական խախտման հիմքով դադարեցվելու վերաբերյալ նոր որոշում կայացվելու պայմաններում, Խորհուրդն այլևս առարկայազուրկ է համարում Օրենսգրքի 157-րդ հոդվածի 9-րդ մասի կիրառմանը (դատավորին իր նախկինում զբաղեցրած պաշտոնում վերականգնելու, համապատասխան թափուր պաշտոն չլինելու դեպքում նրան ռեզերվային դատավորի կարգավիճակ շնորհելու և հարկադիր պարապուրդը վճարելու հարցերին) անդրադառնալը։
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Սահմանադրության 175-րդ հոդվածի 1-ին մասով, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 94-րդ հոդվածի 6-րդ մասով, 142-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերով, 6-րդ մասով, 149-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, 154-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով, 155-րդ հոդվածով և 157-րդ հոդվածի 8-րդ մասով՝ Խորհուրդը՝
Ո Ր Ո Շ Ե Ց
1․ Վերանայման արդյունքում կայացնել նոր որոշում՝ Արդարադատության նախարարի Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավոր Արթուր Ստեփանյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ 2024 թվականի մայիսի 23-ի թիվ 48-Ա որոշմամբ ներկայացված միջնորդությունը բավարարել, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավոր Արթուր Ստեփանյանի լիազորությունները էական կարգապահական խախտման հիմքով դադարեցնել:
2. Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և վերջնական է:
_________
1 Տե՛ս Toziczka v. Poland, § 36, Indra v. Slovakia, § § 51-53:
2 Տե՛ս, ՀՀ սահմանադրական դատարանի 29.07.2025 թվականի թիվ ՍԴՈ-1791 որոշման 35-րդ կետը:
3 Մանրամասն տես՝ Cases of H. v. France, application no. 10073/82, 24/10/1989, and Katte Klitsche de la Grange v. Italy, application no. 12539/86, 27/10/1994:
4 Մանրամասն տես՝ Խորհրդի 13.01.2025 թվականի թիվ ԲԴԽ-106-Ո-Կ-18, 24.02.2025 թվականի թիվ ԲԴԽ-2-Ո-Կ-1 որոշումներ և այլն:
|
Բարձրագույն դատական խորհրդի նախագահ |
Ա. Աթաբեկյան | ||
|
Անդամներ`
|
Ա. ԱԲՐԱՀԱՄՅԱՆ Ա. ԴԱՆԻԵԼՅԱՆ | ||
Պաշտոնական հրապարակման օրը՝ 4 դեկտեմբերի 2025 թվական: